ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 10:31 - չքննարկված

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

Անի Հերունի ՍաջյանԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**

«ՍԵՐԸ ԴԺՈԽՔՈՒՄ» կամ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԻՆԸ»

Արինան մտավ սենյակ, սենյակ, որը առաջին հայացքից նմանվում էր բանտախցի, որտեղ անգամ պատերը մեռելահոտով էին բուրում։ Նայեց շուրջ բոլորը, սևազգեստ մարդիկ նստել էին դիակի կողքին և կոկորդիլոսյան արցունքներ էին թափում, որքա՜ն զզվելի էր այդ տեսարանը, մարդիկ այնքան են քարացել, որ անգամ արցունքներն են կեղծ։ Նա լուռ մոտեցավ դիակին, նստեց կողքին և սկսեց շոյել նրա լայն ուսերը,հետո փարվեց կրծքավանդակին և համբուրեց նրա գունատ, անշունչ շուրթերը։
–Ես կարծում եմ, որ դու դեռ սիրում ես ինձ , Անրի, ես էլ քեզ եմ սիրում. Այսուհետ մենք ընդմիշտ միասին կլինենք,այժմ դու ինձ երբեք չես թողնի , և կսիրես ընդմիշտ։ Հավանաբար, Անրի , սա է հավերժական սերը, որ մարդիկ խոսում էին այս ամբողջ ժամանակ: Ի վերջո, սերը մեռած մարդու անապականելի և անարատ է,որովհետև մեռած մարդը երբեք չի դավաճանի, և չի փոխվի։
Բայց Անրին նրան չպատասխանեց, որովհետև նրան չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում աշխարհիկ աշխարհում, նա արդեն մի քանի ժամ էր ինչ երկնքում էր։ Նա պառկած էր անշարժ, աչքերը փակ, իսկ նրա հոգին կանգնել էր Արինայի կողքին և ծիծաղում էր նրա վրա, որ այդ խենթը դեռ հույսեր է փայփայում հավիտենական սիրո համար։
Մոտեցան նրանք՝սևազգեստ հագած՝սատանի ծառաները, վերցրին նրա փայտե դագաղը և տանից հանեցին դուրս, Արինան նստած ճանապարհեց սիրելիին, ինչ կարիք կար մեռելի ետևից գնալու, միևնույն է նա դրա համար շնորհակալություն չէր հայտնելու։
Ձմեռ, բնությունը սկսեց մահերգ երգել, երկինքը պատվեց մեռելաբույրով, ճերմակ սավանով ծածկվեց բնության հայելին։
—Կրկին այս անիծված ձմեռը, ատում եմ այն։
–Արինա ինչու՞ ես այդպես ասում, ձմեռը նոր կյանքի սկիզբն է, տե՛ս, որքա՜ն գեղեցիկ են ձյան փաթիլները։
–Գեղեցիկ ոչինչ չկա, այն կարծես մեռելատուն լինի, շուրջ բոլորը մերկացած ծառեր և ցեխաջրեր։
–Հետաքրքիր է կա այս աշխարհում մի բան, որ դու սիրես, Արինա՛։
–Այո, Մոնիկա
–Եվ՞
–Ես սիրում եմ գիշերը, այնտեղ արև չկա։
–Դու չե՞ս սիրում առավոտը։
–Ես չեմ սիրում արևին։
—Դու միշտ տխուր ես, ի՞նչն է պատճառը։
–Ես տխուր չեմ,ուղղակի դիմակ չեմ կրում,ատում եմ կեղծ ժպիտները։
—Հետաքրքիր մարդ ես, գիտես, երբեք չժպա՞լ, ինչպե՞ս կարելի է։
–Ես ժպիտ չունեմ, այն մահացավ, երբ ես ծնվեցի։
–Այդ ինչպե՞ս
–Երբ դեռ արգանդում էի, ես պաշտպանված էի, ժպտում էի ամեն բացվող օրվա համար, որ այս օրն էլ լուսացավ և ես դեռ շնչում եմ արգանդում, որ դեռ չեն պոկել ինձ այդտեղից և նոր կյանք տալով կյանքս խորտակել, իսկ, երբ ծնվեցի կյանքը իր կոշտ ձեռքերով մաքրեց ժպիտը երեսիս վրայից։
–Արին այսպես ապրելն անիմաստ է, դու պետք է կրկին ժպիտ նկարես քո երեսին։
–Արդեն ասացի, ատում եմ կեղծ ժպիտները, ատում եմ դիմակները։
–Իսկ երազանքներ գոնե ունե՞ս, Արին։
–Ես իմ ողջ կյանքում երազել եմ մանկատանը հայտնվելու մասին։
–Գժվե՞լ ես, ինչե՞ր ես խոսում, այնտեղ որբերն են։
–Իսկ քո կարծիքով ե՛ս ո՞վ եմ, գիտե՞ս ավելի լավ է լինել մանկատան որբերից մեկը՝ ծնողազուրկ,քան ունենալ ծնողներ, բնակվել մի հարկի տակ և լինել որբ։
–Ես քեզ չեմ հասկանում, Աստված վկա։
–Աստծու անունը մի տուր,նա իմ թշնամի է։
–Աստված չի՛ կարող քեզ թշնամի լինել, պապանձվի՛ր, Աստված թշնամիներ չունի, որովհետև նրան հավասար ոչ–ոք չկա։
–Ճիշտ ես, հավասար չկա, բայց ուժեղ կա։
–Եվ ո՞վ է, շատ հետաքրքիր է։
–Սատանան։
–Սատանա՞ն, դու իրոք գժվել ես, սատանա չկա։
–Լավ,մեկ հարց, քաղցրին փոխարինողը ո՞վ է։
–Դառը, ի՞նչ կապ ունի դա։
–Սիրուն էլ՝ատելությունը, չէ՞։
–Այո, և՞։
–Տաքին՝ սառը, տապին՝ ցուրտը, անձրևին՝ արևը, ուրախությանը՝ տխրությունը, և վերջապես կյանքին՝ մահը։

–Այո, հետո՞։
–Հետո այն, որ եթե կա Աստված,կա նաև սատանան։
–Բայց Աստված ուժեղ է։
–Ո՛չ, որովհետև այսօր աշխարհին սատանան է ղեկավարում,որովհետև նա բոլորիս մեջ է, մենք ավելի շատ վատն ենք, քան լավը,նա հաղթել է Աստծուն այն ժամանակ, երբ համոզեց նրան իր միակ զավակին խաչել մեղսավորների համար, իմանալով, որ միևնույն է մեզ փրկություն չկա։
–Լռի՛ր, խնդրում եմ, դու ի՞նչ գիտես, դու ոչինչ չգիտես։
–Գիտեմ, դու էլ գիտես, որովհետև սատանան ես եմ, սատանան դու ես, սատանան մարդիկ են։
—Խնդրում եմ քեզ, գնա եկեղեցի, թող Տեր՝ Մեսրոպը քեզ աղոթի, գուցե՞ խաղաղվի հոգիդ։
–Ո՞վ աղոթի, նա ով ինձանից մեղավոր է, ով Աստծո անվան տակ իր մեղքերն է կոծկում, նա ինձ ու քեզ պես մարդ է, մեղսավոր, նա ի՞նչ իրավունք ունի Աստծո անունից մարդկանց իբրև թե մաքրագործի, կամ ու՞ր գնամ,եկեղեցի՞, որտեղ մոմ և այլ իրեր են վաճառում, որը բիզնեսի ամենաարդյունավետ միջոցներից է, Աստծո անվան տակ մարդկանցից վերցնել գումար աղոթքի համար, երբ պետք է վերջապես հասկանաք, որ Աստված տուն չունի, որ չկան Աստծո ծառաներ, Աստված ինչպես և սատանան մենք ենք, դա մեր գիտակցություն է, մենք ենք մեր անձի տերը, մեր Աստված և սատանան, մենք ենք որոշում ինչպես ապրել և երբ մահանալ։
–Դու կկործանես քեզ, Աստծուց վախեցիր։
–Վախենում եմ, ես այս կյանքում միայն ինքս ինձանից եմ վախենում,իմ ենթագիտակցությունից,ես եմ իմ թշնամին, որովհետև մեր մեջ բնակվող սատանան ավելի ուժեղ է քան Աստված։
Անցնում էին օրերը մեկը մյուսի ետևից, ժամանակը շարժվում էր առաջ, անցյալում էին մնում բոլոր մեռածները, բայց Արինան այդպես էլ չէր կարողանում համակերպվել սիրելիի կորստի հետ, ամեն բացվող առավոտ նա երկու կարմիր վարդեր էր գնում և այցելում սիրելիի գերեզմանին։ Մոտենում և նստում էր գերեզմանի կողքին, պոկում գերեզմանի վրա աճած մոլախոտերը, չորացած վարդերը վերցնում նկարի կողքից և նորերը դնում այնտեղ, փարվում նրա նկարին և սեփական ցավաջրերով սրբում սիրելիի նկարին նստած փոշին։ Երկար զրուցում էր նրա հետ, հետո գրկում հողն ու մի քանի ժամ անշնչացած պառկում։
Այսօր կրկին եկավ նա, կրկին կարմիր վարդերով, պոկեց մոլախոտերը, մաքրեց փոշուց նկարը և գրկեց կարոտով սնված հողը։ Անշնչացած մարմինը հանկարծ կենդանություն առավ անծանոթ ձայնից.՝
–Դուստր իմ։
Արինան վախեցած բաց արեց կոպերը, նրան թվաց,թե մեռելները կենդանություն առան, նայեց արծաթափայլով օծված ծեր կնոջը և քարացավ։
–Դուք ո՞վ եք, —վախեցած հարցրեց Արինան
–Մի վախեցիր դուստր իմ, ես էլ քեզ պես ամենօր իմ հրեշտակին եմ հյուր գալիս։
–Ի՞նչ գիտեք, որ ես ամենօր գալիս եմ այստեղ։
–Ա՜յ, այն շիրմաքարը տեսնում ես, այնտեղ որդիս է հավերժ քուն մտած, ամենօր գալիս եմ, նրան իր սիրելի խնձորի հյութն եմ բերում և նկատել եմ, որ դու էլ ես ամենօր գալիս։
—Այո, այստեղ էլ իմ սիրելի տղամարդու անշունչ մարմինն է, որից երևի միայն ոսկորներն են մնացել։
–Ցավում եմ հոգիս, ցավդ ծանոթ է սրտիս։
–Հիվանդությու՞ն, թե սպանությու՞ն։
–Սպանություն, դուստրս, բայց հերոսի մահով։
–Այսի՞նքն, հերոսի մահով, այդ ինչպե՞ս։
–Պատերազմի դաշտում թշնամու գնդակից ընկավ, բայց իր հետ տարավ հարյուր թշնամի,իմ որդին հերոսի մահով լքեց այս ծուռ աշխարհը։
–Խոնարհվում եմ Ձեր առջև։
–Ապրես աղջիկս, իմ ցավն արդեն տարիների փորձ ունի, քոնը կարծես, թե նոր է։
–Այո, դեռ երեք սիրո գարուն է, որ ծառերը ծաղկում են առանց նրա, տանս պատերը նրա նվիրած վարդերի բույրը չեն շնչում, միշտ կարմիր վարդեր էր նվիրում ինձ, նրա սիրելիներն էին, հիմա էլ ես եմ նրան նվիրում, բայց սրանք չեն բուրում,նա գնաց իր հետ տանելով վարդերի բույրը։
–Կարծես ,թե ժպիտդ էլ է տարել։
–Ոչ, ժպիտս ծնված օրվանից չկա, նա ամեն առավոտ ինձ վարդեր էր բերում, փորձում էր ամեն կերպ դեմքիս ժպիտ նկարել, բայց այդպես էլ ժպիտ չնկարեց, ընդհակառակը ևս մի քանի բաժակ ցավաջուր ներարկեց արյանս մեջ ։
– Նա քեզ շա՜տ է սիրել, վստահ եմ, եթե փորձել է քեզ ժպիտ պարգևել, նա իր կյանքը քեզ է նվիրել, փորձիր ժպտալ հանուն նրա։
–Ոչ, նա ինքնասիրահարվածի մեկն էր, նա իրեն փրկեց այս դժոխքից, իսկ ինձ թողեց միայնակ այս ճահճում, թողեց, որ կործանվեմ, ես ամենօր խնդրում եմ նրան, որ ինձ տանի իր մոտ, իսկ նա չի լսում ինձ, նա ուզում է, որ ես տանջվեմ։
–Մի՛ խոսիր այդպես դուստրս, մի խոսիր։
–Ես գնամ, ճնշվում եմ նրա ներկայությունից, նրա նկարը ծաղրում է ինձ, ծիծաղում է իմ տանջանքների վրա։
–Դուստր իմ, միայն մի հարց, գիտեմ, գուցե հոգիդ կրկին ցավեցնեմ, բայց նրա մահվան պատճառն ի՞նչն է եղել։
–Թմրանյութն ու խաղատները, նրա «ընկերները», ալկոհոլն ու սատանայի կանայք՝լրբազգիները։
–Այսի՞նքն, նա թմրամո՞լ է եղել, նա խաղամո՞լ է եղել։
–Կյանքը նրան այդպիսին դարձրեց, նա այդպիսին չէր, դա նա՛ չէր, նա չէ՛ր։
–Դուստր իմ բացիր հոգիդ, պատմիր, կիսվիր ինձ հետ։
–Պատմեմ, ի՞նչ պատմեմ, այն, թե ինչպե՞ս ծնվեց ևս մեկ ոչ ցանկալի պտուղ, այն, թե ինչպե՞ս կյանքը ապտակեց ինձ, տիրացավ և լքեց, ինչպես այն լրբին, ում մարմնին տիրեցին, իսկ առավոտյան նետեցին փողոց։
–Ո՞րբ ես դուստրս։
–Այո,ավելի որբ քան որբերը, ես ծնողներիս կողքին որբացա՝ երազելով մանկատան անշունչ պատերի մասին, ես երազում էի այդ անտանելի աղմուկի փոխարեն մանկան ծիծաղի ձայնին կարոտ մանկատան սառը սենյակները, ես երազում էի երազել ծնողներ ունենալու մասին։
–Ես չեմ հասկանում քեզ դուստրս, ծնողներդ չե՞ն սիրում քեզ։
–Նրանք անգամ իրենք իրենց չեն սիրում, դեռ արգանդում ես արդեն զգում էի, թե, որքան են նրանք ինձ ատում, ես երազում էի չծնվելու մասին,պայքարում էի կյանքի դեմ, բայց նրանց ատելությունը այնքան մեծ էր իմ հանդեպ, որ նրանք ինձ կյանք տվեցին։
–Ինչու՞ չես մտածում, որ գուցե նրանք քեզ սիրել են, դու ցանկալի ես եղել և նրանք քեզ կյանք են տվել։
–Ինձ այս կյանքը պետք չէր, նրանք ինձ կյանք տվեցին, որ իրենց մեղքերի համար ես պատժվեմ։
–Մի ասա հոգիս, Աստված էլ իր միակ զավակին կյանք տվեց, իմանալով, որ նա տանջվելու է և խաչը հանվելու մարդկանց մեղքերի համար, բայց չնայած այդ ամենին նա սիրում էր իր զավակին։
–Ես չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր հավատալ,որ Աստված կա, որ նա սիրել է իր զավակին, անգամ դժվար է պատկերացնել Արարիչ՝ով ինքն է Հայրը ժողովրդի, ով չի խնայել անգամ իր միակ Որդուն ՝ մեղավորների փրկության համար, միակ Որդուն խաչը հանելով ,բայց այնուամենայնիվ մարդկանց մատնելով հավերժական տառապանքի : Շատ մարդիկ չեն կարող նայել անգամ հինգ րոպե, թե օձը ինչպես է ճագարին սպանում, պատկերացրեք, թե որքան դաժանություն պետք է ունենալ, որ նայես, թե ինչպես են քո միակ զավակին տանջամահ անում, կամ, որ սխալների եւ մեղքերի համար դատապարտես մարդուն ոչ թե 30, ոչ 40 , ոչ թե 50 , ոչ թե 100 , 1000 , 5000 տարվա, այլ հավիտենական տառապանքների։
–Այդքա՞ն վատն են ծնողներդ, որ նրանց այսքա՜ն շատ ես ատում։
–Ծնողներին ատելու համար,պետք է նախ և առաջ նրանց ունենալ։
Արինայի ձայնը այնքա՜ն հանգիստ էր, բայց այդ հանգստությունը նման էր հանդարտ ծովի, որի ներսում թաքնված էին խենթ ալիքները։
Արինան փորձում էր ամեն բան նոր էջից սկսել, փորձում էր ապրել, ինչպես բոլորը, ընդունվել էր աշխատանքի։ Ամառ էր, սկսվեցին հանգստյան օրերը և միայն այն միտքը, որ նա կրկին պետք է փակվեր մեռելահոտով լցված տանը նրան խելագարության էր հասցնում, նա անգամ ընկերներ չուներ, որոնց հետ գոնե այս հանգստյան մի քանի օրերը կանցկացներ, միակ մարդը ում նա կարող էր ընկեր համարել Մոնիկան էր, իր մանկությունից մնացած միակ էակը, ում նա չէր ջնջել իր հիշողությունից։
–Զանգահարե՞մ նրան, գուցե համաձայնի միասին անցկացնել այս անիծված հանգստյան օրերը, բայց ախր այդ խխճուկ արարածը, ով իրեն աշխարհիս իմաստունի տեղն է դրել, նորից կսկսի ինձ հոգնեցնել իր Աստվածով և համոզել, որ ես խենթ եմ, իսկ նա Աստծո նվիրյալ՝ կեղծ քրիստոնյա, ո՛չ, ավելի լավ է օրերս լցնեմ մահերգերով, քան ուղեղս սուտ աստվածապաշտությամբ։
Ամառը հոգեվարգի փուլում էր։ Գիշերը մաքրում էր երկնային ոսկին։ Երկինքը կարոտ էր լալիս։ Աստղերը մահացան…
–Արինա՛, հագնվիր, արդեն շատ ուշ է, –քրթմնջաց նա,զայրացած, գրեթե
չնայելով Արինայի վրա։
Բայց Արինան չէր ուզում վեր կանալ այդ հարմարավետ, փափուկ անկողնուց՝ ճմլված թերթերով սավանով։ Նա վրայից դեն նետեց ծրարը, որով ծածկել էր սատանի զենքը՝ մերկ մարմինը և ավելի հարմար տեղավորվելով անկողնում սկսեց հետևել սենյակի մեջտեղում այս ու այն կողմ քայլող Կիմին, ով գետնից հավաքում էր իր հագուստը՝ բուռն գիշերվա հետևանքով այնտեղ հայտնված և փորձում հագնել դրանք։ Արինան լուռ հետևում էր նրան, այդ գեղեցկադեմ, հաջողակ՝ քառասունն անց տղամարդուն։
–Կի՛մ, մենք այսօր կարող ենք ամբողջ օրը միասին անց կացնել, տնօրենս այսօր ինձ ազատ է արձակել։
–Բայց,ես չեմ հիշում,որ քեզ ազատ եմ արձակել այսօր։
–Դե՜, լավ , Կիմ դուրս արի տնօրենի կերպարից և կրկին մտիր կրքոտ սիրեկանի կերպարի մեջ, արի՜ինձ մոտ։
–Արինա՛, հագնվիր, –գետնից վերցնելով Արինայի զգեստը, նետեց նրա վրա և հագնելով վերարկուն, շրջվեց կրկին դեպի նա և զայրացած ձայնով ասաց, –եթե մեկ ժամից աշխատավայրում չլինես, կհեռացնեմ աշխատանքից, –և փակելով դուռը, հեռացավ, իսկ Արինան նետելով զգեստը գետնին, ծածկվեց սավանով և փակեց կոպերը։
Նա միայնակ գայլ է, նա սովոր չէ հրամանների, նա ինքն է իր տերն ու տիրակալը, նման կանանց անգամ ոսկե շղթայով չես կարող շղթայել, փակի տակ առնել։
–Ես կարծեմ, զգուշացրի քեզ, Արինա, որ, եթե մեկ ժամից աշխատավայրում չլինես, ստիպված կլինեմ հեռացնել քեզ աշխատանքից։
–Դու, դա չես կարող անել, Կիմ, և գիտես ինչու՞, որովհետև, ոչ թե դու ես իմ տերը, այլ ես քո։
–Դու արդեն բոլոր սահմաններն անցնում ես ։
—Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ, եթե դու ինձ աշխատանքից հեռացնես, ես ստիպված կլինեմ քո մաքրությանը կեղտաջուր
խառնել և բացել թշվառ կնոջդ ոսկով փակված աչքերը։
–Դու դա չե՛ս անի, լի՛րբ։
–Կանե՛մ, միայն հենց նրա համար, որ լիրբ եմ, այո՛, լիրբ եմ, սատանայի կանանցից մեկն էլ ես եմ, բայց ի տարբերություն ձեզ ՝ սրբի անվան տակ թաքնվածներիդ, ես չեմ վախենում դա բարձրաձայնել, չեմ թաքցնում իմ եսը, այդ է պատճառը, որ ես ձեզանից միշտ մեկ քայլով առաջ եմ։
–Դու՛րս կորիր սենյակից, ես զարմանում եմ, դու ի՞նչից ես ստեղծված, դու սիրտ չունե՞ս, դու սատանայից էլ վատն ես։
–Եթե ուզում ես ինձ հաղթել, ապա, սպանի՛ր ինձ, այլապես ինքդ կսկսես մահվան մասին երազել։
–Դու ո՞վ ես, և ես համբուրե՞լ և դիպչե՞լ եմ այս մեղսավոր մարմնին։
–Ես ձեզանից անմեղ եմ, իմ մեղքն լույս աշխարհ գալն էր, իսկ դուք հատուկ ծնվել եք կյանքը դժոխք վերածելու համար։
–Գնա, խնդրում եմ քեզ գնա։
–Կգնամ, բայց հիշի՛ր, եթե ուզում ես կանգնեցնել ինձ , ապա, ստիպված ես սպանել։
Արինան դուրս եկավ սենյակից և թվում էր, թե ոտքերին տոննայանոց երկաթե շղթաներ են, որոնք չէին թողնում նրան քայլել առաջ։ Շուտով ամեն բան կվերջանա, անցյալում կմնան այդ վեց ամիսները՝ երջանիկ և ցավոտ, որոնք անցան Կիմի կողքին, և այս ամենի մեղավորը ինքն էր՝ Արինան, բայց սեփական մեղքը ընդունելն անգամ չէր թեթևացնում նրա հոգու խենթ փոթորիկը։
Առավոտ էր։ Արևի ճառագայթներից մի բարակ շերտ, ճեղքելով փոքրիկ խցիկ հիշեցնող պատուհանները, թափանցեց սենյակ։ Սենյակ, որտեղ խոր՝հանգստություն էր տիրում։ Սենյակի անկայուն պատերը պղտոր կենդանությամբ էին ողողված։ Արևի ճառագայթներից մեկը ընկնելով Արինայի կոպերին, արթնացրեց նրան։ Նա վեր կացավ անկողնուց, լվացվեց և կանգնեց հայելու առջև ՝սկսեց սանրել գանգրածով վարսերը։
–Ա՜խ , Անրի՜, հոգի՜ս, վարսերս դեռ քո մատների կոպտության բույրով են բուրում, ներիր ինձ սեր իմ, արդեն վաղուց է ինչ չեմ եկել գերեզմանիդ, չեմ բերել քո սիրելի վարդերը, ներիր, որ խոստացա հավերժ միայն քեզ պատկանել, բայց դրժեցի խոստումս, ես մեղավոր չեմ հոգի՜ս, ուղղակի անբարոյականությունը մորիցս եմ ժառանգել, այն արյանս մեջ է, ներիր ինձ, երիր։
Նա փորձում էր լաց լինել, փորձում էր ներսում հավաքված ցավաջրերը դուրս թափել, բայց այդ անիծված քարերը փակել էին ելքի դռները և թույլ չէին տալիս այդ ցավաջրերին ժայթքել աչքերից, դրանք խեղդում էին նրան ներսից, շնչահեղձ անում, բայց չէին թողնում մահանալ, ստիպում էին ապրել, ապրել և տառապել։
Գիշե՜ր, գիշերային մթության մեջ կորան աստղերը, լուսինը քնեց սիրածի ծոցում, երկինքն իր սև սավանը քաշեց իր վրա, հորդառատ անձրևը իր գիրկն առավ մերկ փողոցները, քամու սուլոցին միացավ զայրացած կայծակը։ Անձրևի ձայնը լռեցրեց դռան զանգը։
—Ինչու՞ ես եկել այս ուշ ժամին, Կի՛մ։
–Մենք պետք է խոսենք, թույլ տուր ներս գամ։
–Մտիր ներս։
Արինան անցավ առաջ և պառկեց անկողնում, նրա հագին միայն ատլասե ճերմակ գիշերազգեստն էր, վարսերը թաց էին(լոգանք էր ընդունել), նա մի ծանր կոս էր արել և քորոցով ամրացրել դրանք, զգեստի տակից երևում էին նրա փարթամ կրծքերը, նա նկատելով Կիմի շփոթված հայացքը և ծարավի պես անհագ ցանկությունը, վեր կացավ անկողնուց,արձակեց վարսերը՝ խենթ ու խելաբույր, որոնք թափվեցին տղամարդկային կոպտությանը կարոտ ուսերին,հետո հանեց գիշերազգեստն ու նրա ձյան պես ճերմակ մարմինը սկսեց բուրել կրքի նեկտարի բույրով, որն ավելի ավելացրեց Կիմի ներսում տիրող խառնաշփոթը։ Կիմը ուշքի գալով նրա սատանայական գեղեցկությունից, անկողնուց վերցնելով ծրարը նետեց նրա վրա.՝
–Ծածկվի՛ր, ես դրա համար չեմ եկել Արինա։
–Արդեն հետաքրքիր է, դու երբեք ինձ մոտ այլ բանի համար չես եկել։
–Ծաղրանքդ դիր մի կողմ և նստիր, մենք պետք է խոսենք։
–Լավ, ասա, լսում եմ քեզ։
–Արինա, ես եկել եմ խնդրեմ քեզ, որ չքանդես ընտանիքս, հասկացիր ես սիրում եմ կնոջս, իսկ այն ինչ մեր մեջ եղել է , դա ուղղակի պահի թուլություն էր։
–Գիտես, տարիներ առաջ քեզ պես մի թուլամորթի պատճառով էլ ես լույս աշխարհ եկա, բայց,ո՜չ, նա քեզանից թուլամորթ էր, որովհետև ամբողջ կյանքում այդպես էլ մնաց այդ սատանայի կնոջ դռան դիմացի փոքրիկ փալասը, ում վրա ամեն առավոտ այդ լրբազգին,ում արյունը իմ երակներով էլ է հոսում, մաքրում էր ոտքերը։ Ձեր նմանները պետք է հավիտենական կյանք ունենան, որ հավերժ այրվեն այս գեհենի մեջ։
–Դու սատանա ես, դու սիրտ չունես, դու չգիտես սիրել, վաղ թե ուշ դու ես այրվելու այդտեղ քո մեղքերի համար։
–Ես ծնվածս օրվանից այրվում եմ, որովհետև մեղքի ծնունդ եմ եղել, որովհետև իմ ծնունդով զրկել եմ հայրական քնքշանքից այն պտղին, ով ծնվել էր իսկական սիրո արդյունքում։
–Դու դժոխքից ես եկել, հաստատ, դու մարդ չես։
–Սխալվում ես, ես դժոխք եմ եկել, որովհետև կյանքն հենց ինքը դժոխքն է։
–Ես զարմանում եմ, Արինա, մի՞թե երբեք չես սիրել, ինչու՞ է սիրտդ այդքան քարացած։
–Սիրել եմ, անսահման եմ սիրել, ի՜մ Անրին, իմ սե՜րը։
Կիմը նայեց Արինայի աչքերին, որոնք անբացատրելի գույնով էին ներկվել, նրանք ցավի, կորստի, կարոտի գույներով էին ծածկվել։
–Եվ,ու՞ր է հիմա նա, ինչու՞ նրա հետ չես, թե՞ նա էլ էր ամուսնացած։
–Ամուսնացած էր, նա մի քանի կին ուներ։
–Մի՞ քանի։
–Այո՛, նա ամուսնացած էր թմրանյութի, խաղատան և ալկոհոլի հետ, իսկ ես ինչպես միշտ սիրուհու կարգավիճակում էի, գալիս էր ինձ մոտ, երբ ցանկություն էր ունենում մեկին ստորացնելու։
–Եվ դու նման մարդուն սիրե՞լ ես։
–Այո՛, ինձ հաճելի էր նրան ստրկուհի լինելը, ես սիրում էի անգամ նրա հարվածները, ամեն անգամ, երբ հարվածում էր ինձ, մարմինս ծաղկում էր նրա ձեռքերի կոպտությունից,մի անբացատրելի դող էր տիրում ողջ մարմնիս, որը ինձ գերբնական հաճույքներ էր պարգևում։
–Դու կա՛մ խենթ ես, Արինա, կա՛մ իրոք սատանի ծնունդ։
–Սատանայի կանանցից մեկն եմ, ով խենթացել է տարիներ առաջ
սիրուց։
–Որտե՞ղ ես հանդիպել քո սիրուն, որքան ես գիտեմ դու ոչ մի տեղ չես գնացել և ընկերներ էլ չունես։
–Նա մայր կոչվածիս հաճախորդներից մեկն էր, ինձանից քսան տարով մեծ էր, այն ժամանակ ես դեռ տասնչորս տարեկան էի, երբ առաջին և վերջին անգամ սիրեցի։ Հիշում եմ՝ եկել էր հերթական անգամ մորս մոտ, այն խրտվիլակը՝ հայր կոչեցյալս ինչպես միշտ աշխատանքի էր, ամեն անգամ, երբ հաճախորդ էր գալիս, ես փակվում էի իմ սենյակում, բայց այդ անգամը հետաքրքրությունս ինձ հաղթեց և ես դուրս եկա այն պահին, երբ Անրին ամբողջովին մերկ կանգնած էր, ձեռքում բռնած տաբատը, ինձ տեսնելով շփոթվեց նա, երևի՞ , որ անչափահաս էի, դրա համար, հիշում եմ, անգամ բղավեց մորս վրա, որ ինչու՞ չի զգուշացրել, որ տանը երեխա կա, հիշում եմ, թե ինչպես այդ երեխա բառից վիրավորվեցի, ես տեղումս քարացել էի, առաջին անգամ էի տեսնում տղամարդկային ողջ կոպտությունը, որքա՜ն չքնաղ էր նա, որքա՜ն առնական, ես միանգամից սիրահարվեցի նրան, որովհետև մինչ նա, իմ ճանաչած տղամարդը հայրս էր՝ թուլամորթ, անհաջողակի մեկը, իսկ նա հզոր էր, նա ուրիշ էր։ Այդ օրվանից հետո նա այլևս չեկավ մեր բնակարան և ես ատում էի ինձ, գիտակցելով,որ պատճառը ես եմ, բայց մի օր ես լսեցի մորս խոսակցությունը նրա հետ և իմացա նրանց հանդիպման վայրը,այդ օրը ես վերջապես կրկին տեսա նրան,սպասեցի այնքան,մինչ մայրս դուրս կգա ինձ անծանոթ այդ շենքից, վերջապես դուրս եկավ մայրս, մնում էր իմանայի, թե, որ բնակարանն է նրանը, բայց այդ օրը հաջողությունն ինձ հետ էր և նա դուրս էր եկել պատշգամպ ծխելու, ես առանց վարանելու բարձրացա վերև՝ հինգերորդ հարկ, բնակարան երեսունվեց, թակեցի դուռը, ներսից լսվեց նրա խռպոտ ձայնը, որը վախ արթնացրեց մեջս, ձայն չհանեցի, նա բաց արեց դուռը և զարմացած նայեց ինձ, ներս մտա և այդ օրը հոգիս ծախեցի նրան, ես խոստովանեցի նրան,որ սիրահարված եմ, իսկ նա պատասխանեց՝տղամարդու կողքին ,կինը կամ պետք է թագուհի դառնա կամ նրա ստրկուհին, դե բնականաբար ես թագուհի լինել չէի կարող, դրա համար էլ դարձա նրա ստրկուհին, նա ինձ առաջարկեց սեր դժոխքում և ես համաձայնեցի։
–Իսկ ու՞ր է հիմա նա։
–Նա չկա, նա փրկեց իրեն այս դժոխքից, մահացավ, ես սպանեցի նրան։
–Դու՞։
–Այո,մահվան գիշերը ինձ մոտ էր, ինչպես միշտ թմրանյութի ազդեցության տակ, այդ օրը ես հասկացա, թե որքա՜ն ցավ է պարգևում այդ ճերմակ մահը, մինչ այդ, ինձ թվում էր, որ այն միայն հաճույքներ է պատճառում, իսկ այդ գիշեր ես իմացա դառը ճշմարտությունը,ես հասկացա, որ նրա պարգևած ցավն առավել բարդ է բոլոր գոյություն ունեցող խոշտանգումներից: Ես չէի հասկանում, թե Անրիի հետ ինչ էր կատարվում, նրա մարմինը մեկ սառում էր, մեկ վառվում, շրթունքները կապտել էին, նա ողջ մարմնով թփրտում էր, բերնից սպիտակ փրփրազանգված էր թափվում, ոսկորները ձգվում էին, ինձ թվում էր ուր որ է կջարդվեն, փշուր–փշուր կլինեն, երակները ուռել էին, բայց դրանց ներսում արյուն չկար, ես գրկել էի նրա քրտինքի մեջ կորած գլուխը և շոյում էի վարսերը, չէի գիտակցում, թե ինչ է կատարվում, նա հազիվ բացելով կապտած կոպերը, նայեց աչքերիս մեջ ՝ ծծկեր մանկան պես, ով կաթ է խնդրում,և հազիվ բառերն արտասանելով խնդրեց գրպանից հանեմ այդ անիծյալ տոպրակը,որտեղ ներարկիչն էր լցված այդ ախտով և հազիվ իրեն քարշ տալով հասավ պատն ու դեմ եղավ դրան, հետո ձայն տվեց ինձ և ներարկիչն ափիս մեջ դնելով ,պարզեց ձեռքը, որ ներարկեմ, ձեռքերս դողում էին, ես վախենում էի, բայց ուզում էի փրկել նրան, ներարկեցի, երակներն այնքան էին քարացել, որ ասեղն հազիվ ծակեց և խրվեց այնտեղ։ Գուցե՞ ճիշտ չներարկեցի,բ այց փրկեցի նրան՝նա մահացավ, իսկ ես դեռ ապրում եմ նրա ստեղծած սիրո դժոխքում։ Այդ գիշեր ես նրան սպանեցի՝ փրկության համար։
–Բայց, ինչպե՞ս ես կարողացել դու սիրել նրան՝ Արինա։
–Սիրել եմ և դեռ սիրում եմ, նա ուրիշ էր, ուրի՜շ, գուցե, նա երբեք չխոստովանեց, որ սիրել է ինձ, բայց ես համոզված եմ, որ սիրել է, գուցե կոպիտ էր, վայրենի, անգրագետ, բայց նրա հոգին մաքու՜ր էր, պա՜րզ, նա ինձ ամեն առավոտ կարմիր վարդեր էր նվիրում՝ ներում էր հայցում գիշերվա հարվածների և ստորացումների համար, փորձում էր ժպիտ պարգևել, բայց, բայց…
—Արինա քեզ հոգեբույժ է հարկավոր,քեզ բուժվել է պետք։
–Ձեզ է պետք այդ բուժումը, ձե՛զ, ես լավ եմ, ես երջանիկ եմ։
–Աչքերդ այլ բան են ասում Արինա՜։
–Գուցե՜ Կիմ, գուցե՜, ասում են, երբ լեզուն լռում է, նրա փոխարեն սկսում են աչքերը խոսել։ Երա՜նի կույր լինեյի, որ աչքերս ինձ չմատնեյին…
–Արինա՜
–Գնա, Կիմ, գնա, հանգիստ եղիր, ես կնոջդ ոչինչ չեմ պատմի մեր մասին, ես արդեն մեկ անգամ մի երեխայի զրկել եմ հայրական քնքշանքից, երկրորդ անգամ դա չեմ անի։
–Շնորհակալ եմ։
–Գնա,խնդրում եմ, ուզում եմ վայելել միայնությունս։
–Ես վախենում եմ քեզ միայնակ թողնել այս վիճակում։
–Հանգիստ եղիր Կիմ, ասում են ինքնասպանության գնում են թուլամորթները, իսկ ես թուլամորթ չեմ, ես ապրելու եմ, ես խոստացել եմ նրան հավերժ լինել նրա ստրկուհին՝ նրա ստեղծած սիրո դժոխքում։
–Այդպես ապրելն անիմաստ է Արինա, նա այլևս չկա,մտածիր, որ նա խաղաղության մեջ է, իսկ դու քեզ ուղղակի այրում ես գեհենում, վերջապես սթափվի՛ր, մեզ կյանքը տրված է ապրելու համար, ոչ թե ողջ–ողջ մեզ թաղելու։
–Կիմ, գնա, խնդրում եմ, գնա՛։
–Կգնամ, բայց մտածիր կյանքդ փոխելու մասին։
–Ես մեկ անգամ փորձեցի և ինչ ստացվեց, ես հանդիպեցի քեզ և փորձեցի կյանքդ դժոխք դարձնել, ես այլևս չեմ ուզում ոչ–ոքի կորցնել, իմ ծնունդով ես կորցրեցի ծնողներիս, իմ սիրով ՝կորցրեցի Անրիին, վրեժի ծարավն էլ ինձնից տարավ քեզ։
–Դու կորցրել ես,որովհետև չես վախեցել կորստից,իսկ հիմա դու արդեն վախենում ես։
–Ես վախենում էի վախից, ես վախենում էի, որ այդ վախի զգացողությունը ինձ ավելի կտանջի քան դրա բացակայությունը, բայց հիմա չգիտեմ այն ժամանակ էր լավ, թե հիմա։
–Ինչպես գրված է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքում՝ մնայուն սեր ունենալու համար այն կորցնելու վտանգ է անհրաժեշտ Արինա։
Գարնանային մի գեղեցիկ օր էր, երկնային թագուհին վայելում էր իր գահը և իր ոսկե վարսերը սփռում շուրջ բոլորը,մայրաբար համբուրում ծաղիկներին՝ նոր արթնացած ձմռան քնից և փարվում հողին, փորձելով հագեցնել կարոտից ծնված քաղցը։ Արինան փարվել էր Անրիի շիրմաքարին և լուռ զրուցում էր նրա քար նկարի հետ.՝
–Անրի՜, իմ սե՜ր, եկել եմ, որ հրաժեշտ տամ քեզ, ես մեկնում եմ երկրից, դեռ չգիտեմ,թե ուր, բայց որոշել եմ հեռանալ այս երկրից, փորձել մաքրել անցյալս երակներիցս, ես ուզում եմ,որ ազատ արձակես ինձ քո ստրկությունից,քո սերն ինձ կործանեց, ինչպես ժամանակին հայրս կուրորեն սիրեց մորս և դարձավ նրա գերին՝կործանելով երկու կյանք՝ իմ, որ նրա պատճառով ծնվեցի, և իր նոր ծնված զավակի,որ հայրական ջերմությանը կարոտ մնաց,նա թուլամորթ էր, անհաջողակ և այդպես էլ չկարողացավ ուժ գտնել իր մեջ ազատվելու մորս շղթաներից, բայց ես չեմ ուզում նրան նմանվել,ես չեմ ուզում լինել նրա պես, ես ազատություն եմ ուզում, ես ճախրել եմ ուզում, այսօր եկել եմ քեզ մոտ, որ ասեմ քեզ՝մնաս բարո՜վ, ես հեռանում եմ՝ նորից ծնվելու հույսով, բայց այս անգամ իմ ծննդավայրը դրախտն է։

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**

ՓՈՔՐԻԿ ԼԻՐԲԸ

**

1998 Թվական, Սյունիքի մարզ, գյուղ՝ Գետաթաղ։
Մարկը այդպես էլ չէր հրաժարվում իր կապույտ ծերուկից՝ հեծանիվից։ Կապույտ ծերուկը դարձել էր նրա ամենամտերիմ ընկերը։
Հասնելով գյուղ, իր կապույտ ծերուկին հենելով փայտե տնակին, որ մի փոքր հանգստանա երկար ճանապարհից հետո, ինքն էլ շտապեց լոգանք ընդունելու և հոգնած մարմնին հանգստություն տալու։ Լոգանքից հետո թշվառ մարմինը տարավ դեպի խոհանոց, վերցրեց հացի մի փոքր կտոր, բայց դեռ չէր էլ հասցրել հացի կտորը կուլ տալ, մի ուժեղ հարված զգաց գլխին և հացի կտորը ասեղի պես մխրճվեց և մնաց կոկորդին։ Նրան կապեցին, քարշ տվեցին դեպի գոմ, որտեղ մի քանի ուժգին հարվածներից հետո կորցրեց գիտակցությունը, իսկ երբ արթնացավ, նրան արդեն կապել էին աթոռին, բերանն էլ ամուր փակել արյունոտ կտորով։ Ապա նրանցից մեկը գնաց դեպի դուրս և մի բաժակ ձեռքին, որը մի անծանոթ հեղուկով էր լցված, ներս մտավ և ստիպողաբար խմեցրեց Մարկին։ Մարկը սկսեց ամբողջ մարմնով թփրտալ, թույնը սկսեց ներթափանցել հյուսվածքները, նյարդերի, արյան եւ ոսկորների մեջ, որը առաջացնում էր կաթվածահար ազդեցություն։ Նա սկսեց եղունգներով ճանկռել գետինը, նրա մարմինը սկսեց ներսից վերածվել փտախտի, նա մտքում աղոթում էր և աղերսում Աստծուն, որ ազատի այս դժոխքից, որ մահը շուտ վրա հասնի, նա ի զորու չէր այլևս պայքարելու այս ամենի հետ։ Բայց նրան դեռ ամենա սարսափելին էր սպասվում, նրան գցեցին մեքենան և տարան անտառ, որտեղ արդեն պատրաստ էր իր համար փորված փոսը, Մարկին գցեցին փոսն ու սկսեցին հող ու քար լցնել վրան։ Նա արդեն ոչինչ չէր զգում, մարմինը քարացել էր, արյան փոխարեն թույնն էր արդեն երակներով հոսում։ Նա մի վերջին անգամ բացեց աչքերը, փորձեց մի վերջին անգամ տեսնել արևը, բայց չկարողացավ, մի ուժեղ հարված զգալով անդեմ երեսին հոգին ավանդեց…: Նրանից մնացին միայն կապույտ ծերուկն ու նրա փոքրիկ դուստրը, ով ապրում էր մոր հետ՝ քաղաքում։ Գյուղական կյանքին չդիմանալով, Մարին լքել էր Մարկին, և բարուրը ձեռքին վերադարձել քաղաք։ Բոլորից լքված, բոլորից հեռու, բոլորին գաղտնի, գերեզման գտավ այդ խուլ անտառում …։
2012թվական, քաղաք՝Երևան։
—Ամեն անգամ, երբ ես հիշում եմ մորս աչքերը, երբ ձեռքերս շղթայեցին ու տարան, ուզում եմ խեղդել էտ խրտվիլակին։ Նա այսքան տարի ազատության մեջ է եղել, իսկ ես անգամ մորս հողին հանձնել չկարողացա։
–Դու գիտե՞ս, որ նա ամուսնացել է, և թե քանի՞ տարեկան է նրա կինը, տասնչո՛րս։
–Ես զարմանում եմ, միթե՞ դրանք են ձեր սովորույթները։
–Ո՛չ, Ալեկս, սա այլ պատմություն է։
–Եվ ի՞նչ պատմություն է, այդ ի՞նչ ծնող է, որ իր դեռ չկազմավորված կույսին կնության է տվել, այն էլ Կիմին՝ էտ խրտվիլակին
–Դու վաղուց չես եղել այս քաղաքում, և հավատա, որ դեռ այնպիսի պատմություններ կլսես, որ շատ ավելի զարմանալի կլինեն։
–Ես ուզում եմ ամեն բան իմանալ այդ աղջնակի մասին, ուզում եմ տեսնել նրան։
–Լավ, բայց ինչու՞ ես ուզում տեսնել նրան, ի՞նչը քեզ ստիպեց հետաքրքրվել նրանով, նմանատիպ ճակատագրի արժանացած բազմաթիվ աղջնակներ կան։ Ես հասկանում եմ, որ դու վրեժով ես լցված դեպի Կիմը, բայց աղջկա հետ դու գործ չունես, այդ ես եմ քեզ ասում։
–Ես առհասարակ դեմ եմ նման տեսակ ամուսնություններին, իսկ այդ աղջնակը չգիտեմ, թե ինչու՞ հետաքրքրեց։ Ես այդքան ստոր չեմ, որ անմեղ էակի նեղացնեմ, ես ուզում եմ նրան օգնել։
—Լավ, եթե այդքան հետաքրքիր է պատմեմ, լսի՛ր։ Նրա մորը դեռ վաղուց եմ ճանաչում, գրեթե բոլոր դպրոցի տղաներն էին ճանաչում նրան, նա վատ վարքի տեր էր։ Է՛տ պոռնիկն անգամ տնօրենին էր կարողացել գայթակղել, է՛տ հաստափոր խոզին, ով առիթը բաց չէր թողել և օգտվել էր փոքրիկ լրբի արդեն աղտով լի մարմնից։ Ես էլ եմ օգտվել նրա պարգևած հաճույքներից։ Հիշում եմ՝ տասնվեց տարեկանս նոր էի ոլորել, տղաներով այդ գիշեր մի լավ արբեցինք, ընկերներիցս մեկի ծննդյան տարեդարձն էր։ Արդեն բավականին մթնել էր, որոշեցինք գնալ տներով, երբ հասա մեր շքամուտքի մոտ ,տեսա, թե ինչպես է՛տ փոքրիկ լիրբը մի մեքենայից իջավ, մեր շենքում էր բնակվում, տատիկի հետ, ծնողներ չուներ, ավտովթարի զոհ էին դարձել տարիներ առաջ, իսկ տատը չկայի հաշիվ էր, անգամ մեկ–մեկ հարվածում էր էտ անօգնական անտեր պառավին։ Ինչևէ, մոտեցա նրան, ետևից ամուր գրկեցի, այնպես էլ անուշ էր բուրում, իսկ մարմի՜նը…, այնքան նուրբ էր, զարմանում էի, թե՞ ոնց է այդքան տղամարդու դիմանում, իրանը՝ բարակ, կրծքերը՝ փարթամ, աչքերը՝ կապույտ ծով, որտեղ խեղդվելն անգամ հաճելի էր։ Նրա բույրից հազիվ ինձ ուշքի բերելով, որ հանկարծ չուշաթափվեմ, ավելի ամուր սեղմեցի մարմինը դեպի ինձ ու զգալով նրա մարմնի ամեն մի բջջիջը, շշնջացի ականջին՝ այս գիշերն իմն է , ի զարմանքս ինձ մերժվեցի ու դա ավելի շատացրեց ցանկությունս, արյունս եռում էր, թվում էր, ուր որ է երակներս կպայթեն, ավելի ուժեղ սեղմելով մարմինը ինձ,անգամ զգացնել տվեցի ծարավի պես անհագ ցանկությունս, նա լռեց, որն էլ ինձ հասկացրեց նրա համաձայնության մասին։ Հիշում եմ մինչ օրս անգամ նրա սենյակի պատերի գույնը՝ դեղին, նրա փայտե անկողինը, որի մի ոտքի փոխարեն ինչ որ գրքեր էին դրված, վարդագույն սավանը՝ սպիտակ նախշերով, որտեղ էլ մեր հաճույքներից քամված սոկերը ներծծվելով նրա թելերի մեջ հավերժ հետք թողեցին։ Հիշում եմ՝ առավոտյան, երբ արթնացա գլուխս այնպես էր ցավում, որ անգամ խոսել չէի ուզում, արագ հագնվեցի և շտապեցի տուն, որովհետև դասից արդեն ուշացել էի, իսկ տանը, առանց այդ էլ գիտեյի, որ հարցախեղդ են անելու, թե ու՞ր էի։ Մտա տուն, մայրս սփրթնած վազեց առաջս և ամուր գրկեց, սկսեց համբուրել, չես պատկերացնի ի՞նչ ցավ զգացի ներսումս, ա՜խր մորս մտքով հիմա ի՞նչ ասես անցել էր, հայրս լուռ մոտեցավ, մի ծանր հայացք գցեց վրաս ու հարցրեց, թե ու՞ր էի ողջ գիշեր, դե բնականաբար ստեցի, ասեցի, թե ընկերներիցս մեկի տանն եմ գիշերել, ի պատասխան ինձ, մի ապտակ ստացա հորիցս, որը մինչ օրս դեռ ցավում է, պարզվեց պատուհանից տեսել է ինձ Մարիի հետ միասին։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ ես զգացի այդ փոքրիկ լրբի մարմնի դողն ու ջերմությունը Հետո Մարիին և հաստափոր տնօրենին հեռացրին դպրոցից, է՛տ խոզին չդատեցին, որովհետև Մարին պատմել էր, որ ամեն բան իր համաձայնությամբ է եղել և, որ նա է տնօրենին գայթակղել։ Այդ դեպքից հետո Մարիի տատը խայտառակությունից, ամոթից, վերցրեց թոռանն ու գնաց գյուղ, որտեղ Մարին ամուսնացել էր տարիներ հետո, իսկ տատու մահվանից հետո, երբ լույս աշխարհ էր եկել Արևիկը, նա չդիմանալով գյուղական կյանքին լքել էր ամուսնուն և վերադարձել քաղաք, իսկ հետագայում նաև լուրեր էին պտտվում, որ նա ամուսնուն դավաճանել է գյուղապետի որդու հետ՝ հղի վիճակով, ամուսինն էլ բռնացրել է նրանց ու բենզինը լցրել տնակի վրա, որ այրի այն՝ նրանց հետ միասին, բայց բախտի բերմամբ գյուղացիները կարողացել են մարել կրակը և փրկել նրանց, որից հետո էլ վաղաժամ ծննդաբերությունից հետո, բարուրը ձեռքին վերադարձել քաղաք՝ հայրական լքված բնակարան, իսկ ամուսնուն մինչ օրս ոչ ոք չի տեսել։ Նա նորից անցել էր իր հին կյանքին, նորից ակումբներ, փողեր, տղամարդիկ, և այս ամենի վկան էր նաև Արևիկը։ Համատեղ մի տղամարդու հետ էր ապրում, ասում էին, նոր է բանտից դուրս եկել։ Այդ օրը երբեք ուղեղիցս դուրս չի գա, ես երբեք չեմ մոռանա այդ անպաշտպան աչուկները,նրա արնաշաղաղ մարմինը։ Է՛տ խոզը, է՛տ չորացած ճիճուն՝ հայրացու կոչվածը բռնաբարել էր Արևիկին, երբ մայրը լոգանք ընդունելիս է եղել, խեղճ աղջնակը գոռացել, օգնության է կանչել մորը, իսկ նա ուշադրություն չի դարձրել գոռոցներին, իսկ, երբ դուրս է եկել լոգարանից, Արևը վազել է դեպի նա, փաթաթվել ոտքերին և խնդրել, որ հայրացուին դուրս հանի տանից, որ նա բռնաբարել է իրեն, իսկ մայրը օգնության փոխարեն մի լավ ծեծի է ենթարկել նրան, հայրացուի հետ միասին, ապա թողնելով նրան արյան մեջ շաղաղված ընկել սիրեկանի գիրկն ու հենց Արևի աչքի առաջ բավարարել իրենց հաճույքները, չդիմանալով այդ զզվելի տեսարանին հազիվ իրեն քարշ տալով հասել էր մեր տուն, երբ դուռը բաց արեցի վախից ու ցավից քարացա տեղումս, չդիմանալով այն ամենին ինչ լսեցի, առանց վարանելու վազեցի վերև, չեմ էլ հիշում, թե ինչպե՞ս եմ բարձրացել աստիճանները, մտա ներս ու ձեռքիս տակ ընկած երկաթե աթոռով սկսեցի հարվածել էտ լպրծունին։ Դե բնականաբար այդ ամենին հաջորդեց բողոք իմ դեմ և ոստիկանություն, ապա դատ ՝ մարմնական ծանր վնաս հասցնելու համար, վերջին խոսք, որպես մեղա, դե բնականաբար բռնաբարության և ծեծի մասին լռեցի, որովհետև այնտեղ էլ մարմնական հաճույքներն ավելի վեհ էին, և ինձ արդեն լռեցրել էին, ասելով, որ, եթե խոսեմ, այդ հոդվածն էլ կավելանա թղթերիս մեջ, ստիպված լռեցի, և, որպես մեղայական ասացի միայն՝ափսոսում եմ, որ չե՛մ սպանել, պետք է հիմա փտտեր է՛տ ճիճվի մարմինը։ Դե դրան էլ հաջորդեց ՝ ճաղեր և երեք տարի, դրանց ետևում։ Ազատ արձակվելուց հետո, սկսեցի հետաքրքրվել Արևով, պարզվեց պարտված գումարի դիմաց հայրացուն Արևին է տվել։ Սա էլ ընկերս ամբողջ պատմությունը Արևի մասին։
–Անգամ չգիտեմ ի՞նչ ասել Վի՛կ, դու երբեք չէիր խոսել այս ամենի մասին, գիտեյի, որ մի ճիճվի իր հասանելիքը տալու համար ես բանտարկվել, բայց, որ այդ ամենի ետևում մի ողջ կյանք է թաքնված, երբեք չեմ մտածել։ ՎԻ՛կ, այս ամենը այսպես թողնել չի կարելի, պետք է մի օր վերջ դնել այս համատարած կեղտին։ Ես պետք է շտապ տեսնեմ աղջնակին, նրա միջոցով էլ հին հաշիվներս կփակեմ է՛տ վիժվածքի հետ։ Եվ Արևին ազատություն կտանք, և ՝ես կազատվեմ կոկորդիս կանգնած վրեժի ծարավից։ Իսկ Մարին որտե՞ղ է Վիկ, չասացիր։
–Մարի՜ն, Մարի՜ն, չգիտեմ, թե ու՞ր է հիմա, ո՞ր ճամփեքին է, ոչ ոք չգիտի, նա բնակարանը վաճառեց և անհետացավ։
Օրեր անց, Ալեկսն ու Վիկը գնացին Կիմի հսկայական տան դիմաց գտնվող այգին, հուսալով, որ կտեսնեն Արևին։

–Վիկ, իսկ դու երբեք չես փորձել կապ հաստատել նրա հետ, իմանալ, թե ի՞նչ պայմաններում է նա օրը լուսացնում։
–Ընկերս, ապա՛, մի այս պարիսպներին նայիր, արդյո՞ք ես կարող եմ այնտեղ ներթափանցել, նրա շակալներն էլ դարպասներից այն կողմ օրն ի բուն հսկում են տունը։
–Այսինքն հույս չունենա՞մ նրան տեսնելու։
–Ո՛չ, գիտե՞ս, թե քանի՞անգամ եմ եկել, որ գոնե հեռվից տեսնեմ, թե ինչպե՞ս է նա, բայց ապարդյուն։
Լռեցին երկուսն էլ, նայեցին իրար, և մի ափսոսանքով, ցավով լի հոգոց հանեցին և մի վերջին հույսով նայեցին այդ ահռելի տան դարպասներին, կարծես մտքում աղոթելով, որ Արևը դուրս գա տանից, բայց Արևը այդպես էլ դուրս չեկավ այդ վանդակից…
Անցնում էին օրեր, իսկ Արևն այդպես էլ դուրս չեկավ տանից։
–Վի՛կ, իմ համբերությունն սահմաններ ունի, ես չեմ կարող այսպես, առանց որևէ քայլ անելու դոփել տեղում
–Եվ ի՞նչ ես պատրաստվում անել։
–Ես պետք է խոսեմ Կիմի հետ, պետք է նրան իր տեղը ցույց տամ, ես պետք է վերջակետ դնեմ այդ փոքրիկ աղջնակի տառապանքներին, այսպես անարդար է, մենք մեր անտարբերությամբ զոհում ենք ինքներս մեզ և թույլ տալիս, որ Կիմի նմանները շնչեն ու արտաշնչեն, թունավորելով մեր օդը։
–Ալե՛կս, դու երևի մոռանում ես, որ այդ նույն արդարության ասեղները քանի տարի ծակում էին մեզ ներսից, որ այդ նույն արդարությունը մեզ տարավ դեպի ճահիճը, ես՝ ինքս ամեն անգամ, երբ հիշում եմ Արևին, նրա արյունոտ մարմինը, նրա օգնություն աղերսող աչքերը, ուզում եմ կացնահարել ու անդամահատել բոլոր հաստափոր խոզերին ու ճիճվի ձագերին, բայց հասկացի ընկերս, պարտվողը կրկին մենք ենք լինելու, որովհետև կյանքն էլ, բախտն էլ սիրում են իրենց պես անարդար լրբազգիներին, և տրորում ու կեղտաջրին են խառնում մեր պես արդարություն քարոզողներին։ Ի՞նչ ես կարծում ընկերս, եթե կյանքն արդար լիներ Հիսուսին կխաչեյին, նա էլ հանուն արդարության և խաղաղության խաչ ելավ, բայց ի՞նչ ստացավ, արդյունքում կրկին այս սատանա՝ կյանքը հաղթեց, միևնույն է մարդկանց միջից սատանան այդպես էլ չհեռացավ, այլ ավելի արմատները խորացնելով, նոր ծլեր տվեց և ահա քեզ նրա պտուղները՝ լիրբ ու սրբապիղծ, վայրենի՛, դաժա՛ն, ծնողասպա՛ն ու բռնաբա՛ր, անկու՛շտ, որդիասպա՛ն, թղթին վաճառված ՝ աղտոտ ոգիներ, և հիմա, դու արդարություն ես ուզում, համակերպվի՛ր ընկերս, ավելի շուտ աշխարհի վերջը կգա ,քան աշխարհում արդարություն կլինի։
–Լռի՛ր, հիմա քո մեջ հենց սատանան է խոսում, նա փորձում է քեզ ծնկի բերել, խանգարել, որ պարտվես ու հոգիդ նրան հավերժ ստրկության հանձնես։
–Կլռեմ, բայց իմացած եղիր, որ մի օր ինքդ կզգաս անարդարության ոտնահետքերը երեսիդ վրա ։
–Ոչինչ, կլվացվեմ և անարդարությունը կեղտաջրի հետ կմաքրվի երեսիցս։
Վիկը քթի տակ ժպտաց և տխուր հայացք գցելով Ալեկսի վրա գրպանից հանեց ծխախոտն ու սկսեց թուլացնել նյարդերը, ամեն ծխի հետ մի ողբ հիշեցնող տնքոց հանելով։
Այդ օրը Ալեկսը ոչինչ չասեց Վիկին, և առավոտյան շուտ շտապեց դեպի Կիմի տուն։ Սեղմեց դարպասի վրայի կոճակը, և ներսից մի խռպոտ ձայն հարցրեց՝
–Ո՞վ ես
–Ես Կիմի մոտ եմ եկել, ասեք, որ Ալեկսն է նրան հարցնում։
Լռություն, մի քանի րոպե անց բացվեց դարպասի դուռը և նրա առաջ հայտնվեց մի հսկա մարմին։
–Արի՛ իմ ետևից, Կիմ Պավլովիչը ասեց, որ հյուրասենյակում սպասեք նրան, նա հիմա կգա։
Ալեկսը քմծիծաղ տվեց. (Կիմ Պավլովիչը, այդ ո՞ր օրվանից խլուրդը դարձավ Կիմ Պավլովիչ, մահու չափ ծիծաղելի է)։
Անցավ մի քանի րոպե և ահա նա, խլուրդ, խրտվիլակ՝ Կիմ Պավլովիչը։
–Բարև ՝ընկերս, ես չգիտեյի, որ ազատության մեջ ես, թե չէ ինքս կգայի քեզ տեսնելու։
–Ընկե՞ր, սա ի՞նչ նոր բառ է, անծանոթ եմ այս բառին։ Չգիտեյիր, իհարկե եթե իմանայիր հիմա մաքրած կլինեիր քեզ իմ տեսադաշտից։
–Ես վախենալու ոչինչ չունեմ, երևի դու ծանոթ չես ինձ ու իմ հնարավորություններին։
–Ծանոթ եմ, այն էլ շատ մոտից, անգամ նրա հետ մի լավ քրտնել եմ ու հանգստացել։
–Հումորդ տեղին չէր, ես անիմաստ բարբաջանքներ լսելու ժամանակ չունեմ։
–Ունե՛ս, ես իմ կյանքի լավագույն ժամերը քո գործած մեղքի համար ճաղերի ետևում եմ անց կացրել, եթե չես հիշում կհիշացնեմ քեզ այդ օրվա ամեն վայրկյանը, րոպեն ու ժամը։ Իսկ հիմա նստի՛ր ու լսի՛ր։ 1998 Թիվն էր,եթե չես հիշում հիշացնեմ համագյուղացիներ էինք այդ ժամանակ, դու գյուղապետի որդու շակալներից էիր
–Ես շակալ չե՛մ
–Լռի՛ր քեզ ասում եմ, –Ալեկսը բռունցքով հարված հասցրեց նրան և նա ընկավ բազմոցին, Ալեկսը հանեց ատրճանակը և պահեց ճակատին,
–Հիմա ստիպված կլսես ինձ, –և շարունակեց պատմել, –ես աշխատում էի ցորենի դաշտում, հիվանդ մորս էի խնամում, այդ անիծված օրն էլ դաշտում էի, երբ եկար այն մյուս շակալի հետ և ինձ նստացրիք մեքենան, որտեղ ինձ գյուղապետն էր սպասում, հիշում եմ, թե ինչպես գրպանից մի հաստ ծրար հանեց և դեմ տվեց ինձ, ասելով, որ պետք է ոստիկանությունում ասեմ, որ ես եմ սպանել Մարկին, որովհետև կապնված եմ եղել նրա կնոջ հետ, իսկ նա դա իմացել է , և, որ այն օրը խրճիթում, որը Մարկը փորձել է այրել ես եմ եղել Մարիի հետ, և վրեժից դրդված գնացել եմ այդ քայլին, նրան սպանել եմ և գցել գետը։ Դուք նախորոք ամեն բան պլանավորել էիք, այդ խոզը կարծում էր , թե ես չգիտեմ այդ օրվա իրական հերոսներին, բայց ես գիտեյի, որովհետև քեզ պես բերան բաց «ընկեր» ունեյի, դու պատմել էիր այդ օրվա ողջ եղելությունը, որ դու և գյուղապետի որդին եք եղել, նա չի դիմացել Մարկի կողմից հասցված վիրավորանքներին և մահափորձին, և վրեժի ծարավը սրտին Մարկին տվել է իր հասանելիքը, է՛տ խոզն ինձ առաջարկում էր սուտ ցուցմունք տալ , գիտենալով, որ մայրս ծանր հիվանդ է և ինձ գումար է հարկավոր, ես մորս սրբապատկերը աչքերիս առաջ տեսնելով, ոչինչ չմտածեցի և համաձայնեցի, նա խոստացավ գումարը մորս բուժմանը և դեղորայքին հատկացնել, և զբաղվել իմ գործով,որ ինձ շուտ ազատեն։ Հենց այդ օրն էլ ես հոգիս սատանային ծախեցի, հավատացի նրան և կորցրեցի և՝ ազատությունս, և՝ մորս, անգամ մորս գերեզմանին հանձնել չկարողացա։ Հիմա ազատության մեջ եմ , և եկել էի քեզ պատասխան տալու, բայց, երբ իմացա Մարիի ճակատագրի մասին, իմացա,որ նրա դուստրը քեզ մոտ է , փոխվեցին պահանջներս, դու հո լավ գիտես,թե ես որքա՞ն շատ էի սիրում այդ անառակին, չնայած նրա բոլոր թերություններին ես նրան մաքուր, բայց անպատասխան սիրով եմ սիրել, իմ և նրա փոքր, բայց գեղեցիկ սիրո պատմությունից հետո,իմ մտքով անգամ չէր անցնի, որ մի գեղեցիկ օր նա վերջակետ գդնի մեր սիրուն և կամուսնանա Մարկի հետ։ Դուք օգտվեցիք իմ երկու թուլություններից, հիմա եկել եմ քեզ մոտ Արևի ետևից, ես թույլ չեմ տա քեզ նրան մեկ վայրկյան անգամ ավել պահել այստեղ, այս վանդակում։
–Նա իմ կինն է և ես նրան քեզ տալ չեմ պատրաստվում։
–Ի՞նչ ես ուզում նրա դիմաց, ասա՛, կտամ
–Կյանքդ
–Ես կյանքս վաղուց եմ քեզ տվել, երբ հայտնվեցի քո փոխարեն ճաղերի ետևում։
–Ես Արևին քեզ չե՛մ տա
–Դու սիրու՞մ ես Արևին
–Արևի՞ն, էտ լրբազգու՞ն
–Ձա՛յնդ վիժվածք
Ալեկսն հարվածեց նրան և նա վայր ընկավ, ապա վերցրեց ատրճանակը որը հարվածից թռել էր Ալեկսի ձեռքից, և պահեց դեպի նա։ Եվ մի խլացուցիչ ձայն, Ալեկսը մի պահ քարացավ, ապա տեսնելով ոտքերի մոտ ընկած Կիմի արնաշաղաղ մարմինը և սառած աչքերը, շրջվեց։ Արևիկը սփրթնած կանգնած էր, նրա ձեռքերի մեջ ատրճանակ կար, նա դողում էր վախից, մարմինը քարացել էր, Ալեկսը հազիվ կարողացավ ատրճանակը պոկել նրա ձեռքերից։ Ամուր գրկեց նրան, ապա շշնջաց ականչին՝
–Դու չե՛ս, դու չե՛ս լսում ես, դու նրան չսպանեցիր այլ ես, լսում ես ինձ, ես՛, ես՛, իմ խե՜նթ աղջիկ կյանքս փրկեցիր։
Դատարան, կայացավ Ալեկսի դատը, հինգ տարի ազատազրկում, կրկին շղթայված, կրկին ճաղեր։

«Փոքրիկ լիրբը»
( վերջաբան)
Դռան զանգ, Արևիկը շտապեց բացել դուռը։
–Դու՞, Ալեեեեեկս,–ուրախ ձայնով բղավեց և փաթաթվեց նրան։
–Ե՛ս եմ, ես խենթս,–Ալեկսը ժպտաց և գրկեց նրա բարակ իրանը։
–Վիիիկ,Վիիիիկ, արա՛գ արի, տես, ո՞վ է եկել Վիկ,–Արևի ուրախությունն անսահման էր,այս տարիների ընթացքում նա ամեն Աստծու օր Վիկի ուղեկցությամբ գնացել էր բանտ և տեսակցություն ունեցել Ալեկսի հետ, նրանք շատ էին կապնվել։
–Ալեկս՝ ընկերս, բարի գալուստ,իմ միա՜կ հարազատներ, որքան երջանիկ եմ ես այսօր։
—Արև կխնդրեմ ինձ և Վիկին որոշ ժամանակ մենակ թողնես։
Արևը դուրս եկավ սենյակից և փակվեց իր ննջասենյակում։
–Վի՛կ, դու պատմե՞լ ես նրան ողջ ճշմարտությունը հոր մասին, իմ մասին, պատմե՞լ ես, որ ես ոչ մի կապ չեմ ունեցել այդ չարաբաստիկ օրվա հետ։
–Այո՛, պատմել եմ և ի զարմանքս ինձ նա չզարմացավ, նա լսել էր ձեր ողջ խոսակցություն տարիներ առաջ՝Կիմի տանը,որն էլ հենց դրդել էր նրան սպանության,բայց Ալեկս ինձ համար այդպես էլ մութ մնաց, թե ինչի՞ համար էիր ինձանից գաղտնի պահել այս ամենը, պարզվում է մենք երկուսս էլ այդ ընտանիքի պատճառով էինք հայտնվել ճաղերից այն կողմ, և երկուսս էլ համառորեն լռում էինք մեր անցյալի մասին։
–Ընկերս ես չէի ցանկանում քեզ այդ ամենին խառնել, այն էլ , երբ իմացա, որ դու էլ նրանց զոհն ես դարձել։ Ես վախենում էի կորստի ցավը կրկին զգալուց, իսկ մահվան հոտը արդեն քթիս էր, ես չգիտեյի հաջորդ զոհն ո՞վ է լինելու այս կյանքի մահճում։
–Ալեկս, Ալեկս իմ հարազատ ընկեր, որքան էի կարոտել մեր զրույցներին։
–Վիկ,իսկ Արևն ու դու…
—Լռիր, միթե՞ ես նման առիթ տվել եմ մտածելու, ես լավ գիտեմ, թե ի՞նչ ես տածում նրա հանդեպ։
Ալեկսը նայեց ընկերոջն ու ժպտաց, ապա գրկեց նրան եղբայրաբար և արցունքի մեկ կաթիլ, որպես շնորհակալություն՝ հավատարմության համար դրոշմվեց ընկերոջ շապիկին։
–Դե ես գնամ Ալեկս։
–Ու՞ր Վիկ
–Դե մի քանի օր առաջ մի գեղեցիկ կնոջ եմ հանդիպել, նրա հետ ժամադրության եմ ընկերս։
–Լավ, տես չուշանաս՝ Ռոմեո։
Վիկը դուրս եկավ տանից և քայլեց դեպի մոտակա ակումբը, ոչ մի կին և ժամադրություն էլ չկար, նա այդ ամենը հորինեց, որ Ալեկսին և Արևին առանձին թողնի։
Հանկարծ դուռը ճռռաց, բացվեց և նա մտավ ներս։ Արևիկը շփոթվեց, կարմրեց, Ալեկսը մոտեցավ նրան և ամուր գրկեց նրա բարակ մարմինը, սեղմելով դեպի իրեն. (Աստվա՜ծ իմ, ի՞նչ եմ անում, ախր նա ինձ աղջիկ է գալիս, իսկ ես երիտասարդ պատանու նման սիրահարվել եմ նրան, այսպես մեկ էլ տարիներ առաջ եմ սիրել, Արևի մորը՝ Մարիին, իսկ հիմա նույն սիրով սիրում եմ Արևին, վախենում եմ տեր, որ այս անգամ էլ սերս ինձ դեպի անդունդը չտանի)։
Նա ավելի ամուր գրկեց Արևին, համբուրեց փակված կոպերը, ապա շրթունքները ։
Նրա զգեստի շրշյունն թռթռաց, զնգաց։ Ալեկսը քանդեց նրա հյուսքերը՝ խենթ ու խելաբույր, արձակեց իր պատյանի գոտին, հետո հանեց շապիկը, ապա սկսեց դանդաղ արձակել Արևի զգեստի կոճակները, հանեց և գցեց դեն։ Նրա բաց մաշկը նուրբ էր և ողորկ։ Նուրբ ՝ ինչպես ուռենին, ճերմակ ՝ ինչպես շուշանը, փափուկ ՝գարնանային ամպի պես և ջերմ ՝ ինչպես իր անունը՝ Արև։ Ի՜նչ գեղեցիկ էր նա, նրա ձյան պես ճերմակ մարմինը այրվում էր կրքից, բոցավառվում, կրծքերը երկչոտ թռթռում էին, մեկ սառչում լուսնի պարզությամբ, մեկ բոցավառվում հրավառությամբ։ Արևը կորցրեց վախի զգացողությունը, որ պատել էր մարմնին ,և ամբողջովին թուլացավ։

«Տղամարդու և կնոջ միությունը նման է երկրին և երկնքին, ինչի շնորհիվ էլ այն հավերժական է։ –ՅՈԳ»՞

ԱՆԻ ՀԵՐՈՒՆԻ ՍԱՋՅԱՆ

**
Փետրվար 10. 2017



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ