ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . jeudi, octobre 13, 2016 18:09 - չքննարկված

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ-ՔԱՌԱԶՕՐԸ կամ Ճատրակի Հայ-արիական վաղեմի տարբերակը… (վարկած)

Մնացական Ռ. Խաչատրեան14711676_1701179160208834_4539316443941103685_o
Ռազմական պատմաբան,
ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ
ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ-ՔԱՌԱԶՕՐԸ
կամ
Ճատրակի Հայ-արիական վաղեմի տարբերակը…
(վարկած)
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
Շախմատը արդի աշխարհի ամենայայտնի և թերևս ամէնատարածուած սեղանի մտքախաղն է (mind sport): Հայաստանը՝ արդի աշխարհի տնտեսապէս ու ռազմապէս հզօր պետութիւնների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսրայէլի հետ միասին մտնում է շախմատային գերտէրութիւնների շարքի մէջ: Արդի Հայաստանում այդ մտքախաղը նոյնիսկ դասաւանդւում է, որպէս դպրոցական առարկա: Հնում այս խաղը համարւում էր պետական կառավարողների, արքաների ու զօրավարների խաղ…
Հաշուի առնելով, որ թէ՛ ռազմական արուեստի, թէ՛ կառավարման գիտութեան զարգացման մէջ ճատրակ-շախմատը զգալի դեր է խաղացել, արժէ մի փոքր անդրադառնալ այդ իմաստուն ռազմավարական խաղի ակունքներին: Միաժամանակ, կարելի է փորձել տեսնել հին հայկական քաղաքակրթութեան պատմա-մշակութային աղերսները մեր մօտ ու հեռու հարևանների և անգամ բաւական հեռաւոր թուացող քաղաքակրթութիւնների հետ…
ԾԱԳՈՒՄ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Գիտութեան մէջ առաւել ընդունուածներից է այն տեսակէտը, որ շախմատը ծագել է Հնդկաստանում: Յայտնի է, որ հնդկական շախմատը կամ ՙՙչաթուրանգան՚՚՝ Chaturanga (սանսկրիտ՝ चतुरङ्ग; caturaṅga), ՙՙչաթուր՚՚՝ catur, ռազմավարական խաղ էր, որը, ըստ ներկայումս գիտութեան մէջ իշխող տեսակէտի՝ սեղանի մի շարք ՙՙվերացական՚՚ կամ մտաւոր խաղերի նախահայրն է, այդ թւում՝ ժամանակակից արևմտեան շախմատի, շոգիի, սիտտույինի, մակրուկի, սյանձըի և ճանգըի:
Չաթուրանգան մշակուել և զարգացուել է ուշ հնարադարում և վաղ միջնադարում՝ Քրիստոսից յետոյ 3-րդից 6-րդ դարերում՝ Գուպտա կայսրութիւնում, որը գտնւում էր արդի Հնդկաստանի տարածքում: Քրիստոսից յետոյ 7-րդ դարում այդ խաղը ընդունուեց Սասանեան Իրանում և կոչուեց ՙՙշաթրանջ՚՚: Յետագայում այդ ռազմավարական սեղանի մտքա-խաղը Իրանից անցաւ ուշմիջնադարեան Եւրոպա:
Միջնադարեան հնդկական չաթուրանգայի իսկական ճշգրիտ կանոնները յայտնի չեն: Շախմատի պատմաբանները ենթադրում են, որ հնդկական այդ խաղն ունէր նոյն այն կանոնները, ինչ որ ունէր նրա յաջորդած միջնադարեան իրանական շաթրանջը: Մասնաւորապէս, անորոշ է, թէ ինչ կերպ էր դաշտում շարժւում, ասենք ՙՓիղը՚՝ ՙՙGaja՚՚-ն (ՙՙԳաջա՚՚), որն արդիական՝ եւրոպականացուած շախմատի ՙՙեպիսկոպոսն՚՚ է (անգլերէն՝ ՙՙBishop՚՚): Ի դէպ, հայերէն, ինչպէս և ռուսերէն այդ խաղաքարը շարունակում է կոչուել ՙՓիղ՚, ՙСлон՚… Սակայն, Հայաստանում ժողովրդա-խօսակցական լեզւում շախմատային այդ խաղաքարը կոչւում է ՙՙաֆիցեր՚՚, ՙՙофицер՚՚, այսինքն՝ ՙՙսպայ՚՚… Հաւանաբար, դա յիշողութիւնն է միջնադարեան Մերձաւոր Արևելքում այդ խաղաքարերի ՙՙզօրավարական՚՚ կամ աւելի ճիշտ՝ ՙՙսպարապետական՚՚ դերի մասին (սպայապետ կամ ասպահապետ)… Ի դէպ, արդի հայկական շախմատում ՙՙՁի՚՚ անուամբ հանդէս եկող խաղաքարը (ռուսերէն՝ ՙՙКонь՚՚) եւրոպական լեզուներում պահել է իր առաւել հին ու ՙՙռազմաշունչ՚՚ անուանումը՝ ՙՙKnight՚՚ (անգլերէն), այսինքն՝ ՙՙԱսպետ՚՚…
Համառօտ ներկայացնենք 6-ից 12-րդ դարերում շախմատի առաջացման ու զարգացման պատմութեան մի քանի կարևոր դրուագներ:
Մ.թ. 6-րդ դարի կէսերին Չինաստանի կամ Ճենաց կայսրութեան գերագոյն տիրակալը գրել է ՙՙՍիանցի՚՚-ի կամ ճենաց ճատրակի մասին առաջին աշխատութիւնը:
Նոյն դարի սկզբին Իրանում գրուել է Քարնամակ-ի-Արտախշատր-ի-Պապական աշխատութիւնը, որի մէջ յիշատակւում է պարսկական ՙՙՇաթրանջ՚՚ խաղը, որը համարւում է արդի արևմտեան շախմատի ուղղակի նախահայրը: Սկզբում այն Իրանում կոչւում էր ՙՙՉաթրանգ՚՚, մօտաւորապէս ինչպէս հնդկական խաղը՝ ՙՙՉաթուրանգան՚՚, իսկ արաբական ժամանակաշրջանում վերանուանուեց ՙՙՇաթրանջ՚՚: Մ.թ. 720 թուականին շախմատը կամ շաթրանջը Իրանից տարածուեց ամբողջ իսլամական աշխարհով մէկ՝ Հնդկաստանից մինչև Իսպանիա և Կենտրոնական Ասիայից մինչև Եմեն…
Մ.թ. 840 թուականին Բաղդադի Բիլլահ խալիֆը գրեց շախմատի հիմնախնդիրների մասին: Յամենայն դէպս, դա պահպանուած հնագոյն նման աշխատութիւնն է: 900 թուականին չինական գրականութեան մէջ յայտնուեց շախմատի վերաբերեալ առաջին ներածութիւնը: 997 թ. Քրիստոնէական Արևմտեան Եւրոպայում գրուեց մեզ յայտնի առաջին շախմատային ստեղծագործութիւնը:
10-րդ դարում արաբ իմաստասէր Աս-Սուլին գրեց շախմատային ռազմավարութեան մասին մեզ յայտնի առաջին գիտական ռազմավարութիւնը՝ ՙՙՔիթաբ աշ-շաթրանջ՚՚:
10-րդ դարի վերջին շախմատի տախտակի վրա վանդակները սկսեցին ներկել բաց և մուգ կամ սպիտակ ու սև գոյներով:
12-րդ դարում, աւելի որոշակի՝ 1173թ. առաջին անգամ կիրառուեց շախմատի խաղի գրառման հանրահաշուական մեթոդը:
Այժմ, սակայն, վերադառնանք հնդկական չաթուրանգայի ծագման հարցին:
Յայտնի է, որ հին և միջնադարեան Հնդկաստանի քաղաքակրթութիւնն ունի առաջաւորասիական ծագում: Առաւել տարածուած է այն տեսակէտը, որ նախքան Քրիստոսը մօտաւորապէս 2-րդ հազարամեակի սկզբներին ՙՙՌաջաների՚՚ կամ Արքաների գլխաւորած Արիական ցեղերը արդի Աֆղանստանի տարածքից են ներխուժել արդի Հնդկաստանի տարածք՝ հնազանդեցնելով տեղական դրաւիդական ցեղերին և նուաճելով Հինդոսի ու Գանգեսի գետահովիտները…
Աւելին, դեռ վաղուց՝ մի շարք համաշխարհային անուն ունեցող գիտնականներ, այդ թւում՝ 1980-ականների առաջին կէսին` ռուս լեզուաբան, ակադեմիկոս Վեաչեսլաւ Իւանովը և վրացի պատմաբան, ակադեմիկոս Թամազ Գամկրելիձէն յամօզիչ գիտական ուսումնասիրութիւններով հիմնաւորել են, որ Հայկական լեռնաշխարհն ու Փոքր Ասիան են եղել հնդեւրոպական ժողովուրդների ու նրանց լեզուների նախահայրենիքը…
Բնականաբար, այդ ցեղերը Հայկական լեռնաշխարհից տարել են նաև յսկայական մշակութային ժառանգութիւն…
ՆԵՄՐՈՒԹԻ ՍՐԲԱՎԱՅՐԸ ԵՒ ՆՐԱ ՀԱՒԱՆԱԿԱՆ ԿԱՊԸ ՃԱՏՐԱԿԻ ՀԵՏ14590097_1701179210208829_1064832781673708932_o

14650715_1701179486875468_1293897288338076035_n

14656252_1701179530208797_7716651325762363506_n
Այժմ Արևմտեան Հայաստանի տարածքում, իսկ աւելի որոշակի՝ Կումախ-Կոմագենէ-Եփրատացիք նահանգում, որը գտնւում է արդի Թուրքիայի հարաւում, դեռևս պահպանւում են Քրիստոսից յետոյ 19-րդ դարում յայտնաբերուած հայկական Կոմագէնէ թագաւորութեան գահակալ Անտիոքոս Ա Երուանդունի Արքայի հրամանով նախքան Քրիստոսը 62 թուականին Նեմրութ լեռան վրայ կերտուած հայ աստուածների պանթէոնի մնացորդները: Ի դէպ, Նեմրութը այդ սրբազան լեռան միջնադարեան անուանումն է…
Հայ մշակոյթին ու գիտութեանը անգնահատելի ժառանգութիւն թողած Անտիոք Ա Աստուածային (Թէոս) Երուանդունի արքան ծնուել է նախքան Քրիստոսը 89թ. և գահակալել է նախքան Քրիստոսը 69-32 թթ., յաջորդելով իր հօրը՝ Միհրդատ Ա Յաղթական (Կալինիկոս) Երուանդունուն:
Արձանագրութիւնները վկայում են, որ Կոմմագենէի թագաւորական տունը սերում է Հայոց Երուանդունիներից, իսկ նախքան Քրիստոսը 4-րդից մինչև 3-րդ դարերում Կոմմագենէն միացեալ Հայքի թագաւորութեան մասն է կազմել։
Հին հայկական Կումախ-Կոմագենէի այս սրբավայրը, որպէս հարուստ և կարևոր պատմական, հնագիտական աղբիւր, բացառիկ նշանակութիւն ունի թէ՛ Հայաստանի արարատեան-ուրարտական, թէ՛ վաղ Երուանդունեաց (մ.թ.ա. 6-4-րդ դարեր), թէ՛ աքեմենեան, թէ՛ ուշ-Երուանդունեաց (մ.թ.ա. 4-2-րդ դարեր) ու Արտաշիսեան դարաշրջանների պատմութեան ու մշակոյթի ուսումնասիրման համար։ Երուանդունիների քաղաքական պատմութեան, այդ ժամանակաշրջանի կրօնական պատկերացումների, տարբեր արևմտեան ու արևելեան կրօնների համադրումների, մշակոյթի ու արուեստի, տարազի, ինչպէս նաև հասարակական և տնտեսական յարաբերութիւններին առնչուող մի շարք հարցեր պատասխան են գտնում Նեմրութի սրբավայրի նիւթերում։
Շատ ուշագրաւ է Նեմրութի՝ նախքան Քրիստոսը 1-ին դարի կէսի այդ սրբավայրի նկար-վերակազմութիւններից մէկը, որը հետաքրքիր վարկածների տեղիք է տալիս… Այն նկար-վերակազմութիւններից տեսքով 1883թ. կատարել է գերմանացի հնագետ Կարլ Հումմանը: Արձանների շարքի կենտրոնում նստած է Աստուածների հայրը, յունարէն` Զևսը, այլ կերպ ասած՝ հայր Արամազդը կամ Արայ-Արարիչը… Նրանից աջ՝ Կոմմագէնէ դիցուհին է, համահայկական մասշտաբով` Հայաստանի Մայր Աստուածուհին` հայոց աստուածամայր Անահիտը է՝ Ոսկեծղի Դիցուհին: Աստուածահօր ձախից Հայոց Արքան է (Կոմմագէնէում` Անտիոքոս Ա-ն, իսկ համահայկական մասշտաբով` Մեծ Հայքի Արքայից Արքան` Տիգրան Մեծը, նոյն ինքը՝ Որդի Աստուածը… Չէ՞ որ Հայոց Արքաները աստուածացւում էին (համահայկական կամ տեղական թագաւորութեան) մասշտաբով…
Հայոց Աստուածների ու արքաների այս պանթէոն-դիցարանը` Նեմրութեան սրբավայրը, կարող է լաւ վկայութիւն լինել այն հետաքրքիր իրողութեան, որ հնագոյն մտաւոր-ռազմավարական խաղը, ամենայն հաւանականութեամբ ծագում է Հայոց լեռնաշխարհից, ինչպէս և իրենք՝ հնդ-արիական ցեղերը (իրենց մշակոյթով հանդերձ)… Վերջիններս, ամենայն հաւանականութեամբ, իրենց նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից իրենց հետ տարան նաև ռազմավարական մտքախաղի գաղափարը և մի տարբերակը՝ ՙՙճատրակը՚՚ կամ ՙՙչաթուրանգան՚՚՝ հայկական անուամբ՝ քառաշար(ք)ը կամ ՙՙքառազօր(ք)ը՚՚… Չաթուրանգան անուանումը մեկնաբանւում էր ՙՙչորս զօրատեսակ՚՚ կամ ՙՙքառազօր՚՚, իսկ աւելի պարզ թարգմանութեամբ՝ ՙՙքառաշարք՚՚…14721707_1701178773542206_7695131764993947645_n
Ի դէպ կան ճատրակի մի շարք տարբերակներ, այդ թւում՝ վեցանկիւն կամ հեքսագոն տարբերակը՝ երկու և երէք պատերազմող բանակների համար:
Հին հայ-արիական ճատրակը, քառազօրը կամ քառաշարը, հաւանաբար, ունէր ո՛չ թէ 8-ական խաղաքարից բաղկացած երկուական շարք՝ իւրաքանչիւր ՙՙբանակում՚՚, այսինքն՝ ընդամէնը 16-ական սպիտակ ու սև ֆիգուր՝ խաղաքար, այլ՝ 18-ական սպիտակ ու սև խաղաքար: Ուստի հնագոյն հայ-արիական քառաշար խաղի երկու կողմերի խաղաքարերի ընդհանուր թիւը ո՛չ թէ 32 էր, այլ՝ 36…
Այստեղ յիշեցնենք, որ 36 թիւը զարմանալի տարածում ունէր հին հայկական մշակոյթում և ռազմարուեստում…
Ահա մի քանի օրինակ.
– հայ աղեղնաւոր զինուորի կապարճում դեռ Վանի Արարատեան-ուրարտական թագաւորութեան օրօք, իսկ գուցէ՝ աւելի վաղ ժամանակաշրջանից առկայ էր 36 նետասլաք…14700799_1701179980208752_2940760144887485189_o
– Նոյն այդ Վանի թագաւորութեան 8 գերագոյն աստուածութիւններին զոհաբերւում էին 36 ցուլեր…
– Հին Հայերը երկինքը բաժանում էին 36 աստեղային տեղամասի՝ 36 աստեղատների… այդ գօտիներից իւրաքանչիւրը կոչւում էր ՙՙսիր՚՚՝ սրական գոտի, մեծասիր գոտի…
– հայոց այբուբէնի տառերի թիւը՝ 36… ընդ որում, հենց դա էլ այն փաստերից մէկն է, որ հայերն այդ այբուբէնն ունեցել են մինչև Մաշտոցը, և յանճարեղ Մաշտոցը, իսկ աւելի յանճարեղը՝ նրա հրամանատարը՝ Հայոց Վռամշապուհ Արշակունի արքան՝ բախտորոշ ազգային քաղաքական որոշումը կայացրած անհատը, այդ այբուբէնը վերականգնել են՝ փրկելով 301 թուականին յաջորդած մոռացում-բանադրումից…
– վաղ միջնադարեան Զուարթնոց տաճարի սիւների թիւը՝ 36…
– Հռիփսիմեան կոյսերի թիւը՝ 36,
– Մեծ Հայքում՝ քրիստոնէութեան ընդունումից յետոյ հաստատուած եպիսկոպոսութիւնների թիւը՝ 36,
– բնականաբար՝ մինչև քրիստոնէութիւնը Մեծ Հայքի թագաւորութիւնում գոյութիւն ունեցած քրմական գահաթոռների՝ գլխաւոր տաճարների թիը ևս եղել է 36…
– 36 թիվը կարելի է ներկայացնել նաև 6×6, 4×9, 3×12, 2×18 արտադրյալի տեսքով, ուղղանկիւնների մեջ, մասնաւորապէս՝ 4×9, այսինքն՝ հին արիների քաղաքակրթութեան հնագոյն խորհրդանիշի` այսպէս կոչուած, սրբազան արեգակնային քառանկիւնի մեջ…
– Ի դէպ, տեսակէտ կայ, որ հայոց տարուայ հիմնական ամիսների օրերի թիւը կազմում էր 360, այսինքն՝ 36 տասնօրեակ, քանզի հին հայերն ունէին 10-օրեակներ, այլ ոչ եօթնօրեայ շաբաթներ… Գումարած դրանց՝ մէկ Աւելեաց ամիս՝ 5-օրեակ, այսինքն՝ կէս տասնօրեակ…
– Որոշ տեղեկութիւնների համաձայն՝ Խոշապի ճակատամարտից առաջ Հայկի զաւակների (12) և թոռների (24) ընդհանուր թիւը ևս 36 էր. նրանցից իւրաքանչիւրը մարտադաշտ էր դուրս գալիս մինչև մէկ տասնեակ զինուորներով, որով իսկ Բել-Նեբրովթի ստուարաթիւ հրոսակների դէմ Հայկի մղած ճակատամարտում հայկեան փոքր, սակայն հզօր զօրաջոկատի թիւը դառնում է 301-ից մինչև 360 զինուոր (դրանցից մօտ 60-ը՝ պահեստային ուժերում)…
– Հայոց Աստուածային այբուբէնի տառերն ունեն թուային արժեքներ. յայտնի է, որ ըստ Պիւթագորասի՝ թուերն են կարգաւորում աշխարհը և բոլոր գաղտնիքները թուերի մէջ են. Հայոց այբուբէնի 36 տառերի թուային պարզ արժէքները հերթականօրէն գումարենք միմեանց, ապա կստանանք 666… և «666»-ը ոչ թէ այսպէս կոչուած Նեռի թիւն է, այլ՝ Արեգի ծածկագիրը…
– Զարմանանք, թէ՝ ոչ, բայց շատ կարեւոր է այն, որ 2016թ. ապրիլի 12-ին Հռոմի պապի կողմից հայոց Անձևացեաց իշխանական տոհմի խոշորագոյն ներկայացուցիչը՝ 10-րդ դարի հայ մեծագոյն բանաստեղծ Գրիգոր Նարեկացին ճանաչուեց Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետը…
Բայց վերադառնանք ՙՙքառաշարք՚՚ կամ ՙՙքառազօրք՚՚ անունը կրած հայկական ՙՙշախմատախաղին՚՚…
Հին հայկական ՙՙքառաշարք՚՚ – ՙՙշախմատի՚՚ խաղատախտակի վանդակների թիւն էլ համապատասխանաբար ոչ թէ 64 (8×8) էր, այլ, աւելի շատ՝ 81 (9×9), ինչը աւելի բարդ ու հետաքրքիր էր դարձնում ռազմավարական մտքա-խաղը… Ընդ որում, երկու հակառակորդ կողմերի հետևի շարքերում մէջտեղում նստած էր այդ կողմի գլխաւոր Աստուածը՝ Հայերի դէպքում՝ Արա-Մազդը… Ի դէպ՝ ճերմակ Աստուածը… Նրանից աջ՝ Աստուածամայրը… Նրանից Ձախ՝ Հայոց Արքան… Մայր Աստուածուհուց աջ՝ Արևի, Լոյսի և Գիտութեան աստուած Միհր-Միթրան էր, իսկ Արքայից դէպի ձախ՝ Կայծակի և Ռազմի Աստուած Վահագնը: Միհրից աջ և Վահագնից ձախ նստած էին մէկական Արծիւ՝ որպէս արծուաթև արագաշարժ, հաւանաբար՝ հեծելազօրային յարձակուողական զորագնդերի խորհրդանշան և մէկական Առիւծ՝ որպէս յուսալի պաշտպանուող հզօր բերդապահ կայազօրային գնդերի խորհրդանիշ… Թէպէտ չի բացառւում, որ հենց սկզբում՝ հին հայկական արիական վաղ տարբերակներից մէկում դրանք արդէն մարտակառքեր (chariot) էին… Չէ՞ որ թէ՛ երիվարի սանձումը և խաղաղ ու ռազմական նպատակներով կիրառումը, և թէ՛ անուի գիւտն ու առաջին մարտակառքերի ստեղծումը կատարուել է Հին Հայաստանում… Հետագայում հին հնդկական չաթուրանգայում ՙՙԱռիւծները՚՚ դարձան մարտակառքեր…
Վերջապէս՝ Աստուածների շարքի առջևում շարուած էր 9 հետևակային զօրագնդերից բաղկացած դաշտային բանակը…
ՀԱՅԿԱԿԱՆ, ՀՆԴԿԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՃԱՏՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆԸ
Եթէ ամփոփելով և համեմատելով դիտարկենք հայկական ռազմավարական խաղի ժառանգորդը հանդիսացող հնդկական չաթուրանգա-ճատրակը, ապա այնտեղ կտեսնենք հայկական խաղի էվոլիւցիայի արդիւնքը հանդիսացող բոլոր խաղաքարերը.
1. ՙՙՌաջա՚՚ կամ ՙՙԱրքա՚՚ խաղաքարը, որը նախկին ՙՙԱստուածահայրն՚՚ է կամ ՙՙԱրամազդըՙՙ,
2. ՙՙՎարչապետ՚՚ կամ ՙՙՀազարապետ՚՚, կամ ՙՙՎեզիր՚՚, նույն ինքը՝ հետագայի ՙՙՄանտրի՚՚ կամ ՙՙՍենապատի՚՚, այսինքն՝ ՙՙԽորհրդական՚՚ կամ ՙՙԶօրավար՚՚, որը յետագայում դարձեալ պէտք է պէտք է փոխարկուէր ՙՙՎեզիրի՚՚ կամ ՙՙՖերզի՚՚, իսկ վերջինս էլ՝ ՙՙԹագուհու՚՚… Հայոց պատմագրութիւնում, մասնաւորապէս Եղիշէի երկում պահպանուած է այս բարձր պաշտօնի անուանումը՝ տարբերակներով՝ ՙՙՎըզըրուկ հրամանատար՚՚ կամ ՙՙՄեծ Հազարապետ՚՚… Այսինքն՝ ՙՙԲոզորգ ֆարմանդար՚՚… ՙՙՄեծ հրամանատար՚՚ կամ Տէրութեան Վարչապետ… Վեզիրներից մէկը՝ Աստուածահօր աջ կողմից՝ նախկին ՙՙԱստուածամայրն՚՚ է կամ Անահիտ Դիցուհի, իսկ միւսը՝ Աստուածահօր ձախ կողմից՝ Որդի Աստուածը կամ Արքան… Այս խաղաքարը հայկական ճատրակում երկուսն է եղել՝ իւրաքանչիւր բանակում 2-ական ՙՙԽորհրդական՚՚… Հնդկական ճատրակում մնաց միայն մէկը՝ ՙՙՎարչապետ՚՚, ՙՙՎեզիր՚՚ կամ ՙՙՀազարապետ՚՚ անունով, որն էլ որոշ տեղերում վերածուեց ՙՙԹագուհու՚՚ այդ երկւութեան մէջ ցուցաբերելով խաղաքարի հին հայկական կրկնակի թիւը և այդ երկու խաղաքարերի՝ երկու տարբեր սեռի պատկանած լինելը…
3. Յաջորդ ուժեղ խաղաքարը ՙՙՌաթհան՚՚ է կամ ՙՙՄարտակառքը՚՚… յետագայում այն վերածուեց ՙՙԲերդի՚՚ կամ ՙՙՆաւակի՚՚… Հին հայկական արիական ճատրակում այն եղել է ՙՙԱռիւծը՚՚. իւրաքանչիւր բանակի աջ և ձախ թևում՝ մէկական առիւծ… Այս խաղաքարի անգլերէն Rook անուան մէջ կարելի է տեսնել ո՛չ միայն ՙՙԲերդ՚՚ կամ ՙՙՄարտակառք՚՚ նշանակութիւնները, այլև ՙՙլսել՚՚ հայկական ՙՙԱռիւծ՚՚ բառը… Յայտնի է, որ այդ խաղաքարի rook անուանումը փոխառնուած է պարսկերէն ՙՙրոխ՚՚ رخբառից, որով կոչուել է ճատրակ ռազմավարական խաղի խաղաքարերից մէկը: Ի դէպ, աւելի վաղ՝ միջնադարեան Եւրոպայում այդ խաղաքարը կաչւում էր նաև ՙՙաշտարակ՚՚ – tower, ՙՙմարկիզ՚՚՝ այսինքն սահմանապահ կոմս՝ ՙՙբդեշխ՚՚ – marquess, ՙՙռեկտոր՚՚ – rector և պարզապէս ՙՙկոմս՚՚ comes: Այնուամենայնիւ, պարսկերէնում շախմատային կարևոր տերմիններից մէկը՝ Արքայի փոխատեղումը՝ անգլերէն՝ « castling » կամ ռուսերէն՝ ՙՙрокировка՚՚ կոչւում էր ՙՙղալէ րաֆթէն՚՚ – qal’eh raften (ղալէ՝ qal’eh, « բերդ » բառից), , այլ ոչ թէ՝ ՙՙրոխ րաֆթէն՚՚ – rokh raftan…
4. Միւսն իր ուժով ՙՙԳաջան՚՚ է կամ ՙՙՓիղը՚՚, որը ուշ միջնադարեան Եւրոպայում վերածուեց ՙՙԵպիսկոպոսի՚՚՝ ՙՙԲիշոփ՚՚… Հին հայկական ճատրակում այն երկու ռազմատենչ դիցերի կերպարներն ունէր. Արամազդից դէպի աջ՝ Միհրը, իսկ դէպի ձախ՝ Վահագնը…
5. Այնուհետև՝ ՙՙԱշվան՚՚ է կամ ՙՙՁին՚՚, իրականում՝ ՙՙՁիաւորը՚՚ կամ ՙՙՀեծեալը՚՚ որը կոչւում էր նաև ՙՙԱսպետ՚՚… Հին հայկական ճատրակում այն հաւանաբար կրել է ՙՙԱրծիւ՚՚ անուանումը, որի վկայութիւններից է միջնադարեան Հնդկաստանում շախմատային շատ հետաքրքիր խաղաքարի ի հայտ գալը՝ իր ձեռքին Արծիւ կամ Բազէ կրող Հեծեալը…14702288_1701179400208810_8663368857379645658_n14695322_1701179963542087_1391059736279749424_n14682113_1701179670208783_6614939833569434832_o
6. Վերջում գալիս է ՙՙՓադատին՚՚ կամ ՙՙԲհատան՚՚, այսինքն ՙՙՀետևակայինը՚՚ կամ պարզապէս՝ ՙՙԶինուորը՚՚… Հին Հայկական ճատրակում ևս այն կոչուել է ՙՙՀետևակ՚՚, ՙՙԶօրական՚՚ կամ ՙՙՌազմիկ՚՚:
Նաև, պէտք է նկատի ունենաք, որ հնդկական խաղաքարերի մէջ զարմանալիօրէն երբեմն հանդէս է գալիս ՙՙԱռիւծը՚՚, հենց նոյն առիւծը, որին տեսնում ենք Նեմրութի Սրբավայրում և որն իր պատմական տարիքով մինչև կէս հազարամեակ աւելի հին է, քան հնդկական չաթուրանգան:
Ահա վերևի նկարում կարելի է տեսնել միջնադարեան հնդկական շախմատախաղի ՙՙԱռիւծ՚՚ խաղաքարերը՝ սպիտակների կամ ոսկեգոյնների և սևերի կամ կարմիրների բանակներում…
Հնդկաստանում, ինչպէս վերը նշեցինք, պահպանուել է նաև հին հայկական ՙՙԱրծիւ՚՚ խաղաքարի յիշատակը: Վերը պատկերուած նկարներում կարմիր հեծեալներից մէկը ձեռքին պահում է ոսկեգոյն ՙՙԱրծիւ՚՚ կամ ՙՙԲազէ՚՚…
Ի դէպ, հին հայկական ճատրակի մի շարք յատկանիշներ, որոնք անհետացել են հնդկական ճատրակ-չաթուրանգայում, այնուամենայնիւ, զարմանալիօրէն պահպանուել են հայկական ճատրակի ժառանգորդը հանդիսացող մի շարք այլ ՙՙճատրակներում՚՚:
Զորօրինակ, հին հայկական ճատրակի 81-վանդականոց խաղադաշտը զարմանալիօրէն պահպանուել է ճապոնական ճատրակում՝ ՙՙՇոգի՚՚-ում, որը կոչւում է նաև ՙՙԶօրավարների խաղ՚՚: Նոյն կերպ հին հայկական ճատրակի սիմետրիկութիւնը, այսինքն՝ համաչափութիւնը պահպանուել է նրա ժառանգորդներից մէկը հանդիսացող ճենական կամ չինական ճատրակում ՙՙՍիանցի՚՚-ում:
Հին հայկական ճատրակի հետ պատմա-ծագումնաբական աղերսները դիտարկելու տեսակէտից հետաքրքիր է նաև ճապոնական ՙՙՇոգիի՚՚ կամ ՙՙԶօրավարախաղի՚՚ խաղաքարերի թուաքանակը և կազմը.
1 հատ Արքայ, 1 հատ Նաւակ կամ Մարտակառք, 1 հատՓիղ կամ եպիսկոպոս, 2 հատ ոսկէ Զօրավար, 2 հատ արծաթէ Զօրավար, 2 հատ Ասպետ, 2 հատ Հեծեալ նիզակակիր, 9 հատ Հետևակային:
Ուշագրաւ է, որ Շոգին ծագել է 10-12-րդ դարերում Չինաստանից կամ Ճենաց աշխարհից Ճապոնիա կամ Նիպպոն բերուած ՙՙՍիանցի՚՚ խաղից… Իր հերթին ՙՙՍիանցին՚՚ համարւում է աւելի վաղ՝ մ.թ. 6-րդ դարում Հնդկաստանում ձևաւորուած ՙՙՉաթուրանգայի՚՚ ժառանգորդը… Չնայեած կան նաև տրամագծօրէն հակառակը պնդողներ…
Ինքը ՙՙՍիանցին՚՚ նոյնպէս հետաքրքիր խաղային համակարգ է, որի արդիական տարբերակը ինը լայնական և տասը երկայնական գծերից բաղկացած դաշտ է, որտեղ երկու հակառակորդ բանակների տարածքների միջև անցնում է սահմանային գետը: Խաղաքարերն են՝ 1 հատ ՙՙԶօրավարը՚՚, որը, փաստօրէն ՙՙԱրքայի՚՚ դերակատարն է և կենտրոնական ու բախտորոշ խաղաքարը, և 2-ական հետևեալ խաղաքարերը՝
ՙՙԽորհրդական՚՚, ՙՙԹնդանօթ՚՚, ՙՙՄարտակառք՚՚, ՙՙՓիղ՚՚, ՙՙՁի՚՚ կամ ՙՙՁիաւոր՚՚, ՙՙԶինուոր՚՚ կամ ՙՙՀետևակային՚՚:
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՏՐԱԿԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ14708273_1701179996875417_4981584028240954754_n
Կուզենայինք նշել հին հայկական ՙՙՔառաշար(ք)՚՚ կամ ՙՙՔառազօր(ք)՚՚ խաղի՝ հնդկական և արդի ճատրակի՝ շախմատախաղի նախահօր, ըստ իս, ունեցած մի քանի առաւելութիւնները այժմ առաւել տարածուած շախմատախաղի նկատմամբ:
1. Հին հայկական ճատրակախաղում պատերազմել են ո՛չ միայն արքաներն ու նրանց հպատակ զօրքերը, այլև՝ դիցերը՝ Աստուածահայ Արամազդի գլխաւորութեամբ: Բախուել են երկու ազգերի բանակները և յաղթել են կամ պարտուել այդ ազգերից որևէ մէկի Աստուածները… Այսպիսի մօտեցումը շատ հարազատ է թէ՛ հին հնդկական Ռիգվեդային ու Մահաբհարաթային, թէ՛ հին յունական առասպելներին ու հոմերոսեան փառայեղ էպոսներին, որտեղ Աստուածները մարտնչում էին միմեանց դէմ, կամ միջամտում մահկանացուների պատերազմներին… Սա նաև խօսում է ռազմավարական հնագոյն խաղի ՙՙԱստուածային՚՚ ծագման մասին…
2. Հին հայկական ճատրակը բացայայտում է արդի Արևմտեան, չինական և ճապոնական շախմատախաղերի և ընդհանրապէս քաղաքակրթութիւնների միջև հնագոյն պատմա-մշակութային և գաղափարական-սկզբունքային աղերսները…
3. Հին Հայկական ճատրակախաղում Արքան, իսկ աւելի ճիշտ՝ Աստուածահայրը երկու կողմից պաշտպանուած է երկու ՙՙԽորհրդականներով՚՚ կամ աւելի ճիշտ՝ աջից՝ ՙՙԱստուածամայրն՚՚ է կամ Սուրբ Հոգին, իսկ ձախից՝ Աստուածորդին՝ կամ Արքան… 9×9=81-վանդականոց հայկական ճատրակախաղում այս երկու հզօր խաղաքարերի առկայութիւնը վերացնում է սովորական 8×8=64-վանդականի ճատրակի խաղում ՙՙՓղի՚՚ կողմից Արքայի դիրքի ունեցած բնական թուլութիւնը:
4. Ի տարբերութիւն սովորական 8×8=64-վանդականի ճատրակի, հին հայկական 9×9=81-վանդականոց ճատրակախաղում միմեանց պաշտպանում ու փոխլրացնում են երկու հզօր դիցերը՝ ՙՙՄիհրն՚՚ ու ՙՙՎահագնը՚՚, որոնց փոխարէն արդի շախմատներում առկա են երկու փղերը՝ սևագիծն ու սպիտակագիծը, որոնք միմեանց չեն կարող ուղղակիօրէն պաշտպանել, քանզի տարբեր անկիւնագծերով են շարժւում…
5. Երկու կենտրոնական Դիցերի՝ Անահիտի և Արքայի առկայութիւնը թոյլ է տալիս նրանց հետ միասին փոխգործակցութեան դնել երկու թևային դիցերին՝ Միհրին ու Վահագնին, որոնք կրկնակի հզօրացնում են Անահիտի և Արքայի կողմից հասցուող անկիւնագծային, այսինքն՝ դիագոնալ հարուածի ուժը, ինչը չկայ սովորական 8×8=64-վանդականի ճատրակում գործող Թագուհու և Փղերի դէպքում: Աւելին, կարելի է մէկ երկայնական կամ լայնական գծի վրայ կենտրոնացնել արքայամերձ կենտրոնական երկու դիցերի և ՙՙԱռիւծների՚՚, այսինքն՝ ՙՙբերդապահ՚՚ կայազօրային գնդերի (կամ ՙՙՄարտակառքերի՚՚) հարուածի ուժը, ինչը հնարաւոր չէ անել սովորական 8×8=64-վանդականի ճատրակում առկայ և նրանց համապատասխանող 1 ՙՙԹագուհու՚՚ և 2 ՙՙՆաւակների՚՚ միջոցով…
6. Լրացուցիչ վանդակների գիծը, որը գտնւում էր երկու հակառակորդ բանակների տարածքների միջև, և որը բնականաբար, բացակայում է սովորական 8×8=64-վանդականի ճատրակի խաղադաշտում, թոյլ է տալիս պայքարող կողմերին հնարաւորինս բարելաւել իրենց դիրքերը՝ մինչև յարձակման անցնելը, այնինչ սովորական 8×8=64-վանդականի ճատրակում որևէ կողմի հետևակային զինուորը, հենց առաջին իսկ քայլի դէպքում կարող է յարձակման ենթարկուել հակառակորդի ՙՙզօրքերի՚՚ կողմից:
7. Հին հայկական ճատրակում առկայ են եղել Գլխաւոր խաղաքարի՝ ՙՙԱստուածահօր՚՚ կամ Արամազդի համար յատկացուած երկու հաւասարապէս ուժեղ ՙՙամրացուած շրջան՚՚ – ՙՙcastling՚՚ կամ աւելի ճիշտ ՙՙFortified Area՚՚ – ՙՙукрепленный район՚՚, ստեղծելու հնարաւորութիւնը, որոնցից ցանկացածը նա կարող էր ընտրել յարկաւոր ժամին, իսկ դա, բնականաբար, բացակայում է սովորական 8×8=64-վանդականի ճատրակախաղում, որտեղ Թագուհու թևի ՙՙամրացուած շրջանը՚՚ Արքայական թևի ՙՙամրացուած շրջանի՚՚ համեմատ աւելի թոյլ է…
8. Հին հայկական ճատրակի առաւել ընդարձակ խաղադաշտը, որը սովորական 8×8=64-վանդականի ճատրակի դաշտին գերազանցում է 17 հատ վանդակով, հնարաւորութիւն է տալիս առաւել բաց խաղ խաղալ, որտեղ հակառակորդ բանակները կարող են միմեանց շրջապատել, նաև դիմել առաւել մշակուած զօրաշարժերի, կիրառել առաւել բարդ ռազմավարութիւն ու մարտավարութիւն… Այսինքն՝ հին հայկական ճատրակն առաւել լայնօրէն է բացել ճատրակախաղի, որպէս ռազմավարական և իմաստասիրական մտքա-խաղի ամբողջ ներուժը՝ պոտենցիալը… Այնինչ, յայտնի է, որ սովորական 8×8=64-վանդականի ճատրակում բաւական է տեղաշարժել մի քանի խաղաքար և արդէն անիմաստ լարուածութիւն ու դաշտի գերբեռնուածութիւն է առաջանում… Ըստ իս, ակնյայտ է, որ 8×8=64-վանդականի ճատրակը հին հայկական 9×9=81-վանդականի ճատրակի պարզեցուած տարբերակն է… 9×9=81-ը համեմատաբար աւելի լաւ է արտայայտում կեանքի և ռազմի պլանաւորման ու կառավարման լայն ու անսպառ մարտավարական ու ռազմավարական տարբերակները:
9. Սովորական 8×8=64-վանդականի ճատրակում սպիտակներով խաղացողը, այսինքն՝ խաղն առաջին սկսողը, շնորհիւ խաղատախտակի փոքրութեան, ունի ակնյայտ առաւելութիւն սևերի նկատմամբ… Հայկական ճատրակախաղում խաղադաշտի մեծութիւնը, լրացուցիչ ՙՙբաժանարար՚՚ լայնական գիծը (որը յիշեցնում է ճենական ճատրակի ՙՙՍահմանային գետը՚՚) և խաղաքարերի թուաքանակի զգալի մեծաքանակութիւնը՝ 36-32=4, բնականաբար, զգալիօրէն պակասեցնում է առաջինը պատերազմը սկսողին ուղեկցող առաւելութիւնը…
10. Հին հայկական ճատրակախաղում առկայ էր երկու հակառակորդ բանակների ուժի կատարեալ հաւասարակշռութիւն: Բանն այն է, որ իւրաքանչիւր հզօր խաղաքար, ասենք Աստուածամայրը, Արքան, Միհրը, Վահագնը և զոյգ Առիւծները՝ գտնուելով խաղատախտակի կենտրոնում, իրենց շարժման ուղղութիւններից իւրաքանչիւրում կարող էին վերայսկել կամ հարուածել 8 վանդակ: Այնինչ սովորական, 8×8=64-վանդականի ճատրակում՝ Թագուհին, Փիղը և Նաւակը կարող են վերայսկել կամ հարուածել ընդամէնը 7 վանդակ, իսկ սովորական ճատրակի Արքան և Ձին՝ 8 վանդակ…
11. Աւելին, ինչպէս վերը նշեցինք, հին հայկական ճատրակախաղում 4 խաղաքար կարող են համագործակցուած միասնական հզօր հարուած հասցնել անկիւնագծով և, նմանապէս, 4 խաղաքար՝ լայնական կամ երկայնական գծերով… Սա խիստ հակադրութեան մէջ է սովորական 8×8=64-վանդականի ճատրակի հետ, որտեղ ընդամէնը միայն 2 խաղաքար կարող են համագործակցուած միասնական հզօր հարուած հասցնել անկիւնագծով և ընդամէնը 3 խաղաքար՝ լայնական և երկայնական գծերով: Ճատրակային Արգիշտիներին, Էպամինոնդասներին, Երուանդներին, Ալեքսանդրներին, Հաննիբալներին, Արտաշէսներին, Տիգրաններին ու Նապոլեոններին դա տալիս էր հզօր հարուածների պլանաւորման, նախապատրաստման ու իրականացման հնարաւորութիւն…
12. Հին հայկական ճատրակախաղի առաւելութիւններից մէկն էլ երևում է հետևեալում: Եթէ սովորական 8×8=64-վանդականի ճատրակում խաղացողներից որևէ մեկը կորցնի որևէ խաղաքար, թէկուզ՝ անգամ մի զինուոր, դա կարող է բախտորոշ լինել խաղի ելքի համար: Այնինչ հին հայկական ճատրակում խաղաքարերի համեմատաբար մեծ թուաքանակը և առաւել ընդարձակ խաղադաշտը խաղաքար կորցրած խաղացողին տալիս են պարտութիւնից խուսափելու և նոյնիսկ յաղթանակի հասնելու աւելի մեծ հնարաւորութիւն: Ուստի խաղացողը կարող է առաւել ազատ լինել պլաններ այնպիսի մշակելու հարցում, որտեղ նա կարող է խաղաքար զոհաբերել և դրա դիմաց հասնել հեռահար նպատակների: Սա ևս նպաստում է ռազմավարական պլանաւորման մտածողութեան զարգացմանը:14695320_1701178936875523_7452577682593617940_n
13. Հին հայկական ճատրակում տարբեր խաղաքարերի ՙՙհեռահարութիւնը՚՚ աճում է ի հաշիւ աւելի ընդարձակ խաղադաշտի: Դա աւելացնում է խաղի դիտարժանութիւնը և առաւել բացայայտում ճատրակի, որպէս վերացական մտքախաղի ներուժը:
14. Հաշուի առնելով, որ հին հայկական ճատրակում Միհրը և Վահանգը, այսինքն՝ ժամանակակից հայկական և ռուսական Փղերի, եւրոպական Եպիսկոպոսների կամ՝ միջնադարեան հայկական սպարապետ-զօրավարների նախատիպերը շարժուել են սև վանդակներով, ապա սև գույնը դարձել է գրոհի գոյնը: Գուցէ ՙՙԵս դրա Սևը տամ՚՚ արտայայտութիւնը նաև այդտեղից է բխում… Բնականաբար, ի հակադրութիւն սև վանդակների՝ ճերմակ վանդակները դարձել են խաղաղութեան ու ապաստանի վանդակներ… Գուցէ սա էլ խաղաղութեան ու յաշտութեան Սպիտակ դրօշ գոյնի աղբի՞ւրն է… Կամ՝ հակառակը… Այդ դրօշն է ՙՙներշնչել՚՚ առաջարկելու այս վանդակների ճերմակ գոյնը…
15. Սովորական 8×8=64-վանդականի ճատրակում գլխաւոր խաղաքարը հանդիսացող Արքան իր բանակի աջ կամ ձախ թևում է, կախուած այն բանից, արդեօք Սև՞ գոյն է այն, թէ՞ Սպիտակ… Այնինչ հին հայկական ճատրակում Գլխաւոր խաղաքարը՝ Արամազդը իր բանակի դասաւորութեան կենտրոնում է… Այս դէպքում հակառակորդը շատ մեծ դժուարութիւններ կունենայ թէ՛ Արքայի տեղափոխման ուղղութիւնը հաշուարկելիս, թէ՛ նրա թևի ՙՙզօրքերի՚՚ ու ամբողջ բանակի ուժերն ու հնարաւոր քայլերը հաշուարկելիս…
16. Սովորական 8×8=64-վանդականի ճատրակում սկզբնախաղային առաջին 20 բախտորոշ քայլերը գործնականում ջանասիրաբար վերլուծուած են: Լուրջ ճատրակորդները պարզապէս անգիր գիտեն այդ քայլերը: Փաստօրէն խաղացողների իսկական մտաւոր կարողութիւնները խաղի մի զգալի ընթացքում պարզապէս չեն օգտագործւում, քանզի նրանք պարզապէս յենւում են իրենց յիշողութեան վրայ՝ փոխանակ գործի դնելու մտածողութիւնը… Այնինչ հին հայկական ՙՙքառաշարք՚՚ ճատրակում չկայ յագեցուածութեան այդ իրավիճակը, որը խանգարում է սպոնտանութեանը, այսինքն այն սպոնտանութեանը, որն առաւել յատուկ է փոթորկալից կեանքին և ահեղաշունչ ռազմին… Ուստի, խաղացողները խաղի ամբողջ ընթացքում կարող են յոյսը դնել միայն իրենց մտածողութեա՛ն վրայ, և ոչ՝ յիշողութեա՛ն: Դրանով իսկ հին հայկական ճատրակն իր անկանխատեսելի բարդութիւններով առաւել օգտակար է գործող ու ապագայ կառավարողներին ու զօրավարներին, քան՝ շաբլոններով բաւական առատ սովորական 8×8=64-վանդականի ճատրակը:
ԱՌԱՋԱՐԿ
Եզրափակելով յօդուածս, առաջարկում ենք Հայաստանում և ամբողջ աշխարհում վերականգնել հին հայկական ճատրակախաղը և գործածել հենց այն խաղաքարերը, որոնց նախատիպերը պատկերուած են Նեմրութի սրբավայրում՝
1.կենտրոնում՝ Աստուածահայր կամ Արամազդ,
2.նրա աջ կողմում՝ Աստուածամայր կամ Անահիտ,
3.Արամազդի ձախ կողմում՝ Աստծոյ Որդի կամ Արքայ,
4.Անահիտից աջ՝ Միհր Դից,
5.Արքայից ձախ՝ Վահագն Դից,
6.Միհրից աջ և Վահագնից ձախ՝ մէկական Արծիւ,
7.Դիցերի շարքի ծայրակէտերում՝ մէկական Առիւծ,
8.Դիցերի շարքի առջևում՝ մէկական Զինուոր՝ ընդամէնը 9:
Այսպիսով՝ խաղաքարերի ընդհանուր թուաքանակը՝ ճերմակներ՝ 18, սևեր՝ 18: Երկու բանակը միասին՝ 36:
Խաղադաշտի վանդակների թիւը՝ 81, որոնցից 40-ը սպիտակ և 41-ը՝ սև: Խաղավանդակների համարակալումը՝ հորիզոնականները՝ հայերէն փոքրատառերով՝ ա, բ, գ, դ, ե, զ, է, ը, թ, ուղղահայեացները՝ այսպէս կոչուած ՙՙարաբական՚՚ եւրոպականացուած թուանշաններով՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:
14682000_1701179393542144_4047195067799126660_o14700799_1701179980208752_2940760144887485189_o

14706873_1701179860208764_961380022883142264_o

14708273_1701179996875417_4981584028240954754_n

14707890_1701179396875477_1066741877844866159_o

14712825_1701179886875428_4699219298505451318_o

14711263_1701179803542103_2876455378331840829_o

14713009_1701179320208818_3078571299593629376_o

14721512_1701178770208873_7245752793474319243_n

14721449_1701179873542096_7653702711901854335_n

14720507_1701178740208876_5845937610195423080_n

14711492_1701179630208787_6598421328412139918_o
Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան,
ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ,
յօդուածի նախագիծը՝ Երևան, 2008թ.:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Août 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ