ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ Narek. Sunday, October 25, 2009 8:19 - 12 քննարկում
Ցեղակրո՞ն, թե ցեխ-կրո՞ղ, ցեխագործ, սվաղչի…
ՑԵՂԱԿՐՈՆՆԵՐԻՑ ՈՒՄ ԻՆՉԸ ԿՔԱՇՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
-

ԿԵՂԾ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ` ՀՀԿ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՄԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ԵՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՄԵՋՏԵՂ ԲԵՐՈՒՄ` «ՑԵՂԱԿՐՈՆ ԵՆՔ», «ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՆՔ»:Այսպիսով ապահովագրում են իրենց, թե նժդեհական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական ուժը չի կարող երկրի ազգային-պետական հարցերում լինել դավաճան, առավել եվս` ուրացող: Ու քիչ է մնում, մի գրություն բերեն անձամբ Նժդեհից առ այն, որ հենց վերջինի «դաբրոյով» է, որ ԼՂ հարցը կարգավորվում է 5 շրջանների հանձնման գնով, հայ-թուրքական հարաբերություններն էլ` այնպիսի որակի արձանագրությունների հիման վրա, որոնց ստորագրումը կարժանար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թշերը քաշելուն: Իսկ թե երկրի ղեկավար ցեղակրոններից ում ի՞նչը կքաշվի այդ արձանագրությունների վավերացումից հետո` իմանալու համար, թերեւս, արժե մի քիչ սպասել: Որքանո՞վ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող զարգացումները ներդաշնակ «Հանրապետականի», նույնն է թե` նժդեհյան գաղափարախոսությանը, արդյո՞ք ցեղակրոնությունը ենթադրում է ցեղի նկատմամբ իրականացված հանցագործության` Ցեղասպանության ուրացում: Մեր զրուցակից` բանասիրական գիտությունների թեկնածու, մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը նժդեհականներին առաջարկեց գոնե ամաչել ու Նժդեհի անունը չտալ իրենց չարամիտ գործարքներն արդարացնելու համար: «ՀՀԿ-ն այսօր չի առաջնորդվում այն գաղափարախոսությամբ, որը հռչակել էր վաղամեռիկ Աշոտ Նավասարդյանը` ստեղծելով «Հանրապետականը»: Այն այսօր կեղծ կուսակցություն է, որի մեջ մտնում են մարդիկ` զուտ իրենց անձնական շահերից ելնելով: Այսօր դպրոցի տնօրենը, որը շատ լավ տնօրեն է, եթե չմտնի ՀՀԿ, անմիջապես կազատվի աշխատանքից: Այսինքն` կուսակցությունը դարձել է բարձր դիրքի հասնելու միջոց, եւ այսօր դժվար է այդտեղ գտնել գեթ մի մարդու, որն առաջնորդվում է կուսակցական գաղափարախոսությամբ: Օրինակ` ինձ ամենից շատ դուր է գալիս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով դրական ազդեցություն է ունենում մեր հասարակության վրա` այն իմաստով, որ նրա ելույթներից հետո տասնյակ մարդիկ դառնում են ընդդիմություն: Նույն Գ.Սահակյանը, վկայակոչելով Նժդեհին, «ազգի տականք» է անվանում հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացող Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ դեռ այդքանից հետո չի հեռացվում կուսակցությունից, նշանակում է` նրա բերանով ողջ «Հանրապետականն» է խոսում: Իսկ իր գործընկեր Հակոբ Հակոբյանին էլ մեղադրեց դավադիրներին հարելու մեջ` այսպիսով իր հայրենակիցներից առնվազն կես միլիոնին համարելով դավադիր»: Ա.Տեր-Ստեփանյանն այնուհետ հիշեց խորհրդային տարիների մի անեկդոտ, երբ բժիշկը գնում է իր հիվանդին տեսակցելու, եւ պարզվում է, որ նա մահացել է: Բժիշկը հարցնում է հանգուցյալի հարազատներին, թե մեռնելուց առաջ քրտնե՞ց: Եվ երբ ստանում է դրական պատասխան, ասում է` դա լավ նշան է: Նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվողներն այսօր Ցեղասպանության մասին արտահայտվում են հենց այս անեկդոտի տրամաբանությամբ: Օրինակ` երիտասարդ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը եթերում հայտարարում է, թե պատմաբանների հանձնաժողով ստեղծելը կնպաստի Ցեղասպանության ճանաչմանը: Նրա պատկերացրած նպաստումը անեկդոտի քրտնելու նման է: Այսինքն` դու իրականում սպանում ես հիվանդին, սակայն հայտարարում, թե իմ այս քայլը կնպաստի քրտնելուն: Սա անհեթեթություն է: Այն գործողությունները որոնք ընթանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում անվան տակ` սառեցնում են Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ըստ իս` Ցեղասպանության հարցը չպետք է լինի պետական քաղաքականության հիմք: Դեռեւս Անկախության հռչակագրի մշակման ժամանակ ես շատերի հետ էի վիճում` ասելով, որ այս հարցը չպետք է մտնի Հռչակագրի մեջ, բայց ի վերջո մտավ: Ցեղասպանության հարցը պետք է լինի բոլորի` շարքային քաղաքացուց մինչեւ երկրի նախագահի մտահոգության առարկան, բայց ոչ պետական քաղաքականության հիմքում: Քանի դեռ մենք կայացած պետություն չենք, կարող էինք Ցեղասպանության հարցը չմտցնել արտաքին քաղաքական օրակարգ, այդքան չխոսել այդ հարցի շուրջ, փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց ոչ մի դեպքում ազգային արժանիքների զիջում չանելով: Շուրջ 30 տարի առաջ հայ թղթակիցներից մեկը հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ հարցրել, թե ինչ կարծիքի է, մի օր հայկական հողերը` Արեւմտյան Հայաստանը կվերադարձվի՞ Հայաստանին, նախագահը ժպտացել էր ու պատասխանել` տղաս, հիշիր, հողը չեն վերադարձնում, հողը վերցնում են: Ուստի` քանի դեռ մենք ունենք մեր այս հողը կորցնելու վտանգ, մենք պետք է մտածենք այն ամուր պահելու մասին»: Տեր-Ստեփանյանը նշեց նաեւ, որ իշխանություններն, ի դեմս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնացող նժդեհականների, պատրաստ են խեղդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ ուղղված հասարակական ցանկացած դիմակայություն, իրականացնել երկրորդ մարտի 1: «Այսօր բավական է ընդդիմությունն ակտիվանա, եւ իշխանությունները կարող են մի 100 հոգու էլ սպանել, մի այդքան էլ բանտերը լցնել, եւ աշխարհը դա կուլ կտա: Քանի որ իշխանությունները աշխարհին կասեն, թե նման բիրտ ուժի դիմեցին, քանի որ ընդդիմությունը դեմ էր հայ-թուրքական հարաբերություններին: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն աշխահին ձեռք է տալիս: Այս ամենի հետեւանքը կլինի այն, որ Շարժումը կմարի, քանի որ կրկին 100 քաղբանտարկյալ ունենալը էապես կազդի Շարժման վրա: Դրա համար է, որ իշխանությունները դիմում են պրովոկացիայի` փորձելով ընդդիմությանը ներքաշել հայ-թուրքական խնդրի հետ կապված իրենց անազնիվ խաղերի մեջ, որպեսզի ջարդեն Շարժումը: Ուստի, պիտի մարի հայ-թուրքական այս բումը, մեջտեղ գա Ղարաբաղի պրոբլեմը, որին աշխարհն այլեւս այլ աչքերով կնայի, հետո նոր տեղի ունենա ընդդիմության ակտիվացումը»: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
- Լիլիթ Սարգսյան
12 քննարկումներ
ԱՐՄԵՆ Ա.
mozart
Ա՜յ ստեղ երեվաց,թե ինչը ինչից հետո է: ՈՒրեմը,ԻՄ ՍԻՐԵԼԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՍՓՅՈՒՌՔ: ԵԹԵ ՄԻ ՔԻՉ ԹԱՍԻԲ ՈՒՆԵՆՔ,ԲՈՅԿՈՏ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԱՅԴ «ԱՐԻ ՏՈՒՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ» (ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ),ԶՈՐԱՎԻԳ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՎԵՏԻՍԻՆ ՈՒ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅ ՔԵԶ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ ևՍ, ՈՐ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՆՉՈՒՄ ԵՆ ՓՈՂ ՊՈԿԵԼՈՒ ՈՒ ՎԵՐՋՈՒՄ ԱՎԵՏԻՍԻ ՊԵՍ ՍՆԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԱՅ ԸՍԵՆՑ ԵՆ ՀԱՐԻՖՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ: ՏԵՍԵՔ, ՈՒ «ԱՐԻ ՏՈՒՆ » ԱՍՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՀԱՄՈՒՌ ԱՍԵՔ. -ՄԻ ՍԻԿՏԻ՜Ր ԵՂԻ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
ԱՐՄԵՆ Ա.
Շնորհակալություն Մոցարտ ջան տեսնումես ինչ է կատարվում: Իսկ Հրեշանուշի դիվիզիաները արդեն փողերը հավագելու էն անցել այնել սուրբ Շուշվա անվան տակ…լափեք անամոթ ստոր ավազակներ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
mozart
Չարժե եղբայրս:Ես ինքս հայրենադարձ չեմ (ցավոք),բայց շատ լավ եմ ճանաչում նրանց,թե իրանահայերին,թե սիրիահայերին,թե լիբանանահայերին,մի խոսքով հեռու չեմ եղել ծնված օրից ու ինձ բախտ է վիճակվել ապրել նրանց հետ կողք-կողքի ու ես շատ լավ եմ հասկանում նրանց հոգեբանությունը:Նրնց աչքերում կնկատես մի հզոր կայծ երբ խոսքը կվերաբերի հայրենիքին,բայց հայրենիքում ուր մի անգամ նրանց խաբեցին ու եղած-չեղածը ծախել տվեցի,ասելով,որ Հայաստանում ծորակներից կաթ ա հոսում,հավերն էլ զակացով գալիս են զակազչիկի տուն քանակով ձու ածում ու գնում:Խաբեցին բերեցին հետո էլ դռնեդուռ գցեցին: ԷՍ ԳԱԶԱՆՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱՔ,ՀԱՆԿԱՐԾ ՉՇՇԿՌԵՔ ՀԵՏ ԷԹԱՔ,ՓՈՂԵՐՆ ԷԼ ՏԱԼՈՒՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԱ Ա ԱՄԵՆՔՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋ ՈՒՂԱՐԿԵՔ,ՀԵՆՑ-ԸՆԵՆՑ ՎԵՐՑՐԵՔ ՄԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՍՑԵԱԳԻՐՔ ՁԵՐ ՀԱՎԱՔԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱԺԱՆԵՔ ԲՈԼՈՐԻ ՄԵՋ ՀԱՄ ՆՐԱՆՔ ԱՍՏԾՈՒ ՉԱՓ ԳՈՀ ԿՄՆԱՆ,ՀԱՄ ԷԼ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՆԻ ՏԵՂԻՆ:Թէ չէ էս գելերին լսեք կեթաք կկորեք:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ara Khachatryan
Ayo Mozart, ayo Armen, arterkrits ugharkvats yuraqanchyur luma erkaratsnum e rezhimi kyanqy mi qani ropeyov. Spyuirqi naxarari PAK-a-KGBakan missian ayd hantsagorts kazmakerputyan pogherov sarqvats elitar tneri vacharqn e. Yes zhoghovrdits , yev shat irazek mardkantsits lsel em, vor gortsy hasel e nran, vor Gavari (Qyavari) mej inch vor hamalsaran!!!!!!!!!!!! e batsvel (ayd shrjany misht el Hranushi hor duqann e eghel), vortegh ibr te hamalsaranakan krtutyun talu varaguyri tak (Qyavarum hamalsaranakan krtutyun!!!! курам на смех, aveli lav kliner mazer sanrelu krtutyun tayin, kam el qich xmelu krtutyun) human traffikingi tochka en batsel yev patrastum en “blagorodni devitsaner”, voronts verjnakan npataky linelu e arterkrum qyal hayerin verbovka anely, amusnanaly yev tun arnel taly (kaskats chunenas vor ays bolor apaga porniknery linelu en PAKI seksotner),
Yev voch miayn da em lsel Hayastanum, ayl shat aveli urish baner, vorits mardu mazer biz biz a kangnum.
Metsapativ muratskannerin rezhimi pahpanman, verartadrman hamar shtap fundraising a petq. Nranq voch mi bani arjev chen kangnelu.
Hayastan ugharkats amen tsanrots hima el pordzum en taxatsiai yentarkel. Stipvats enq hima el second-handi antsnel. Mi or el Lukashenkoi nman pahanjelu en Western Unionov barekamnerits statsats xghjuk 100 dollar hatsi hamar poghits ekamtahark mutsel.
E, vor meky asenq , vor meky toghnenq
Կարդացողի Հավանություն՝
0
0
ԱՐՄԵՆ Ա.
Այո եղբայր կարեվորը մենք սթափվենք այս ամենում եւ ճիշտ գնահատենք ինչ է կատարվում նաեւ այս «Սփյուռքի Նախարարության» քողի տակ, իսկ Ավետիսին դատելը հոկտեմբեր 27-ին ինքնին խորհրդանշական է:
Կարդացողի Հավանություն՝
0
0
ԱՐՄԵՆ Ա.
Արա ջան, ոչինչ, ոչ մի ազգուրաց բռնապետություն շատ երկար չի դիմացել: Այս դրածոներին ռուսական ասացվացքով – Жадность фраера сгубила.
Կարդացողի Հավանություն՝
0
0
Մարտիկ
Է՜հ…, ժողովուրդ !
Հայոց թշնամին լավ է առաջ տանում իր գործը, վոնց որ ասեցին այտ ել անում են,
Դառանջատել Հայաստանում բնակիչ Հայերին, Պանտուխտ բնակվող Հայերից և Հայաստանը կմնա մենակ…
վայ մեզ բոլորիս կգա երփ Հայը Հային կատի… դրան կեչոցին, Հայերի վերջը, իրենք իրենց ձեռքով կտան……. այն ինչ հիմա ընթանցքի մեջ է, և ելի Հայը Հայի դեմ է ելնում պայքարի…ոչ թէ իր թշնամու…
Կարդացողի Հավանություն՝
0
0
ԱՐՄԵՆ Ա.
Մարտիկ ջան եթե քաղացիական կռվի մասին էս ապա դա բացառվում է, խոսքը դրամախաղացողներին իրենց կթվոր կովից կտրելն է:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Մարտիկ
Արմեն ջան, ուրա ենդեղ կով որ հալա կթան ել եղնի, գուն է մէ հարուստ երկիր լիներ Հայաստանը իր բնական հարուստությամբ էլի կասինք հա Ուտումեն… Կթում են…
հիմա մեզ պետք է ելք ոչ թէ բանբասանք…. նաղագահ գցելը ու Յեղափուխությունը տառել է խասյաթ մեր ժողովորդի համար… մոռանալով որ մենք Իշխանամետ Ազգենք եղել ու Թագաորա Պաշտ
կարդացեք հեդվյալը միգուց է մի ելք ել դուք առաջարկեք… ժաղավուրդ
1- “ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Հայրենիքը այնտեղ է որտեղ դու ապրում ու բազմանում և սնվում ես»
2- “ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Հայրենիքում առանցի ամբոխի զոհաբերության չի կառուցվի սեփական պետություն»
3-”ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Հայրենիքի հենակները սերմված էն ամեն մի Հայի մեջ»
4-”ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Ի ծնէ Հայ (Արի) լինելը դա պառտականություն է և մինչ մահը պետք է ձառայել ու զոհաբերէլ անխընթիր» այլոնք այս պիսի բեռի տակ կզատվէին:
5-”ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Հայուց լեզուն իբրեվ համալսարանական ամենա բարցր կրթությունը և զարգացումը» ընտամենը 20 տարում կունենաինք մի Գիտակների ամբոխ:
6-”ԵԹԷ” սփյուռքաՀայը ընդուներ որ, «Պառտաոր է տուրք վճարել ամեն ամիս Հայրենիքի Գանձարանին առպակասը $10 անձնագլուխ որը կարելի էր բացել ՀՀ բանկում հաշիվ որպես ընտանիքի պահուստ և եթէ ընտամենը 5 միլիոն անձիքներ ամեն ամիս սա կատարէին, անպայման կընտառաջվեր երկրի տնտեսական զարգը (ոչ թէ տարին միանգամ էն ել ինչոր անկապ մի չնչին գումար), իսկ այս պայմանում, Միջակետկի և հարեվան երկիրները պառտաոր կլինէին խնթրանքով դիմել ՀՀ-ը ինչոր հարցով…
7-”ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Սփյուռքում ծնված կամ մեծացած Հայոց զավակները Հայրենիքի կարոտով չիպիտի ողողվեն, այլ պառտաոր են վերադառնալ և մատուցել իրենց ծառայությունը Հայրենիքին»
8- “ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Պատմությունը Արիոց դա ապագան է գալիք Սերնդաց», հավատքը կըհիմնէինք Արիունակիցի վրայ ու ժամանակը կդառցնեինք գործիք :
9- “ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Թշնամի գույուչուն չունի, այլ բնական կյանքի պայքար է անվերջ և Հախթահարողը թուլանալու երփեվիցէ իրավունք չունի»
10-”ԵԹԷ” ամեն մեկս ընդուներ որ, «Հայերը (Արիմանը) հավասար էն մեկը միուսի նկատմամբ իրենց կյանքի ընթացքում ու ծառայության մեջ»:
Բայց ավախ որ այս բոլոր “ԵԹԷ”-ները չընդունեցինք որպես ճշմառտություն և չիրականացրինք մեր կյանքում…
ուրեմն “Ինչ Ցանես, Ետ էլ Կուտես” այս խորհորդը դեռ չենք խորը հասկացել և դրա համար է որ ուտում էնք այն ինչ ցանել են մեր համար, քանի զի այլոնք այս Հայոց իմաստաոր Խորհորդը ընդունել էին որպես հաղթահարելու պայման…
Կարդացողի Հավանություն՝
0
0
mozart
Մի հորինված պատմություն անեմ:
Մի ժամանակով, Հայաստանում, (ինչպես այժմ) ժողովուրթն իրար ա խառնվում, ախպերն ախպոր դեմ,հայրը տղայի,մի խոսքով երկիրը հասնում ա քայքայման եզրին: Էտ ժամանակ իմաստուններին Աստված հայտնվում ա ու ասում.
-Որ ասում եմ բութ եք, չեք հավատում,նստած մտածում եք ու լուծում չեք գտնում… Վերցրեք մի մեծ մաղ,ու սկսեք ազգին մաղով անցկացնել,վատը կեթա կխառնվի ջրերին,լավն էլ կմնա ու սերունդը կփոխվի ու կապրեք խաղաղ…Ըտենց էլ անում են… Սաղին մաղով անց են կացնում ու սկսում էտ մնացած լավերով ուտուշ-խմուշը:Մեկ էլ մի պահ սաղ լռում են երբ խաբարը գալիս է թէ ներքևի կամուրջի վրա իրար ծեծե ու ջարդել են կան զոհեր:Խառնվում են իրար,սկսում բողոքել,Աստծուն մեղադրել:Աստված նորից հայտնվում ա ու ասում.
- Դուք իմ հոտն եք,ձեզ շատ եմ սիրում,
Բայց,որ հիմար եք,շատ եմ ափսոսում,
Բոլորին անշուշտ,մաղեցիք պրծաք
Բա մաղ բռնողներին ինչու՞ մոռացաք…
Ինչ,որ ծանոթ չե՞ն հնչում աստծո խոսքերը:
Մենք պետք է հոգեբանական ինքնազտում կազմակերպենք,վերադարձնենք մեզ մեր Հին Հայկական լավ ու մաքուր ադաթների շրջանակներ,եթե պետք ա ուրեմը սաղով,եթե պետք ա ուրեմը մահ,էլի սաղով,ոչ ոք պիտի չփորձի սրա նրա հաշվին մնալ կենդանի,ու շարունակել ազգի վերածնուննդը վախեցած ու պահ մտած փոքրոգու գեների միջոցով:
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԵԼ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅԻ:ԱՇԽԱՐՀԻ ՈՐ ԾԱՅՐՈՒՄ ԷԼ ԼԻՆԻ:ՄԻՅԱՅՆ ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՍՆԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Հայկ
ՀԱՅԸ պիտի հարգի և սիրի ցանկացած ՀԱՅԻ անկախ թե աշխարհի որ մասում է ապրում նա:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Հայրենանվեր Ավետիս Կալայջյանը, հայախոս – բայց ոչ Հայ – սրիկանների ձեռքով պետք է «դատվի» վաղը հոկտեմբեր 27-ին հերթական կենգուրու «դատարանում.» Ավետիսը հեղինակել է ահազանգող – «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիրքը որի վեռջնամասում ցույց է տալիս թուրքական ծրագիրը կատարյալ ավարտին բերելու Հայոց Ցեղասպանությունը…
«Անաստվածների գործը դրել ամուսնուս վրա սարքել են»,- ասում է Ֆլորա Սարգսյանը: Նրա ամուսինը` Ավետիս Կալայջյանը, մեղադրվում է պետական և քաղաքական գործիչների, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ:
Ֆլորա Սարգսյանը և Ավետիս Կալայջյանը 1999 թ. ծանոթացել են Հալեպում, այնուհետև ամուսնացել են, իսկ 2002 թ. հայրենադարձվել Հայաստան: 2004 թ. Ավետիսը, ավելի ուշ նրա հորդորով նաև կինը` Ֆլորան, անդամագրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ):
Սակայն այս տարվա մարտին Ավետիս Կալայջյանը «Հրաժարվում եմ Հանրապետական տաքանքանոցից» վերնագրով դիմում է գրել, որը, իբրև իրեղեն ապացույց, հայտնվել է օրեր անց նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում:
Դիմումում «Խաբեբայապետ Սերժը և իր խաբեբաները» ենթավերնագրի ներքով Կալայջյանը գրում է, որ «լինելով Հանրապետական կուսակցության առաջին սփյուռքահայ անդամը», հրաժարվում է կուսակցությունից, քանի որ Արցախը, ամբողջությամբ լինելով պատմական Հայաստանի անքակտելի մասը, նրա թեկուզ մասնակի հանձնումն Ադրբեջանին համարում է ազգային դավաճանական դրսևորում:
«Հրաժարվում եմ սույն ապազգային և հակացեղակրոն կուսակցությունից, որը շարունակում է բանտախցերում պահել հայ ազգի պարծանք ֆիդայի-ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին, սփյուռքահայերին և հայաստանցիներին` շարունակելով մնալ աշխարհի ամենաբռնակալ երկրների սանդղակում, խայտառակելով Հայաստանն ու հայ ազգը»:
«Կեղծ ազգային միասնականության քողի տակ` շարունակում են խաբել խեղճ սփյուռքահայերին` ասելով, որ Սփյուռքի նախարարությունը լինելու է ձեր տունը, և «նախարարության աշխատողների լավ մասը լինելու են սփյուռքահայեր»,- ինչպես հայտարարում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Երբ անձամբ հարց են ուղղում նախարար Հակոբյանին, թե որքա՞ն սփյուռքահայեր են աշխատում նախարարությունում, ասում է` «կորցերել եմ հաշիվը»` փորձելով ինձ խաբել: Դառնալով ասացի` Սփյուռքի նախարարությունում ունենք ընդամենը մեկ սփյուռքահայ աշխատող, որը պատրաստվում է վերադառնալ Միացյալ Նահանգներ»,- գրում է Կալայջյանը:
Նա իր ասելիքը եզրափակում է «միասին ազատագրենք Հայաստանը բռնատերերից, տականքներից, խաբեբաներից, դավաճաններից, հայրենիք հանձնողներից և սփյուռքի նախարարության փոխնախարարի պաշտոնները սփյուռքի փողատերերի վրա վաճառողներից» կոչով և դիմումն ավարտում «ազատություն կամ մահ» բառերով:
«Հիմա մարդը կարող է իր նեղության ժամանակ մի երկու բան էլ ավել ասի, բայց իրականության մեջ էդ մարդը ցավ է տանում իր հայրենիքի համար: Կարող է դժգոհել է իշխանությունից, բայց ոչ մի ատեն չի ցանկացել, որ վատ բան լինի կամ ղեկավարին նեղություն տա»,- ասում է Ավետիսի կինը: Նրա խոսքերով` ամուսնու նեղվածության պատճառը ֆինանսական ծանր դրությունը և որոշ պաշտոնյաների կողմից խաբված լինելու հանգամանքն է:
Ֆլորայի պատմելով` անցյալ տարվա մայիսին Ա. Կալայջյանը, գրավադրելով պաշտպանության նախարարության (ՊՆ) նախկին շենքի հարևանությամբ գտնվող իրենց հողամասը, տպագրության է հանձնել «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գիրքը, որից 150 հատ տվել է ՊՆ-ին` 50-ը որպես նվիրատվություն, մնացածը` վաճառքի համար:
«Սեյրան Օհանյանն ամուսնուս շատ լավ էր ընդունել: Բայց նախարարության գումարի բաժնի պետը` Մանուկ Մանուկյանը, կերևա` չէր ուզում մեզի փողը տալ. մինչև անգամ զանգեց ասաց` գրքերը կորցրել են, պահեստում չի: Բայց իրականում բաժանել են զորամասերում, իսկ գումարը (600 հազար դրամ) մինչև հիմա չեն տալիս»,- ասում է Ֆ. Սարգսյանը:
Այս տարվա մարտի 20-ին հերթական անգամ ՊՆ-ից գումարը ստանալու անհաջող փորձից հետո Ավետիսը հյուրընկալվել է նախարարության հարևանությամբ ապրող իր ընկերոջ` Մարտիկ Բաղդասարյանի բնակարանում: Սակայն ընկերը տանը չի եղել, և նա սրճել է Մարտիկի որդու` Մասիս Բաղդասարյանի հետ: Այդ ընթացքում բնակարան է եկել Մասիսի ընկերը` ազատամարտիկ Ժիրայր Մկրտումյանը:
Ըստ քրեական գործի նյութերի` «Կալայջյանը, համոզվելով, որ Ժ. Մկրտումյանը ՀՀ իշխանությունների հանդեպ ունի ընդդիմադիր կեցվածք, ներկայացրել է իր հացավոր ծրագիրը. ապրիլի 12-ին` «Սուրբ Զատիկ» եկեղեցական տոնի ժամանակ, իրականացնել մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մայր տաճար այցելած նախագահ Ս. Սարգսյանի և ՀՀ պետական ու քաղաքական այլ բարձրաստիճան գործիչների սպանությունը»:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչների տվյալներով` Ավետիսը, սպանությունն իրագործելու համար, ազատամարտիկ Մկրտումյանին առաջարկել է հայթայթել 2-3 «Կալաշնիկով» տեսակի կարճեցված ինքնաձիգ` խոստանալով յուրաքանչյուրի համար տրամադրել 500-ական ԱՄՆ դոլար:
«Ամբողջ քրեական գործը սարքովի բան ա: Էդ մարդու (Մարտիկ) տանը Ավետիսի հետ այդ տղաները խոսել են դեսից-դենից, բողոքել են ղեկավարությունից, խոսք են տարել, որ պետք է էս իրավիճակից դուրս բերել երկիրը, պետք է ղեկավարին զենքով վերացնել: Իսկ Ավետիսը նույնիսկ 3 անգամ դադարեցրել է խոսակցությունը` մտածելով, որ իրեն ձեռք են առնում: Այդչափ անլուրջ է վերաբերվել խոսակցությանը: Բայց դրանք հետո իրանց ասածներն Ավետիսի վրա են դրել»,- ասում է Ֆլորան:
Քրեական գործի համաձայն` ազատամարտիկ Ժիրայրը «գեներալի» (Ավետիս Կալայջյանի) ծրագրերի մասին հայտնել է Հովհաննես Քերտեշյանին` անվտանգության նկատառումներով խորհուրդ տալով վերջինիս «Զատիկի» տոնին Էջմիածնի եկեղեցի չգնալ: Հովհաննեսն էլ այդ ամենը հաղորդել է ԱԱԾ-ին, ինչի արդյունքում Ավետիս Կալայջյանը ձերբակալվել է:
«…Ես երբևիցե չեմ պատրաստվել կատարել հանցագործություն, առավել ևս` Ձեր սպանությունը: Նշեմ նաև, որ ես որևէ գործողություն, ուղղված սպանության նախապատրաստմանը, չեմ կատարել: Այդ փաստն ապացուցվում է նաև քրեական գործով ձեռքբերված ցուցմունքներով, որտեղ վկաներ Մասիս Բաղդասարյանը և Ժիրայր Մկրտումյանը հայտնում են, որ չեն դիմել իրավապահ մարմիններին, որովհետև լուրջ չեն ընդունել իմ խոսքերը»,- կալանավայրից Սերժ Սարգսյանին ուղարկած նամակում գրել է Ավետիսը:
Ապրիլի 6-ին հարուցված քրեական գործի նկարագրական մասում նշված է, թե «Կալայջյանը, 2002-ին Սիրիայից ժամանելով ՀՀ և փառասիրական ձգտումներից ելնելով` Հայաստանի պետական, հասարակական-քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու համար ՀՀ իշխանություններին ներկայացրել է, որ ինքը կարող է սփյուռքի հարցերով ՀՀ-ում բարձր վարչական պաշտոն զբաղեցնել: Սակայն չհասնելով այդ նպատակին և դրա ձախողման մեջ մեղադրելով նախագահ Ս. Սարգսյանին և պետական ու քաղաքական մյուս գործիչներին` վրեժխնդրությունից դրդված ծրագրել է սպանության միջոցով դադարեցնել նրանց գործունեությունը»:
«2003 թ. ամուսինս կազմել է Սփյուռքի նախարարություն ստեղծելու ծրագիր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բոլորն էլ հավանություն էին տվել: Հետո Քոչարյանն աթոռից իջավ, որպես նախագահ Սերժն էր նստելու, էդ ժամանակամիջոցին նրա օգնականը զանգ տվեց ամուսնուս և այնպես եղավ, որ 2-3 անգամ տեսնվեցան իրար հետ ու խոսել են սփյուռքի նախարարության ծրագրի մասին: Նույնիսկ ամուսնուս ասել են, որ ուզում են իրեն պաշտոն տալ` նախարարի պաշտոնը»,- պատմում է Ավետիսի կինը և նշում, թե նախագահի հիշյալ օգնականի անունն ինքը չի իմանում:
Ֆլորան մանրամասնում է, որ հետագայում ԱԱԾ-ի աշխատակիցներից` Արմեն Ղազարյանն իրեն ասել է, թե իրականում նախագահ Սարգսյանի օգնականներից որևէ մեկն Ավետիսին չի հանդիպել, ինչին ինքը չի հավատում:
«Հետո Սփյուռքի նախարար նշանակեցին Հրանուշ Հակոբյանին: Ամուսինս շատ հարգում է իրեն և ասում էր` ավելի լավ, սփյուռքին մեջ թող երևա, որ հայաստանցին է առաջ տանում իրենց խնդիրները: Այնուհետև Ավետիսին փոխնախարարի պաշտոնը խոստացան, մի ուրիշ անգամ բաժնի վարիչի, բայց վերջում դարձավ ոչ մի բան,- հիշում է Ֆլորան: – Ճիշտն ասած` ամուսինս շատ նեղված էր. մենք գրավատանը տոկոսներ ենք տալիս, վարձով ենք ապրում, ինձ վիրահատելու համար գումար էր պետք: Բայց դա չի նշանակում, որ նա կարող էր այդպիսի բան անել. ուղղակի անհեթեթություն է նման բան մտածել»:
Ֆլորան նշում է, որ սկզբում անընդհատ լացում էր, իսկ հիմա ուղղակի ծիծաղում է «ֆիլմ հիշեցնող» այս պատմության վրա, որովհետև չի հավատում, որ կարող է «մարդուն դատեն երկու հոգու սուտ ցուցմունքով»:
Գործի հիմքում դրված է Մասիսի և Ժիրայրի ցուցմունքները: Բուն դատաքննությունը դեռ չի սկսվել: Նախորդ` նախապատրաստական նիստերից մեկի ժամանակ դատարան էր եկել Մասիսի հարևանուհին` Գայանե Սահակյանը, իր խոսքերով` «դատարանից արդարություն պահանջելու համար»: Նա նշում է, որ Մասիս Բաղդասարյանը տարօրինակություններ ունի, նախկինում դատապարտված է, սիրում է խմել, և «չի կարելի հիմնվել միայն նման մարդու ասածների վրա»:
«Մասիսի ընտանիքը դեպքից հետո գնացել է: Շենքում ոչ մեկս չգիտենք, թե նա ուր է: Դեռ հունվարից նա սրան-նրան խաբելով գումար էր ման գալիս Ռուսաստան գնալու համար: Եվ ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է դատարանը նրան գտնելու կամ առանց նրա դատ անելու»,- ասում է 43-ամյա Գայանեն:
Ավետիս Կալայջյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 35-305 հոդվածներով, որի հաստատման դեպքում նրան սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում: Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 20-ին կշարունակվի դատավարությունը:
Կարդացողի Հավանություն՝
0
0