ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Monday, April 4, 2016 19:18 - չքննարկված

Վաղ Մանկություն:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

Սոֆյա Արզոյան (2)ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

**

Վաղ Մանկություն

Վաղ մանկությունը ընդգրկում է 1-ից մինչև 3 տարեկանը,որն աչքի է ընկնում զարգացման մի քանի նվաճումներով, ինչպիսիք են տեղաշարժվելու ընդունակությունը, ուղղահայաց կեցվածքը, առաջկայական գործողությունները, և խոսքի զարգացումը։

Կյանքի առաջին երեք տարիները երեխայի զարգացման համար այնքան կարևոր են, որ շատ հոգեբաներ ծնվելուց մինչև հասուն մարդ դառնալու միջին կետը համարում են երեք տարեկանը։ Այս տարիքում երեխան ակտիվ շփման մեջ է մտնում շրջապատող մարդկանց հետ, տիրապետում է ոչ միայն խոսքի ձևերին, այլև վարքի տարրական կանոններին։ Ամենաբնորոշը երեխայի համար լեզվական իմաստների յուրացումն է․Առարկան բառի հետ կապելու ընդունակությունը։ Կյանքի երկրորդ տարում երեխան կարողանում է ճանաչել առարկաների նման հատկանիշները և խմբավորել դրանք։ Մտավոր կարողությունների զարգացման գործում էական դեր է խաղում պրակտիկ գործունեությունը, որի միջոցով երեխան ընկալում է առարկաների իրական հատկությունները, դրանք անվանում բառերով։

Մեկ ու կես տարեկանից երեխաները տարբերում են երկրաչափական պատկերները։ Վաղ տարիքում դրվում են երեխայի անձի ձևավորման հիմքերը։ Նույն իր < <Ես>>-ը տարբերում է ուրիշներից, գործածում անձնական դերանուններ, որի շնորհիվ կազմավորվում են ինքնագիտակցության սաղմերը։ Երկրորդ տարվա վերջում զարգանում է կամածին հիշողության ընդունակությունը, երեխան կարողանում է առարկաները մտովի դասակարգել ըստ գույնի և ձևի։ Վաղ մանկական տարիքը երեխայի ակտիվ խոսքի զարգացման շրջանն է։ Մինչև մեկ ու կես տարեկանը երեխան յուրացնում է 30-40 բառ, մինչև 2 տարեկանը 100 բառ։

**

Մեկ տարեկան երեխան

Մեկ տարեկանը զարմանալի հասակ է։ Երեխայի մոտ փոխվում է ճաշակը, ուտելիքի նկատմամբ, վարմունքը շրջապատի մարդկանց հետ,վերաբերմունքը իր և ուրիշների հանդեպ։
Մեկ տարեկան երեխան մոլի հետազոտող է։ Նա խցկվում է ամենուրեք, մատը մտցնում բոլոր ճեղքերը, մագլցում է այնտեղ ուր հաջողվում է։ Փոքր առարկաները մտցնում է մեծերի մեջ, այնուհետև աշխատում է մեծ առարկաները մտցնել փոքրերի մեջ։
Նա ոչ մի րոպե չի նստում տեղում, եթե քնքծ չէ։ Դա ամեն ինչ իմանալու ձգտումն է։ Աշխուժությունը նրան անհրաժեշտ է, որպեսզի առանց հոգնելու մարզվի և ուսումնասիրի շրջապատը։
Մեկ տարեկանը նաև վտանգավոր հասակ է։ Ծնողները չեն կարող կանխել բոլոր դժբախտ դեպքերը, բայց կարելի է կանխել դժբախտ դեպքերից շատերը, եթե հայտնի են դրդապատճառները և աշխատել խելամիտ միջոցներով խուսափել դրանցից։ Հեռու դրեք թունավոր նյութերը, ամանով տաք ջուրը, թեյը, էլեկտրական սարքերը, դրեք բարձր տեղերում։ Մանր, սուր իրերը մի տվեք, որոնցով կվնասի իրեն կամ կուլ կտա։
Երեխաներին զերծ պահեք սարսափելի տեսարաններից ու վախեցնող ձայներից։ Ավելի լավ է որևէ բանով շեղել երեխայի ուշադրությունը,քան թէ սաստկացնել նրա վախը։ Մեկ տարեկանում երեխան դառնում է և՛ ավելի կախյալ, և՛ ավելի ինքնուրույն։
Մեկ տարեկան երեխան մի անհաղթահարելի ցանկություն ունի՝ ամեն ինչ անել իր ուզածով, հետազոտելու նոր վայրեր, ծանոթանալ նոր մարդկանց հետ։
Այսպիսով, մերթ հաղթում է անկախության ձգտումը, մերթ էլ ապահով զգալու պահանջը, և երեխան ձգտում է հերթով բավարարել այդ երկու պահանջները։ Մի քանի ամիս անցնելուց հետո իր փորձարարությունների ու հետազոտությունների մեջ երեխան դառնում է ավելի համարձակ ու վճռական։ Նրան դեռևս խիստ հարկավոր է մայրը, բայց արդեն ոչ այնքան հաճախ։ Նա առնում է ավելի ու ավելի անկախ, բայց նրա քաջությունը մասամբ պայմանավորված է այն համոզմունքով, որ ցանկացած պահին կարող է հույսը դնել մոր պաշտպանության վրա։ Անհիաժեշտ է հասկանալ, որ անկախությունը պայմանավորված է ոչ միայն այն ազատությամբ,որ տրամադրում եք երեխային, այլև ձեր կողմից ներշնչած անվտանգության զգացումով։
Այսպիսով, մեկ տարեկան երեխան կանգնած է ընտրանքի առաջ։Եթե նրան չխանգարեն, կամաց-կամաց կդառնա ավելի ինքնուրույն ու մարդամոտ օտար մարդկանց հետ,ավելի վստահ իր նկատմամբ, ավելի կենսուրախ։Բայց եթե երեխային զերծ պահեք մարդկանց հետ շփվելուց, շարունակ հովանավորեք նա կկպչի մոր փեշին, կամաչի անծանոթ մարդկանցից, կդառնա ինքնամփոփ։Անկախության մասին խոսք անգամ չի կարող լինել։
Երբ սկսի քայլել, ձեզ հետ տարեք զբոսանքի, առանց սայլակի։ Զբոսնեք անվտանգ վայրերում, որտեղ ստիպված չեք լինի շարունակ հետևել նրան, և որտեղ նա կարող է խաղալ ուրիշ երեխաների հետ ու ընտելանա նրանց։ Եթե գետնից վերցնի ինչ-որ բան, անմիջապես տեղից վեր թռեք,խլեք նրա ձեռքից և որևէ հետաքրքիր բանով շեղեք երեխայի ուշադրությունը։ Թույլ մի տվեք նրան ուտել ավազ ու հող, որովհետև կարող է առաջանալ մարսողության խանգարումներ և վարակվել ճիճուների ձվերով։ Եթե ամեն ինչ բերանն է դնում, տվեք նրան կոշտ պաքսիմատ կամ որևէ մաքուր առարկա, որ սիրում է ծամել,որպեսզի նրա բերանը զբաղված լինի։
Եթե սայլակում պահեք առողջ երեխային, որ կարողանում է քայլել, ապա դա կպահպանի նրան դժբախտ դեպքերից, բայց կկասեցնի զարգացումը և հնարավորություն չի տա դրսևորելու իր անհատականությունը։
Ժամանակ տվեք երեխային ընտելանալու օտար մարդկանց։ Այդ հասակի երեխան կասկածամիտ է ու չի վստահում օտար մարդկանց, մինչև չընտելանա նրանց։ Ուշադրությամբ զննելուց հետո նա կամաց-կամաց մոտենում է և ի վերջո փորձում բարեկամանալ,բայց յուրովի։ Շատ մեծահասակներ գլխի չեն ընկնում, որ հարկավոր է հանգիստ թողնել երեխային, մինչև ընտելանա իրենց։

Երբ ձեր երեխան սկսի լավ քայլել, կարող եք տանել զանազան տեղեր, որպեսզի հնարավորություն ունենա ընտելանալու անծանոթ մարդկանց։ Շաբաթ մեկ-երկու անգամ նրա հետ գնացեք խանութ։ Եթե հնարավոր է զբոսանքի տարեք այնտեղ, ուր խաղում են ուրիշ երեխաներ։ Առայժմ նա չի կարող խաղալ նրանց հետ, բայց երբեմն հաճելի է հետևել, թե ինչպես են խաղում մյուս երեխաները։ Եթե մեկ տարեկան երեխան ընտելանա մանկական միջավայրին, ապա սիրով կխաղա նրանց հետ, երբ ժամանակը գա, այսինքն՝ 2-3 տարեկան հասակում։ Եթե մինչև 3 տարեկան հասակը երեխան երբեք չի շփվել ուրիշ երեխաների հետ, շատ ամիսներ կպահանջվի մինչև ընտելանա նրանց։

Երեխայի ուշադրությունը հեշտ է շեղել և դա շատ հարմար է տհաճ երևույթներից խուսափելու համար։ Դա արեք վստահ և ուրախ տեսքավ։ Մի երկու րոպե նստեք նրա հետ, ցույց տվեք,թէ ինչպես կարելի է խաղալ նոր խաղալիքներով։ Անհրաժեշտության դեպքում վերցրեք այն, ինչ փորձում է վերցնել հակառակ ձեր արգելքի կամ էլ դուրս տարեք նրան սենյակից։ Այդպիսով պատշաճ ձևով, բայց հաստատապես հասկացնում են նրան,որ միանգամայն համոզած եք, թե չի կարելի խաղալ այդ առարկաներով։ Մի դիմեք վիճաբանությունների, ուլտիմատումների, սպառնալից հայացքների և մի բարկացեք։ Դժվար թե հասնեք ձեր նպատակին, դրանով միայն կսաստկացնեք երեխայի համառությանը։
Ծնողի խոհեմությամբ, նվիրվածությամբ, անսահման սիրով և հետևողականությամբ միայն կարելի է հասնել երեխայի արդյունավետ ևճիշտ դաստիարակությանը։

**

Խաղ և մարդամոտություն

Ամենալավը հասարակ խաղալիքներն են

Սովորաբար երեխաներին ավելի են դուր գալիս հասարակ խաղալիքները և դրանցով ավելի երկար են զբաղվում։ Դրա պատճառը ոչ թե երեխաների անպահանջկոտությունն է, այլ հարուստ երևակայությունը։ Որքան շատ բան կարող է սարքել երեխան սովորական ստվարաթղթե տուփից։ Դա և՛մահճակալ է, և՛ տուն, և՛ բեռնավտո, և՛ տանկ, և՛ ամրոց, և՛ ավտոտնակ։
Սկզբում ապահովեք նրան հասարակ խաղալիքներով, այնուհետև ըստ նրա ճաշակի և զարգացման կարողություններին գնեք ավելի բարդ խաղալիքներ։
Մեկից երկու տարեկան հասակի երեխան հափշտակությամբ մի առարկան մտցնում է մյուսի մեջ ու հրում կամ քաշում սենյակով մեկ։ Սկզբում երեխաները սովորում են առարկաները հրել դեպի առաջ, իսկ հետո քաշել իրենց ետևից։ Երկու տարեկան հասակում երեխային ավելի հետաքրքիր է նմանվել մեծահասակներին ու մեծ երեխաներին։ Սկզբում նա ընդօրինակում է մայրիկին ու հայրիկին։ Երկու տարեկանից հետո նրա երևակայությունը դառնում է ավելի ստեղծագործական։ Երեխաների հետ խաղալիս մեծահասակները ակամա խաղը շատ բարդացնում են։ Մի շտապեցրեք երեխային։ Երեխային շտապեցնելով, ստիպում եք նրան իրեն համարել անձեռնահաս,որ խիստ վնասակար է։ Ձեր հետ խաղալիս երեխան հաճույք կզգա, եթե խաղաք նրա մակարդակին համապատասխան։ Թող ինքը ցույց տա, թե ինչպես պետք՞ է խաղալ։ Օգնեք երեխային,եթե ձեզանից օգնություն է խնդրում։Եթե գնել եք այնպիսի խաղալիք, որ շատ բարդ է նրա համար,կամ թույլ տվեք, որ խաղա, ինչպես ինքն է հարմար գտնում,կամ պահեք այնքան ժամանակ մինչև երեխան մեծանա։

Սովորեցնել երեխային բարի լինել

Եթե ձեր երկու տարեկան երեխան չի ցանկանում բաժանվել իր սեփականությունից , ապա այդ տարիքի համար նա իրեն պահում է միանգամայն նորմալ։ Նա բարի կդառնա աստիճանաբար, երբ սովորի սիրել օտարներին։ Եթե ստիպեք նրան տալ իր թանկագին սայլակը, հենց որ դրա կարիքն զգա մի այլ երեխա, նա կվճռի, որ ամբողջ աշխարհը՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները դեմ են իրեն և ուզում են խլել իր գանձը։ Նվազեցնելու փոխարեն դա միայն կսաստկացնի նրա սեփականատիրական զգացմունքները։
Երեք տարեկան հասակում երեխան մեծ բավականություն է զգում ուրիշ երեխաների հետ շփվելուց։ Դուք կարող եք օգնել նրան։Առաջարկեք այսպիսի խաղ․< <Սկզբում թող Կարենը քշի, իսկ Աննան նստի սայլակում,այնուհետև Աննան քշի, իսկ Կարենը կնստի>>։ Այդ ժամանակ երեխան հաճույքով կտա իր խաղալիքերը, չհամարելով դա տհաճ պարտականություն։
Վաղ հասակի երեխաներին կոլեկտիվում դաստիարակելու փորձը ցույց է տվել, որ իրար հետ շփվելու դրական ձևեր հաղորդելը հաջողությամբ իրականացվում է նաև կյանքի երկրորդ տարում, եթե երեխաներին մշտապես սովորեցնեն փոխանակել խաղալիքները և իրար հետ կիսել համեղ պատառները։

Երեխաներին բարություն սովորեցնելիս հարկավոր է զգուշությամբ ընտրել պահը, օգտագործելով երեխայի համեմատաբար < <գոհ>> վիճակը։Պետք է խուսափել < <մեծ զոհաբերություններից>>․չառաջարկել բաժանվել այն խաղալիքից, որին առանձնապես կապված է։

Օգնել երեխային մարդամոտ դառնալ

Որոշ ընտանիքներում առաջնեկն ավելի շատ ուշադրություն ու խնամք է ստանում քան պետք է նրան, առանձնապես 6 ամսականից հետո,երբ ի վիճակի է ինքնուրույն զվարճանալ։
Անխոնջ ուշադրության չդադարող հեղեղը երեխային վնասում է երկու տեսակետից։ Առաջին,նա մեծանում է, իրեն համարելով տիեզերքի կենտրոնը և սպասում գովասանքների, անկախ այն բանից,գովելու արժանի է, թե ոչ։ Երկրորդ,նա հնարավորություն չի ունեցել ինքնուրույն զբաղվել, լինել մարդամոտ ու բարեհամբույր օտար մարդկանց հանդեպ։
Փաղաքշանքն ու ուշադրությունը միանգամայն անհրաժեշտ են երեխային։ Բայց մի խանգարեք նրան ինքնուրույն խաղալ,մինչև չձանձրանա։ Աշխատեք որքան հնարավոր է քիչ միջամտել,ցուցմունքներ տալ, բարկանալ, անհանգստանալ։ Հնարավորություն տվեք երեխային,որ ինքը խոսի ձեզ հետ։ Երբ ձեզ մոտ հյուրեր են գալիս, անմիջապես մի ցուցադրեք երեխային, ժամանակ տվեք,որ ընտելանա հյուրին ու ինքը ծանոթանա։ Երբ երեխան մոտենում է ձեզ ու խնդրում խաղալ իր հետ կամ պարզապես գգվել, քնքուշ ու բարյացակամ եղեք նրա հետ, բայց երկար մի պահեք ձեզ մոտ, երբ ուրիշ զբաղմունք գտնի։
Երբեմն առաջին երեխան մեծանում է ինքնամփոփ այն պատճառով, որ ծնողները չափազանց լուրջ են վերաբերվում իրենց ծնողական առաջին փորձին։ Չափից ավելի անհոգությունն ավելի լան է, քան չափից ավելի լարվածությունը։

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
**

Ագրեսիվություն և Ամաչկոտություն

Ծնողները հաջախ անհանգստանում են, երբ երկամյա երեխան քաշում է ուրիշի մազերը կամ չորս ամյա երեխան սպառնում է իր խաղալիք ատրճանակով։ Եվ անհրաժեշտ են համարում անհապաղ կանխել այդ ագրեսիվ գործողությունները։ Դա թող չանհանգստացնի ծնողներին։ Քայլ առ քայլ երեխան ինքն է սովորում այդ ամենը իր բնավորության զարգացմանն ու կատարելագործմանը զուգընթաց, ինչպես նաև ծնողների հետ բարյացակամ փոխհարաբերությունների օգնությամբ։ Ժամանակի ընթացքում երեխան սովորում է իր բուռն զգացմունքները վերածել խաղի։

Պատերազմ խաղացող երեխան ավելի շուտ կարող է բարի մարդ դառնալ, քան նա, ով կուտակելով թշնամական զգացմունքները, ոչ մի ձևով չի արտահայտում դրանք։
Եթե երկամյա երեխան խփում է ուրիշի գլխին, չորս տարեկանը ձևացնում է, թե՛ հրացանով կրակում է ձեզ վրա, տաս տարեկան երեխան հաճույքով պատմվածքներ է կարդում պատերազմի մասին, նրանք բոլորն էլ անցնում են իրենց ագրեսիվ բնազդների զարգացման ու սանձահարման անհրաժեշտ փուլերով, որոնք նրանց դարձնում են արժանի քաղաքացիներ։
Չափից ավելի ագրեսիվությունն անհրաժեշտ է զսպել։ Եթե հնարավոր չէ վերահսկել, հարկավոր է փնտրել պատճառները։
Լինում է այնպիսի ժամանակաշրջան, երբ 3-4 տարեկան երեխաներին դուր է գալիս կրկնել հայհոյանքներ։

Ինչպե՞ս վարվել

Լավ կլինի ցույց չտալ, թե անհարմար եք զգում։ Դա չափազանց խիստ ազդեցություն կթողնի հատկապես ամաչկոտ երեխայի վրա։ Բայց, մյուս կողմից, չպետք է լուռ նստեք ու լսեք։ Դուք կարող եք խստությամբ ասել նրան, որ մարդկանց մեծ մասին, այդ թվում նաև ձեզ, հաճելի չէ լսել նման խոսքեր, և դուք չեք ուզում, որ նա օգտագործի դրանք։

Եթե երեխան ամաչկոտ է, ուրեմն նա չի եղել մանկական միջավայրում և չի շփվել երեխաների հետ։ Մեծ մասամբ դա ժամանակավոր բնույթ է կրում։ Եթե երեխան մշտապես շփվի ուրիշ երեխաների հետ,կսովորի զայրանալ ու պաշտպանել սեփական իրավունքները։ Բայց մայրը խելացի կվարվի, եթե չխղճա ու չկարեկցի նրան, երբ երեխան լացով վազի իր մոտ, ծեծկռտուքի ժամանակ չպաշտպանի, խորհուրդ չտա խաղալիքը թողնել, այլ հանգիստ առաջարկի նրան գնալ ու ետ վերցնել։

Մեկ տարեկան երեխան հաճախ կծում է մորը։ Դա բնական է, նրա ատամները ծկթում են։ Երկուսից մինչև երկուսուկես տարեկան հասակում ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան հաճախ է կծում երեխան և առհասարակ ինչպես է պահում իրեն։

Եթե երեխան շատ հաճախ է նյարդայնանում և այդ ժամանակ առանց էական պատճառի կծում ուրիշի երեխաների, նշանակում է ինչ-որ բան կարգին չէ։ Գուցե տանը չափազանց խիստ են վարվում նրա հետ ու շարունակ դիտողություն անում, այնպես որ երեխան միշտ նյարդային լարված վիճակում է։ Հնարավոր է, որ շատ քիչ է շփվում երեխաների հետ և կարծում է, թե նրանք վտանգավոր են իր համար։ Գուցե խանդում է նորածնին, որ վերջերս է հայտնվել տանը և իր վախն ու անբարյացակամությունն ուղղում դեպի ուրիշ երեխաները։

Փորձեք գտնել իրական պատճառները, և ձեր հետևողական հոգատարությամբ կանխել այն։ Եթե երեխան ուժեղ դիպչում է որևէ բանի կամ վնասվում, ուզում է, որ իրեն սփոփեն։ Մի վախեցեք , սփոփեք երեխային, դրանից նա երես չի առնի։ Բայց մի ընդգծեք դիպվածը։ Հենց որ մի քիչ ուշքի գա, որևէ բանով շեղեք նրա ուշադրությունը ։

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ