ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 2, 2016 21:55 - չքննարկված

ՀՀԿ-ն դարձել է չարիք մեր երկրի համար․ Ներդրողը չի պատրաստվում նահանջել

Նաիրիտ գործարանի վերագործարկման, գործարանը սնանկ ճանաչելու թեմաների վերաբերյալ զրուցեցինք Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։ Վերջինս իր պատրաստակամություն էր հայտնել գործարանի վերագործարկման համար ներդնել 100-150 մլն․ դոլլար:

-Պրն․ Գրիգորյան, Նաիրիտը արագացված դատական գործընթացում սնանկ ճանաչվեց: Արդյո՞ք այն ներդրող ընկերություններին, մասնավորապես՝ ձեր հոլդինգին ճանապարհից հեռացնելու նպատակ է։ Ստեղծված իրավիճակում պատրաստվու՞մ եք շարունակել պայքարը և ձեր նախաձեռնած գործը, ինչպես նաև մասնակցել հայտարարված մրցույթին։

-Մեր Հոլդինգը ներգրավված է Հայաստանի համար կենսական ոլորտներում ներդրումներ կազմակերպելու միջոցով երկրի տնտեսությունը վերածնելու գործին: Մենք ստեղծել ենք «Նոր մետաքսե ուղի» անվանյալ ճանապարհը և լծվել ենք Հայաստանին միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ ներգրավվելու գործին: Պատրաստվում ենք ՀՀ-ն ներգրավել «Մետաքսե ուղու միջազգային առևտրատնտեսական պալատի» մեջ: Կարևորագույն խնդիրներից ենք համարում նաև արդյունաբերության վերականգնումը, որի լոկոմոտիվը պիտի լինի քիմիան և առաջին հերթին Նաիրիտը. այլ կարծիք լինել չի կարող: Նաիրիտը վերաթողարկելը մենք դարձրել ենք մեր պայքարի մեխը, քանզի համոզված են, որ և՛ լավ կոնսերվացրած գործարանը, և՛ հզոր մասնագիտական բազան ամբողջովին նպաստում են կաուչուկի արտադրության վերականգնմանը: Եթե մրցույթ ասվածն իսկապես մրցույթի տարր ունի և ձևական ու դեմագոգիայի շղարշի համար չի հայտարարված, անկասկած՝ մասնակցելու ենք:

-Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ չեն ցանկանում իրականացնել մի գործարք, որը մեծ խթան կարող է հանդիսանալ տնտեսության առողջացման համար և որին այդպես անհամբեր սպասում են նաիրիտցիները։

-Պատասխանը բոլորին էլ հայտնի է. նախկին վարչապետի և իշխանության փոքրաթիվ անդամների կողմից կատարվել է թալան, որի հետքերը պետք է թաքցնել: ՀՀԿ-ն դարձել է չարիք մեր երկրի համար, և վաղ թե ուշ նրա պարագլուխները պատասխան են տալու երկրի և՛ տնտեսությունը, և՛ արտաքին քաղաքականությունը ոչնչացնելու համար: Բնական է, որ նրանց խնդիրը իրենց հասնող պատժից խուսափելն է և/ կամ առավելագույնս հետաձգելը: Ահա և իշխանություն-ժողովուրդ պայքարի մեջ հայտնվել է Նաիրիտը գործարկել-չգործարկելու դիլեման:

-Ինչպիսի՞ն եք համարում ձեր և ռուսական կողմի շանսերը՝ հաղթելու հայտարարված մրցույթում։

-Մեր հաղթել-չհաղթելը շատ նման է ՀՀ-ում անցկացվող ընտրությունների և հանրաքվեների արդյունքում՝ ՀՀ նախագահի թիմի դեմ որևէ գործընթացում հաղթելու միֆին. մինչ այսօր եղե՞լ է արդյոք այլընտրանք: Եթե այո, ուրեմն մենք ևս շանս ունենք:

– Եթե, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվի ռուսական ընկերությանը, որի հետ բանակցությունները խիստ կոնֆիդենցիալ բնույթ են կրում՝ ենթատեքստը, որը կլինի։ Եվ ինչ եք կարծում, նրանք կվերագործարկե՞ն Նաիրիտը, թե դա էլ կարժանանա «Գույք՝ պարտքի դիմաց» Ռուսաստանին օտարված գործարանների բախտին, որոնք ընդմիշտ փակվեցին։

– Ինչ վերաբերում է ռուսական ընկերության կողմից սպասելիք ներդրումներին, ապա չի կարելի սպասել կաուչուկի արտադրության վերագործարկմանը, քանզի այդ մասին ցայսօր խոսք անգամ չի գնում: Սա ոչ մի ընդհանուր բան չունի այն ծրագրի իրականացման հետ, որի համար կառավարությունը հարյուր-հազարավոր դոլարներ է վճարել բրիտանական «Ջակոբս» ընկերությանը, և ստեղծվել է Նաիրիտի մասնագետների կողմից կազմված վերագործարկման հիանալի ծրագիր: Ցավալի կլինի, եթե այս ուղով ընդհատվի գործարանի կյանքը, մի գործարանի, որը կարող էր հսկայական օգուտ բերել մեր երկրին: Վախենում եմ, որ գործարանը նաև կազմաքանդվի և վաճառվի մետաղի ջարդոնի գնով, իսկ տարածքն էլ օտարվի ու դառնա անհատների՝ որոշ պաշտոնյաների համար հավելյալ շահի աղբյուր:

-Ինչպես արդեն ասվեց, դուք պայքարում եք, նաև պատրաստ եք ներքաշվել դատական գործընթացում։ Հայտնի է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ձեր կողմից իր հասեցին հնչեցված մեղադրանքները զրպարտություն որակելով, դատական հայց է ներկայացրել Ձեր և մի քանի լրատվամիջոցների դեմ՝ պահանջելով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել, և վնասի փոխհատուցման համար պայմանական երկու մլն դրամ բռնագանձել: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվել է դատական հայց, որը նույնիսկ այս պարոնն ի վիճակի չի եղել նորմալ ձևակերպել ու դատարանն այն չի ընդունել….Հիմա սպասում ենք, որ նա պատշաճ ձևակերպի իր բողոքը, որ մենք կարողանանք պատասխանել: Չնայած, անկեղծ եթե լինեմ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչ հաշվարկով է գանձագող վարչապետը, լռելու փոխարեն բոլորի ուշադրությունը հրավիրում իր կաբինետի կողմից կատարած խայտառակ թալանի վրա: Հուսանք, որ մոտ օրերս նա ուղղված հայցադիմումը կներկայացնի ղատարան ու մեզ կընձեռնի փայլուն հնարավորություն՝ խոսելու կատարած աղաղակող հանցագործության մասին: Իսկ մեզ զրպարտության մեջ մեղադրելուց առաջ, գուցե ճիշտ կլիներ, որ նախկին վարչապետը կարդար, վերհիշեր վերջին հինգ տարվա մամուլում արծարծված ապացույցները և նախ դրանց տար պատասխան: Գուցե այդ պատասխաններից հետո ինքը գլխի կընկներ, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահին մեղադրելը անիմաստ է և ապարդյուն։ Չէ՞ որ մենք ընդամենը հետաքննող արհեստավարժ լրագրողների կողմից ներկայացված անհերքելի ապացույցներն ենք ընդունում հիմք: Թող նախ փորձի դրանք հերքել, և հետո մտնի միջազգային դատարաններում քրտնելու և տանջահար լինելու ծանր բեռան տակ, մանավանդ, որ Եվրոպայում մեծագույն հետաքրքրությամբ են հետևում կոռուպցիայի մեջ մեղադրվող իշխանավորների դատական գործընթացներին…

-Իսկ առհասարակ, Նաիրիտի փոշիացման ամբողջ պատմությունը, Ձեր կարծիքով ո՞ւմ էր ձեռնտու կամ ինչ նպատակ ուներ։ Երբեմնի արդյունաբերական հսկան, որով կարող էր ցանկացած երկիր հպարտանար, ինչու հասավ այս օրին։ Դա մի քանի անհատների հարստացման նպատա՞կ էր հետապնդում, թե՞, ինչպես շատերն են կարծում, կար ավելի գլոբալ պատճառ՝ կոտրել երկրի տնտեսության ողնաշարը, թուլացնել տնտեսությունը և դարձնել ավելի վերահսկելի օտարների կողմից։

-Կարծում եմ՝ Նաիրիտի շնորհիվ վարչախումբը լուրջ գումարներ է աշխատել և կանգ չի առել նույնիսկ երկրի ու ժողովրդի դեմ նման հանցագործության գնով միլիոններ գրպանելու գայթակղությանը: Ցինիզմի ու անպատժելիության մթնոլորտը թույլատրում է ամեն ինչ, և քանի ժողովուրդը չի կասեցրել այսօրվա վարչախմբին, նման գողություններն ու կողոպուտը շարունակվելու են: Կարծում եմ՝ նաիրիտցիների անձնազոհ վարքը պիտի օրինակ ծառայի ողջ ազգին՝ երկրի տնտեսությունը փրկելու համար պայքարի ելնելու և վարչակարգը հիմնովին փոխելով՝ նոր հարաբերություններ հաստատելու համար: Մեր երկրի, մեր ազգի համար պետք են իշխանություն֊ժողովուրդ նոր հարաբերություններ ստեղծելու գործընթացներն ավարտել, ազատվել հհկ-ական թափոնից և թափանցիկ ու ազնիվ ընտրությունների միջոցով ճիշտ ղեկավարման համակարգ ընդունել: Գուցե այդ գործընթացը արագացնի մեր տնտեսական հսկայի փրկության համար նաիրտցիների պայքա՞րը: Գուցե այս պայքարին պետք է միանա ողջ համաշխարհային հայությո՞ւնը: Գուցե Նաիրիտը կասեցնելով՝ սկսվել է երկրի տնտեսության կործանումը և նրա վերաթողարկմամբ էլ սկսվելու է մեր տնտեսության և մեր հայրենիքի վերածնո՞ւնդը: Գուցե․․․

Զրուցեց՝ Արփի Թագոյանը
http://hayacq.com/9976–.html



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ