ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 13:15 - չքննարկված

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ

**
ՀԵՌՎՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ

Թեպետ օտար ես, բայց ինձ հարազատ ես,
Ծանոթ է քո հոգին ու ամենաբարին ես,
Դու իմ անգին՝թանկ բարեկամն ես,
Բարձրացրու գլուխդ ու մի՛շտ առաջ։
Քեզ այսօր մի անսովոր ցավ է տանջում,
Հեռացել ես բոլորից,փակվել ես մտքերում,
Հողն է սահում ոտքերիդ տակից արագ,
Տրվել ես ընթացքին՝ գնում ես հանդարտ։
Մի՛հանձնվիր ու մի՛տրվիր բաժին հասած՝
Կյանքի փշոտ, նվեր դարձած՝անգութ ցավին,
Որ քեզ դարձրել է անբաժան իր գերին,
Պայքարի՛ր ու հաղթիր սատանային։
Քեզ թվում է վերջը եկել է աշխարհի,
ՈՒ աչքերիդ արաջ փլուզվում է հիմնովի՝
Այն ամենը, ինչ գեղեցիկ է վիթխարի,
Բայց քեզ համար՝դարձել է ձանձրալի։
Դու կարծիր, որ հաղթո՛ղ ու վե՛հ ես,
Թեկուզ տանջող ցավի տեր ես,
Երբե՛ք, երբե՛ք չհանձնվես լսում ե՞ս,
Կյանքից մի ցավ է, պե՛տք է դիմակայես։
Ամեն վայրկյան իմ մտում կլինես,
Պե՛տք լինի, կյանքս կտամ հանուն քեզ,
Աղոթում եմ ամեն գիշեր ու հավատում՝
Որ Տերը լսում է աղոտքս ու քեզ պահապանում…

**

ԲԱԺԱՆՈՒՄ

Ինչու՞ ես հառել հայացքդ՝
Հրաժեշտի իմ ճանապարհին,
Մի՞թե սա չէր երազածդ,
Որ բաժանվենք տակավին։

Դու ինձ թողեցիր հեռուներում,
Այն մոռացված քարանձավում,
Որ առանց պատճառ ժայթկում էր,
Ինչպես սրտերը՝լիառատ սիրուց։

Կյանքի այս մոլոր խաչմերուկում,
Կանգնած ենք միասին ու շանթահար,
Որտե՞ղ թերացանք պատահմամբ,
Որ հրաժեշտն այս՝ արագ մոտեցավ։

**

ԿԱՐՈՏ

Անունդ մնացել է շուրթերիս,
Կարոտից մրսում է հոգիս,
Մերթ դողում է ինչպես
Ճյուղը դալար՝ձմռան ցրտին,
Մերթ վառվում է՝ինչպես
Խարույկ բոցկլտալով,
Մերթ խնդում է՝մերթ էլ թնդում,
Առեղծված է դարձել հոգիս։
Կարոտն է դուռս չոքել,
Արցունքն է այտիս սառչել,
Մ՞իթե չկա՛վերջ կարոտին։
Կարոտը տառապանք է,
Դարերով սրտեր է մաշել,
Կարծես անպետք մի իր՝
Պահպանվել և մազ է հասել։
Թվում է՝ունի նպատակ,
Բռնի մի ուղի՝առաջ ընթանա,
Եվ անհուն իր օվկիանում,
Սրտեր լափի ու տանի,
Անունդ մնացել է շուրթերիս,
Կարոտից՝մրսում է հոգիս,
Երազելիս սարսուռ է գալիս,
Առեղծված է կյանքս դարձել։

**

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Դարեր ես դու անցել,
Ցավը լավ ճաշակել,
Բայց հոգիդ անկոտրում,
Ապրում ես մեր սրտում։

Իմ անուշ հայրենիք,
Շողերն ես դու գալիք,
Մեր հոգու մե՛ջ ես դու,
Հայի սու՛րբ օրրանն ես դու։

Ցավ տեսած մի՛բուռ ազգ,
Կոտորված,հալածված,
Այսօր խիզախ,կանգուն է,
Որպես փյունիկ հառնում է։

Պատմություն կերտած,
Էջերում սրբագրած,
Վառ անցյալ ունենք,
Մենք հպարտ հա՛յ ենք։

Մենք մաքառել էնք,
Ոգեղեն շնչով,
Հասակ ենք առել,
Գետի հառաչով։

**

ՉԵՄ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՅԱՑՔԻԴ

Մտածված չեմ նայում հայացքիդ այրող,
Որ մի,՛մի՛սիրառատ ու խեթ նայվածքով՝
Հրեղեն ու շողարձակ հայածքիցդ՝
Չայրվե՜մ,կամ՝ չհալչե՜մ մոմի պես։
Աչքերի՜դ,աչքերիդ եմ ուզում նայել,
Որ ցոլքը լուսե՜թափանցի իսպառ՝
Հոգուս,սրտիս,մտքիս տնակում,
Որ տանեմ քեզանից՝այ՜ն լուսավորը։
Խլե՜մ,տանե՜մ անհագ ցանկությամբ,
Քաղցած՝վայրի գազանի նման,
Որ երբ սով է պատում՝մոլեգմում է,
Ձեռքի ընկածը՝լափում է հափշտապ։
Բայց չեմ ցանկանում,որ իմանաս,,
Որ անգութ եմ այսքան անչափ,
Առանց խղճի խայթի՝տանում եմ,
ՈՒ չեմ թողնում կայծ մի չնչին։
Կվերցնեմ քեզանից ինչ հարկավոր է,
Որ դեռ արբած երկա՜ր մնամ,
Որ ամեն վայրկյան ներկայությունդ զգամ,
Բայց ներիր՝անձա՜յն ու անաղմուկ կհեռանամ։
Չե,՛չեմ նայելու հայացքիդ,որ չայրվեմ…

**

ԱՅՍՕՐ

Այսօր խեղդվում եմ ես իմ մտքերում,
Սիրտս անսովոր արագ է զարկում,
Կյանքն աչքիս առաջ կարծես փոփոխվում՝
Նոր գույներով է ամենուր ներկվում,
Եվ մաքրաջրվում պղտոր ջրերում։
Անթև թռչուն եմ կարծես ինձ զգում,
Անսովոր ու տարօրինակ ցրտից՝
Սարսուռ է մարմինս պատում…
Եվ կրկին ու կրկին թռչել եմ ուզում։
Թռչել եմ ուզում պարզ ամպերում,
Ու իմ հարազատ ծանոթ երամում,
Որ ինչքան էլ հեռուն է գնում,
Ինչ երկիր էլ հանգրվանում՝
Նորից գալիս ու բույնն է հյուսում։
Հույզերի ծովում խորն եմ սուզվում,
Հեքիաթն հորինված՝իմաստ է ուզում,
Որ չտեսնեմ միայն երազում
Անթիվ հայացքները ինչպես են խղճում,
Մոլոր իմ հոգուն չկա հանդարտում,
Արշալույսները կրկին են ուշանում,
Ես այս կյանքում շատ եմ տուժում,
Սուզվում մտքերում ու անվե՜րջ տանջվում…
Ինքս ինձ հետ եմ անընդհատ վիճում,
Ու լու՜ռ հեկեկում իմ ներսում…
……………………………………………………
Հեքիաթն այս ՝անավարտ է մնում…

**

ԻՄ ԵՐԿԻՐ ՆԱԻՐՅԱՆ

Հայաստա՛ն իմ տուն,երկի՛ր նաիրյան,
Դարերով ես պայքարել մի՛բուռ՝
Բայց անգին,անարատ քո հողի համար։

Մասիսն է վկա՝ քո անցած ճանապարհին,
Ամեն ցավին,դավտն,արհավիրքին,
Օդը պղտորած փոթորիկներին։

Երկի՛ր իմ ,սու՛րբ դրախտավայր,
Անգին են մասունքները ամեն՝
Մե՛ր պապերից ՝մեզ ժառանգ մնացած։

Պայքարը դարերի՝իր հետքն է թողել,
Մե՛ր ներկայի,մատաղ սերնդի,
Արյան մեջ ու դեռ է՛լ առաջ։

Պայքա՛ր պայքա՛ր ու կրկին պայքա՛ր,
Հայի բռունցքը վե՛ր՝ու՛ժն ասպառ,
Հոգու մե՛ջ է նստած կամքն անկոտրում։

Երկի՛ր իմ ՝հու՛ր ու խնկաբույր,
Լու՛յս է հավետ ճառագելու,
Հայի սխրանքը,անվերջ է լինելու։

**

ՏԽՈՒՐ ՀՈՒՇԵՐ

Հավաքել եմ մի ճամպրուկում,
Հիշելի ու տխուր հուշերս բոլոր,
Ցանկանում եմ իսպառ վերացնել՝
Թեպետ եբևէ չեմ արժևորել։

Մեկ այրել եմ նրանց ուզում,
Բայց կրակ կդառնա,մոխիր՝
Իսկ երբ վերև հառնի երկինք,
Անձրևի տեղակ գլխիս կթափվի։

Մեկ ուզում եմ թաղել հորում,
Բայց ո՛չ,այնտեղ էլ՝անապահով է,
Անսպասելի՝ինչ որ մեկը անզգույշ,
Կհարվածի բահով և դուրս կհանի։

Փորձեմ նետել անդունդը խոր,
Մարդկային ձեռք՝դժվար թե հասնի,
Բայց հարվածից բարձրության,
ճամպրուկը կբախվի՝ցրիվ կգա եղածը։

Չե՜լավ է նետեմ ծովի հատակը,
Որ որքան կարող է թող ներքև սուզվի,
Եվ հուշերս հավե՛տ,հիմնահատակ,
Խո՜րը օվկիանում՝ հանգրվան գտնի…

**

ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՄ…

Կերպարդ չեմ մոռանում,
Ինձ տարել է խենթության,
Ձեռքերս չեմ լվանում,
Որ զգացել են քնքշություն։
Աչքեդ ո՞նց մոռանամ,
Որ սուզվել եմ նրանում,
Եվ բիբերիդ խորքերում,
Գտել եմ լու՜ռ հանգրվան։
Չեմ կարող ձևանալ,
Նվիրումդ ուրանալ,
Թեկուզ հավետ բաժան՝
Բայց հոգիներն են անբաժան։
Մի պատառ սեր մուրալով,
Չեմ փորձի մոռանալ,
Անվերջ քեզ որոնելով,
Սրտումս սերը փայփայելով։
Գիշերվա ցնորքը դարձած,
Միայնակ ու լքված,
Աչքերս չորս արած,
Շտապում եմ ծամերս բաց։
Ոտաբոբիկ վազելով,
Փշոտ,կոշտ արահետով,
Կորցրած օրերն եմ փնտրում
Լալով ու ափսոսանքով։

**

ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Նայե՛ք թե աչքերս ո՞նց է մշուշվել,
Պարզապես արտասուք շա՜տ է վարարել,
Պարզապես կյանքը շա՜տ է դաժան,
Մարդիկ անգութ են դարձել այսժամ։
Իսկ ես,որ այդքան կյանքի սիրահար,
Իմ ներկան թողած,անտես փակուղում,
Ուրիշների ցավն եմ ամոքել փորձում,
Ուրիշի կորցրածն եմ փորձում գտնել։
Դարն է ի վերուստ գլխիվայր շրջվել,
Մի այլակերպ,ուրիշ է դարձել,
Մարդու սիրտն է սառցե բեկորի վերածվել,
Հոգին պղտորվել,այլ ջրերի խառնվել։
Ու ես չեմ կարող ուղղակի նայել,
Ուղակի չնկատել ու կույր ձևանալ,
Ու տեսածս չբարձրաձայնել,
Թեկուզ և գիտեմ տեղ չունի շիտակը։
Այս մշուշոտ ներկայի համար,
Եկող սերունդն է տալու պատասխան,
Ամեն ստի կեղծիքի համար,
Անմեղներին են՝ բերվելու առաջ։
Եվ ես մոլեգնած ու ապշահար,
Կնայեմ աշխարհին աչքերով սառած,
Որ մի ժամանակ հուր էր խանդավառ,
Այնժամ՝սառցե բեկոր այտիս խոյացած։
Տեղս չեմ գտնում այս ներկայում՝
Ապականված խառնարանում,
Հորթ ու բորթ անտառանման մի վայրում,
Որ ելքը՝կարծես չի էլ երևում։

**

ԹՈՂԵՔ ԱՐԲԵՄ

Թողեք փոքր ինչ արբեմ գինուց,
Խենթացել եմ անպատասխան սիրուց,
ՈՒզում եմ դատարկել լիովին,
Որ դիմանամ դառնահամ ցավին։

Նորից խավար գիշեր է մոտենում,
Սիրտս նորից թև առած թևածում՝
Ու քո մասին վառ հուշերն են՝
Լու՜ռ ու կրկին արթնանում։

Թողեք այսօր խեղդվեմ մի քիչ,
Սիրտս թող ցավ զգա մի քիչ,
Սավառնել եմ ուզում երկնքում,
Գուցե վե՜ր օդում՝ցավս մորմոքեմ։

Գիշերը հուշեր է արթնացնում,
Սիրահարին՝խե՛նթ դարձնում,
Մերժվածին՝ցավի տե՛ր դարձնում,
Արժե գինուն տրվել՝դարդերը մեջը թաղել։

Ու՞ր ես ա՛յ անսիրտ,ուր ես թափառում,
Ու՞մ գրկում ես նոր սեր փնտրում,
Անվերջ սպասումից,կարոտից,
Սիրտս վարարեց,ափերից թափվեց։

Մեր սիրուն կախարդական,
Վայելքներին մոգական,
Այնքա՜ն մաքուր ու իրական,
Աստղերն են եղել լու՜ռ վկան։

Թողեք փոքր ինչ արբեմ գինուց,
Խենթացել եմ անպատասխան սիրուց,
Ուզում եմ դատարկել լիովին,
Որ դիմանամ դառնահամ ցավին։

**

ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ…

Դեգերելով օտար ափեր,
Թափառելով միայնակ,
Թողած տունը հարազատ,
Մոլորվել ես թևաթափ։

Հողն ու ջուրը հայրենի,
Սպասում է գրկաբաց,
Չմոռանաք մայրենին,
Մինչ կարոտած՝ետ գաք։

Կյանքն է ստիպում,
Պանդուխտ լինել,
Կամքից անկախ դառնալ՝
Գերին օտարության։

Արտասուքը աչքերին,
ՈՒ կարոտից հայրենի,
Ստիպված խեղդում են՝
Հանուն մի պատառ հացի։

**

ԵԹԵ ՄԻ ՕՐ

Եթե մի օր՝դու բարձրանաս,
Անցած ճամփադ չմոռանաս։

Հեշտ չի լինում հասնել վերև,
Երբ հանդիպում է արգելքը։

Թե զմայլվես,փայլով տարվես,
Փառքի ճամփին չմոլորվես։

Զգու՜յշ կքայլես չսայթակես,
Թե վե՜ր ելնես ու բարձրանաս։

Թևերդ բա՛ց,որ ցած չնկնես,
Երբ սավառնես բարձունքներում։

Ներքև նայել չմոռանաս,
Երբ շա՜տ հարմար բազմած լինես։

Երբե՛ք,երբե՛ք անգութ չլինես,
Մի՛մոռացիր,որ սի՛րտ ունես։

Հոգիդ մաքու՛ր միշտ կպահես,
Որ գիշերը հանգիստ ննջես։

Փառքի մոլուցքով գայթակղվես՝
Խիղճդ հողին չհանձնես։

Եթե հանկարծ սերդ գտնես,
Ամուր կպահես,կփայփայես։

Թե կյանքը խեթ հարվածի,
Մի՛քաշվիր,անկաշկանդ լացիր։

Ու՞ր էլ գնաս,ու՞ր էլ հասնես,
Միշտ մա՛րդ մնալ՝չմոռանաս…

**

Հեռու հեռուներում մենավոր,
Մի թռչուն էր թևը վիրավոր,
Վերջին կանչն էր արձագանքում,
Քարանձավում հեռավոր։
Բազմած ծառին այն դարավոր,
Հառել էր հայացքը հեռավոր,
Պայքար էր մղում մահվան ճիրանում,
Հույս էր փափագում կարևոր։
Արնախում գազանը մեղավոր,
Փորձ արեց խլի ևս մի կյանք՝
Եվ մի ամբողջ գերդաստան,
Դարձան նորեն սգավոր։
Կյանքի հարվածներից բյուրավոր,
Անչափ դժվար է խույս տալ,
Թեկուզ լինես լավ հոգևոր,
Ամեն սիրտ էլ՝ցա՛վ ունի թունավոր։

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԱՐԳՍՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ