ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . vendredi, décembre 2, 2016 21:50 - չքննարկված

«Նաիրիտի» կոլեկտիվը պետք է դառնա իրավաբանական անձ եվ դատի տա ՀՀ կառավարությանը

«Նաիրիտի» ներկայիս իրարամերժ գործընթացների պարզաբանման համար դիմեցինք այդ հարցերով երկար տարիներ մասնագիտացած, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանին:

– Պարոն Առաքելյան, «Նաիրիտը» դատական կարգով ճանաչվեց սնանկ՝ ՀԷՑ-ին 1,2 մլն. դոլարի պարտք ունենալու պատճառով, բայց, մյուս կողմից, կառավարությունը գործարանը վերագործարկելու մրցույթ է հայտարարել։ Արդյո՞ք այդ երկու գործընթացներն իրար չեն հակասում։

– Եթե հաշվի առնենք սնանկ ճանաչելու միջազգային փորձը, որը նաեւ ՀՀ օրենսդրության մաս է կազմում, կարելի էր մտածել, որ սկսվում է արհեստածին պարտքերի բեռնաթափում «Նաիրիտի» ուսերից։ Սակայն, քանի որ Հայաստանը վաղուց հեռացել է սեփական տնտեսական շահերի պաշտպանության տրամաբանական ուղեգծից, հետեւաբար, ինքս որեւէ լավ բան չեմ սպասում: Ասածիս ապացույցն է ՀԷՑ-ի հայցի արագացված բավարարումը դատարանի կողմից: Ընդհանրապես, «Նաիրիտի» միլիոնավոր պարտքերի մեջ կան իրական եւ արհեստածին պարտքեր, որոնց հիմնական նպատակը գործարանը սնանկացնել եւ ջարդոնի վերածելն էր, հետեւաբար, սրբազան թալանի գեներալները մասամբ հասել են իրենց նպատակին:

– Ինչո՞ւ մասամբ։ Փաստորեն, գործարանն արդեն սնանկ է, եւ ի՞նչը պետք է խանգարի թալանն ավարտին հասցնելուն։

– Ոչ թե ինչը պետք է խանգարի, այլ ովքեր՝ «Նաիրիտի» ժողովուրդը, եթե, իհարկե, իրավաբանորեն գրագետ եւ առավել համարձակ տանեն պայքարը, քանի որ արդեն կորցնելու բան չունեն, նույնիսկ՝ կապանքներ։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր պետք սնանկությունը։

– Արագացված տեմպով սնանկ ճանաչելը հնարավորություն է տալիս, որ եւ իրական, եւ արհեստածին պարտքերը դառնան նույն կարգավիճակի, այսինքն՝ այժմ բոլորն էլ կարող են հայտ ներկայացնել, նույնիսկ՝ Սելշելյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերությունը, որը դատը շահել էր «Նաիրիտի» հանդեպ, բայց տարօրինակ կերպով հրաժարվել էր գումարն ստանալ։

– Պարոն Առաքելյան, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է վերագործարկել «Նաիրիտը», կարծում եք՝ դրա համար իրավակա՞ն քայլեր են պետք եւ ի՞նչ քայլեր։

– Անձամբ ես հատուկ պլան-գրաֆիկ չունեմ, «Նաիրիտն» աշխատեցնելու իր հստակ առաջարկը ներկայացրել է եվրոպական հոլդինգը՝ Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ: Իմ ասած իրավաբանական քայլերը վերաբերում են «Նաիրիտի» կոլեկտիվին, որն ունակ է իրավական հիմքեր ստեղծել եւ անմիջական բանակցությունների մեջ մտնել ցանկացած ներդրողի հետ:

– Բայց այսօր «Նաիրիտի» կոլեկտիվը գործազուրկի կարգավիճակում է եւ որեւէ իրավական հիմք չունի՝ բանակցելու ներդրողի հետ:

– Այո, Դուք ճիշտ եք, բայց այդ նույն կոլեկտիվը, գործազուրկի կարգավիճակով հանդերձ, կարողացավ թալանչիների հերթական քայլը կասեցնել՝ արգելափակեց «Նաիրիտի» տնօրենի փոփոխությունը, եւ ասուլիսի ընթացքում ապացուցվեց, որ արհկոմի նախագահը վաղուց թալանչիների գործընկերն է:

– Բայց դա, մեծ հաշվով հարցին լուծում չտվեց, եւ գործարանը տարան սնանկացման:

– Այ, հենց դրա համար եմ ասում, որ հաղթանակի հասնելու համար «Նաիրիտի» կոլեկտիվն զգացմունքային դաշտից պետք է իր քայլերն ուղղի իրավական դաշտ, այսինքն՝ կյանքն է ստիպում, որպեսզի նաիրիտցիները պարտադրված կատարեն հետեւյալ իրավական քայլերը. առաջին՝ արհմիության արտահերթ ժողովի գումարում եւ նոր ղեկավարության ընտրություն: Այսինքն՝ պայքարը տեղափոխվում է դասական բնույթի դաշտ՝ ձեռք է բերվում իրավաբանական անձի կարգավիճակ: Այստեղ շատ կարեւոր է, որ արհմիության նախկին ղեկավարները ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն: Սա նրա համար եմ ասում, որ հետագայում դատական գործընթացներ լինելու դեպքում նաիրիտցիները հնարավորություն ունենան փաստաբաններ վարձել, դատական պետտուրք վճարել եւ իրենց պայքարի համար անհրաժեշտ ծախսերը հոգալ: Իմ կարծիքով՝ չի բացառվում, որ ներկայիս արհմիության նախագահն աշխատավարձերի պարտքի ստացման ժամանակ ահռելի գումար է ստացել, քանի որ, աշխատավարձերի պարտքին զուգահեռ, նաեւ արհմիությանը վճարվելիքի պարտք էր կուտակվում։ Այս ամենը կատարելուց հետո նաիրիտցիներն անցնում են երկրորդ՝ վճռական քայլին. արդեն, որպես իրավաբանական անձ, հայց են ներկայացնում դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, պահանջելով «Նաիրիտ» գործարանի 20 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով: Որպես հիմնավորում՝ կարող են առաջ քաշել այն փաստը, որ 90-ական թվականներին ՀՀ բոլոր պետական ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին, իսկ «Նաիրիտում» այդ օրենքի պահանջը չիրականացվեց։ Եվ եթե հետագա տարիների ընթացքում էլ ինչ օֆշորային շուն ու շանգալ դարձան «Նաիրիտի» տեր ու տիրական, ապա նաիրիտցիներն իրենց կյանքի գնով եւ քրտինքով պահած գործարանի տերը դառնալու բոլոր բարոյական եւ իրավական իրավունքները վաստակել են վաղուց:

– Իսկ սնանկացման ընթացքում գտնվող գործարանի տեր լինելը չի՞ նշանակի իրենց վրա վերցնել այդ ահռելի պարտքի մի մասը:

– Միանշանակ՝ ոչ: Կոլեկտիվը երբ դառնում է սեփականատեր, արդեն չի գնում կառավարության դեմ միտինգների, այլ ինքը կամ, ավելի ճիշտ՝ արդեն տիրոջ իրավունքով իր ընտրած մենեջերները նստում են ուղիղ բանակցությունների ներդրողների հետ, եւ եթե նույնիսկ, Աստված չանի, գործարանը գնա ապամոնտաժման, ապա կոլեկտիվն իրավաբանորեն իրավունք կունենա վերահսկել այդ գործընթացը, եւ մի նոր թալանի աղբյուր չի գոյանա:

– Մամուլում կարծիք կար, որ ապամոնտաժումը թանկ հաճույք է, խոսվում էր 100 միլիոն դոլարի մասին:

– Այ, դա էլ հենց շրջանառվող հերթական կուտն է, այսինքն՝ թալանչիների ախորժակն այդքան ակնկալիք ունի՝ «Նաիրիտից» որպես ջարդոն ստանալու: Եվ դա բնական է, քանի որ մինչեւ հիմա ինչ արել են, մնացել են անպատիժ եւ լավ մասնագիտացել են պետական շահի ոտնահարման սանձարձակության մեջ: Ես դեռ 7-8 տարի առաջ կանխատեսել էի այս ցավալի վիճակը եւ ոչ միայն կանխատեսել էի, այլեւ ապացուցեցի իմ հրապարակումներով, սակայն նաիրիտցիները դիտորդի կարգավիճակում էին: Այժմ էլ ինչ որ ասում եմ, այսպիսին եմ տեսնում պայքարի արդյունավետ ուղղությունը, եւ եթե որեւէ մեկը գիտի մեկ այլ արդյունավետ միջոց, ապա՝ առաջ Աստված…

– Եթե հիմա, ասենք, ներդրող հայտնվի, կոլեկտիվի համար վա՞տ կլինի։

Հարցն այն է, որ եթե մեկ այլ ներդրող հայտնվի, կամ գործարանը գնա լուծարման, նաիրիտցիների ներկայիս կարգավիճակը դիտորդի է։ Նրանք չունեն որեւէ իրավական հենք՝ ազդելու պրոցեսների վրա, բայց երբ սեփականատիրոջ իրավունքով են հանդես գալիս, արդեն նրանց ձայնը որոշիչ է դառնում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆՆյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=131009&l=am/



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Août 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ