ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 26, 2016 15:46 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԵԼԱՆՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՄԵԼԱՆՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մելանյա Գ
***
Հոգիս կարոտ,
Հոգիս թախծոտ,
Ամեն գիշեր
Տխուր է,
Ձայնս կտրած`
Թափառ ,մոլոր,
Տխուր, տրտում
Քայլում եմ…
Սերս փնտրում
Ու չեմ գտնում,
Արի՛, յա՜ր ջան ,
Խնդրո՜ւմ եմ…
Ձա՛յն տուր սրտիդ,
Ոտքի՛ կանգնիր
Ու դեմ վազիր
Իմ սիրուն,
Թող փաթաթվի
Ու գուրգուրի`
Գիրկը առնի
Իր սիրուն..
Դատարկ գիրկը`
Խենթությունով,
Սիրո կանչով
Պարուրի…
Հույսո՛վ, լույսո՛վ
Սիրո ճամփեն
Թո՛ղ իր յարին
Հասցնի…

***
Մի՛ լռիր, սե՜ր իմ,
Ասա՛ ինչ որ կա սրտիդ թրթիռի
Ամեն մի զարկում,
Խոսի՛ր բարձրաձայն ու շատ համոզիչ,
Որ ձայնդ մնա իմ հիշողության
Ամեն անկյունում…
Մի՛ լռիր, սե՜ր իմ,
Խոսի՛ր աչքերով, եթե չես գտնի բառեր տեղակի,
Խոսի՛ր ձեռքերով` սրտիցդ բխած գորովանքներով…
Մի՛ լռիր, սե՜ր իմ,
Կօգնեմ, որ խոսես,
Կուզե՞ս ես կասեմ`
Ես սիրում եմ քեզ … դու շարունակիր,
Թեկուզ շշնջա դու իմ ականջին`
Իմ սե՜ր…իմ միա՜կ…իմ անմեղությո՜ւն…
Ու ես կհալվեմ քո աչքի առաջ,
Կդառնամ լավա, հալած սառույցի խոշոր մի կտոր,
Կհոսեմ որպես ժայռերից բխող գետակ սառնորակ,
Միայն թե խոսի՜ր, մի՛ լռիր, սե՜ր իմ,
Միայն թե ասա «սիրո՜ւմ եմ, սե՜ր իմ»:

***
Մի՛ ամաչիր, ի՛նձ մոտեցիր,
Ձեռքս բռնիր, այնպե՜ս նայիր,
Որ աչքերս ակամայից
Քո աչքերին հյուրընկալեն,
Որ ձեռքերս՝ անդամահատ, քեզ ենթարկվեն,
Որ հայացքս բացի քեզնից ուրիշ մեկին էլ չտեսնի…
Անէանամ ու ծվարեմ հոգուդ խորքում,
Քո ձեռքերը իմը դառնան ու ինձ գրկեն,
Որ քո գրկում զգամ մանուկ ու լուռ լացեմ…
Դու գուրգուրես ու նրբությամբ
Արցունքներս դու չորացնես քո ձեռքերով …
Ու կլռեմ `
Արցունքներիս տակից միայն
Հեզ ժպտալով…
Ձեռքս բռնի՛ր ,այնպես արա,
Որ չկորե՜մ … չմոլորվե՜մ… չկործանվե՜մ,
Միայն ապրեմ, շիտակ քայլեմ,
Քեզնով ապրեմ ու քե՛զ սիրեմ անմնացորդ…



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ