ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 3, 2017 23:55 - չքննարկված

ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին

Forum of Armenian Associations of Europe
Krajna 86 821 04 Bratislava, Slovakia
Office tel: +421 2 4820 2310
E-mail: faae@faaeurope.eu

ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական
կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը
արձագանքում է «EU-ASIA Business Finance Center» հոլդինգի դիմումին` կապված
Հայաստանում տնտեսության զարգացման և արդյունաբերության վերականգման
ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Հոլդինգը, ինչպես հայտնի է, պատրաստել էր ֆինանսավորման
մի հսկայական փաթեթ Հայաստանում քիմիական արդյունաբերության և
տնտեսության վերականգման համար:
Հոլդինգը այս գործի համար ներգրավել էր և Հայաստանի մասնագիտական
խմբերին ու խոշոր մասնագետներին և ԵՄ-ի ու հարակից երկրների հայտնի
ընկերություններին: Բացի քիմիական հսկա «Նաիրիտ» քիմկոմբինատի
վերաթողարկումից, նախատեսված էր իրականացնել Իրան-Հայաստան երկաթուղու
կառուցումը՝ ՀՀ-ն «Մետաքսե համաշխարհային ուղու» մեջ ներգրավելով, Հյուսիս-
Հարավ մայրուղու կառուցման աշխատանքները, Իրան-ՀՀ-ԵՄ գազի արտահանումն
ու այլ կենսական կարևոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում երկիրը
կդառանար միջազգային բարձր վարկանիշ ունեցող պետություն:
Ծրագրի առաջին փուլը «Նաիրիտ» քիմկոմբինատի վերականգնումն էր, քանի
որ հաշվված ամիսներ են մնում այդ արդյունաբերական հսկան մետաղի ջարդոնի
վերածելու և թալանն ավարտելու պետական ծրագրի կատարման մեկնարկին:
Կառավարությունը նախապես հայտնել էր «Նաիրիտ»-ի աշխատանքային խմբին, որ
պատրաստ է բանակցել ներդողների հետ: Չնայած Հոլդինգը երկու անգամ Երևան
ուղարկեց իր պատվիրակություններին, արդյունքը մնաց նախկինը.
«Նաիրիտ»-ը վերականգնելուն դեմ է այսօրվա իշխանությունը: «Նաիրիտ»-ը
չթողարկելու ՀՀ կառավարության պատճառաբանությունները կեղծ են ու անմիտ:
Վարչապետ Կ.Կարապետյանի հայտարարությունները՝ Հոլդինգը չունի
ծրագիր (պարզվեց, որ ինքը տեղյակ չէր հիանալի պատրաստված մասնագիտական
բարձր մակարդակի ծրագրին), Հոլդինգը չի նախատեսել էներգակիրների 5-10
տարվա գնի փոփոխությունները (վարչապետի կողմից սա անտրամաբանական,
բացառիկ անմիտ և անտեղյակ հայտարարություն էր՝ կատարված ԱԺ-ում)
հերքվեցին մասնագետների կողմից և որակվեցին որպես ոչ կոմպետենտ կարծիք:
Վերջում կառավարության ներկայացուցիչը, մերժելով իր հաշվին
աուդիտ կատարելու Հոլդինգի առաջարկը, ներկայացնում է զավեշտալի
պատճառաբանություն՝ նշելով, որ «Հոլդինգի գրանցման հասցեն չի համընկնում
նրա փոստային հասցեի հետ», և կամ «Հոլդինգի ֆինանսական աուդիտը բավարար
չէ» (չնայած Հոլդինգը ներկայացրել է իր ներդրողների ֆին. հաշվեկշիռները, որոնք
տասնապատիկ գերազանցել են ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման
ծավալները), ինչպես նաև այլ մտացածին և անհիմն փաստարկներ:

ԵՀՄՖ-ի նախագահությունը, վերլուծելով ստեղծված իրավիճակը,
հայտարարում է, որ ՀՀ կառավարության այսօրվա քայլերը հաստատում են, որ
երկրում ստեղծված կոռուպցիայի ու համատարած թալանի պայմաններում երկրի
փրկության համար խիստ անհրաժեշտ ներդրումներ կատարելն անհարին է:
«Նաիրիտ» ՔԿ-ի վերականգման խնդիրը դեռևս արդիական է, սակայն իշխանության
ղեկավարների կողմից իրականացված մի քանի միլիոն դոլարի գողության փաստը
թաքցնելու ցանկությունը բացառում է, որ կոմբինատը կվերաբացվի:
Հայաստանում լուրջ ներդրումներ չիրականացնելու դեպքում երկիրը
կորցնում է իր երբեմնի հզոր արտադրությունները և դառնում տարածաշրջանի
ամենաթույլ ու ապագա չունեցող պետությունը՝ դառնալով կցորդ այլ երկրներին:
Հաշվի առնելով տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական վիճակը՝
ԵՀՄՖ-ն փաստում է անվտանգության երաշխիքների բացառիկ բացակայությունը
երկրում: Չկա անկախություն և չկա անվտանգություն առանց հզոր
արդյունաբերության և տնտեսության:
ԵՀՄՖի նախագահությունը դիմում է ողջ արտերկրի հայությանը կոչով.
համախմբվենք և բոյկոտենք ՀՀ իշխանությունների, Սփյուռքի նախարարության և
նրանց արբանյակ սփյուռքի գործիչների նախաձեռնությունները՝ կապված
արտերկրի հայությանը երկիրը պահող «բանկոմատ» օգտագործելու հետ:
Ներդրողներին վանելու արդյունքում բոլոր գործարարները փախան երկրից, քանի
որ համոզվեցին, որ առանց սեփական շահի ոչ մի նախարար կամ պաշտոնյա ոչ մի
քայլ չի կատարում: Այդ նկրտումները կոտրեցին սփյուռքահայության հավատը
երկրի նկատմամբ, և առաջին անգամ սեպ խրվեց հայության մեջ:
Բոյկոտենք երկիրը թալանելու համար նախատեսված բոլոր միջոցառումները,
որոնք նպաստում են իշխանավորների կողմից կոռուպցիան զարգացնելուն:
Հարկավոր է ստիպել երկրի նախագահին հրաժարվել իրականացվող
կեղծ արժեքների գովաբանման պրակտիկայից և երկիրը կործանող
հռետորաբանությունից, ու կասեցնել մեր երկիրը վերջնական կործանելու քայլերը:
Դիմում ենք ՀՀ և արտերկրում գործող բոլոր հասարակական և քաղաքական
կազմակերպություններին ու գործիչներին՝ հորդորելով պահանջելու պատասխան
երկրի նախագահից տնտեսության մեջ թալանը զարգացնելու և կոռուպցիան
անսահման մեծ ծավալների հասցնելու հարցում: Առանց այս խնդիրների
բարձրացման և լուծման, անհնարին է իրականցնել ներդրումներ Հայաստանում,
վարել երկրի տնտեսության վերականգման աշխատանքները և ապահովել երկրի
անվտանգությունը:
ԵՀՄՖ նախագահություն
04.09.2017
Բրատիսլավա, Սլովակիա



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ