ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 23:19 - չքննարկված

Զրույց Զինվորի Հետ (ԷՍՍԵէ)

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ Մերի Գասպարյան (2)

**

Զրույց Զինվորի Հետ
(ԷՍՍԵէ)

Մատաղիսի թագավորության զինվորականներից շատերի հետ զրուցելով` արցունքները չեն խեղդում կոկորդս, այլ հպարտությունը գալիս և տիրում է սրտիս ու ամբողջ հոգուս, համոզվում եմ `ներկայիս սերունդը մեր հերոսների արժանի հետնորդն է, մենք երկմտելու և կասկածի նշույլ նետելու իրավունք չունենք։
Զինվորը սովորական բառ չէ կամ սովորական քաղաքացի, այլ գիտակցված անհատ ու մի ողջ հասունություն, ում անքնությունը մեզ խաղաղ քուն է պարգևում, սիրված երիտասարդ, ով իր ապագա ընտանիքի համար խաղաղություն է սերմանում, անվեհեր զավակ, ով իր ծնողների հպարտ արցունքն է մաքրելու, սերունդների ժառանգ, ում մեջ արթնանում է Սասնա ծռերի խենթությունը և ոչ շատ հեռու անցյալում անկախության համար զոհված ազատամարտիկների արյունը, զենքը սրտում և ձեռքում բռնած հայրենիքի նվիրյալ, ով, սրտում պահված սիրո երկտողեր ունենալով, անանձնական խաղաղության և բարօրության է ձգտում, քանզի, երբ ազգդ քո կարիքն ունի, ես-ը իսկույն պետք է մենք-ի վերածնվի։

Երբ գրիչը ձեռքս վերցրի, հիշեցի լավ ընկերներիցս մեկի հետ ունեցած զրույցս, ով պատիվ էր ունեցել ապրիլյան պատերազմի մասնակից լինել։ Այո, հենց պատիվ։ Հարցերը խեղդվել էին իմ մեջ. չգիտեի ինչպե՞ս սկսել և ի՞նչ հարցնել, իսկ եթե սխալ հարց տայի… նա ինձ հանեց այդ դժվարին դրությունից, սկսելով այսպես` սերունդներին պետք է դեմքով շրջել դեպի հայրենիք, մեզ շատ բան պետք չէ, մենք ունենք արժանի սերունդ: Մեր նորանկախ պետության, այսպես ասած, անկախության սերունդը ավելին սովորեց պատերազմ տեսած ավագ սերնդից, ու արդեն ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ մեր սերունդը և ընդհանրապես հայ երիտասարդը չունի հայրենասիրության պակաս։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք զինվոր լինել մեր բնագավառում, ցանկացած ժամանակ ու ամեն պահի. ծառայությունից հետո էլ չես դադարում հայրենիքիդ պաշտպանը լինել։ Ապրիլյան դեպքերը սովորեցրել են, որ յուրաքանչյուրս ավելին կարող ենք անել մեր հայրենիքի համար, քան մտածում ենք, մենք մեր հայրենիքի մի փոքրիկ մասը չենք, այլ հայրենիքը հենց մենք ենք։ Իսկ ինչ վերաբերում է բանակային դժվարությունների մասին հնչող կարծիքներին, ընկերս հակիրճորեն նշում է` բանակում դժվարություններ չկան, այն էլ անհաղթահարելի: Երբ կողքիդ են քո զինակից ընկերները, փորձառու հրամանատարները, և երբ զգում ես, որ հողի ու ջրի նման պետք ես հայրենիքիդ, էլ ինչ դժվարության մասին է խոսքը, ընդամենը պետք է գիտակցել` յուրքանչյուր քայլափոխի պետք է լինել ուշադիր, զգոն ու հիշել, որ դիմացդ կանգնած է քո թշնամին, ով ամեն ինչի ընդունակ է, իսկ թիկունքիդ՝ ողջ հայրենիքդ, քո միակ թշնամին սահմանից այն կողմ է։ Հնչող խոսքերը վետերանների շուրթերից չեն, այլ անկախության սերնդի, ով ապացուցեց, որ հայրենասիրությունը բառերով չեն սերմանում, այլ ապացուցում են գործով, որ Մոնթեոտված մեր սերունդը կարող է վերածնել իր մեջ մեր ազգի հերոսներին, այդ թվում վերածնվելով իրենք իրենց մեջ։

Զինվորն ամեն օր մաքրում է իր զենքը և խնամքով օգտագործում, իսկ այն զենքը, որը մենք պետք է ամեն օր մաքրենք մեր համերաշխության և միասնության զենքն է: Ազգս, դեռ հազարամյակների խորքից քարոտված, փոշոտված, հաստափոր պատմության էջերով մաքառելով, արարել է մինչև մեր օրերը, ոչնչից չի զարմանում, ամեն ինչ սպասելի է իր համար, միայն սիրո պակաս ուներ՝ ներկայիս սերունդը եկավ լրացնելու։

Հայրենասիրությունը կենաց ծառ է, որի արմատները մեր զինվորներն են, որքան անցնում են տարիները, այնքան խորանում են մեր արմատները և անհնար է մեր ճյուղերին մոտենալ, իսկ արմատների խորությունը ազգիս մտքի ճկունության նման անսահման է։

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ