ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 5:41 - չքննարկված

ՄԵԼԱՆՅԱ ԳեՈՐԳՅԱՆ

Մելանյա Գ

**
Անարդար կյանքում լիներ մի անկյուն,
Լիներ մենություն, լիներ լռություն,
Եվ հիշողություն` հյուր եկած այցի
Գողտրիկ անկյունում սիրառատ սրտիդ։
Եվ դատարկության ճիրաններից դուրս, Լիություն լիներ հոգուդ կարոտում,
Տիեզերական մի հանգստություն`
Ամենից հեռու, մտքերիդ գրկում։
Լինես ինքդ քեզ `հույզերդ խեղդող
Սիրո փայլանքը խամրած չգտնես,
Պարզապես ապրես` ոչինչ չզգալով,
Ուրիշի կյանքը քոնը չդարձնելով։
Սիրես այն սիրով, որն արտացոլվում,
Ու հայելու նման հետ է դարձնում.
Քո’նն ես համարում արտացոլանքը,
Ու խղճի խայթը քեզ չի հետևում։
Երանի լիներ գողտրիկ մի անկյուն`
Անծայրածիր երկնակամարում…
Հիշողությանը վանել գիտենաս,
Իրականությանը ժպտալ ցանկանաս,
Լռության կանչով հանգիստը զգաս….
Մելանյա Գևորգյան
Փակի’ր աչքերդ,
Տես ինձ քո’ գրկում,
Ինքս` ուրվական,
Դու’րս կգամ փողոց…
Գուցե հանդիպեմ
Քո’ լուրթ աչքերին,
Ու ողջագուրվե՜մ`
Իմ հայացքով խենթ…
Քեզ կկախարդե’մ,
Աչքերիս խաղով,
Որ քո’ հայացքը`
Իմը դարձնեմ…
Ես կգողանա’մ,
Քնքու՜շ ժպիտով,
Սիրտդ սիրահար,
Որ ուրիշն է տեր…
Կտանե’մ հեռու՜,
Կկորե՜մ քո’ հետ,
Երկինք կքայլե’նք,
Ալիքը գրկա’ծ…
Եվ հորիզոնում,
Լռության գրկում,
Քո’ աչքերի մե’ջ,
Ի’մ աչքերով, սե՜ր,
Հավե’րժ կթողնեմ…
Միայն աչքերս
Չբացե’ս, սե՜ր իմ,
Որ իրականը`
Չզգամ, չտեսնեմ
Ի’մ երազներին,
Հույսով սնուցեմ
Իմ երազներին
Չլինե’ս արգելք
Երբե’ք ու երբե’ք ..

**

Դու ի՞ նչ կասես, որ իմանաս կարոտե՜լ եմ…
Գուցե՞ ժպտաս` արհամարհե՞ս,
Գուցե՞ խոսե’ս, հոգիս հանես,
Գուցե՞ լռես, ու կարոտած քո աչքերով,
Նայես վրաս թախանձագի՜ն,
Ամուր սեղմե’ս քո տաք կրծքին,
Ու լռակյաց` մազերիս հետ խաղաս սիրո՜վ,
Շունչս զգա’ս կրծքիդ մոտիկ,
Ու մենք լռե’նք` մեր կարոտի անու՜շ ձայնով,
Զգացմունքի, սիրո’ մասին ու՜շ կխոսենք…
ԹԵ իմանաս կարոտե’լ եմ, դու ի՞նչ կանես…

**

Մի՞թե չես հիշում համբույրը նրա՝
Խոսքերը ասված նրան գրկելիս,
Աչքերը մի՞թե ոչինչ չեն ասել
Սեր աղերսելով գրկումդ ապրել,
Մի՞թե հմայքին չե՞ս դարձել գերի,
Շուրթերի համը հուշի շող դարձրել,
Իսկ բույրը մարմնի քեզ չի՞ խենթացրել
Ում հավերժ սիրո խոստում ես տվել…
Մի՞թե չի եղել….

**

Նկարիր մի կյանք որտեղ կա սեր
Կա գույներ, հավատարմություն
Նկարիր հույզեր այնքան քնքշորեն,
Որ դավաճանությունը մի պահ ամաչի։
Նկարիր լույսեր, ցոլքը արևի
Երկու նուրբ սրտեր իրարից հեռու:
Նկարիր երկինք լուրթ, առանց լացի
Ու պարզ երկնքում ճերմակ զույգ ղշեր
Նկարիր թիթեռ ծաղկի մեջ քնած
Հոգնած թևերով թերթիկը գրկած։
Նկարիր այգի ու մի նստարան
Զույգեր սիրահար աշնան մեղեդու
Պաղ սուլոցի տակ գրկախառնված
Նկարիր ընկեր եթե կարող ես
Նկարիր այնպես իրական դառնան։

**

Կրկին լռություն, կրկին մենություն
Սպասում ներկայում, սպասում անցյալին
Կարոտը կաթ-կաթ լցվում է սրտում,
Եվ ապագայի լուսատուն հեռվում
Խառնվում են ջինջ հորիզոնում,
Անցյալն ու ներկան ՝ հույս ապագայի
Փեշերից կախված…

**

Ես աշխարհ եկա ձմռան մի գիշեր
Ցուրտ ու ձնապատ խավար ,մռայված
Ու այդ օրվանից գարուն տենչալով
Գարունը հոգուս մեջ ապրեցի մինչ օր:
Ու խավարներում ես սեր փնտրեցի
Ձյունաբքերում կորցրած կարոտ
Ձմռան գիշերում մենակ մնացի
Լուսինն էլ անգամ չդարձավ ընկեր,
Գարուն կանչեցի նոր կյանքի հույսով
Ծաղկունք երազի սիրո պարտեզում,
Ձմռան շնչի հետ երգեր երգեցի
Արևը սրտիս տակ հավերժ պահեցի,
Եվ հույս տվեցի կյանքիս օրերին
Ձմեռը կանցնի ու կգա գարուն…

**

Տեր իմ օգնիր ինձ հասկանալ մարդկանց
Հասկանալ ինչու են դժգոհ անընդհատ,
Ինչու են հաճախ տխուր անպատճառ,
Կամ ստիպում են քեզ լինել դավաճան,
Ինչու են ստում, եթե կարող են ճիշտը միշտ խոսել,
Ինչու են լացում, եթե ծիծաղը ավելին արժե:
Հասկանալ, ինչու քեզ չեն հասկանում
Երբ ինքդ դրա կարիքն ես զգում
Ինչու Տեր Աստված օգնիր հասկանամ
Սիրած էակը ինչու է լքում
Մանուկն առանց մոր ոնց է մեծանում,
Սուտը ճշտի տեղ անցնում է գնում
Ճիշտն էլ ինքն իրեն մի պահ կասկածում։
Օգնիր խնդրում եմ հասկանալ մարդկանց
Լոկ նրա համար, որ ԵՍ էլ եմ մարդ…

**

ՈՐԴՈւՍ

Կուզեմ մի պահ մանուկ դառնա’ս,
Ու գաս գիրկս, թոթովախո՜ս,
Կուզեմ նորից լինե’ս անհոգ,
Ու պաշտպանվա’ծ իմ տաք գրկու’մ,
Կուզեմ կողքիս նստե’ս մի պահ,
Ու համբուրե՜մ թաթիկներդ,
Այնքա՜ն փափուկ,այնքա՜ն պստիկ,
Ու ժպիտդ` այնքա՜ն անմեղ,
Հայացքիցդ դու’րս կհորդի,
Ինքս էլ ուրա՜խ ու երջանի՜կ,
Քե’զ հետ խաղամ մինչև կեսօր,
Ինքդ ասա’, ի՜նչ որ ուզես,
Միայն մի պահ գրկե՜մ նորից,
Մանուկ լինե’ս, քե’զ պաշտպանեմ,
Չարի’ց, վատի’ց, բռնությունի’ց,
Ավա՜ղ, վաղու՜ց էլ մանուկ չես,
Հիմա դու’ ես պաշտպան դարձե’լ,
Ու հպա՜րտ եմ, որ քե’զ ունեմ,
Սրտիս ամեն զարկերի մե’ջ,
Կարոտախե’ղդ արել հոգիս`
Քեզ տեսնե’լ եմ ուզում կրկին:
Ա՜խ, լռու’մ եմ, հիմա միայն ես կաղոթե’մ…
,,ՏԵ՜Ր ԻՄ, ՊԱՀԻ’Ր ՈՒ ՊԱՀՊԱՆԻ’Ր ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ,
ԶՈՐԱՎԻԳ ԵՂԻՐ ,ԹՈՂ ԱՄԵՆ ՄԵԿԸ
ՀԱՍՆԻ ԾՆՈՂԻՆ ,ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՔՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ,ՏՈՒՐ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՍՈՒՄԻՆ ԴԺՎԱՐ ,ԿԱՐՈՏԻՆ ՍՐՏԻ “…

**

Աչքերդ սիրով լեցուն
Փորձեցի կարդալ մի պահ
Ծրարված նամակի նման
Չտեսա և ոչ մի տառ…

**

Ինչ որ մի տեղ հիմա
Ինչ որ մեկի գրկում
Երջանիկ ես զգում,
Հոգուդ խորքում սակայն
Չզգացած համբույրի
Պատքերն ես կերտում;
Գիշերվա պաղ սրտում
Առանց լուսնի լույսի
Երազանք ես պահում,
Ու կարոտած ձայնիս
Նրա հայացքի մեջ
Հայացքս ես փնտրում….

**

Սիրո մահացած դիակի վրա
Հավաքված մարդիկ
Յուրաքանչյուրը իր սերը կորցրած
Լացում են, ողբում նույն սիրո համար
Ցավով են հիշում սիրուն անմոռաց։
Սիրո գարուններն անցել են չկան,
Ձմեռն է ինքնին շրջապատել դին,
Աշունը խենթուկ իրեն գույներով
Մռայլ է թվում նրանց աչքերում։
Իսկ ջերմությունը ամառվա օրվա
Դարձել անկենդան հենց սիրո նման:
Եվ չփրկված սերը մահացած
Բոլորին դարձրեց անսիրտ, դավաճան…
Մի լացեք մարդիկ այլ սիրեք միմյանց
Քանի կան նրանք , ովքեր ձեզ համար
Դարձել են կյանքի մի թանկ նպատակ,
Չթողնեք լքի կամ հեռու գնա
Սիրած էակը կյանքում հանդիպած։
Թե չէ մի օր էլ մահացած սիրո արցունք կդառնա
Ու անվերադարձ հավերժ կգնա…
Քո սերը ինձ ոչինչ չի տա
Մենք դա լավ գիտենք,
Իմ սերը քեզ նոր ուժ կտա
Ու ճախրող թևեր,
Ձմռան ցրտին արև կտա
Ջերմացած օրեր,
Գիշերներում մենության մեջ
Փարոսի ցոլքեր,
Լուսաբացի բարևի պես
Ժպիտ շուրթերիդ,
Ու ապրելու նորից հույսեր
Եվս մի գիշեր
Իմ սերը քեզ նվեր կտամ
Երջանիկ լինես
Քո սիրո հետ մեծ սեր դարձրած
Սիրտս չխոցես…

**

Անունդ նորից շուրթերիս
Արցունքը գլորվեց կաթ -կաթ
Կարոտից սիրտս մշուշվեց
Հոգիս բանտարկյալ դարձավ ։
Լռեց երգերը մտքիս
Խոսքս կողպեքվեց ցավից
Աչքերս քեզ տեսնել ուզեց
Ու գրկել ինչպես մի ծաղիկ։
Քնքուշ ու անուշ բուրես,
Ինչպես մանուկ ժամանակ
Ու զգամ կողքիս կլինես
Մինչև կյանքս վերջանա։
Ու արցունքս հենց դու սրբես,
Իմ միակ փոքրիկ արքա
Ժպիտը մնա շուրթերիս
Թաթիկդ համբույրից ջերմանա…
Կարոտս գոռալ կուզե
Հոգիս հոգուդ փայփայել
Սիրտս քեզ առողջ տեսնի
Շուրթերս աղոթք ասել….

**

Դու հարուստ Ես աղքատ
Երկուսս էլ մարդ ենք,
Ես ոտքով ու հպարտ
Դու ջիպով ու նամարդ,
Ես գիտեմ քաղցել ու ժպտալ անհագ,
Դու երբեք քաղցը չես էլ համտեսել
Ապրել ես միայն քո Ես-ի համար,
Ցնցոտի հագած ապրել եմ պատվով
Դու շքեղ ապրած անպատիվ քնել,
Բարին եմ գործել ,
Կիսել եմ հացիս ամեն պատառը,
Ցոփ կյանքին սովոր չես էլ իմացել
Դրկիցիդ ցավը, նրա համբավը:
Երկուսս էլ մի օր կլքենք կյանքը
Երկուսս էլ ոչինչ չենք տանի մեզ հետ….

**

Ես կամ
Երազներիդ անուրջներում
Ծով աչքերիդ անտակ ծոցում,
Ես կամ
Գարնան արևի մեջ
Նորաբողբոջ բնության մեջ,
Ես կամ
Սրտիդ զարկերի մեջ
Գիշերներում քո սիրատենչ,
Ես կամ
Այնտեղ, որտեղ դու ես,
Որտեղ սերն է ու երգերն է,
Որտեղ ես եմ, որտեղ Մենք ենք
Ես կամ քանի դու ապրում ես…
**
Թևեր ունենայի թռչունների պես
Ու հասնեի սրտին բորբ հորիզոնի
Հանգրվան գտնեի Ծիր Կաթնի գրկում
Եվ հանգիստ ննջեի ամենից հեռու….

**

Ծիծեռնակ դարձած
Գարնանը կարոտ
Մնացի աշնան քամիների տակ,
Ջերմություն հայցող հայացքս անզոր
Ամառը նույնիսկ չուզեց հասկանալ,
Ձմեռը կգա դժվար օրերով
Հույսը չի կորի գարուն տենչալով
Բախտի ճամփեքը ոլոր ու մոլոր
Ավետման կանչով ծաղկունք կբերի..
Ծիծեռնակ գարնան սիրո բերկրանքով
Կժպտա նորից արևն ու այգը
Ջերմացած հոգով, ճռվողյուն խաղով
Կլսվի երգդ հոգեթով ձայնով….

**

Թե երկարի գիշերն անքուն,
Թող որ կողքի’ս լինես լոկ դու,
Լինե’մ գրկումդ կարոտած,
Ու չքնենք մինչև ի’ լույս։
Թե երկարի երազներս,
Երազանքս թո’ղ որ հյուր գա,
Անձայն կարո’տը պարուրի,
Քո’ երազում հավերժ մնամ։
Թե երկարի օրն արևշող,
Թող քե’զ տեսնեմ այգում գարնան,
Անձրևը վարա’ր թափվի,
Աչքերումդ սերս գտնե’մ։
Թող երկարի’ օրը կյանքի,
Որ վայելե’նք սիրո երգը,
Ծաղկափթիթ մե’ր պարտեզում,
Անհաս սերը ծաղկով պատե’նք…

**

Երան՜ի, լինե’ր մեկը այս կյանքում,
Ով կհյուսե’ր նուրբ թելերով թակարդ,
Ինչպես որ սարդն է գործում սարդոստայն…
Հյուսում է սիրով` ու այնքա՜ն քնքուշ,
Եվ պարուրում է զոհի’ն միամիտ,
Իր ոսկեշողիկ թելերի փայլով…
Թեկուզ զո’հ դառնալ, բայց նրա համար,
Ով կհյուսեր բույն միայն ի’նձ համար…

**

Գիտե’մ, երբ մեռնեմ,
Կլացե’ս հոգուդ խորքում,
Արցունքներ` գուցե չհոսեն,
Բայց սիրտդ կլացի ցավից:
Երբ կորուստս գիտակցե’ս,
Այդ ժամ կլսե’ս շշուկս վերջին,
Որը չլսեցիր, քանի ողջ էի,
,,Սիրե’լ եմ խենթի պես, միա՜կս”:
Գիտե’մ, դիակիս կհասնես դու,
Կբռնե’ս ձեռքս անկենդան,
,,Ների՜ր սիրելի՜ս”, կասես դու,
,,Սիրում ե’մ` քո սիրուց շատ”:
Անշունչ մարմինս անզոր է
Քեզ գրկել ու ասել «եկա՜ր»,
Չէ որ երկար եմ սպասել Ես,
Խոսքերի’դ այդքան սպասված:
Ների’ր, եթե նեղացրել եմ,
Դիդմամբ չե’մ արել, բնավ,
Միայն ասա’, որ ներում ես,
Որ խաղաղ ննջեմ, հավիտյա՜ն….

**

Քո’ լռությունը` իմ թուլությու՜նն է,
Սրտիս զարկերի անճարությու՜նն է,
Եվ արցունքներիս հորդառատությա՜ն,
Մեղավորությա՜ն բազմապատկումն է։
Քո’ լռությունը` իմ մերկությու՜նն է,
Դալկացած հոգուս անմեղությու՜նը,
Ժպտացող դեմքիս անքնությու՜նն է,
Պայքարի ելած ի՜մ էությունն է…
Քո’ լռությունը, կորցրած երազում`
Կարոտից ծնված համբույրաբու՜յլ է,
Խեղճացած ցավից, անկոտրում ոգուս
Սպասումով ապրող կենդանությու՜նն է…
Քո’ լռությունը, իմ լռության հետ
Որոտացող ճիչ, հոգու պոռթկու՜մ է,
Ա՜խ, լռությունը, քո’ լռությու՜նը…
Դատարկության մե’ջ ՝ հավերժությո՜ւն է….

ՄԵԼԱՆՅԱ ԳևՈՐԳՅԱՆ
**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ