ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 10, 2016 5:31 - չքննարկված

Հարցազրույց ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ: Հայաստան այցելության և հետագա ծրագրերի մասին:

Հարց. Պարոն Գրիգորյան, ավարտվեց Ձեր գլխավորած պատվիրակության այցը, որը պատմականորեն առաջին նման բարձր մակարդակի պատվիրակությունն է, որը հանդիպեց նոր կառավարության հետ:Ինչպիսի տպավորություններով վերադարձաք Եվրոպա՞:

Պատասխան. Մեր պատվիրակությունը վերադարձավ և լծվեց պայմանավորվածությունների կատարմանը: Քննարկվեցին բոլոր նախատեսված հարցերը, որոնք Հայաստանին դարձնելու են միջազգային և հատկապես՝ եվրոպական համագործակցության անդամ.
1. ,,Մետասքե ուղի,,. Իրան֊Հայստան երկաթուղու կառուցում և Հյուսիս֊Հարավ մայրուղու կառուցման ֆինանսավորում:Սա Փոթի նավահանգստի և Դանուբի վրա մեր կողմից գնած Շտուրովո նավահանգստի միջոցով նոր, հսկայական միջոցներ է ապահովելու Չինաստան֊արևմտյան Եվրոպա տարանցիկ բեռնափոխադրումների համար: Այս նպատակով էին մեր պատվիրակության մեջ ընգրկվել Սլովակիայի ֆինանսների առաջին փոխնախարարը և Ազգային խորհրդի տնտեսական հանձնաժողովի նախագահը:
2. Իրան֊Հայաստան գազատարի միջոցով իրանական գազը ԵՄ հասցնելու խնդիրը:
3. Էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերը:
4. Նաիրիտի վերաթողարկման խնդիրը և այլն:
Տպավորությունը Երևանից ցնցող էր: Այցը կազմակերպել էինք անթերի.ահա հյուրերի գնահատականը:Վարչապետից ստացած տպավորությունը խիստ բարձր էր պատվիրակության բոլոր անդամների մոտ, բացի…ինձանից:Ես ունեմ վերապահություն կապված Նաիրիտի վերաթողարկման հետ: Կարենը քչախոս է և գործնական.սա հիանալի տպավորություն է թողնում:Սակայն, «չգիտես ինչու» դարձավ ավելորդ շատախոս միայն մի հարցի շուրջ՝Նաիրիտի, որից ամենից քիչ է հասկանում…:Նույնիսկ ծանոթ չլինելով Նաիրիտի շուրջ աուդիտին և վերաթողարկման շուրջ բացարձակ պատրաստի առաջարկներին, դեռ չծանոթացած մեր ,նաև հայ մասնագետների առաջարկներին, տարօրինակ մտքեր հայտնեց և քննադատեց վեց տարի առաջ գործարանն աշխատեցրած գլխավոր տնօրենին՝Կարեն Իսրայելյանին:

Հարց. Իսկ ինչ հակափաստարկներ հնչեցին:

Պատասխան. Կարեն Իսրայելյանի պատասխանը հնչեց մեկ ժամ անց Էներգետիկայի նախարար պարոն Աշոտ Մանուկյանի հետ հադիպման ընթացքում.
,,պարոն վարչապետը անտեղյակ է մեր ժամանակ Նաիրիտից ստացված իրական շահից, քանզի կատարվել է գողություն, կազմակերպված Մեժգոսբանկի ներկայացուցիչ Մելքոնյան Վահանի կողմից, որին հովանավորել է նախկին վարչապետ Տիգան Սարգսյանը և մասնակիցներից մեկը հենց իր եղբայրն է եղել, որը Նաիրիտի փոխտնօրենն էր՝Աշոտ Սարգսյանը,,֊նշեց պարոն Իսրայելյանը:
Հարց. Իսկ մնացած առաջարկների շուրջ ինչպիսին էր կառավարության արձագանքը:
Պատասխան. Արձագանքը բավարար էր, մեր ստացած տպավորությունը՝ լավ և տեղ տեղ՝հիանալի:Օրինակ և տրասպորտի նախարարի , և ֆինանսների փոխնախարարի, և հատկապես Ներդրումների և տնտեսության փոխնախարար պարոն Տարասյանի արձագանքներից մեր պատվիրակությունը շատ գոհ էր:Ստացանք նաև հետաքրքիր աառաջարկներ կառավարության կողմից:Մենք սկսում ենք ծանր աշխատանքային գործընթաց, որի արդյունքում կստեղծվի ,,Համահայկական ¬ԵՄ֊ԱՍԻԱ,, Հիմնադրամը,որի շնորհիվ կֆինանսավորվեն ,,մետաքսե,, նոր ուղու երկու ոլորտները՝ Իրան֊Հայաստան,, երկաթուղին և Հյուսիս֊հարավ ավտոմայրուղին: Միաժամանակ, կնախապատրաստենք Նաիրիտի վերագործարկման աշխատանքները և կբանակցենք Բրյուսելի, Մոսկվայի, Սոֆիայի և այլոց հետ Իրանից գազը Հայաստանով ԵՄ տեղափոխելու խնդրի շուրջ: Հիմնադրամը կզբաղվի նաև գյուղատնտեսության (սա վարչապետի կողմից հնչեցվեց), էներգետիկայի, հեռահաղորդակցության (տրանսպորտի նախարարության առաջարկը), հիդրոէներգետիկայի և այլ այլհմընտրանքային էներգետիկ պաշարների օգտագործման և մեր երկրի տնտեսության վերածնման այլ ոլորտները ֆինանսավորելու գործով: Բացի ներդրումներից մենք պատրաստ ենք նաև հայ գործարարներին տրամադրել երկարատև վարկեր (5֊10 տարով) և ցածր տոկոսադրույքով (4 տոկոսով), իհարկե համապատասխան վարկային պայմանների բավարարման դեպքում:

Հարց. Փաստորեն, բացի Նաիրիտից, ոչ մի հարցում Դուք խոչընդոտներ չեք տեսնում՞:

Պատասխան. Այո,մնացած բոլոր կարևոր կետերը ընկալվեցին խորը ըմբռնումով: Նաիրիտի խնդիրը ևս մենք հարյուր տոկոսով լուծելու ենք, քանզի
ա) մեր գործընկերները այցելեցին գործարան և բացառիկ լավ եզրակացություն ներկայացրեցին ինձ. ըստ մեր պատվիրակության ,,Khimremontstr¬oi,, և ,,Khem,, կոնցերնի մասնագետների գնահատականի Նաիրիտը հիանալի կոնսերվացվել է և կոսմետիկ վերանորոգումից հետո ացետիլենաին արտադրամասը կարող է գործել մի քանի ամսից, իսկ բութադիենայինը՝գուցե մեկ տարուց; և
բ) Նարիտի ժողովուրդ հիանալի տեղյակ է ամեն ինչին և նրանց կրկին խաբել իշխանությունները չեն կարող.: Մինչև վերջ պայքար է ընդանալու. կամ Նաիրիտը վերաթողարկվելու է այսօր և մեծ օգնություն է շնորհելու երկրի տնտեսությանը և օգնելու֊ բարձրացնելու է հենց այս կառավարության տնտեսական ցուցանիշները և կամ…նույնը կատարվելու է, բայց հաջորդ կառավարության օրոք՝իշխանափոխությունից հետո:
Իմ կարծիքով այսօրվա կառավարության կանխակալ , վատ տրամադրվածությունը գալիս է ոչ թե Նաիրիտի վատ վիճակից, այլ նախկին կառավարության կողմից հատուկ նպատակադրված, Նաիրիտը սնանկ հայտարարելու ցանկությունից: Ինչևէ մենք կանենք ամեն ինչ Կարապետյանի կառավարությանը սատարելու և Հայաստանի տնտեսությունը վերածնելու, երկիրը միջազգային համագործակցության ոլորտներում ընգրկելու և երկրի իմիջը կտրուկ բարձրացնելու, դիվանագիտական երբեմնի ուժը վերականգնելու և կոմպլիմենտար քաղաքականության ուղին վերագտնելու հարցում: Կրկնում եմ, կստացվի այս կառավարության հետ և իրենց օրոք,կլինի երկրի համար լավ և նույնիսկ շատ լավ, չի լինի այսօր և այս իշխանության օրոք, կանենք քիչ ուշ՝ իշխանափոխությունից հետո….Այլ ուղի չկա. մենք դատապարտված ենք մեր երբեմնի հզոր արտադրությունները վերականգնելուն և մեր Ազգի պոտենցիալը՝ համախմբելով նոր որակ տալու:Մեզ կփրկի միայն համախմբումը. ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՄԵՐ ԱՅՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՏԱՂԱՆԴԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒՂՈՎ ԵՎ ՆՈՐ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ