ԼՐԱՀՈՍ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Thursday, May 5, 2016 10:57 - չքննարկված

Հոր դերը երեխաների դաստիարակութայ գործում

Սոֆյա Արզոյան (2)
Հոր դերը երեխաների դաստիարակութայ գործում

Ե՛վ տղաները, և՛ աղջիկները ղգում են հոր ընկերեկցության ու սիրո կարիքը։Լավ է, երբ երեխաները հնարավորություն ունեն շատ ժամանակ անցկացնել հոր հետ, զգալ նրա փաղաքշանքը և ըստ հնարավորին օգնել նրան։Շատ դեպքերում, աշխատանքից տուն գալով հայրը ամենից շատ ուզում է պառկել ու հանգստանալ։ Բայց եթե նա հասկանա, թե երեխայի համար որքան մեծ արժեք ունի իր ընկերակցությունը, ավելի շատ ցանկություն կունենա հաղթահարելու իր հոգնածությունը։Ավելի լավ է 15 րոպե խաղալ երեխայի հետ, նոր պառկել հանգստանալու։
Երբեմն հայրը ձգտում է ինչ գնով էլ լինի իր տղային դարձնել ամեն ինչով կատարյալ, և դա խանգարում է, որ հայր ու որդի պարզապես հաճելի ժամանակ անցկացնեն միասին։ Եթե հայրը շարունակ քննադատում է նրան, նույնիսկ բարեկամաբար, երեխան լավ չի զգում իրեն ու այլևս բավականություն չի ստանում խաղից։Բացի այդ, նրան սկսում է թվալ,թե՛ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, և հայրն էլ նույն կարծիքն ունի։
Երեխայի համար անհամեմատ ավելի կարևոր է հոր խրախուսանքը,քան թե ցուցմունքներն ու ուղղումները։
Իր հոգեկան նկարագրով տղան չի դառնում տղամարդ լոկ այն պատճառով, որ ծնվել է տղամաարդու մարմնով։Նա իրեն զգում է տղամարդ ու պահում տղամարդու պես այն տղամարդկանց ու ավագ տղաներին նմանվելու և օրինակ վերցնելու ընդունակության շնորհիվ, որոնց նկատմամբ տրամադրված է բարեկամաբար։ Նա չի կարող օրինակ վերցնել այն մարդուց, որը նրան դուր չի գալիս։Եթե հայրը շարունակ անհամբերություն ու ագրեսիվություն է ցուցաբերում երեխայի հանդեպ, տղան անհարմար է զգում ոչ միայն նրա, այլև ուրիշ տղամարդկանց ու տղաների ներկայությամբ։ Այդպիսի տղան ավելի շատ կձգտի դեպի մայը և կընդօրինակի նրա շարժուձևն ու հետաքրքրությունները։
Այսպիսով, եթե հայրն ուզում է, որ իր որդին դառնա իսկական տղամարդ,չպետք է հարձակվի երեխայի վրա,երբ վերջինս լալիս է, ամոթանք տա, երբ աղջիկների խաղեր է խաղում,ստիպի, որ զբաղվի միայն սպորտով։ Հայրը պետք է հաճույքով ժամանակ անցկացնի որդու հետ, զգացնել տալով նրան, թե իրենք «յուրայիններ են»։ Հայր ու որդի պետք է երբեմն միասին զբոսնեն ու մեկնեն էքսկուրսիաներ։Հայր ու որդի պետք է ունենան իրենց ընդհանուր գաղտնիքները։
Հայրը տղային պետք է որպես ընդօրինակման տիպար, սակայն աղջկա զարգացման մեջ հայրը խաղում է մի այլ, ոչ պակաս կարևոր դեր։ Աղջիկը չի ընդօրինակում հորը, բայց նրա խրախուսանքը ինքնավստահություն է ներշնչում։ Հայրը կարող է գովել դստեր գեղեցիկ զգեստը կամ սանրվածքը, կամ էլ այն, ինչ նա արել է իր ձեռքով։ Երբ աղջիկը մեծանա,հայրը պետք է ցույց տա, թե գնահատում է, նրա կարծիքը, երբեմն էլ նրա հետ խարհրդակցի իր գործերի մասին։
Սովորելով հոր մեջ գնահատել այն արժանիքները, որոնք նրան դարձնում են իսկական տղամարդ, աղջիկը պատրաստվում է մուտք գործել այն աշխարհը, որտեղ կեսը տղամարդիկ են։ Պատանիներն ու տղամարդիկ, որոնց հետ բարեկամություն է անելու, երբ հասունանա,առանձնապես նա, ում սիրելու է և, վերջապես,ամուսնական կյանքը շատ դեպքերում պայմանավորում են այն հարաբերությունները, որոնք մանկության տարիներին եղել են հոր և դստեր միջև։

Ինքնուրույնություն և պատասխանատվություն

Ինչքան երեխան ինքնուրույն լինի,այնքան իրեն վստահ կզգա։Վաղ տարիքից սովորեցրեք ինքնուրույն հագնվի և հանվի, հավաքի իր խաղալիքները,ինքնուրույն ուտի։ Զինվեք համբերությամբ և օգնեք երեխային անել այն, ինչ նա փորձում է անել ինքնուրույն։2-3 տարեկանում երեխան մտնում է «3 տարեկանի ճգնաժամային» փուլ։Եթե այս տարիքում չխրախուսեք նրան ինքնուրույն գործողություն անելու ցանկությունները,ապա հետագայում նման ակնկալիքներ չունենաք։
Վաղ տարիքից սովորեցրեք պատասխանատու լինի իր բառերի և գործողությունների համար։Նա պետք է հասկանա, որ բոլոր իր գործողությունները ունեն հետևանք։Բայց մի հանդիմանեք նրա սխալները,պարզապես բացատրեք, քննարկեք որտեղ է սխալ։Ձեր երեխան զարգանում է որպես անհատ և պետք է իր սխալների հիման վրա փորձ ձեռք բերի։ Զարգացրեք երեխայի մոտ սովորություն , որ պահի իր խոսքը։ Դա սովորեցրեք Ձեր սեփական օրինակով, անպայման արեք այն, ինչ խոսք եք տվել նրան։Այդպես նա կզգա իր կարևորությունը և նշանակությունը,ինչպես նաև կսովորի պահել իր խոսքը։

Խանդ և Մրցակցություն

Խանդը հզոր զգացում է նույնիսկ մեծահասակների մոտ։ Փոքր երեխան տառապում է կրկնակի, որովհետև չի հասկանում, թե որն է իր տանջանքների պատճառը։
Խանդը կյանքի երևույթներից է, այդ պատճառով ծնողները չեն կարող ընդհանրապես կանխել այն։ Դրա փոխարեն կարող են հասցնել նվազագույնի և վերածել առողջ մրցակցության։ Եթե երեխան հասկանա, որ «ախոյանը» ոչնչով չի սպառնում իրեն, մրցակցության զգացումը կամրացնի նրա բնավորությունն ու կնախապատրաստի կյանքի դժվարություններին։ Ընտանիքում նորածնի հայտնվելը փոքր երեխաների մեծ մասը արձագանքում է դեպի մանկություն վերադառնալու ցանկությամբ, և դա միանգամայն նորմալ ռեակցիա է։
Խելացի ծնողները հումորով կվերաբերվեն այդ վարքագծին, առանձնապես այն պահերին, երբ ամեն ինչում նորածին նմանվելու երեխայի ձգտումը սովորականից ուժեղ է։ Օրինակ, եթե երեխան համառորեն պնդում է, կարող եք ուրախ խաղի ձևով գրկած տանել նրան դեպի մահճակալն ու շորերը հանել։ Այդ ժամանակ երեխան կհասկանա, որ իրեն չեն զրկում այն խնամքից, ինչպիսին ստանում է նորածին եղբայրը կամ քույրը։ Նրան թվում է, որ այդպիսի խնամքը շատ հաճելի է, բայց նա հիասթափվում է։ Սակայն ավելի կարևոր է հաճախ ընդգծել երեխայի մեծ երևալու ձգտումը։ Ծնողները կարող են հիշեցնել, որ նա մեծացել է, դարձել ուժեղ ու խելոք, որ շատ բան կարող է անել։ Բայց պետք չէ երկար-բարակ ճառ կարդալ։ Պետք է անկեղծորեն գովեք երեխային երբ արժանի է։ Երբեմն կարելի է կարեկցանքով արտահայտվել նորածնի անզորության մասին։
Ավագ երեխային պետք է հնարավորություն տալ հպարտանալու նորածնի համեմատությամբ ունեցած իր հասունությամբ։ Բայց պատշաճության սահմաններից դուրս չգաք։ Պետք է ցանկալի ուղղություն տալ խանդին։ Նա դադարում է իրեն երեխա զգալ, հրաժարվելով իրեն համարել նորածնին հավասար և իրեն պահում է որպես երրորդ ծնող։ Եթե բարկանում է նորածնի վրա, ապա վարվում է այնպես, ինչպես ծնողներն են վարվում բարկանալիս։ Եթե խաղաղ է ու ինքնավստահ, ապա կրտսեր եղբորը սովորեցնում է քայլել, խոսել և այլն, խաղալիքներ է տալիս, օգնում է կերակրել, լողացնել, հագցնել, հանգստացնում է,երբ փոքրիկը լաց է լինում, պաշտպանում է ու հոգում նրա մասին։ Փոքր երեխաները միշտ էլ ուզում են գրկել նորածնին, իսկ մայրերը վախենում են վստահել նրանց փոքրիկին։ Բայց եթե երեխան նստի հատակին կամ բազկաթոռիր, ապա վտանգը մեծ չի լինի։ Այդ ճանապարհով ծնողները կարող են օգնել երեխային ընտանիքի նոր անդամի նկատմամբ ունեցած անբարյացակամությունը վերածել անշահախնդիր համագործակցության։ Երեխային օգտակար է նախօրոք իմանալ,որ պետք է փոքր եղբայր կամ քույր ունենա, որպեսզի աստիճանաբար ընտելանա այդ մտքին։ Ավելի լավ է բոլոր անհրաժեշտ փոփոխություններն անել նախապես, մինչև նորածնի հայտնվելը։ Նորածնի հանդեպ ունեցած խանդի զգացումն առանձնապես ուժեղ է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, որովհետև նրանք դեռ կախման մեջ են ծնողներից, և նրանց հետաքրքրությունները սահմանափակվում են ընտանեկան շրջանակներում։ Վեց տարեկանից հետո երեխան որոշ չափով հեռանում է ծնողներից և աշխատում նվաճել իր հասակակիցների համակրանքը։
Ավելի մեծ երեխաների մեջ խանդը գրեթե անխուսափելի է։ Բայց եթե լուրջ ընթացք չի ստանում, նույնիսկ օգնում է երեխաներին դառնալ ավելի համբերատար, անկախ ու մեծահոգի։ Որքան լավ է ծնողների ու երեխաների փոխհարաբերությունները, այնքան քիչ է երեխաների միջև խանդը։ Յուրաքանչյուր երեխա բավարարվում է իրեն բաժին հասած ծնողական սիրով ու հոգատարությամբ, և նրան չի անհանգստացնում, որ եղբայրներն ու քույրերն էլ են օգտվում ծնողների ուշադրությունից։
Ապահովության զգացումը երեխան քաղում է ծնողների սիրուց, որոնք նրան ընդունում են այնպիսին, ինչպիսին կա։ Իսկ եթե ծնողները շարունակ համեմատում են նրան եղբայրների ու քույրերի հետ, երեխան թշնամանքով է լցվում ընտանիք մյուս երեխաների ու ծնողների նկատմամբ։
Որպես կանոն, ավելի լավ է մայրը չմիջամտի այն երեխաների վեճերին ու ծեծկռտուքին, որոնք կարող են ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները։ Եթե մայրը փնտրում է մեղավորին, դրանով բորբոքում է երեխաների միջև խանդի զգացումը։ Ինչ-որ չափով երեխաների միջև բոլոր մանր գժտությունները ծագում են խանդի պատճառով, այն պատճառով,որ յուրաքանչյուրը ձգտում է նվաճել ծնողների նախապատվությունը։ Եթե կռվի ժամանակ ծնողները շարունակ պաշտպանում են որևէ մեկին, աշխատելով որոշել, թե ով է արդար և ով մեղավոր, ապա դա միայն նպաստում է նոր գժտությունների առաջացնելուն, որովհետև յուրաքանչյուրը հույս ունի, թե արդար է, հետևապես ուզում է վայելել ծնողների սփոփանքը և լիակատար հաղթանակը հակառակորդի նկատմամբ հաջորդ գժտության ժամանակ։Եթե մայրն ստիպված է կանխել ծեծկրտուքը, որպեսզի փրկի երեխաներից մեկի կյանքը կամ կանխի ակնհայտ անարդարացիությունը, կամ էլ սեփական հանգստության համար վերականգնի խաղաղությունը,նա պետք է պարզապես պահանջի, որ կռիվը դադարեցնեն, հրաժարվի լսել երկու կողմերին, ասի,որ իրեն հետաքրքիր չէ իմանալ, թե ով է արդար և ով մեղավոր, այնուհետև խոսակցությունը փոխի այլ թեմայի շուրջ ու մոռանա տեղր ունեցածի մասին։ Մի դեպքում կարելի է առաջարկել որևէ, փոխզիջում, մի այլ դեպքում որևէ բանով շեղել երեխաների ուշադրությունը։

Երկու Տարեկան Երեխան

Երկու տարեկան երեխան սովորու է ընդօրինակելու օգնությամբ։ Տանը անընդհատ հետևում է մորը, կրկնում մոր արածները։ Մշտապես ընդօրինակելով, նա հսկայական քայլեր է անում յուրացնելու ու ըմբռնելու ճանապարհին։Երկու տարեկան հասակում երեխան դեռ խիստ կախման մեջ է ծնողներից։Նա ասես հասկանում է, թե ով է ապահովության զգացում ներշնչում իրեն։ Այս հասակում ձեռք է բերում մորից բաժանվելու վախը։ Ծնողներից բաժանվելու երեխայի վախի յուրաքանչյուր դեպքի ժամանակ անհրաժեշտ է մտածել՝ արդյոք այդ հարցում մեծ դեր չունի չափից ավելի հոգատարությունը և փորձել հաղթահարել այն։ Երկու տարեկան երեխայի կյանքում խուսափեք արմատական փոփոխություններ անելուց՝ երկար ժամանակ մենակ թողնելուց, սենյակը փոխելուց։ Նրան շատ ժամանակ է հարկավոր, որ ընտելանա ընտանիքի կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխությանը։ Այդ ամենը արեք աստիճանաբար։
Երկու տարին այնպիսի հասակ է, երբ անհրաժեշտ է խրախուսել ինքնուրույնությունը և մարդամոտությունը։ Այս հասակում երեխաները գրեթե չեն խաղում միասին։ Բայց նրանց համար չափազանց հետաքրքիր է հետևել իրար կամ պարզապես մոտակայքում զբաղվել իրենց գործով։Ժամանակ և ուժ մի խնայեք, որպեսզի շաբաթը թեկուզ մի քանի անգամ հնարավորություն տաք հանդիպելու ուրիշ երեխաներին։
Երեխայի կյանքի երկրորդ տարում առաջ են գալից համառութկունը, կակազելու հատկությունը, եղունգների կրծելը։ Այդ պատճառով ծնողները ավելի հոգատար պետք է լինեն։ Որոշ հարցերում չվիճեն երեխայի հետ ,լինեն ավելի հանդուրժող։ Համբերատար լսեն նրան ,թողնեն որ նա լինի նախաձեռնողը, երբ և ինչ է ուզում։ Ժամանակի հետ և Ձեր համբերատար հոգածության հետևանքով այդ երևույթները վերանում են։
«Ինքնուրույնությունը և պատասխանատվությունը» թեման սրանից հետո պետք է լինի

Նախադպրոցական Տարիք

Նախադպրոցական տարիքում երեխայի ֆիզիկական ու հոգեկան զարգացման ինտենսիվ շրջան է։ Այն բնութագրվում է երեխայի զարգացման սոցիալական նոր իրադրության առաջացմամբ։ Քանի որ նախադպրոցական գործունեության հիմնական տեսակը խաղն է, ապա երեխան մեծերի աշխարհն ու սոցիալական դերերին հաղորդակցվում է խաղի, հիմնականում դերային խաղերի միջոցով։ Հատկապես մանկապարտեզ հաճախող երեխաները ունենում են զգայական ու մտավոր զարգացման բարձր մակարդակ։ Զանազան բնույթի խաղերը ծանոթացնում են ոչ միայն մեծահասակների սոցիալական դերերին, այլև նրանց մեջ դաստիարակում կարգապահություն, կանոնների իմացություն, զսպվածություն ու կամային որակներ։ Խաղը գործունեության մի այնպիսի հարուստ տեսակ է, որի մեջ զարգանում են երեխայի և ֆիզիկական , և զգայական, և մտավոր, և ստեղծագործական կարողությունները։
Նախադպրոցականի խոսքի ձևավորումը սերտորեն կապված է ներքին խոսքի զարգացման հետ։ Ներքին խոսքը լինելով, խոսակցական լեզվի պլանը, կատարում է նախնական խորհրդածություն, մտքերի դասավորման և կազմակերպման ֆունկցիա։
Նախադպրոցական տարիքում հոգեկան իմացական գործընթացներից ավելի ինտենսիվ կերպով է զարգանում պատկերավոր հիշողությունը։ Երեխայի հիշողությունը բնութագրվում է ոչ միայն նրանով, թե ինչ է հիշում, այլև նրանով, թե ինչպիսի կապերի հիման վրա է պահպանում ընկալված նյութը։Նրանց հիշողության հիմնական տեսակը մեխանիկականն է, քանի որ նրանք բառացի կրկնում են լսածը։ Խոսքի աստիճանական զարգացման շնորհիվ ձևավորվում է բառային հիշողությունը։ Հատկապես ոտանավորներ սերտելը և բնապատկերների խոսքային վերարտադրությունը զգալի չափով զարգացնում է պատկերավոր հիշողությունը։
Նախադպրոցականների մտածողությունը ակնառու- գործնական տեսակետից զարգանում է դեպի ակնառու- գործնական տեսակը։ Խաղի ընթացքում իրական առարկաները նյութական պատկերներով փոխարինելը նպաստում է ներքին մտավոր գործողությունների կատարմանը։ Ուսուցման համապատասխան ձևերի կիրառման դեպքում,օրինակ․մտավոր գործողությունների փուլային ձևավորման մեթոդի, նախադպրոցականները տիրապետում են տրամաբանական մտածողության եղանակնեիրն։
Հիշողության մտապատկերների հիմքի վրա զարգանում է նախադպրոցականների երևակայությունը։ Երևակայական մտապատկերները այս տարիքում շատ պայծառ են, ակնառու և հուզականորեն հագեցված։ Ավագ նախադպրոցականների մոտ դրսևորվում են ստեղծագործական տարրեր, որոնց միջոցով երեխաները արտահայտում են իրենց հուզական վերաբերմունքը։ Սյս ամենի հիմքի վրա էլ նախադպրոցականները ձեռք են բերում հոգեկան զարգացման որոշակի մակարդակ և նախապատրաստվում դպրոցական ուսուցման։

Երեխայի զարգացման հարցերը

Երեխաների մոտ պետք է սովորեցնել լավատեսություն։ Ցանկացած իրավիճակում երեխան պետք է տեսնի լավը, դրականը։ Երեխաների հետ պետք է խաղալ այնպիսի խաղեր, որ վատ իրավիճակներու գտնեն մի քանի դրական կողմեր։ Միշտ պետք է հավատա լավին։ Ձախողումը փորձ է, որը անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար։ Պետք է երեխային ասել, որ կյանքում լինում է և ուրախություն, և տխրություն, երջանին պահեր և վատ իրավիճակներ։
Անհնար է միշտ հաղթել և ամեն ինչ անել ճիշտ։ Բայց պետք է ձգտել դրան։ Այնպես որ, եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա պետք է ավելի շատ աշխատել և այդ դեպքերում անպայման կհասնի իր ուզած արդյունքին։
Երեխայի մոտ պետք է զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտություններ։ Երեխային պետք է սովորեցնել ճանաչի և բառերով արտահայտի իր զգացողությունները, զգացմունքները, մտքերը, կառուցի ճիշտ նախադասություններ և կարողանա վերարտադրել նույն միտքը տարբեր բառերով։ Սերմանել երեխայի մոտ շատ հաղորդակցվելու ցանկություն։ Երեխաների համար պետք է կարդալ հեքիաթներ, քննարկել բովանդակությունը։
Պետք է խրախուսել երեխաներին, որպեսզի ունենա իր սեփական կարծիքը, հասկանա իր ցանկությունները։ Իմանա, թե ինչ և ինչու է ինքը ցանկանում։ Նորմալ երևույթ է, երբ Ձեր տեսակետը երեխայի կարծիքի հետ չի համապատասխանում։ Խրախուսեք երեխային անընդհատ ընտրություն կատարի։ Դուք մի շտապեք նրա փոխարեն ընտրել։ Իրականում մեր կյանքը կախված է նրանից, թե ինչ ենք մենք ընտրում։ Յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքները, որն էլ կազմում է մեր կյանքը։
Կյանքի հաջողությունը կախված է դժվարություններին դիմադրելուց և գլուխ հանելուց։ Ինչքան լուծման տարբերակներ մտածեք, այնքան արդյունավետ կհաղթահարի խոչընդոտները։
Վաղ հասակում երեխայի մոտ զարգացրեք ստեղծագործական ընդունակություններ։ Նկարչություն, պար, երաժշտություն, բանաստեղծություններ հորինել, հայտնի հեքիաթի ավարտի սեփական տարբերակ և այլն։
Ամենաարժեքավորը, որ ունենք կյանքում դա կյանքի ժամանակն է։ Ինչքան արդյունավետ մենք օգտագործենք ժամանակը, այնքան լավ կլինի մեր կյանքը։
Վաղ տարիքից սովորեցրեք նրան լինի անընդհատ զբաղված։ Եթե երեխան չգիտի ինչով զբաղվի, զբաղեցրեք նրան որևէ հետաքրքիր բանով։ Ժամանակի ընթացքում զբաղված լինելու սովորությունը, կվերածվի բնավորության։
Երեխային սովորեցրեք ունենալ նպատակ և հասնել այդ նպատակին։
Պետք է սովորեցնել կոնկրետ ինչ է ուզում, դրան հասնելու ինչ պլաններ ունի և անպայման իրագործի այն։
Շատ կարևոր է, որ երեխան ճաշակի հաղթանակի բերկրանքը։ Անպայման գովեք երեխային, երբ արժանի է դրան։ Հստակեցրեք կոնկրետ ինչի համար եք գովում։ Եթե երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում՝ օգնեք նրան, բայց ոչ մի դեպքում նրա փոխարեն չանեք ամբողջ աշխատանքը։
Խրախուսեք երեխայի ձգտումը, որ սկսածը հասցնի ավարտին։ Սովորեցրեք դժվարությունների հանդիպելուց չկանգնի այլ փորձի հաղթահարել։ Չէ որ հաջողությունը՝ ակտիվ գործունեության արդյունք է։
Որպեսզի Ձեր երեխան մեծ տարիքում հաջողակ լինի պետք է շատ աշխատել։ Բայց դրա հատուցումը կլինի Ձեր երեխայի երջանիկ կյանքը։ Դուք էլ ավելի կփոխվեք դեպի լավը։

Վեցից մինչև տասնմեկ տարեկան

Վեց տարեկանից հետո շատ բան է փոխվում։ Երեխան դառնում է ավելի անկախ, երբեմն էլ նույնիսկ անհամբեր։ Նրա համար ավելի կարևոր է ընկերների կարծիքը։ Մեծանում է պատասխանատվության զգացումը այն գործերի ու երևույթների հանդեպ, որոնք կարևոր են թվում նրան։
Վեց տարեկանից հետո երեխան շարունակում է խորապես սիրել ծնողներին, բայց աշխատում է չտալ։ Նրան դուր չի գալիս երբ իրեն համբուրում են, համենայն դեպս, ուրիշների ներկայությամբ։ Նա ձեռք է բերում սեփական արժանապատվության զգացում և ուզուն է, որ իրեն հարգեն։ Ձգտելով անկախ լինել հաճախ իրեն հետաքրքրող հարցերով դիմում է օտար մարդկանց, որոնց վստահում է։
Եթե ուսուցչուհուց լսի, ինչ-որ պնդում կամ գաղափար, ապա հորը ոչ մի կերպ չի հաջողվի համոզել նրան, որ այդպես չէ։ Այն, ինչ սովորեցրել են ծնողները չի մոռացվել, ավելին, նրա հոգում այնքան խոր արմատներ են գցել ծնողների սկզբունքները բարու ու չարի նկատմամբ, որ դրանք համարում է իր սեփական մտքերը։ Բայց զայրանում է, երբ ծնողները հիշեցնում են, թե ինչպես պետք է պահի իրեն, քանի որ ինքն էլ գիտե և ուզում է, որ իրեն համարեն գիտակից։
Երեխան դադարում է օգտագործել «մեծահասակների» բառերը, և նրա խոսակցական ոճը դառնում է փոքր-ինչ կոպիտ։ Նա փոխում է ընդօրինակման տիպարը, առաջ ընդօրինակում էր մեծահասակներին, իսկ հիմա, իր հասակակիցներին։ Վատ շարժուձևերն ու վատ սովորությունները շատ են հուզում ծնողներին։ Նրանք մտածում են, թե երեխան մոռացել է այն ամենը, ինչ այնքան երկար սովորեցրել են։ Իրականում այդ փոփոխություններն ապացուցում են, որ երեխան ընդմիշտ յուրացրել է, թե ինչ բան է լավ վարքագիծը, այլապես չէր ընդվզի դրա դեմ։ Երբ երեխան զգա, որ ամրապնդել է իր անկախությունը, լավ վարքագիծը կվերականգնվի։
Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են այդ տարիքում դառնում անհնազանդ։ Եթե ծնողները մարդամոտ են, և երեխան էլ լավ հարաբերության մեջ է նրանց հետ, ընդհանուր առմամբ չեն լինի խռովության ակնհայտ նշաններ։ Սակայն բոլոր դեպքերում երեխայի վարքագծում ու շրջապատի նկատմամբ նրա վերաբերմունքի մեջ կնկատվի որոշ փոփոխություններ։
Հավանաբար մատների արանքով կնայեք ձեզ հուզող որոշ մանրուքներին ։ Բայց պետք է վճռական լինել այն հարցերում, որոնք կարևոր են։ Պետք է ասել հանգիստ տոնով, ոչ թե դժգոհ կամ հրամայական։
Եթե երեխան դժվարանում է բարեկամներ գտնել, նրան կարող է օգնել դաստիարակը, դասերը կազմակերպելով ,այնպես, որ երեխան կարողանա դրսևորել իր ընդունակությունները։ Այդ ժամանակ մյուս երեխաները կգնահատեն նրա լավ հատկություններն ու կսիրեն նրան։ Երեխաների հարգանքը վայելող լավ ուսուցիչը կարող է խրախուսանքով նպաստել, որ երեխան արժանանա ընդհանուրի ճանաչողությանը։ Օգնում է նաև այն, եթե ուսուցիչը նրան նստեցնի դասարանում բոլորի հարգանքը վայելող աշակերտի կողքին կամ այնպիսի հանձնարարություններ տա, որ նա կատարի ընդհանուրի սերը նվաճած աշակերտի հետ։ Ծնողներն էլ, իրենց հերթին, կարող են շատ բանով օգնել։ Բարյացակամ ու հյուրասեր եղեք ձեր երեխայի ընկերների նկատմամբ, երբ նրանց հրավիրում է տուն։ Չմոռանաք հյուրասիրել, ընդ որում այնպիսի ուտելիքներով, որոնք դուր են գալիս երեխաներին։ Երբ ընտանիքով մեկնում եք զբոսախնջույքի , էքսկուրսիա, գնում եք կինո, հրավիրեք նաև ձեր երեխայի ընկերներին, ոչ միայն նրանց ում դուք եք ուզում։
Անշուշտ, երեխայի ճանաչողությունը չպետք է «գնվի», նման ճանաչողությունը միևնույն է երկար չի շարունակվի։ Սակայն ձեր նպատակն է հնարավորություն տալ երեխային մտերմանալու իր հասակիցների հետ, որոնք, ըստ երևույթին, չեն ուզում ընդունել նրան իրենց ընկերեխումբը՝ այդ հասակին այնքան բնորոշ խմբակային զատվածության զգացմունքից դրդված։
Երեխաների վատ սովորությունները

Երբ փոքր երեխաները վերցնում են ուրիշի իրերը, դա գողություն չէ։ Պարզապես նրանք շատ են ցանկանում ունենալ այդ իրը։ Նրանք դեռ ինչպես հարկն է, չեն տարբերում ինչն է պատկանում իրենց, իսկ ինչէ՝ ոչ։ Կարիք չկա դրա համար ամոթանք տալ ու հավատացնել նրանց, թե վատ արարք են կատարել։ Մայրն ուղղակի պետք է ասի, որ դա Վարդանի խաղալիքն է, որ նա էլ կուզենա խաղալ, իսկ դու ավելի լավ խաղալիքներ ունես տանը։ Եթե 6-12 տարեկան երեխան վերցնում է ուրիշի իրը, նա գիտի, որ վատ է վարվում։ Նա, հավանաբար, գաղտնի կվերցնի, գողացված իրը կթաքցնի և չի ընդունի իր մեղքը։
Երբ ծնողները կամ ուսուցիչը բռնում են երեխային գողության մեջ, նրանք շատ են հուզվում։ Նրանց առաջին ցանկությունն է հանդիմանել ու ամոթանք տալ երեխային։ Դա բնական է․չէ որ մեզ բոլորիս սովորեցրել են, թե՛ գողությունը լուրջ հանցագործություն է։
Խիստ կարևոր է, որ երեխան հաստատապես իմանա, թե ծնողները հավանություն չեն տա գողությանը և կստիպեն անմիջապես վերադարձնել գողացված իրը։ Բայց, մյուս կողմից, խելամիտ չէ ահաբեկել այդպիսի երեխային կամ ցույց տալ, թե այլևս երբեք չեք սիրի նրան։
Եթե յոթ տարեկան երեխան ավելի հաճախ գողություն է անում, խոսում է այն մասին, որ այդ հասակում երեխաներն ավելի ուժեղ են զգում, ինչպես են խորթանում ծնողներից։ Եթե նրանք չեն գտնում իսկական ընկերներ, համարում են իրենց բոլորի կողմից լքված ու ոչ պիտանի։ Ըստ երևույթին, հենց այդ պատճառով էլ դրամ գողացող երեխաները կամ բաժանում են դրանք ընկերներին, կամ էլ կոնֆետներ գնում ամբողջ դասարանի համար, այսինքն՝ աշխատում են «գնել» համադասարանցիների բարեկամությունը։ Վաղ պատանեկության շրջանում երեխան կարող է մենակություն զգալ աճող ամաչկոտության, դյուրազգացության ու անկախության ձգտելու պատճառով։ Բոլոր տարիքներում գողության պատճառներից մեկն էլ սիրո ու փաղաքշանքի չբավարարված պահանջն է։ Մյուս պատճառներն անհատական են․ վախ, նախանձախնդրություն, դժգոհություն։
Եթե դուք համոզված եք, որ ձեր երեխան (կամ աշակերտը) գողություն է արել, անմիջապես ու անառարկելի տոնով ասեք, թե գիտեք որտեղից է վերցրել և ստիպեք վերադարձնել գողացված իրը։ Այլ խոսքով, մի թեթևացրեք նրա վիճակը և թույլ մի տվեք, որ ստի։ Երեխան պարտավոր է գողացված իրը վերադարձնել տիրոջը կամ խանութ, որտեղից վերցրել է։ Եթե գողացել է խանութից, ավելի պատշաճ կլինի նրա հետ գնալ այնտեղ ու բացատրել, որ երեխան առանց վճարելու վերցրել է իրը և ուզում է վերադարձնել։ Ուսուցիչը կարող է գողացված իրը վերադարձնել տիրոջը, որպեսզի երեխային փրկի հրապարակային անպատվությունից։ Կարճ ասաց, կարիք չկա ստորացնել գողություն արած երեխային, այլ պետք է պարզապես հասկացնել, որ թույլ չեն տա նրան այդպիսի բաներ անել։
Մտածեք, արդյոք ձեր երեխային բավարարում է ընտանիքում ստացած փաղաքշանքն ու խրախուսական համակրանքը, ընտանիքից դուրս բարեկամներ ունի, թե ոչ։ Եթե ձեր մրջոցները բավարարում են, տվեք նաև ծախսելու դրամ, որքան ունեն նրա հասակակիցները։ Դա կօգնի, որ երեխան զգա իրեն այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Ամենագլխավորը՝ երեխան պետք է հասկանա, որ փողը ձեռք է բերվում աշխատանքով։
Թափառաշրջիկությունը նույնպես հիվանդություն չէ, այլ սխալ դաստիարակության հետևանք։ Հաճախ երեխան տնից գնում է այն ժամանակ, երբ նրան որպես պատիժ զրկում են զբոսանքից, կամ խիստ պատիժ կրելուց երեխան շատ ուշ է տուն գալիս։ Եվ աստիճանաբար այդ սովորությունն ամրանում է նրա մեջ։ Դրա համար էլ հարկավոր է ուշադիր մտածել պատիժների ձևի մասին։ Միաժամանակ չպետք է այնպես անել, որ երեխան ներում ստանա, որը չէր ստանա, եթե տնից չգնար։
Բարոյապես մաքուր մարդու համար վատ սովորություններից հրաժարվելը պրոբլեմ չէ։ Պարզ, մարդկային, անկեզծ հարաբերությունները՝ հավատարմությունը իր խոսքին, ընկերասիրությունը, դառնալով կայուն համոզմունք, օգնում են հաղթահարելու ծանր հոգեկան այն վիճակները, որ կապված են տարբեր սեռերի որակապես նոր փոխհարաբերությունների հետ։
Ծխելը շատ վտանգավոր սովորություն է։ Ծխող մարդը, շնչելով ծխախոտի ծուխը, իրեն դատապարտում է թթվածնային քաղցի։ Ծխելը բացասաբար է ներգործում նաև մարդու մտավոր գործունեության վրա։ Երեխաները ամենից հաճախ ծխելը սկսում են դպրոցական տարիքից։ Որոշ դեռահասների համար ծխելը նշանակում է ինքնահաստատման խորհրդանիշ։
Երեխաների ծխելու հարցում մեծ մասամբ մեղավոր են ծնողները։ Եթե հայրը ծխում է, ուրեմն երեխան նրան կընդօրինակի։
Ծնողները ինչպես որ մեծ տագնապ են ապրում երեխայի հիվանդանալու դեպքում, այնպես էլ պետք է մտահօգվեն, եթե երեխան ծխում է։ Երեխաների այդ խիստ վտանգավոր սովորության կանխումը պետք է լինի ծնողների լրջագույն հոգսը։
Հարբեցողությունն ընտանեկան դժբախտությունների պատճառ է։ Ալկոհոլի նկատմամբ երեխայի զգացությունը 4-6 անգամ ավելի բարձր է, քան մեծահասակներինը։ Թափանցելով մարդու օրգանիզմ, ալկոհոլը կործանարար է ազդում բոլոր օրգանների և հյուսվածքների վրա, սակայն հատկապես վնասում է կենտրոնական նյարդային համակարգը, մարդու հոգեկան առողջությունը։Եվ՛ մանկական, և՛ դեռատի հասակում խրոնիկ ալկոհոլիզմի ախտանիշներն ավելի արագ են ձևավորվում , ավելի վաղ և ցայտուն են դրսևորվում անձնավորության փոփոխությունները։ Այդպիսի դեռահասները հեշտությամբ են ներգրավվում զանազան օրինազանցությունների մեջ և ի վերջո դառնում են հոգեբուժական հիվանդանոցների հիվանդները։ Ամենից հաճախ երեխան տանն է ծանոթանում ալկոհոլի հետ։ 11-12 տարեկան երեխաները ոգելից խմիչքներ սկսում են օգտագործել ավելի մեծ տղաների շրջապատում։ Երեխաներին հատուկ է ավագներին ընդօրինակելը, նրանք ցանկանում են ուժեղ և մեծ երևալ, իսկ այն միջավայրում , որտեղ նրանք ընկնում են, հասունությունը և քաջությունը հաճախ որոշում են խմած գինու քանակությամբ։ Ալկոհոլային թունավորման հետևանքով երեխաները և դեռահասները ձեռք են բերում չոր բնավորություն, նրանց մոտ մարում են ազգակցական զգացումները, և նրանք դառնում են դաժան, լկտի և եսասեր։
Հարբեցողություն և հանցագործություն․․․Դեռահասների մեծ մասնը հանցանքներ գործում են հարբած վիճակում։
Անհրաժեշտ է երեխաներին ատելություն ներշնչեն ալկոհոլային խմիչքների նկատմամբ։Երեխաների գիտակցության մեջ հարբեցողությունը պետք է արատի նշանակություն ստանա, զզվանք առաջացնի։
Երեխաներին վատ սովորություններից զերծ պահելու համար վաղ մանկությունից նրանց մեջ պետք է սերմանել այնպիսի օգտակար, դրական սովորություններ և ունակություններ, ինչպիսիք են կարգապահությունը, քաղաքավարությունը, աշխատասիրությունը, անձնական հիգիենա պահպանելը,ֆիզիկական վարժություններով զբաղվել



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ