ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 9:22 - չքննարկված

ԱՍՏՂ ԱՐև

ԱՍՏՂ ԱՐև

Աստղ Արև

**
Շա~տ եք խեղճացել…
Ես ձեզ հետ եմ միշտ,
Գիշեր ու լուսին
Մեզ չեն խանգարել
Ու չեն խանգարի.
Շա~տ եք խեղճացել…
Խիղճը գութ է գուցե,
Բայց խեղճերը, ավա~ղ,
Գթություն չեն բնավ.
Ինձ առաջվա ուժը,
Ձեր առաջվա լույսն ու
Ջերմությունը տվեք.
Շա~տ եք խեղճացել…
Իմ աղոթքները, Մա~յր,
Եվ հույսը իմ, Հայրի~կ,
Եվ հավատը իմ Տան
Ձեր միջով է անցնում…
Խիղճը գութի կեսն է,
Բայց խեղճերը , ավա~ղ,
Գթություն չեն դառնա.
Շա~տ ենք խեղճացել…

**

Անձրևի երգերը,
Մեղեդին հմայիչ,
Անձրևի կաթիլը
Իմ վզին` հմայիլ…
Ձյան փխրուն, սպիտակ,
Ձյան նրբիկ փաթիլը
Թող իջնի, թող դառնա
Ուսերին իմ ժանյակ..
Նուռգարուն ծառերի
Նռնաթելը նրբին
Թող սահի հեզանազ,
Վայրէջքը` մատանի…
Արևը վառվռուն ու ժպտուն,
Արևի շողիկը թրթռան`
Այրող թագ կենսաայր,
Շիկաբույր վարսերիս…
Ես աշնան պես խոհուն,
Ձմռան նման հանգիստ,
Քան գարուն սեթևեթ
Ու ամառ ջրարբի,
Քեզ եմ սպասում, իմ Խե’նթ,
Եղանա’կ իմ անգին…

**

Երբ կսկսեն մարդիկ քո անունով երդվել,
Երբ սերերը պատուհանն ու դուռդ թակեն,
Երբ փողոցում ժպտան, ու թվա, թե անքեն,
Իմացի’ր, աշխարհում միայն մեկն է անկեղծ…
Կյանքդ փուչ կդառնա, հենց բոլորը սիրեն,
Ժպտուն երգդ վաղուց էլ չի գերի,
Երբ անունդ իբրև ծամոն բոլորն արտաբերեն,
Աշխարհում միայն Նա կմնա անթերի…
Թող կենցաղդ լցվի այդ սուտ զառանցանքով,
Թող բոլորը սիրո իրենց երգը ձոնեն,
Թող սավառնեն շուրջ ժպիտները անքեն,
Քո մեջ միայն մեկն է…մեկն է միայն….
Ապրում ես դու մեկով….

**

Հազար բառերի փոխարեն
Կձոնեմ քեզ այսօր անհուն սեր,
Որ կանաչ աշխարհիս ձուլվես,
Որ լինես հավերժ աներեր:
Երկար պոեմներ չեմ գրի,
Քեզ կտամ կարճ կյանքս ու սերս,
Որ քո ապրումը երկարի,
Որ վառ պահես հավատս, հույսերս:
Հեղհեղուկ կիրքը թող մարի,
Քոնն են իմ բոլոր հույզերը,
Որ ապրես ծիրով հավերժի,
Որ լինես իմ միակ հաղթողը:

**

Երազներում մեր խենթ կհանդիպեն գուցե
Արևն ու լուսինը ու կասեն մերը չէ
Այս սերը կենսածոր, ճառագայթն այս անբիծ
Մերը չէ…
Երազներում մեր թեժ կհամբուրվեն նաև
Արևն ու լուսինը ու խավարում կապրեն
Ու կզգան լույսերը սեթևեթ, սիրագույն,
Ակաթե…
Երազ կտեսնենք մենք լուսնի ծորուն ժամին,
Արևոտ պահերին կապրենք երազը նույն ,
Հիմա սա Արևն է… Լուսինն է…
Երազը մերը չէ…

**

Առավոտն ուրիշ է այստեղ,
Երկինքն էլ է տարբեր,
Բաբախող սիրտ չկա այստեղ,
Մարդիկ կյանք չեն տեսել…
Այստեղ օդն է խեղդուկ,
Ջուրը հեղհեղուկ է,
Ապրելն ուշ է այստեղ
Եվ կյանքը ուրիշ է…
Իմ մանկան առաջին թոթովը
Հայ հողում թող լինի, Աստված,
Իմ կյանքի թեժ խենթությունը
Թող այստեղ մնա առեղծված…

**

Դու ասում էիր սերը անհաս է
Ու անիրական
Ես ժպտում էի փայլուն աչքերով`
Աղվեսի նման…
Համաձայն չէի ու պնդում էի`
Սերը պարգև է երկնային, վերից…
Հետո հողեղեն ծանրությունը քո
Քարշ տվեց հրդեհ տենչացող հոգիս,
Գետնին հավասար քայլեցի քեզ հետ,
Քեզ ստվեր դարձա, դարձա աստիճան,
Չգիտես ինչու հորջորջվեցի Նեռ,
Չգիտես ինչպես դարձա դավաճան…
Սողացի երկար`ստվերդ պահած
Ամեն փոթորկից, վթարից հեռու,
Քերծվեցի դաժան, տրորվեցի զուր,
Հետևեցի, որ դու փառքով տարված
Չմնաս մենակ , չգնաս հեռու…
Աղվեսը ունի երկու աչք սակայն,
Ինչու երբևէ օգտվել երկրորդից,
Երկրորդը տեսավ աստիճանը այն,
Որ ստեղծված էր իմ նույն հավատից…
Եվ հետո որքան կուզես բամբասիր,
Կոչիր նեռ, հրեշ, կոչիր դավաճան,
Ես գտա կորած երջանկությունն իմ
Ու աղոթքներիս կարճացած ճամփան…

**

Քեզ մի հրեղեն ձի էր հարկավոր,
Որ հեծներ մեջքին ու դրախտ տաներ,
Աստվածուհին քեզ պետք չէր, բնավ ոչ,
Նա լոկ կարող էր մեղքերդ քավել…
Քեզ հարկավոր էր ձիու մի գավակ,
Մի քանի րոպե աստվածահաճո,
Երես շրջեցիր հենց դրա համար,
դրախտի դռնից քայլեցիր դժոխք…
Հրեղեն ձիու, երկնի փոխարեն
Քեզ բաժին ընկավ խոնարհ ավանակ,
Մեծ ականջները թվացին թևեր,
Քո հողե հոգուն համապատասխան…
Իսկ աստվածուհին դեռ լույս ճառագում,
Երկնքից ժպտում է վեհ ու սրբորեն,
Աստծուն հայելիս թողություն խնդրում
Քեզ է մատաղվում հար երջանկորեն….

**
Կարոտիս ուղին ու սիրուս ուղին
Բազում ամառներ, գարուններ անցել
Ու կանգ են առել բարձունքում աշնան…
Քեզ չեն որոնում էլ իրենց շուրջը…
Սերս առասպել,… բազում որոգայթ,
Խարդավանք անցել,
Հպարտ ձգվել է լազուր հայացքում
ՈՒ քեզ չի տենչում իր երազներում…
Ճակատագիրը մայրամուտի մեջ
Ծալել, այրել է հարցերը բոլոր,
Պատասխանները, նամակները ողջ,
Սին է ամեն բան ու ամեն ինչ փուչ…
Սերս անցել է ամառային թեժ,
Գարնանային վառ ու աշնան մոլոր
Ճանապարհները, Ձմեռն է անցնում,
Սառն է աղոթքս, հայացքս` պաղած…
Հուշս անուշ է ու անհուշ վարքս
պայքարն է մղում հոգուս դեմ, վառքիս…
Բայց միևնույն է…
Քայլել ենք բոլոր հինգ եղանակով
Եվ ոչ մեկի մեջ մենք մեզ չենք գտել,
Չենք գտել մենք մեզ կամ գտել ենք զատ…
Փնտրելու ոչինչ էլ չունենք ավաղ…

**

Բազմաժխոր փողոց
Սիրակարոտ այգի
Մենակ շատրվան
Ու մենակ աղջիկ…
Ծաղիկներ փայլուն,
Բազում ժպիտներ
Շատրվանից ցող
կաթիլը կաթ…կաթ …
Արցունքի փայլից
Կուրացած կանաչ
Կարոտ ողորմած
Մեղկ կաթիլ կաթ…կաթ…
Թռվռան կյանքեր
Շատրվանի մոտ.
Պայծառ ժպիտներ,
Մի հուշոտ ժպիտ,
Ժպիտի մի հուշ
Ու կաթիլ…կաթ…կաթ…
Ուշացած կանգառ,
Անկատար խոստում…
Վերջ: Արժե գնալ
Ու շատրվանը…կաթ…
Մենակ շատրվան,
Նստարան դատարկ,
հեռացող աղջիկ…
Ու քայլը….կաթ….կաթ….

**

Խենթ կարոտներիս
Մի խոր ալիքին
Գնամ տեսության
Ու էլ հետ չգամ…
Հոգուս տենչերի
Ծովում անհանդարտ
Խորտակվեմ կրկին
Ու չփրկվեմ…
Աչքերիս կապույտ
Երկնքում անհուշ
Հուշերս գտնեմ,
Լվանամ, մաքրեմ,
Փայփայեմ նորից,
հեռու քեզանից
Խորտակվեմ նորից,
Մենանամ նորից,
Վերանամ նորից…
Գրկումս փայեմ
Կարոտիս ալիքն ու
Մոտ չթողնեմ
Ոչ մի կեղտոտ միտք,
Ոչ մի կեղտոտ ձեռք
Շոյել չթողնեմ,
Նայել չթողնեմ,
Նախանձել միայն,
Միայն հիանալ,
Երազել միայն…
մեռոնված սերս`
Սրբազան աղոթք,
Թող գոլորշանա,
Բայց այլոց` երբեք,
Միայն քոնն է նա…

**

Հաշվարկից առաջ, հարմարից առաջ
Կա սեր աշխարհում.
Ու եթե սիրտ է, աչքերիդ առաջ
Նա պատկերվում…
Սրտի մեկ կաթիլ հորիզոններ է
Մեր առաջ բացում.
Հորիզոնները հասանելի են
Միայն երազում…

ԱՍՏՂ ԱՐև

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ