ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 26, 2016 15:52 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տաթեվ Սուքիասյան (2)ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՍՊԱՍՈՒՄ
Սպասումներիս քարավանը լուռ
Առաջ է գնում հեգեմաշ քայլքով,
Տալիս է միայն անթաքույց մրմուռ
Ու տանում ինձնից արևներս լուրթ:

Իբրև իմ կյանքի մենիշխան ու տեր,
Դարձրել է ինձ լուռ կամակատար,
Արշալույսներս բացվում են իր հետ,
Մայրամուտվում եմ իրենով լցված:

Սպասումներիս քարավանը լուռ
Գնում է անվերջ՝ չկա հանգրվան,
Իր քայլքով տանջող կյանքս է լցնում
Եվ ստիպում ապրել, և ստիպում հուսալ…

***
Երբ սիրտդ լացի, բայց դեմքիդ վրա ժպիտ նկարես,
Երբ շունչդ փակվի, բայց դու շատերի շունչը համարվես,
Փակի՛ր աչքերդ ու անէացիր, հեռացի՛ր քեզնից,
Պոկվի՛ր քո մարմնից ու փորձիր նայել ինքդ քեզ հեռվից:

Ու դարձիր մի պահ ինքդ քո կյանքի լուռ հանդիսատես,
Դարձի՛ր դատավոր, դարձի՛ր հոգեբան ու ամենատես,
Ու դի՛ր նժարին հոգեմաշ ցավն ու պահը ցնծագին,
Հենց միայն այդ ժամ կզգաս կշիռը քո կյանքի անգին:

Ուրիշի ցավը միշտ հեշտ է թվում՝ բա՛ն չկա, կանցնի՛,
Ուրիշի դավը միշտ ենք անիծում՝ ինքդ էլ մի՛ փորձիր,
Ուրիշի փոքրիկ հաջողությունից մնում ենք ապշած,
Ուրեմն մեկ-մեկ ապրի՛ր քո կյանքը դու ուրիշացած:

***
Գիտությունը զարգացել է՝
Հասնելով տգիտության,
Թացն ու չորը խառնվել են,
Չկա այլևս սահման:

Խզբզոցը գիրք է դառնում՝
Կոչվելով նոր պոեզիա,
Մեր պատմությունն ենք խարխլում,
Իբր կերտում ապագա:

«Նոր»-ի քողով ծածկվելով՝
Փշրում ենք ամեն հին բան,
Մոռանալով, որ հարկերը
Ամուր հիմքեր պիտ ունենան:

Այն, ինչ եկել, մեզ է հասել՝
Կառուցված էր ճիշտ հիմքից,
Մենք էլ փորձենք նույնը անել,
Որ չերկյուղենք գալիքից:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ