ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 5, 2016 15:05 - չքննարկված

Ուսուցչի Դերն ու Նշանակությունը: ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

Սոֆյա Արզոյան (2)ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
կենսագրություն

Սոֆյա Ռաֆիկի Արզոյանը ծնվել է 1972թվականի Մայիսի 27-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
1979թ. սովորել է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան անվան թիվ 1 դպրոցը և 1989թ-ին ավարտել այն։ 1988-1989թթ-ին ընդգրկվել է Վարդենիսի թիվ 1 դպրոցի< <Շկոլնիկ>> արտադրական բրիգադում։
1989թ-ին ընդունվել և 1995թ-ին ավարտել է Երևանի Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի< <Ագրոնոմիա>> ֆակուլտետի հեռակա բաժինը։ Ստացել է < <Գիտնական ագրոնոմ>> որակավորում։
1991թ. ընդունվել է և 9 ամիս աշխատել է Վարդենիսի Միջտնտշին ձեռնարկությունում՝ որպես տնտեսագետ։
1991-1999թթ. աշխատել է Վարդենիսի թիվ 65 ՄՊՏՈՒ-ում, որպես Կենսաբանության և Քիմիայի ուսուցչուհի։ Համատեղության կարգով, 1996-2006թթ. աշխատել է Երևանի Կիրառական Բիոտեխնոլոգիայի Վարդենիսի ուսումնական կենտրոնում, որպես տնօրենի օգնական։
1999-2003թթ. աշխատել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որպես Քիմիայի և Կենսաբանության ուսուցչուհի։ Մասնակցել է դպրոցում գործող համակարգչային դասընթացներին։
2006թ-ից մինչ այսօր աշխատում է Վարդենիսի< <Բադեյան>> պետական քոլեջում, սկզբնական շրջանում Քիմիայի դասախոս, 2015թ-ից < <Կաթի, յուղի և պանրի արտադրության տեխնոլոգիա >> խմբի վարպետ։
2003թ. մասնակցել է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ ( Այռեքս) ամերիկյան կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորող < <Միջին դասարանների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (ՄԴՈւՎԾ)>> շրջանակներում անցկացված դասընթացներին։
2004թ.մասնակցել է< <Հայկական Կարիտաս>> ԲՀԿ- ի կողմից իրականացված համակարգչային արագացված դասընթացներին։
2006թ. մասնակցել է < < Բիզնես Կոնսալտ>> ՓԲԸ կողմից կազմակերպված< <Հաշվապահական Հաշվառում համակարգչի կիրառմամբ>> մասնագիտական դասընթացներին։
2009թ. մասնակցել է Գերմանական< < INWENT>> կազմակերպության կողմից կազմակերպված< < Employment- oriented Qualification in Key Sectors of Economic Development in ARMENIA>> վերապատրաստման դասընթացներին։
2010, 2011թվականներին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության , Կրթության ազգային ինստիտուտի< <Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն>>- ի կողմից կազմակերպված< <Կարողությունների ձևավորմանը միտված մոդուլային ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի կազմակերպումը և իրականացումը>> թեմայով վերապատրաստման դասընթացներին։
2012թ. մասնակցել է ԿԳՆ կողմից կազմակերպված< < Կարողությունների ձևավորմանը միտված ՊԿԶ համապատասխան ուսումնառության գործընթացի պլանավորում, արդյունքների գնահատում>> թեմայով վերապատրաստման դասընթացներին։
2013թ.մասնակցել է ԿԳՆ կողմից կազմակերպված< < Արդյունքի ձևավորմանը միտված ուսումնական ծրագրերով ուսումնառության կազմակերպում և իրականացում>> թեմայով վերապատրաստման դասընթացներին։
2013թ. մասնակցել է < <Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> (LIFE) ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
2014թ. մասնակցել է ԿԳՆ կողմից կազմակերպված< < Կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում>> թեմայով վերապատրաստման դասընթացներին։
2015թ.մասնակցել է ԿԳՆ կողմից կազմակերպված < < Նախնական մասնագիտական և Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման>>, < <Պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացում>> ծրագրով վերապատրաստման դասընթացներին։
Ամուսնացած է և ունի երկու որդի։
Ունի նախասիրություն՝ հելյոնագործությամբ է զբաղվում ։

ԿԱՆԹԵՂ

**

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

Ուսուցչի Դերն ու Նշանակությունը

Ուսուցիչը առաջին հերթին պետք է լինի հոգեբան, հասկանա երեխաների հոգեկան աշխարհը և կարողանա ազդել նրանց հոգու վրա։
Անկարող երեխա չկա, կա ոչ հմուտ ուսուցիչ։

Լավ ուսուցիչը պետք է կարողանա անհատապես (ամեն մի երեխային յուրովի) մոտեցում։ Կարողանա ներթափանցել երեխաների հոգեբանության մեջ; հասկանալ նրանց հոգեկան աշխարհը; փորձել ընկերանալ և շատ նրբորեն ազդել և զարգացնել։

Ուսուցիչը ոչ միայն պետք է լավ տիրապետի իր առարկային այլև ունենա նրբանկատություն; մանկավարժական տակտ և վարպետություն։
Երեխաների դաստիարակության մեջ մեծ դեր ունի ընտանիքը; ինչքան կրթված է լինում ծնողը ; այնքան դաստիարակված է լինում երեխան։

Կրթական օջախներում երեխաներին պետք է սովորեցնել ընկերասիրություն ու փոխօգնություն; համախմբվածություն; հանդուրժողականություն; պարտքի ու պատասխանատվության բարձրացում հանուն ընդհանուր նպատակի։

Աշակերտի կրթության վրա մեծ ազդեցություն է ունենում երգն ու երաժշտությունը; ֆիզիկական կուլտուրան; մշակույթը և արվեստը։
Ուսուցիչի առաքելությունն է երեխայի մեջ զարգացնել գեղեցիկը և լուսավոր տեսնելու կարողությունը; այսինքն հոգևոր ուսուցումը:

Եվ իմ կարծիքով շատ կարևոր է առաջին տպավորությունը թողնել աշակերտների մոտ։ Ուսուցիչի կիրթ վարվեցողության;կոկիկ արտաքին տեսքով և բարեհամբյուր մոտեցմամբ։

**
Երեխաի Իրավունքները

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի երջանիկ մանկության, և դրա հիմքը երեխայի կյանքի առաջին իսկ օրերից դնում եմ ծնողները։

Մեծերի անմիջական ազդեցությամբ է, որ հայտնվում է երեխայի առաջին ժպիտը,սկսվում է նրա առաջին ծանոթությունը շրջապատող առարկաների հետ, բացվում է լեզուն։

Շատ կարևոր է, որ երեխայի հոգում զարգանա վստահություն սեփական ունակությունների նկատմամբ, որ նա հավատա իր կարողության՝ մեծերի հետ մասնակցելու ընտանիքի ողջ կյանքին։

Այնպես պետք է անել, որ ընտանիքում երեխաների կատարած աշխատանքը բխի հոր և մոր կյանքը թեթևացնելու անկեղծ մղումից։
Ծնողների հոգսերը և ուրախությունները պետք է տուն մտնեն այնպես, ինչպես և երեխաների հոգսերն ու ուրախությունները։

Այդպես են առաջանում մտերմիկ փոխհարաբերությունները հոր և մոր , երեխաների և ծնողների միջև։ Այդպիսի փոխհարաբերությունները դառնում են աճող մարդու վարքագիծ և բնավորության շատ կարևոր գործոն։

**

Որքան մեծանում են երեխաները, այնքան ավելի են բարդանում կյանքի առաջադրած հարցերը։

Ցավոք ծնողները, միշտ չէ, որ բավարար ուշադրություն են նվիրում երեխայի հոգեկան աշխարհին և հարգանքով են վերաբերվում նրա մտքերին ու ապրումներին։ Եվ դա շատ հաճախ կատարում են անգիտակցաբար։ Իսկ արդյունքում երեխաներն աստիճանաբար ընտելանում են դրան, դառնում ինքնամփոփ, անհաղորդ։

Առաջին հայացքից անմեղ թվացող բաներով հաճախ ավելի ենք մեզնից հեռացնում մեր երեխաներին։

Մենք նրանց կոպտում ենք, խոսքը կտրում, հաճախ լինում ենք անարդարացի։ Իսկ նրանք միշտ մեզ ներում են և նորից դիմում են մեզ, որովհետև ծնողները նրանց միակ հարազատներն են։

Ի՞նչ անել …

Երեխայի վրա բարկանալու փոխարեն փորձենք միասին շտկել սխալները։ Բարեկամաբար առաջարկենք նրան միասին վերացնել այդ անկարգություն։ Եվ կտեսնենք, որ փոքրիկը կոգեշնչվի և խանդավառությամբ կսկսի կարգի բերել թափածը։

Ֆիզիկական աշխատանքի հակման խրախուսումը մարդու երջանկության ու զարգացման մշտական, կարևորագույն գործոններից է։ Եվ երեխաների դաստիարակության գործում շատ արդյունավետ միջոց։

Չընդատենք երեխային, լսենք նրան երբ խոսում է, իսկ սխալների ուղղումը թող մնա հետո։
Խրատ տալու փոխարեն օգտագործենք խաղաղ , ուրախ խոսակցություն և երեխան ավելի գոհ կլինի։

Մեր երեխաները լավն են, բարի, հետաքրքիր։ Եվ մենք՝ ծնողներս պետք է հոգ տանենք, որ նրանք այդ իմանան։ Երեխաները տանը իրենց հանգիստ ու ջերմ մթնոլորտում պետք է զգան։ Պետք չէ, որ երեխաներից թաքցնենք մեր ՍԵՐԸ:
Դրանից նրանք երես չեն առնի, պարզապես երջանիկ կլինեն։

**

Երեխաներին դաստիարակելու ընթացքում ծայրահեղության մեջ չպետք է ընկնել։
Շարունակ հոգ տանելով երեխայի մասին մի մոռացեք ձեզ։ Չափազանց ինքնազոհությունն օգուտ չի տա ոչ ձեզ, ոչ ձեր երեխային։
Ձեզ շատ բանից զրկելով, դառնում եք ջղային, դյուրագրգիռ, որը անկասկած, կանրադառնա և երեխայի վրա։

Հարկավոր է ավելի համբերատար լինել, առավել նրբանկատ։
Երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելով, մի մոռացեք պահանջկոտ լինել և ձեր նկատմամբ։ Աշխատեք միշտ օբյեկտիվ և արդարամիտ լինել։ Եղեք հետևողական, սկզբունքային։

Հաստատակամությունը ծնողական սիրո անհրաժեշտ մասն է։ Մի համառեք երեխայի հետ ձեր փոխհարաբերություններում, նրան մի չարացրեք։
Սկզբունքայնությունը պետք է դրսևորել ոչ թե մանրուքներում, այլ կարևոր, առանցքային խնդիրներում։

Իսկ երբ դուք դառնացած եք, ծանր վիճակում եք, հիշեք, ոչ թե դուք եք ձեր խնամքով և ուշադրությամբ երջանկացնում երեխային, դա ձեր ծնողական պարտականությունն է, այլ երեխան է ձեզ երջանկացրել իր աշխարհ գալով։

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ

Հունիս 27. 2016



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ