ԱՆՑՈՒԴԱՐՁ - Հեղինակ՝ Admin. Wednesday, July 29, 2009 22:29 - չքննարկված
Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանները դատարանի առջև՝ մարդկանց ազատությունը խարդախելու համար
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ\ԱԶԱՏ ԵՎՐՈՊԱՅԻ» ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
- Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սենատի հաստատմանը կհանձնի Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) անդամների թեկնածությունները: Սա այն մարմինն է, որին ենթարկվում են օտար երկրների համար հեռարձակվող ամերիկյան ոչ ռազմական ռադիոկայանները, մասնավորապես մեզանում քաջածանոթ «Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանը: Սա նաեւ այն մարմինն է, որը նշանակումից անմիջապես հետո Չեխիայի Հանրապետության հետ կանգնելու է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի առջեւ՝ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ոչ ամերիկացի եւ ոչ չեխ աշխատակիցներին (հիմնականում լրագրողներ) միտումնաբար ու խարդախությամբ աշխատանքային իրավունքներից զրկելու եւ իրավական վակուումում պահելու մեղադրանքով:Չեխիայի Հանրապետությունը ստրասբուրգյան դատարանում հայտնվում է իբրեւ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանին հյուրընկալած պետություն, որն ի վիճակի չի եղել իր երկրի տարածքում ապահովել օտարերկրացի աշխատողների տարրական իրավունքները: Այժմ անգամ Գուանտանամոյում ավելի քիչ իրավազուրկ մարդ է պահվում, քան չպաշտպանված լրագրողներ են աշխատում իրավական Գուանտանամո դարձած ամերիկյան այս հարգված ռադիոկայանում: Տարբերություն անշուշտ կա, Գուանտանամոյի ազատազրկվածներին չեն խոստացել իրավական պաշտպանություն ամերիկյան օրենքներով, մինչդեռ «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում աշխատանքի հրավիրվածներին աշխատանքային պայմանագրերով խոստացվել է պաշտպանություն ամերիկյան համապատասխան օրենքներով: Զավեշտն այն է, սակայն, որ այդ օրենքները ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան ընկերություններում աշխատող ոչ ամերիկացիների վրա չեն տարածվում: Այս խարդախությունը պարզել են ռադիոկայանից կամայականորեն հեռացված ու դատական գործեր հարուցած Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանն ու Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը: Նրանցից առաջ կամայականորեն հեռացված տասնյակ այլք գերադասել են վերցնել լռության դիմաց առատորեն տրվող պարգեւագումարն ու հեռանալ:
Այժմ Հեռարձակող կառավարիչների նոր նշանակվելիք խորհուրդը (BBG) ստիպված է լինելու բացատրություն տալ, թե ինչու է միտումնաբար իրավական վակուում ստեղծել մարդու իրավունքները պաշտպանելու եւ ժողովրդավարական արժեքներ տարածելու առաքելությամբ ամերիկյան պետական բյուջեից մեծ գումարներ ստացող «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցների համար: Հայցը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան ներկայացվելու է մինչեւ սեպտեմբերի 16-ը: Նշենք, որ ի պաշտոնե Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) անդամ է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Պատմության մեջ առաջին անգամ է ամերիկյան որեւէ կազմակերպություն կանգնելու մարդու իրավունքների դատարանի առջեւ, այն էլ մի կազմակերպություն, որ տասնամյակներ առաջ հիմնադրվել է հենց մարդու իրավունքները պաշտպանելու համար:
Ամերիկյան հեղինակավոր Understanding Government («Հասկանալով կառավարությանը») կայքէջը հայտնում է, որ Խորվաթիան ու Հայաստանը դատական այս վիճաբանությունում պաշտպանելու են իրենց քաղաքացիներին: Այնպես որ դատական այս հայցերն «Ազատություն\Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դեմ յուրօրինակ լակմուսի թուղթ են ու փորձաքար՝ Բարաք Օբամայի վարչակազմի ու հայտարարված փոփոխությունների համար: Խմբագրության կողմից – Այս խնդրին մեր թերթը քանիցս անդրադարձել է: Առավել ընդարձակ անդրադարձը կարդացեք «Ազգի» այսօրվա ինտերնետային անգլերեն ու ռուսերեն կայքէջերում:
- ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ: