ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . samedi, avril 8, 2017 11:10 - չքննարկված

ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..

ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ…
Ապրիլի երկուսին սկսված քառօրյա պատերազմը պիտի որ շատ շատերիս սթափեցնող ապտակ տար, ստիպեր վեր կանգնել հանապազօրյա հացի խնդրից ու համապատասխան հետևություններ անել։
Տագնապն ու ցավը համազգային էր։ Դիմակայեցինք ևս մեկ անգամ, դիմակայեցինք տասնութամյա, քսանամյա երիտասարդների թափած արյան, հատված կյանքերի գնով։ Հարյուր չորս ապագա հայրեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին, սգացինք, խնկարկեցինք.
հայրենիքի համար կյանքը տված զինվորը, կոնկրետ ինձ համար, հենց էն սուրբն է, որին կարելի է կուռք դարձնել ու երկրպագել, որի արյան գինն ու հիշատակը պահանջում են, որ այդ ազատագրած կամ պաշտպանած հողում հայ մանուկներ ծնվեն ու հայերենն ու հայի ոգին թևածեն այնտեղ։ Այսպես պիտի լիներ, պի՛տի լինի, բայց քանի որ մենք մեր փոքրիկ երկրի ղեկը Նեռին՝ Սերժին ենք հանձնել, որը բացարձակապես ոչ մի սրբություն չունի, որը Կրեմլի խամաճիկն է, պատմության մեջ երբևիցէ չգրանցված բան տեղի ունեցավ.
պարզվեց կորցրած 800 հա անպիտան հող էր, ինչպես իրեն թույլ տվեց արտահայտվել երկրիս անարժան պրեզիդենտը՝ անպիտան հող, պետք էր ոտքի կանգնել ու ասել,- տո անպիտանը դու ես։ Բայց մենք հերթական անգամ լուռ կուլ տվեցինք և՜ ասածը, և՜ արածը, հանդուրժեցինք. մինչդեռ հարկավոր էր միանալ որդեկորույս ծնողներին ու պոկել այդ արտահայտությունն անողի գլուխը։
Պատերազմի օրերին, ինչպես միշտ նման իրավիճակներում, սփյուռքի հայությունը, ով ինչպես ու ինչքան կարող էր, փորձեց սատարել բանակին ու զինվորներին, զոհվածների ընտանիքներին, բայց բնականաբար տարիների թալանի հետևանքով նման վիճակում հայտնված մեր բանակի հարցերը դրանով չեն լուծվի, զոհվածներին էլ հետ չես բերի։
Կտրուկ, որոշակի քայլեր են պետք, քանզի էդ տականքը, պայքարող ու ընդվզող հայորդիներին քաղբանտարկյալ որակավորմամբ բանտերում փակել ու մեկ տարի անց, հենց ապրիլի երկուսին ուզում է տոնել իր ու իրեն շրջապատող տականքների հաղթանակը։
ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Août 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ