ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 21:05 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:Նելլի-Ռումել

%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ac%d5%ab-%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%a5%d5%ac-2
( …անշլագ)
Ու երկինքներից իմ երեկն իջավ
Ու ճերմակ մաղեց ամառնափեշին,
Խշխիշ կապույտով արևը գնաց.
Ձյունաթույր հագա ամառնամիջին:

Որպես առասպել՝ երեկն իմ դարձավ
Հանապազ օրոր անքուն ժամերիս,
Ձյունահողմերի խուլ թաքստոցներում
Անհուշ նիրհ գտա պաղ-պաղ ճամփեքիս:

Ու իմ լուսինն էլ խռովեց, գնա՜ց,
Մի վերջին համբույր մոգեց այտերիս,
Փլատակներում իմ երանության
Քո արձագանքներն անո՜ւշ ապրեցին:

Ու երկինքներից մեր երեկն իջավ
Ու ճերմակ մաղեց մեր հիշատակին,
Երեկ հորինված պատասխանների
Անշուք վանկերն էլ ձյունով մարեցին:

…(արևածաղկած)
Դեղին է հագել մունջ հոգիս հիմա,
Ու մենությունն է կանաչներ թերթում,
Շաղավոտի սյուքն՝ անհաշտ, քնաքուն,
Չարչարանքներն է մթության քավում:

Անստվեր երկինքը՝ դալարին փռված,
Ծեր արևների քողերն է ձգում,
Ու անհունների լույսը՝ հույս գաղած,
Կամավոտի հին սաղմոսն է ցողում:

Ու դեռ դեղնածոր ու արև հագած՝
Սոճիների թաց երազն եմ թնջկում,
Ժամանակի հետ՝ կողքիս շունչ պահած,
Արևածաղկի հունդեր բարուրում:

Ու դեղին բացված՝ նորից եմ հառնում
Ու մաքրագործվում ծփանքներիս մեջ
Ու վայրի զովքի պարով թևացած
Նորոգն եմ նշում իմ դեղինի մեջ:

…քո պահն է, ի’մ Հայ
Ա՜ խ, ի՛մ հայի սիրտ,
Հայ-շունչ խելքահան,
Սեփական խելքից հայ-խելագարանք,
Անվերջ բզկտված իմ նժդեհ ոգի.
Ես իմ աղոթքն եմ մաղում շուրթերիդ:
Անշունչ է միտքդ վերջին օրերիս,
Ամենակենդան Աստվածը վկա,
Երկինքն էլ ծնկել մայրերիդ կողքին,
Փոշին է թոթվում՝ հոգիդ կուլ տված:
Դարերի ճամփին միշտ պայքար հունցած՝
Հողին մատաղված արյունդ զարթնել,
Տագնապից արբած աչքերիդ առաջ
Արծվի թև առել,
Քեզ հույս է բերել:
Ճամփիդ տատասկը քամին քաղհանել,
Քանի՜ կորյուններ քո լուծն են առել,
Վա՛յ-մելիքների դիմացը կտրել,
Ոտքի կանգնելու դարման քեզ բերել:
Քո պահն է,
Ի՜մ Հայ,
Հավատքիդ եզրին
Գոցած դռները աղոթքո՛վ խնկես,
Ծեծես ու բացե՛ս,
Շու՛նչդ ետ բերես
Ու առյուծ սրտով՝ արծվի թև առած,
Անկոտրուն կամքով սիրտդ նորոգես…
Ու պայքար հունցես,
Ու ապրես, ապրե՜ս…

…անգարուն
Ուրիշ Գողգոթա…
Դալուկ եզրերին
Ամռան անդորրն է տրտում շուշանվել:
Աշնանն աղոթող ծեր բարդիներին
Կիրակիներիս ղողանջանքներն են անխունկ ծվարել:

Ծով-ցորյանների դեղինների մեջ
Մի ծվեն կանաչ ինձանից պոկվել,
Հասած հասկերի ծփանքների հետ
Երկինքներին է աղոթք կարկատել. «Վա՜ղ է աշունվել…»:

Ու ստվերն իմ,
Հուշերն ու լռությունն իմ
Բոկոտն, լալկված արտերն են մաշում…
Անվերջ ինձ ձայնող արձագանքները,
Այս շուշաններն են ամառնավերջին անգարուն ապրում:

Ուրիշ գողգոթա…
Ամռան անդորրն է օտարում դյութում…

…(հերքում)
Սուտ է.
Ե՛ս չեմ բախտն իմ հինում,
Ե՛ս չեմ կապույտից ճերմակ խոնարհում,
Երազներիս լուռ ճիչն է՛լ չեմ խեղդում,
Երբ կարոտներն են գիրգ թևեր առնում:

Ե՛ս չեմ աչքերիս հովեր ծանրացնում,
Հետոն,
Շա՜տ հետոն դողով արթնացնում
Ու վաղուց մեռած արեգակների
Պաղ շիրիմներին հուշ հավերժացնում:

Միայն մի ուխտ եմ անսուտ ավաչում,
Իմ լարն եմ լուսնից դեպ արև ձգում,
Ձեր երթն իմ բեմում անդողդող թարթում.
– Սիրտն իմ թռչուն է…
– Ձե՞րն էլ է թևում…

…(արթնություն)
Քո պերճ ճերմակից խոր հուշ արթնացավ,
Մի հին պատմություն հուշիկ քայլքերով
Իմ տերևաթափ թևքերն առավ
Ու ծորա՜ց,
Խաղաց խանդաղատանքով:

Հազար կարոտներ ալեկոծվեցին
Հորձանքների մեջ քո ճերմակության,
Լուսե թախծանքներ ոսկեզօծվեցին
Բուռ-ծվեններով երջանկագուշակ:

Քո երանության կոկոնն արթնացավ
Ծեծվող հատակի հոգնածության մեջ,
Իմ երեկնածուփ հուշն էլ ծաղկացավ
Անբա՜վ,
Օրհնաբեր կաթիլների հետ:

Ու ձյունաթույրը ինձ էլ մատաղվեց,
Հուշն ինձ գիրկն առավ իր խանդաղակաթ.
Մինչ քեզ համար նոր հեքիաթ մկրտվեց,
Ես նորից ընկա իմ անսկիզբ ճամփան…
…մի ուրիշ
(Ամենից խլացնողը խոսուն լռությունն է…)
Ուրիշ լռություն…
Գեթ խավարակից ետք է կյանքն այստեղ եռում,
Ու մերկ լույսերն են, փողոցների կնճիռներին գայթելով, սեթևեթում:
Ու քուն կորցրածներն են զով զբոսանքի ելնում, հոգնած ժպիտներ ստվերներին շռայլում:
Ու մայրիներն են նեղ մայթերի հնության մեջ աստղեր հագնում ու անքունների երազներն ամպերի մեջ լո՜ւռ սակարկում:
Ու վայրի զովն է օրվա տապը փքված գետի մեջ քառատում,
Ու տաք սուրճի սև բույրն է ուրիշ գիշերներ գիշերով գուշակում:
Ու լռություն է…
Ու հոգնած գետն է խավարակից ետք նրան հյուսում:

…խռովք խավարակի
Ու երբ փակվեցին աչքերն արևի,
Ու երբ փքվեցին շուրթերն աստղերի,
Մեղմ ծաղիկները՝ պա՜ղ, գիշերածին,
Ապրել ուզեցին,
Գույներ մաղեցին:
Մատաղ կարոտով,
Անուշ հուզումով,
Զվարթունների գուցե օրհնանքով՝
Իմ պատառ հույսը լուսնոտ խլրտաց,
Իր երկնածրար բարուրից գնաց:
Ու անժամանակ ժամը կանգ առավ,
Ու հորիզոնից անդին ինձ տարավ,
Իմ երկինքների լուրթը դալկացավ,
Իմ անզարկ սիրտն էլ թողե՜ց, հեռացավ:

***
Ես ունեմ «երեկ»՝ երազներ դարձած,
Մի ուրիշ արև՝ աշնան մեջ ծնված,
Իմ հին լռության դռների առաջ
Ունեմ այլ կարոտ՝ անխամր կանգնած:

Ես ունեմ «այսօր»՝ քեզնով որբացած,
Ու արձագանքներ՝ հողմերով քշված,
Մեր հին ճամփեքի փոշիների մեջ
Հույսի արցունքներ ունեմ մոռացած:

Եվ ունեմ «վաղը»՝ մեզ արդեն կորցրած,
Զույգ արևներիս համար մկրտած,
Մի նոր լռություն քո դռան առաջ
Ես ունեմ արդեն վաղուց հնարած:

…լեթարգիա աշունքի
Դեղին ես մաղում խիտ ցորեններին,
Ցելերի միջին պատմություն հունցում,
Չոր որոմների ընկած ցոփերից
Խեղճ մրջյուններն են կախ ընկել, տանում:

Մութ կախարդանքի կաթիլների հետ
Թմրություն, վախ է անտես անձրևում:
Հի՜ն կարոտների ամեն տողի մեջ
Երազներիդ լույս ճախրանքն է թևում…

Հիմա էլ ձյան հետ թոն ես մաղմղում,
Մոռացում թարթում քնարփ կոպերով,
Փաթիլների զուսպ շուրջպարը խեղդում.
Զո՜ւր ես թևատում երազդ կանչող:

…էլեգիա անժամանակի
(…դերձանն եմ կծկում
ծույլ ժամանակիս,
մինչ ինձ էլ կանչեն
վերին դասերից:)

Սիրավառ թողիր հարազատ սրտեր,
բաղձանքներդ մո՜ւնջ դարձան արևներ,
Ահացնող մահն էլ ծաղկագունեցիր
մեզ համար հունցած կարոտների մեջ:

Թիթեռվող հոգիդ աստվածանորոգ
թևքեր ոստայնեց մորմոր ուսերիդ,
Երանահրաշ մունջ գորով շաղվեց
օրհնանքդ փնտրող չորս ձագուկներիդ:

Ներկադ, անցյալդ լույսով օծվեցին
միասին հինած մեր օրերի հետ,
Իսկության հետքերն անմահ ծաղկեցին
աչքերիդ վերջին, անու՜շ փայլի մեջ:

Կարմիր խաշխաշներ հաշ գարունվեցին
քնարանիդ թարմ եզրագծերին,
մեղմահունչ հավքեր բնավորվեցին
դեպի քեզ տանող արահետներին:

…ձմեռային
Քեզ հորինեց ձմեռը տաք,
Շունչ բերեցին քուլաները՝ պաղից ճաքած,
Ակնթարթներ պատարագեց
Ձմռան խիղճը՝ թևեր առած:

Ու արևը երկնից իջավ,
Նոր պատմության երազների բոսորաբով
Կնքավորը հոժար դարձավ…
Ու ձմեռը հավերժացավ,
Գարուն դարձավ…



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ