ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, August 28, 2016 11:29 - չքննարկված

Մկրտիչ Մսըրլեանի կյանքն ու գործունեությունը ներկայացրել է` գրքի տեսքով նրա զավակ` Զավեն Մսրլեանը:

փոքր-3ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վահան Թեքեյան կենտրոնում կայացավ Գուրգեն Յանիկյանի գործունեությանը նվիրված, ինչպես նաև հայ-թուրքական հակամարտությանը նվիրված գրքի նաև մասնավորապես Մկրտիչ Մսըրլեանի կյանքի ու գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը:
Մկրտիչ Մսըրլեանի կյանքն ու գործունեությունը ներկայացրել է` գրքի տեսքով նրա զավակ` Զավեն Մսրլեանը: Մկրտիչ Մսըրլեանի կյանքն ու գործունեությունը տարածվում է 1898-1979 թվականները: Նա մի աստղ էր , որ երկու տասնյակ տարիներ փայլեց Լիբանանյան երկնակամարի վրա, նրա ներդրումը մեծ եղավ հատկապես համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին, նա ոչ միայն գշխավորում էր շատ կազմակերպություններ, այլ նաև նրանց մղիչ ուժն էր: Անի և Թորանեան
Մկրտիչ Մըսրլեանը , ասում էր, որ ներելի չէ լինել, այլամերժ ու միակողմանի նա կողմ էր անաչառ և ճշմարիտ խոսքին: Նա կարճատև ժամանակաշրջանում ծավալեց բուռն գործունեություն, իսկ նրա հեռացումը ասպարեզից, ասես ակամա բերեց Պաղեստինի անկմանը:
Գիրքը լույս է տեսել նրա զավակների ծախսով և սպառվել տարիների ընթացքում:

**

Իսկ ներկայիս սփյուռքահայերի մտահայեցողությունը, նրանց հոգին ու սիրտը հայելու նման անդրադարձավ , իսկական հայ Թորոս Թորանեանի խոսքում:
Քչերը են այստեղ հասու սփյուռքի մտքին, սակայն Թորոս Թորանեանը մարգարտի հատիկների նման, բացեց նաև Հայաստանից հեռու ապրող հայի կերպարը`, ձգտումն ու ուժը, այս կյանքը դեպի լավը փոխելուն միտված նրանց նպատակների բարեկամության ու բարերարության շնորհները:

Շատ դիպուկ էին Թորոս Թորանեանի հուշերը, խոսքը` ուղղված, հայ ազգին, հայ ազգի շարժիչ ուժին` երիտասարդությանը: Նրա խոսքը ինքնին ազդեցիկ էր, հասու մարդու սրտին, նաև անկեղծ ու անմիջական, տարիքն ` առինքնող, թեև նա իրեն համարում էր դահլիճում ամենից երիտասարդը` միայն ճերմակած մազերով:

Նա շատ է հավատում երիտասարդին, որ գուցե հիմա , երբ ինչպես միշտ կան թշնամիներ, իսկ մշտականն է նրանց շարքում Օսմանյան Թուրքիան, երիտասարդները կպայքարեն, որը գրչով, որը զենքով, որ հրեշը բնից նորից դուրս չգա:
Նա նաև արժևորեց հայ կնոջը, նշելով, որ նա միայն տնային տնտեսուհի չէ, այլ կարող է լինել իսկապես հեղափոխական, այսինքն գաղափարական առաջնորդ: Թորոս Թորանեանը այսպիսին է տեսնում հայ կնոջ կերպարը:
Շատ ազդեցիկ էր նրա խոսքերը, հոգեբուխ, անգամ անժամանակ հեռախոսազանգերը` չփոխեցին նրա կրակոտ ձայնի ելևեջները, որով նա ձգտում էր մեզ հաղորդել իր սրտի կրակը, իր նպատակների կատարողներին գտնել մեզանից յուրաքնաչյուրիս մեջ:
Եվ իմ խոսքը ավարտում եմ գրքի բնաբանը հանդիսացող Շահան Շահնուրի բանաստեղծությամբ.
Ազգ կռվե ամբողջութեամբը քու միսերուդ,
Եթե միսերդ ինկան պատառ-պատառ`
Կռվե’ դնդերներովդ, ջիղերո’վդ, երկներո’վդ,
Եթե պայքարը զանոնք լափեց `կռուե ոսկորներովդ,
Եթե ոսկորներդ փշրուեցան` կռուե ծուծո’վդ,
Եթե ծուծ չմնաց` կռուե աճիվներո’վդ,
Եթե ատոնք ալ տարտղնուեցան, կորսուեցան, չքացան,
Այն ատեն` կռուե ա’զգ ` հերոսո’վդ:

ԱՆԻ ԽԱՉԱԴՐՅԱՆ

Երվան, 20. Օգոստոս. 2016



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ