ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, November 13, 2009 12:37 - 17 քննարկում
… ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
17 քննարկումներ
volod
Vardan Manukyan
Սիրելի հայրենակիցներ եկեք պատկերացնենք որ մենք պատերազմի մեջ ենք չնայած որ հիմա իրականում դա այդպես է, միջազգային քաղաքական դաշտում եվ Հայաստանում տեղի են ունենում դեպքեր եվ խմորումներ որոնք հարցականի տակ են դնելու Հայաստանի լինել չլինելու հարցը մոտակա տաս քսան տարիների ընթացքում:Ժամանակակից դարաշրջանում Հայ ազգը մարտնչում է երկու ճակատով «հաշվի առնելով մեր դառը անցյալը երկու համաշխարհային պատերազմ եղեռն եվ սփյուռքի առաջացում» ապա դրանք, են նորանկախ Հայաստանի հանրապետության ճակատը, եվ սփյուռքյան ճակատը:Որպես իրավաբանական միջազգային մարմին միայն Հայաստանն է որ իրավունք ունի հայտարարությիւններ անելու հետամուտ լինելու եվ պաշտպանելու հայ ազգի շահերը միջազգային շրջանակներում:Հայ ազգ ասելով հասկանում ենք եվ արեվմտահայեր եվ արեվելահայեր չնայած անձամբ ինձ այդ դարձվածքն ել չի բավարարում եվ պետք է լինի ուղղակի հայ ազգ հասկացողությունը, իսկ ինչ վերաբերվում է սփյուռքյան ճակատին ապա սփյուռքահայերի պարտականությունը կայանանում է հետեվյալում:Իրենց ապրած երկրներում ուժեղանալ տնտեսապես եվ քաղաքականապես , ուժեղանալ այն չափ որպիսզի ի վիճակի լինել մասնակցել տվյալ երկրի քաղաքական կյանքին, տվյալ երկրում անցկացնել այնպիսի օրենքներ որոնք ի նպաստ են ամբողջ հայ ազգի շահերին հիմա չմանրանանք թե որոնք են դրանք:Թե Հայաստանի հանրապետության թե սփյուռքյան ճակատի միասնական քործուղությունները շատ կարեվոր են:Եթե ներկա Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի բարձրաձայնում կամ ավելի ակտիվ գործողություններ չի անում , ապա դա չի նշանակում որ մենք այստեղ սփյուռքում պետք է ստեղծենք մի կազմակերպություն որը պաշտպանելու է այսպես կոչված միայն «արեվմտահայերի շահերը» եվ դա միայ մեր մենաշհնորն է:Իմ կարծիքով կառավարությունները ժամանակավոր են եվ հետեվաբար պետք չե այնպիսի քայլերի գնալ որը կթուլացնի ամբողջ ճակատը:Հետեվաբար ֆրանսահայերի կազմակերպած «արեվմտահայերի խորհուրդ» կազմակերպությունը եվ ընդհանրապես լինի դա մասնաոր անձ կամ հասարակական կազմակերպություն , կամ երկրի նախագահը , դա պետք է ընդունել որպես ընդհանուր ճակատի թուլացում եվ որպես պատերազմական իրավիճակում գտնվող հայ ազգի նկատմամբ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացողի Հավանություն՝
0
0
A,Askojan
Vardan Manukyan -ին, Nov 13, 2009 18:29
ու Հայութեանս
«Հայաստանի լինել չլինելու հարցը» կախված է միայն Հայաստանի ներքին (պետութեան )արթարութիւնից:
Ըստ Հ1 TV-լուրերից՛ Հաեաստանում ներկաումս ունենք 11000 (տաս ու մեկ հազար ) ՀԱՅ բանտարկիալներ: Ո՞վ է մտածում նրաց ընտանիքների ու երեխաններն լինել չլինելու մասին:
Գիտե՞ք որ, ամեն մի նոր նախաձեռնութիւն սփիւռքում, չանողների կողմից ի՞նչ էր դա համարվում՛ «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ »
Կարդացողի Հավանություն՝
0
0
Armenag
Entarabes iskagan haye yerp ourichin gue nergayatsené vorbessi “hay azgi Davadjan”, bedqé inqnal abatsuytsé vor inqe tché, HAY AZGUI DAVADJAN,
Jorovourte vor ays or iren iravounknere gue bachdbané, iren lezou gue bachdbané, iren mchaguyte gue bachdbané, iren avantagan qidéliknere gue bachdbané, iren yérghanere gue bachdbané, iren houchartsanere gue bachdbané polor bedutyuneri timats, tartsav dzezi hamar DAVADJAN jorovurtme.
Shnorhagalutyun baron Manukyan, dzer gardziq tsuyts gouda achkhari timats intch guestadtsfi mer metch.
Artsakhi jorovourt ays or nuyn bes Arevmdian Hayasdani jorovourt gam Javakhki jorovourte, gam Nakhitchevani jorovourte, dzer essadzov, iravounk tchounin irents iravounkner bachdbanél, Artsakhi jorovourtnal “DAVADJAN” jorovourt é, menats minag touq. pays touq ov eq intch eq, intch gue nergayatseneq, menq tchenq kidel?
“Fransa hayer”???? Hayots badmutyune gerna abatsuytsel dzezi, vor Fransa hayer tchi gua,ga Hayer vor g’abrin Fransa, gam ga Fransatsiner.
“Fransa hayer”, nor sorte hayer esterdzetsiq??? Pays touq intch iravounq ouniq arants mezi djanatchelou, arants mezi yev mer bahandjner hargelou, mezi nergayatsenel vorbessi “Fransa hayer”, dzer racisme menq al tchenq entounel, yev ad racismi badjar né vor aysor mer hayutyune ays vidjag ouni.
Yété dzezi gue lessenq, yev achiv arnelov vor “Neolithiqui jamanag” hayer yegan Fransa abrelou, guernanq essel vor Fransa azagui guesse hayen, dzer modetsume chad hedakrkir é pays anloudj.
Menq mezi gue nergatsenenq vorbessi Arevmdian Hayasdani Hayere, “ouzadz tchouzadz”.
Turke portsets mezi votchintchatsenel, touq al portsetseq, gue desnanq ov é DAVADJAN !!!!!!
Getsé Arevmdian Hayasdane, getsé Arevmdian Hayasdani Hayer
Amenintch lav gue lini
Arménag Aprahamian
Կարդացողի Հավանություն՝
0
0
Պարոն Քիրեմիջյան, ցավալի է որ Ձեր առաջարկած ուրվագծից շեղվեցին զրուցակիցներդ ու շարունակեցին իրենց քարացած սկզբունքները առաջ գցել… Այդ համառ սկզբունքներով իրենք էլ մի կարգին ելք ցույց տալ չկարողացան, պարզապես սկզբունքային անօգուտ մենամարտի վերածեցին զրույցն ու հուսահատ հիստերիայի մթնոլորտ ստեղծվեց… Նրանք Ձեզ չէին լսում ու Ձեր խորամիտ ակնարկների մեջ ճանապար փնտրելու փորձ անգամ չարեցին…
Պայքարե՞լ, առանց բոլոր քայլերը նախագծելու պայքարի մեջ մղվողներին սպասում է հիասթափությունն ու ինքնանվաստացումը:
Մեզ օտարներն ավելի լավ են ճանաչում , դրա համար էլ կարողանում են օգտագործել մեր ուժերը ի վնաս մեզ…
Ինքնահաստատման համար պայքարելուց առաջ պետք է ինքնաճանաչության մեջ խորանալ ու իմանալ սեփական թույլ եւ ուժեղ կողմերը… / Բայց ինքնաքննադատությունից զերծ մնալով/
Առանց ինքնաճանաչության ինքնահաստատումը խաբուսիկ կլինի…
Մեր ազգին մոլորեցնել ցանկացողները կարող են հագուրտ տալ որոշ անհատների մղումներին ու անիմաստ պայքարների թակարդներ նվիրել մեզ տարատեսակ կրոնական կազմակերպությունների սկզբունքների , կուսակցությունների տեսքով… բայց անպայման տարատեսակ ու իրարամերժ, ոչ թե՝ փոխլրացնող. մենք եթե իմաստուն գտնվենք՝ դրանք փոխլրացնող կդարձնենք ու հուսախաբ անելով նրանց ՝ կմիավորվենք…
Նրանց ձեռնտու է, որ մենք՝ սեփական քրտինքից հազիվ օգտվող հայերս թշնամանանք մեր զրկանքների միջոցով փողատեր դարձած հայերի հետ… իսկ ավելի լավ կլինի միջոցներ գտնենք նրանց մեր ծրագրերի ֆինանսավորման մեջ ներգրավելու համար, թե չէ նրանց վախեցնելով՝ քշում ենք ուղիղ մեր ազգը խառնել ցանկացողների գիրկը/ ուզած-չուզած /…
Երիտասարդների համար հայկական ինքնատիպ ֆիլմեր են պետք, նրանց կենդանի մատյանները կարդացողները շատերի մոտ օտարապաշտություն ու կեղծ սկզբունքներ կնկատի… Չնայած դա կարող է ժամանակավոր բնույթ կրել, եթե մեծերը սկսեն ավելի շատ հասկանալ իրար եւ չհակադրվել անհիմն ու կարծր պնդումներով…
Այս զրույցում սխալ բան ասող չկար, բայց ընդհանուր հայտարարի բերող չկար. հուսով եմ պարոն Քիրեմիջյանը զրույցի վերջում իր ճկուն մտքով ամեն ինչ ընդհանուր հայտարարի կբերի ու ցրվելու փոխարեն ամեն մեկն իր ինքնատիպ մոտեցմամբ կլրացնի ամբողջության իր բաժինը:
Մենր՝ համեմատաբար երիտասարդներիս մտքերը լավ այրվել կարող են, բայց որպես կպչան… քամիները կհանգցնեն մեր կրակը, եթե մեծերի խորիմաստ մտքերը չմիանան այրմանն ու կյանքը կարգին ջերմությամբ եփել չսկսեն…
/ Հիշում եմ փոքրիկս մի անգամ շտապեցրեց, որ խորովածը դնենք թեժ կրակի վրա, պապիկն առարկեց ՝ միսը կխանձվի ու հում կմնա/:
Հարգանքս հաղորդման բոլոր մասնակիցներին
Կարդացողի Հավանություն՝
0
0
ara khachatryan
Իմ կարծիքով կառավարությունները ժամանակավոր են եվ հետեվաբար պետք չե այնպիսի քայլերի գնալ որը կթուլացնի ամբողջ ճակատը:
Ասում են, չկա ավելի հավերժ բան քան ժամանակավորը…Հայաստանի գլխին իջած զուլումը կառավարութւն անվան տակ, չունի վերջ
Կարդացողի Հավանություն՝
0
0
ArMen, Glendale
Այս վերջին հաղորդումների շարքը ինձ համար պարզ դարձրեց մի բան, որ կարծես մենք բոլորս մեր պատկերացումները ունենք հիմնական հասկացողությունների և տերմինների շուրջ: Եվ որպեսզի բանավեճը լինի առարկայական անհրաժեշտ է նախ և առաջ հստակեցներ այն հասկացողությունները ու տերմինները, որոնք մենք բոլորս օգտագործում ենք: Պարզաբանեմ ասածս` Ամենից առաջ պետք է պարզաբանել թե ինչն է մեզ միավորում բոլորիս: Գիտեմ հիմա բոլորդ կասեք հայ լիները: Եթե այս հաստատումը հետ բոլորը համաձայն են, ուրեմն հաջորդ հարցը պետք է հստակեցնել և ճշտել արդյո՞ք բոլորս համաձայն ենք այդ մեր հայ լինելը միավորող 4 հիմնական հաստատումների հետ`
Ա. ընդհանուր լեզու
Բ. ընդհանուր մեկ հայրենիք
Գ. ընդհանուր պատմություն
Դ. ընդհանուր կրոն կամ մշակույթ
Համոզված եմ, որ այս երեք կետերի հետ էլ շատերը համաձայն կլինեն: Բայց երբ սկսում են ենք հարց տալ օրինակ`
-Որն է մեր միասնական լեզուն. սկսվում է տարաձայնությունների շարք` արևելահայերեն, արևմտահայերեն, ավանդական ուղղագրություն թե աբեղայական այլն:
-Մյուսը, որն է մեր ընդհանուր հայրենիքը` հարկավոր է հստակեցնել այն աշխարհագրորեն, հետո հստակեցնել տերմինները` արդյո՞ք, որն է արևմտյան Հայաստան, արևելյան Հայաստան, Արցախ, Կիլիկիա; Շատերը կարող է միանգամից ասեն, որ այս ամենը մեկ անուն ունի` Հայաստան: Ուրեմն արեք հստակեցնեք վերը նշված Հայաստանի անուրների գոյությունը: Միգուցե այդ անուններ գոյությունը պետք է տակտիկական նպատակներով, բայց միևնույնն է մեզ պետք ընդհանուր հայրենիքի գաղափարը հստակեցնել:
-Որն է մեր միասնական պատմության տարրերը` հենց այստեղ է որ պետք էր պատմական հանձնաժողով ստեղծել և մեկընդմիշտ պարզաբանել մեր ծագումնաբանական հարցերը և մշակել որոշակի մեթոդաբանություն թե ինչպես է քննարկվելու այս ամենը, թե չէ զուտ պատմաբանական փաստեր ունենալը չի երաշխավորելու, որ այն տարբեր կերպ չի մեկնաբանվի տարբեր անհատների կողմից:
-Եվ որ, իմ կարծիքով, ամենա խճճվածն է, արդյո՞ք , որն է մեզ միավորող կրոնը (և կա արդյո՞ք այդպիսին)` եթե դա Հայ առաքելական եկեղեցին է ինչու մենք ունենք Անթիլիաս և Էջմիածին: Ինչպիսին է լինելու մեր վերաբերմունքը նախաքրիստոնեական կրոնների հետ, չէ որ նա հսկայական արժեք ունի մեր ազգային ինքնությունը ձևավորման մեջ: Եվ որն է մեր մշակույթի, որը իմ կարծիքով, ինչոր տեղ ածանցյալն է կրոնական պատկերացումների հետ, միասնական տարրերը:
Այս հարցերը անպայման հստակեցնելու կարիք ունեն, որպեսզի խոսելիս իրար հետ գոնե ընդհանուր ելակետ ունենանք, նույն դաշտի մեջ լինենք, որպեսզի հնարավորություն ունենաք խոսել ել ավելի բարդ հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ, որն է մեր նպատակները, որն է մեր ինքնության ավելի հարմար ընդհանուր կեցության մոդելը` տնտեսական, քաղաքական; Իսկ դա արդեն հնարավոր է անել ունենալով ներկայացուցչական մարմին դա կարող է լինել միայն պետությունը: Վատն է պետությունը լավն է Նա ներկայացնում է այն ինչ ունենք: Քանի որ ցանկացած փորձ ստեղծել համազգային կառույց սփյուռքում կունենա շատ կարճ կյանք, որովհետև միջազգային մաֆիոզները ուշ թե շուտ թափանցելու են այդ կառույցի մեջ և իրենց ֆինանսա-վարկային աճպարարությամբ ծառայեցնելու են դա իրենց գլոբալ խաղերի համար: Ես նույնիսկ վստահեմ, որ այդ մաֆիոզները ամեն կերպ կխրախուսեն նման մարմնի առաջ գալը:
Կարդացողի Հավանություն՝
0
0
volod
to Vardan Manukyan
————————————–
Uzum em ogtagorcem dzer paterazmi gaxaparner. Paterazm chen varum mek hat banakov. Paterazmi mech kan batalionner, banakner ev nujinsk “front”-er. Orinak USA 2rd paterazmi jamanak 2rd front er bacel germanacineri dem. Asel vor nor banaki stexcum kam nor fronti stexcum DAVAHCANUTJUN e uxxaki anmit DEMAGOGIA e.
Menk petke xpenk mer tshnamun tarber koxmeric, tarber erkirneric ev tarber motecumnerov. Mek karox e US senate vra porci azdel, mjus tani gorcer Evropajum, mjusn el Australia. Bravo p . Aprahamyanin vor iren jamanak, gumar ev ujer dnum e xpelu mer tshnamun.
Vardan jan, dzer dzerker voch vok chi brnel – ujexacek dzer erkrum ev sksek azdel dzer erkri orenkneri vra, arek ajn amen inch vor duk grel ek . Ajsinkn arek ajn inch vor p. Abrahamyan arden anum e.
Կարդացողի Հավանություն՝
0
0
Arthur Armin
Դեռեւս 2007 թվականին Արմեն Այվազյանը սուր քննադատելով Ֆրանսիայում հայտնված “Արեւմահայերի…” այս նորելուկ կազմակերպության կանոնադրւթյունը եւ հայատարարությունները, ի դերեւ հանեց նրանց արհեստական ու վտանգավոր մարտավարությունը: Սրանց միան այն հայտարարությունը, թե իբր ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է ցեղասպանության եւ պահանջատիրության միջազգային իրավական կողմը, այլ՝ իրենք… արդեն ցույց է տալիս սրանց դեմքը եւ պատկանելիությունը: Նմանօրինակ մոտեցումները կարող են տրոհել սփյուռքը եւ Հայաստանը, ինչպես նաեւ՝ ՀՀ իշխանությունների կողմից փորձ է արվում իրենց ուսերից թոթափել նման խնդիրները: Սա օտար ուժերի քաղաքական պոռնկաբարո հետամտությունն է, որին պատվերով սկսել են սատարել այս կամ այն “հայկական” անհատներն ու նորելուկ կազմակերպությունները: Սրանց ներկայացուցիչների տգիտությունը եւ անկոմպիտենտությունն արդեն զավեշտական է:
Ինձ համար անորոշ եւ անբացատրելի է մնում իմ ընկեր Ստեփան Քիրիմիջյանի
տակտիկան: Երեք ժամ սրանց տրամադրելը, իսկ դրանից առաջ երկու ժամ էլ սրանց մասին հաղորդում տալը, արդեն… այս խամաճիկների համար գովազդ է եւ սխալ է: Հուսով եմ, որ մեր Ստեփանը գիտե, թե ինչ է անում եւ “կփակի” սրանց հաշիվը, առավելեւս, երբ բոլորը տեսան սրանց ներկայացուցչի տգիտությունը, եւ հասկացան, որ նրանք նույնիսկ ասելիք չունեն:
Արթուր Արմին
Կարդացողի Հավանություն՝
0
0
Anush
Սիրելի Լիանա,
չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Գործելու ընթացքում պարզվում են շատ նրբություններ, որ տեսականորեն կանխատեսել հնարավոր չէ:
Պարոն Քիրեմիջյանի կողմից, իմ կարծիքով, հարցը սխալ եր ձևակերպված՝ Հայաստանը քաղցկեղով հիվանդ չէ, որ միևնույն է մեռնելու է: Ավելի վատ վիճակից է մեր ժողովուրդը հառնել: Իսկ քաղցկեղը նաև համարվում է վախի հիվանդություն, երբ մահվան վախը պարալիզում է մարդնուն և զրկում պայքարելու ուղիներ փնտրելուց:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Anush
Հարգելի Արթուր Արմին,
լսելով Արմենակ Աբրահամյանին ես համոզվեցի, որ նա շատ հայրենասեր, ազնիվ և խելացի մարդ է: Նա պարզապես հռետոր չէ: Շատ ցավալի է, որ նրան պիտակ եք կպցնում:
Եթե կարող եք, մատնացույց արեք, թե որ դրույթները ձևափոխեն, ինչ ավելացնեն կամ պակասեցնեն:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Martiros
Պարոն Արթուր Արմին,
նախ ի ակզբանե ճանաչեք և զատեցեք սևը ճերմակից:
Ասեմ, որ այս 2 հաղորդումների մասնակից Արմենակ Աբրահամյանը ներկայացնում է 2004 թվականին ստեղծված Արևմտայան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը: Որը ոչ մի առնչություն չունի ձեր վերոհիշյալ նախագիծ-ձեռնակումերի հետ:
Արմեն Այվազյանն իրավունք ունի քննադատելու «Արևմտահայերի Համագումար» կոչվող մի ձեռք մարդկանց նախաձեռնությունը, որ 2006-ին սկիզբ առավ Մոսկվայում` Արա Աբրահամյանի, Անուշավան Դանիելյանի, Կարեն Միքաելյանի մասնակցությամբ: Այս արհեստական կլոնաժն իրեն հռչակեց պատմական կեղծիքներով հայտարարաությմբ « Գոլոս Արմենի » և « Հայաստանի Հանրապետություն » ՀՀ պետական քարոզչական կառքին կցված լրատվամիջոցներով: Այնուհետև իրնք կազմակերպեցին մի շարք « մեծ ձեռնարկներ »`2007 թվականին Փարիզում 6 հոգու մասնակցությամբ (Արմեն Այվազյանի մասնակցությամբ) և 2006 թվականին Կիպրոսում` 12 հագու նորկայությամբ « հզոր համագումարներ »:
Այդ «Արևմտահայերի Համագումար» կոչվող մի ձեռք մարդկանց նախաձեռնությունը (2006 սկիզբ առած Մոսկվայում) ոչ մի առնչություն չունի Արևմտայան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի հետ (2004 հռչակվել է նվիրական Շուշիում):
Ձեր շփոթմունքը մեծամասամբ գալիս է այս հաղորդումներում պ.Ստեփանի անընդհատ կրկնվող « արևմտահայեր-արևմտահայեր » եզրից, որ պետք է արտահայտի Արևմտայան Հայաստանի Հայեր:
«Արևմտահայերի Համագումար» կոչվող մի ձեռք մարդկանց նախաձեռնությունը այսօր գոյություն չունի, այն գոյուփյուն ունի համաշխարհային ինտերնետային ցանցքում ի շնորհիվ Արմեն Այվազյանի հոդվածի:
Իսկ Արևմտայան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը 2004 թվականից գործում է, ունի հազարավոր անդամներ և 100 հազարավոր համախոհներ:
Այս տարիների ընթացքում հարյուրավոր միջոցառումներ են արվել:
Հերթական միջոցառումը տեղի կունենա 2009 թվականի նոյեմբերի 21-ից 22-ը Փարիզի արվարձան ՍԵՎՐՈՒՄ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Հարգելի Անուշ, շատ իրավացի եք, համաձայն եմ, միայն թե քաղցկեղի հետ համեմատությունն ի նկատի չունեի. շատ կարեւոր էր պարոն Քիրեմիջյանի նշած հայ ինքնության ուժի մասին ակնարկը, որը արհամարհվեց զրուցակիցների կողմից…
Մենք պետք է իմանանք, թե որն է մեր իրական դերն այս աշխարհում… Համախմբենք մեր ուժերը… ու գործի դնենք մեր՝ հայության կարողությունները, որոնք, կարծում եմ, ուղեղի նեյրոնների պես պետք է գործեն …
Ուզենք, թե՝ չուզենք,աշխարհը գլոբալիզացիայի շապիկը հագնելու է…
Հայությունը, եթե նախորոք չհամախմբվի ու իր հեղինակային տեղը չպնդի, նրան էլ մի անշուք ու պարալիզվող կերպար կպարտադրեն եւ նորից կխաբեն մեր սերունդներին, թե՝ տերությունների շահերի խաչմերուկում ենք, մեր տեղն անհարմար է, դրա համար ենք անընդհատ հալածվել … նմանատիպ մակերեսային ու անկարեւոր ակնարկներով ասֆալտ կփռեն ուղեղի պես խորդուբորդ , բարդ ու շատ կարեւոր հայոց գոյության վրա եւ կհարթեցնեն…
Համաձայն եմ ArMen, Glendale -ի մտքերի հետ ու շատ կցանկանայի, որ պարոն Քիրեմիջյանի հարցազրույցներից մեկում նա էլ իր մասնակցությունն ունենար:
Կարդացողի Հավանություն՝
0
0
admin
Անուշ, ահա այն հոդվածը, որի մասին գրեց Արթուր Արմինը։
http://www.yerkir.am/arm/index.php?sub=newspaper_arm&exp=world&month=02&year=2007&number=02&id=7890
«Երկիր» շաբաթաթերթ, փետրվարի 2, 2007 թ.
#4 (1922)
Հայության կազմակերպման խնդիրները
Հայկական հարցի արդի փուլում
Հայաստանի անկախացումից հետո Հայկական հարցը մտավ մի նոր՝ բարդ ու ծայրաստիճան անկայուն փուլի մեջ, որը պահանջում է հայության ամբողջ ներուժի լարումն ու շարժի ենթարկումը։ Ներկա բարդագույն մարտահրավերներին պատասխան ներ գտնելու և լուծումներ առաջարկելու փորձեր են արվում։ Դրանցից մեկն էլ վերջերս ձեռնարկված միջոցառումներն են, որոնք նախատեսում են արտերկրում Արևմտյան Հայաստանի վտարանդի իշխանության հաստատում՝ արևմտահայերի ներկայա ցուց չական մարմինների (Ազգային ժողով և կառավարություն՝ «Ազգային խորհուրդ») ստեղ ծում։ Նման նախաձեռնություններ արձանագրվել են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Այդ նախաձեռնություններից ամենավերջինը 2006 թվականի հոկտեմբերի 25-ին «Հայաստանի Հանրապետություն» և 31-ին «Գոլոս Արմենիի» թերթերում հրապարակված «Ուղերձն» էր, որը ստորագրել էին հայտնի մտավորականներ ու հասարակական գործիչ ներ, այդ թվում՝ Արա Աբրահամյանը, Նարեկ Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Վահագն Դադրյանը, նույնիսկ պետական ու զինվորական պաշտոնյաներ՝ ԼՂՀ վարչապետն ու ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը։ Ու թեև վերջիններս շեշտել էին, որ այդ «Ուղերձն» ստորագրում են իբրև անհատ՝ «անձնական կարգով», սակայն հասկանալի է, որ առանց իրենց վերադասների համաձայնության՝ նման քայլի չէին դիմի, ինչն է՛լ ավելի լուրջ երանգ է հաղորդում այս նախաձեռնությանը։
Արևմտյան Հայաստանի տարագրության մեջ լիազոր ներկայացուցչություն հիմնելու խնդրով 2006 թվականի դեկտեմբերի 11-ին և 12-ին Փարիզում (Սևրում) կայացավ առաջին խորհրդակցությունը (այդ մասին տեղեկատվությունը տե՛ս «Զարթօնք», 5 հուն վարի 2007թ., «Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 2007թ. և «Գոլոս Արմենիի», 20 հունվարի 2007թ.): Նախաձեռնությունն, իհարկե, հիմնականում պատկանում է սփյուռքի ներկայացուցիչներին:
Ո՞րն է խնդիրը։
Անվիճելի է, որ սփյուռքահայությունն անկազմակերպ ու, ըստ այդմ էլ, թույլ վիճա կում է. քաղաքականապես ակտիվ ուժերը, ներառյալ ավանդական կուսակցություն ներն իրենց աշխատանքներում ներգրավում են հայության չնչին մասը միայն։ Սփյուռքը կազմակերպելու, ներկայացուցչական մարմիններ ընտրելու, մշակված և ընդունված ծրագիր ու միասնական բյուջե ունենալու հրամայականը վաղուց է առկա։ Սակայն Սփյուռքի այդ ճանապարհով կազմակերպումն ու հզորացումը մի խնդիր է և բոլորովին այլ բան՝ Հայաստանի մի մասի՝ Արևմտյան Հայաստանի վտարանդի իշխանության հիմնումը, որը, մեր համոզմամբ, սխալ ու վտանգավոր ուղի է։
«Ուղերձում» կան մասնավորապես մի քանի անընդունելի կետեր: Դրանցից մեկում նշվում է, որ «համայն հայության հատվածների միջև պարտականու թյունների և գործողություների դերաբաշխումը կնպաստի ազգային խնդիրների լուծման արդյու նավետությանը, կօգնի իր հարևանների հետ Հայաստանի Հանրապետության հարաբե րու թյունների կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնվազեցնի նրա կախումը աշխարհա քաղաքական հակամարտության հնարավոր հետևանքներից»: Ընդսմին՝ եթե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում Արևմտյան Հայաստանի կառավարությունը նիստ գումարի և, «պարտականու թյունների և գործողություների դերաբաշխման» համա ձայն, առաջ քաշի Արևմտյան Հայաստանի տարածքների վերադարձման կամ նյութական փոխհատուցումների հարցը, ապա Թուրքիան Հայաստանի Հանրապետու թյանը որևէ հարցում մեղադրել չի կարողանա: Ասել է թե՝ ի՞նչ կապ ունի այստեղ ՀՀ-ը. չէ՞ որ նա չի բարձրացրել այս հարցը: Իսկ ՀՀ կառավարությունը կզբաղվի միայն Արցախի հիմնա հարցով և այլ խնդիրներով:
Սա բացահայտ միամտություն է: Դեռ 2001-ին, երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենք ընդունեց, Թուրքիայի պատասխան քայլը եղավ Հայաստանի դեմ՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմի խստացման, օդային հաղորդակցության արգելափակման և նոր սպառնալիքների տեսքով: Թուրքերը քաջ գիտակցում են, որ այս իրադրությունում առավել կարևորը Հայաստանի Հանրապետու թյունն է՝ իրական տարածքում գոյություն ունեցող պետությունը: Այնպես որ, նմանատիպ «աճպարարական» հնարքները ոչ ոքի չեն կարող խաբել: Թուրքիան նաև գիտակցում է, որ քանի կա Հայաստանի Հանրապետությունը և կա այդ հողում ապրող ժողովուրդ, իր համար սպառնալիքները (եթե ոչ ռազմական, ապա՝ դիվանագիտական, տեղեկատվական և այլ ճակատներում) հենց այդտեղից են բխելու: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և կամ այլուր բնակվող մեր հայրենակիցները Թուրքիայի համար երկրորդական, նույնիսկ՝ երրորդական սպառնալիք են: Եթե Թուրքիային և Ադրբեջանին համատեղ ուժերով հաջողվի ոչնչացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հաջորդ օրն իսկ նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև ճանաչումն այլևս ոչ մի հետևանքներ չի ունենա Թուրքիայի համար: Թեկուզ դրանից հետո Ամերի կայի, Եվրոպայի կամ Ավստրալիայի հայությունը ցույցեր և բողոքի միջոցառումներ կազմակերպի՝ այդ ամենն այլևս որևէ նշանակություն չի ունենա: Հայությունն այլևս ոչինչ չի կարողանա անել, որովհետև չի լինի մի կառույց, պետություն, որին թուրքերը ստիպված կլինեն հաշիվ տալ՝ թե՛ բառացիորեն, և թե՛ փոխաբերական իմաստով:
«Ուղերձի» մեկ այլ կետում ասվում է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որը կազմավորվել է խորհրդայնացված Ռուսական կայսրության երկրորդ փլուզումից հետո՝ Արևելյան Հայաստանի մի մասում՝ Խորհրդային Հայաստանի տարածքում, որ երկու անգամ փոքր է Հայաստանի առաջին Հանրապետության տարածքից, դե յուրե իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ արևմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ներկայացնել իրենց շահերը և ի վիճակի էլ չէ ստանձնելու Արևմտյան Հայաստանի և արևմտահայության ժառանգների ճակատագրին և ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների լուծման առաքելությունը»:
Պետք է նկատենք, որ ՀՀ «Հայաստանի առաջին հանրապետության դե-յուրե իրավահաջորդ» չհանդիսանալու մասին կետը շատ վտանգավոր է, իսկ այս ողջ հատվածն էլ՝ լիովին անճիշտ: Այդ ինչու՞ ՀՀ-ը չի կարող ստանձնել արևմտահայերի շահերը ներկայացնելու իրավասությունը: Եթե ելնենք «Ուղերձի» այդ պնդումից, ապա կհանգենք այն եզրակացությանը, որ Արցախը պետք է պաշտպանի արցախցին, Սյունիքը միայն սյունեցին, իսկ Արևմտյան Հայաստանը՝ այդ հողի վրա ապրածների ժառանգները։ Այնինչ Հայրենիքը՝ Հայաստանը մեկն է՝ Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը, Արցախը, Ջավախքն ու Նախիջևանը՝ բոլորն էլ Հայաստան են. ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեպքում՝ նաև քաղաքականապես, Ջավախքի դեպքում՝ առնվազն ժողովրդագրականորեն, իսկ մյուս ների դեպքում՝ պատմականորեն։ Գյումրեցին, վանաձորցին, երևանցին կամ արտերկրում ապրող հայը ճիշտ նույնքան՝ ոչ ավել, ոչ պակաս, ազգային իրավունքներ ու բարոյական պարտականություններ ունեն, օրինակ, Արցախի նկատմամբ, որքան ինքը արցախցին, որովհետև Արցախը հայի հայրենիք Հայաստանի հողի մի մասն է։ Ճիշտ նույնպես էլ, օրինակ, արցախցին է բարոյապես պատասխանատու Երևանի, Գյումրիի, Վանաձորի կամ Վանի հայրենի հողի հանդեպ։ Իհարկե, քաղաքական իրադրությունը և առարկայական հանգամանքները կարող են տարբեր ձևեր ու եղանակներ հաղորդել այդ պարտականությունների և իրավունքների կատարմանը։
Եթե մի պահ պատկերացնենք, թե Արևմտյան Հայաստանի վտարանդի իշխանու թյունն, այնուամենայնիվ, ստեղծվեց, ապա հարկավոր է պարզել, թե արդյո՞ք այդ կառա վարությունն ի վիճակի կլինի որևէ դեր խաղալ կամ որքա՞ն լուրջ կընդունվի այն:
Նախ, հայերը բոլորովին կարիք չունեն մի քանի կառավարության. մեզ մեկն էլ միանգամայն բավարար է: Ակնհայտ է, որ արհեստականորեն ստեղծված իշխանությունը չի կարողանա լուրջ դեր խաղալ, քանի որ չի ունենա միջազգայնորեն ճանաչված պետական մարմնի կարգավիճակ կամ պետականության այլ իրավազորություններ (ատրիբուտներ): Մեկ այլ բան է, որ այսօր, ցավոք, ՀՀ կառավարությունը չի ստանձնում Արևմտյան Հայաստանի խնդրով զբաղվելու գործառույթն ու պարտավորությունը: Իրականում, «Ուղերձի» որոշ դրույթներ ինչ-որ առումով համապատասխանում են առաջիկայում ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվելիք ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հետ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ մեր պետությունը որոշ չափով հավանություն է տալիս նման նախաձեռնություններին: Այդ մասին է վկայում նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Ուղերձի» ստորագրման փաստը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակումը:
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շարադրանքում «Արևմտյան Հայաստան» հասկացությունն ընդհանրապես բացակայում է, ինչը բացարձակ սխալ է: Չէ՞ որ Արցախի հիմնահարցը Հայկական հարցի բաղադրամասն է, այդ դեպքում ինչու՞ նրա կողքին չպետք է լինի նաև Արևմտյան Հայաստանի խնդիրը։ Արցախի բռնի անջատումը Հայաստանից և բռնակցումն Ադրբեջանին հայոց ցեղասպանության ուղղակի հետևանք էին ճիշտ այնպես, ինչպես Նախիջևանի հայազերծումը։ Հետևաբար, եթե ճանաչում են ցեղասպանության փաստը, ապա պետք է հետևողական լինեն և ճանաչեն նաև դրա հետևանքների հաղթահարման անհրաժաշտությունը։
Այս հարցում մեղքի բաժին ունի նաև Հայաստանի կառավարությունը, որը չկարողացավ կամ չցանկացավ ներկայացնել խնդիրը իր ողջ համալիրով և ամբողջության մեջ։ Ո՞րն էր Հայոց ցեղասպանության նպատակը: Այն ոչ այնքան հայերի՝ որպես էթնոսի ֆիզիկական բնաջնջումն էր, որքան Հայաստանի ոչնչացումը, մի երկրի, որն ուներ անկախ պետականություն վերահաստատելու ժողովրդագրական, գաղափա րական, քաղաքական և մշակութային բոլոր կարողություններն ու հնարավո րությունները։ Վերջին հաշվով, հայերի ցեղասպանությունն ուղղված էր Հայաստանի պետության վերականգնման հավանականության դեմ։ Ըստ էու թյան, հայերը բնաջնջվեցին որպես հե՛նց այդ քաղաքական հավա նականության ու հնարավորության կրողներ։ Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից դուրս՝ Օսմանյան կայսրության այլ շրջաններում, հայերի ոչնչացումը նմանապես նպատակ ուներ ի չիք անել հայերի հետագա որևէ պահանջները հայոց հողի նկատմամբ։ Այսպիսով, նպատակը Հայաստանի ոչնչացումն էր, իսկ միջոցը՝ հայերի բնաջնջումը, նախ և առաջ, հայոց հողի վրա։ Բնաջնջման ենթարկվեցին հայ ժողովրդի վերնախավը, հասարակական կառուցվածքը, հազարամյակների պատմություն ունեցող՝ կրթության, եկեղեցու և համայնքային ճյուղավորված համակարգը, այդ հողում ստեղծված հայկական ողջ մշակույթը: Եվ, ամենակարևորը, Ցեղասպանության հետևանքը եղավ հայության հինգհազարամյա կենսատարածքի կորուստը: Հետևաբար, Հայկական հարցը, ըստ էության, մինչև ուղն ու ծուծը տարածքային, հողային հարց է։ Եվ Արցախի հարցը, ի վերջո, հողային հարց է։ Ներկայացնելով Արցախի հիմնահարցը որպես սոսկ այն բնակեցնող հայերի ինքնորոշման իրավունք, մենք դրանով իսկ թուլացնում ենք մեր դիրքերը բանակցային ճակատում, ինչպես նաև Հայկական հարցի նկատմամբ ընդհանրապես։
Անհրաժեշտ է ճիշտ հասկանալ Հայկական հարցի էությունը, որը կայացել և այժմ էլ կայանում է հայ ժողովրդի իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծման մեջ: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը՝ հայոց պետականության վերականգնումը եթե ոչ ամբողջ Հայաստանում (350.000 կմ2), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության երկարատև անվտանգ գոյությունն ու զարգացումը: Այլ կերպ ասած, Հայկական հարցը հայության անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին՝ հայկական լիարժեք և ամուր պետականության ստեղծում, երկրորդ՝ այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ:
Խորհրդային Միության փլուզմամբ Հայկական հարցը «սառցազերծվեց» ու վայրիվերո ընթացք ստացավ: Հայկական հարցի փոխակերպումները ցայտուն կերպով արտահայտվեցին ու շարունակում են արտահայտվել հետևյալ չորս ուղղություններով.
ա) Արցախի հիմնահարցում, ներառյալ Հայաստանի այդ կենսականորեն կարևոր շրջանի ազատագրության համար մղված երեքամյա լայնածավալ պատերազմը,
բ) որևէ առումով պակաս կարևորություն չունեցող՝ վերջերս էլ տեսանելիորեն սրված Ջավախքի հիմնահարցում,
գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներում, ժխտումներում ու շահարկումներում,
դ) հայ-թուրքական հարաբերություններում, ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրները:
Արդարև, 1988 թ. Հայկական հարցը մի վիճակի մեջ էր, 1991-ին՝ մեկ այլ, 1994-ին մեկ ուրիշ, այժմ՝ զգալիորեն տարբեր:
Այս չորս ուղղությունները շատ փոխկապակցված են, յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ պարտությունը նրանցից որևէ մեկում հղի է աղետով ողջ հայության համար։
Ուրեմն՝ հայրենիքը մեկն է և անբաժանելի։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Խնդիրը՝ քաղաքական և իրավական նպատակահարմարության մեջ է՝ ստեղծե՞լ Արևմտյան Հայաստանի կառավարություն, – որն ինքն իրեն կհամարի ՀՀ-ին իրավական առումով հավասարազոր մի մարմին և կփորձի ներկայացնել հայության խնդիրները՝ ելնելով իր սեփական ռազմավարությունից և իրավիճակի գնահատականից, – թե՞ ստեղծել արտերկրում ապրող հայությանը միավորող ներկայացուցչական ծանրակշիռ մարմիններ, որոնք ընդունակ և ի վիճակի կլինեն շատ ավելի արդյունավետորեն օժանդակելու հայության առջև դրված խնդիրների լուծմանը։
Մեր կարծիքով, երկրորդն ավելի նպատակահարմար է։ Ասեմ թե ինչու։
Իրավական նպատակահարմարության տեսակետից, պետք է նշենք հետևյալը.
1. ՀՀ բնակչությունն առնվազն կիսով չափ բաղկացած է արևմտահայերի սերունդներից, հետևաբար ՀՀ-ն որևէ լրացուցիչ լիազորության կարիք չունի՝ Արևմտյան Հայաստանի դատը ներկայացնելու համար։
2. Արևմտահայության ստեղծելիք ներկայացուցչական մարմինները երբեք չեն կարող ձեռք բերել այնպիսի բարձր իրավական կարգավիճակ ինչպիսին ունի Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ, միջազգայնորեն ճանաչված, գերիշխան (սուվերեն) պետություն։ Որպես այդպիսին ՀՀ-ն ունի եզակի իրավունքներ և հնարավորություններ ներկայացնելու այդ խնդիրները միջազգային ասպարեզում, ներառյալ Հաագայի միջազգային դատարանում։ Իրավունքներ և հնարավորություններ, որոնք ցածր կարգավիճակ ունեցող որևէ հայկական միավորում, թեկուզ և այն կոչվի խորհրդարան ու կառավարություն, չունեն և չեն կարող ունենալ։ Մասնավորապես, որպես 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) ՀՀ-ն եզակի իրավունքներ ունի արծարծելու Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռ 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «ճնշելու» համար: Հեղինակավոր մի շարք իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես Հարվարդի համալսարանից իրավագիտության դոկտոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «ճնշումը» ենթադրում է ավելի լայն միջոցների կիրառում, քան պարզապես պատժիչ արդարության հաստատումն է: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած հետնորդների իրավունքների վերականգնումն ու փոխհատուցումը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով:
ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:
Թուրքիայի առարկությունները, թե ՀՀ-ն իրավունք չունի պաշտպանելու ցեղասպանություն վերապրածների հետնորդների իրավունքները, անհիմն են, քանի որ ցեղասպանություն վերապրածներից և նրանց հետնորդներից շատերը ՀՀ քաղաքացիներ են (այս համատեքստում կիրառելի են նաև մի շարք այլ նախադեպեր, մասնավորապես՝ Այխմանի գործում Իսրայելի շրջանային դատարանի հղած «Ցեղասպանության մասին օրենքը»): Բացի այդ, ՀՀ-ը կարող է քաղաքացիություն տալ այն բոլոր սփյուռքահայերին, ովքեր կցանկանան ստանալ ՀՀ քաղաքացիություն, այնպես, ինչպես դա արեց Ռուսաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ապրող ու Խորհրդային Միության քաղաքացիներ հանդիսացող ռուսների/ռուսալեզու քաղաքացիների համար:
3. Ինչպե՞ս պետք է արևելահայ սփյուռքահայերը՝ Հայաստանի Հանրապետու թյունից, Արցախից, Նախիջևանից, Վրաստանից ու Ադրբեջանից գաղթածները, որոնց թիվն այսօր գուցե թե հավասարվել է արևմտահայերի քանակին, մասնակցեն Արևմտյան Հայաստանի ներկայացուցչական մարմինների ստեղծմանը։ Այս հարցը բաց է մնում և, հետևաբար, կարող է դառնալ նոր տարաձայնությունների ու պառակտումների պատճառ։
Դեռ մեծ հարց է արտակարգ պայմաններում Արցախն անկախ պետություն հռչակելը ճի՞շտ քայլ էր, թե՞ պետք էր պարզապես հռչակել Արցախի վերամիավորումը ՀՀ-ին։ Որքանո՞վ է նպատակահարմար հայկական նոր կառավարությունների ստեղծումը, այն էլ արտերկրում, իրական հողից կտրված, երբ արդեն իսկ կա գոնե դե յուրե անկախ ու բոլորի կողմից ճանաչված հայկական պետություն։
Քաղաքական նպատակահարմարության տեսակետից.
1. Որքանո՞վ է նպատակահարմար Հայկական հարցի բաղադրամասերի տարանջատումը և «աշխատանքի բաժանում» կատարելը։ Արդյո՞ք դրանով չենք թուլացնելու Արցախի, Ջավախքի, Նախիջևանի խնդիրները։ Չէ՞ որ անիմաստ է, մի կողմից, ճանաչել ու դատապարտել ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և հրաժարվել ընդունելու ինչպես արցախահայության ինքնորոշման, այնպես էլ Հայաստանի ապահով ու բնական սահմաններ ունենալու իրավունքները։
2. Եվս մեկ մտավախություն. եթե անգամ ՀՀ-ն՝ իր բոլոր պետական կառույցներով, հայտնվել է օտար ուժերից բավականին ծանր կախվածությունների մեջ, արդյո՞ք արտերկրում ստեղծվելիք Արևմտյան Հայաստանի վտարանդի իշխանությունը նույնպես չի կարող ընկնել նույն ծուղակը և ի՞նչ է պետք անել դրանից խուսափելու համար։ Կարծում եմ, այս մասին պետք է մտածել սկզբից ևեթ, որպեսզի հետագայում շատ ուշ չլինի։
Վերջապես պետք է նկատի ունենալ նաև հոգեբանական նպատակահար մարու թյու նը։ Արցախի օրինակով արդեն իսկ գիտենք, որ Հայաստանի մի մասի՝ մարտավարական նկատառումներով հռչակած անկախությունն ու պետական մարմինների ստեղծումը հանգեցրին ազգային ինքնության որոշակի փոխակերպումների՝ «ղարաբաղցի»-«հայաս տանցի» հակադրությունների։ Նման անցանկալի երևույթները շատ ավելի մեծ ավերա ծություններ կգործեն հայրենիքից հեռու՝ օտար հողում ու միջավայրում ապրող մեր հայրենակիցների հոգիներում՝ հայելային արտացոլում ստանալով նաև բուն Հայաստանում։
Եթե մինչև ԽՍՀՄ փլուզումը Խորհրդային Հայաստանի ֆիզիկական անվտանգու թյունն ապահովված էր և միջազգային քաղաքականության մեջ սփյուռքահայության գոր ծունեությունը կարող էր կենտրոնանալ Հայկական ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղության վրա, ապա 1990 թ.-ից ի վեր ստեղծված իրադրությունը պահանջում է այլ մոտեցումներ և գործողություններ, որոնք, ցավոք, ուշանում են։ Այդ խնդիրներից է մասնավորապես, հայրենադարձության կազմակերպումը դեպի այսօրվա Հայաստանի Հանրապետություն, այն միակ տարածքը, որտեղ գոյություն ունի հայկական քաղաքական իշխանություն և զինուժ։
Ցավոք, նախաձեռնող խմբի երկրորդ հայտարարության մեջ նույն սխալները կրկնված են՝ Արևմտյան Հայաստանն անվանված է արևմտահայերի հայրենիք, իսկ Հայկական հարցի լուծումը բաժանված է «արևելահայկական և արևմտահայկական տեսակետների» (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 16 հունվարի 2007թ.)։ Հեղինակները նաև խոսում են առայժմ անիրագործելի և երևութական խնդրի մասին. «Արևմտահայերն ու նրանց ժառանգները ձգտում են անարգել և անվտանգ վերադառնալ իրենց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստան»։ Այս ձևակերպումը տալիս է հայրենիքի սխալ բնորոշում, որովհետև, կրկնենք, Արևմտյան Հայաստանը նույն չափով արևելահայերի հայրենիքն է, այնպես, ինչպես Արևելյան Հայաստանը՝ արևմտահայերինը։
Այդուամենայնիվ, «Ուղերձում» ուրվագծված հարցերը կարևոր են։ Հատկապես կարևոր է հիմնական խնդիրը՝ միավորել սփյուռքահայությանը և ստեղծել ներկայացուց չական մարմիններ։ Բայց դա պետք է արվի ոչ թե Հայաստանի որևէ տարածքի (տվյալ դեպքում՝ Արևմտյան Հայաստանի) նկատմամբ հայտարարված քաղաքական հավակ նու թյունների հիման վրա, ինչպես մտադիր են անել «Ուղերձի» հեղինակները, այլ ստեղծելով արտերկրի հայության մի այնպիսի ներկայացուցչական մարմին, որն ի վիճակի կլինի համախմբել ամբողջ Սփյուռքը՝ Հայաստանի որևէ շրջանից արտագաղթածներին, նպատակ ունենալով օժանդակելու համազգային արդիական խնդիրների լուծմանը:
Արմեն Այվազյան,
քաղաքաքան գիտությունների դոկտոր,
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
http://www.ararat-center.org
http://www.hayq.org
1
Ողջույն Հայ մարդիկ. ողջույն իմ լավ ընկեր Ստեփան Քիրեմիդջյան, Պապին Դավթյան եւ Արմենակ Աբրահամյան։
Ես դիտում էի ձեր այս վերջին հաղորդումը եւ որոշեցի հաղորդման մեջ բարձրացված հարցերի հետքերով մի երկու հարց տալ։
Ես ողջունում եմ ցանկացած գործ. ծանկացած այնպիսի գործ, որը կատարում է մարդ արարածը։ Գործը, որն արդեն սկսվել է Արմենակ Աբրահամյանի նախաձեռնությամբ, կամ ղեկավարության ներքո, մի ֆունկցիա է, որն իր հերթին ունի վերլուծության կարիք։ Քանզի, որքան հայտնի է ինձ, արդեն վաղուց է ինչ Հայ մարդիկ, միմյանց «փոր են թափում» տեղանքային տարբերությունների պատճառներով, օրինակ՝ Թուրքիայից ներգաղթած հայերին կոչում են «ախպար», իսկ Թուրքիայից ներգաղթած մարդիկ, որոնց կոչում էին «ախպար», Իրանից ներգաղթածներին էին կոչում «ախպար». սրանք էլ իրենց հերթին բոլորին կոչում էին «ջահի»։ Ու այպես շարունակ, իրարից նեղացած. չՀամագործակցելով ապրում մի տարածքում, որը ՍՈՒՐԲ է այսօր, ինձ համար. դա Հայաստանի Հանրապետությունն է, որը սուրբ է ինձ պես շատ ու շատ տղաների, աղջիկների համար։ Ի դեպ, ես 28 տարեկան եմ։ Հիմա, վերադառնալով այս հաղորդման ձեւավորմանը, ես պետք է պարզեմ նախ եւ առաջ մի հարց, որի պատասխանի դեպքում, ի հարկ է, կորոշեմ շարունակել ինձ հետաքրքրող, Հայ մարդուն հետաքրքրող հարցերը։ Հարցս կգրեմ նոր տողից, նոր նախադասությամբ, որպեսզի շփոթմունք չլինի։
Հայոց լեզվով, ինչպե՞ս է գրված ձեր կազմակերպության անվանում. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ, թե՞ ԱՐԵՎՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ։
Կարդացողի Հավանություն՝
0
0
Անդրանիկ Արի
Ողջույն Հայությանը:
Մի պահ մտորենք, ինչումն է Իմաստությունը՝, հասկանալու, թե՞ հասկացնելու մեջ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Առնո Եդեմյան
Հասկանալով Հասկացնել ԵՎ Հասկացնելով Հասկանալ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-1)
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - չքննարկված
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

p. Aprahamian – shat shnorhakalutjun dzer tarac gorceri hamar!
p. Stepan – Armenak der beran chbacac duk asum ek vor ed dat ches haxtelu. De miankamic handzvenk, toxenk amen inch jarden u nujnisk chboxokenk?
Erkrord, dzer logikan ete hetevenk uremn petke sahmanner bacel Turkiaji het vor menk et “hariv” turkeri economikan ev petutjun gravenk. Cicaxeli logika e.
Tpavorutjun e vor Armenak inch asec – duk miankamic porcum ek bacasakan koxmer bntrel.
Կարդացողի Հավանություն՝
0
0