ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, April 3, 2016 18:38 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

Վիոլտա ԼապտևաՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

**

ԻՆՁ ԷԼ ՀԵՏԴ ՏԱՐ

Մի՛ գնա, հոգի՜ս․
Առանց քեզ հույսս քիչ-քիչ կմարի,
Օրը առանց քեզ դանդաղ կճաքի,
Եվ ես կդառնամ ինքնաոչնչացման մենավոր վկա,
Ով առանց վախի, ահ ու սարսափի
Մաքառում է ընդդեմ չարաբեր բախտի:
Մի՛ գնա, հոգի՜ս,
Առանց քեզ այս խորթ աշխարհի խորքում
Ես կմոլորվեմ ու կհայտնվեմ
Ես-ը կործանող անդունդի եզրին,
Չէ որ իմ ես-ը քեզնից է բխում,
Եվ քեզնով ապրում:
Մի՛ գնա, հոգի՜ս,
Իսկ թե գնալդ անխուսափելի է,
Ինձ էլ հետդ տար․
Դու քեզ ինձանից մի՛ զատիր, հոգի՛ս՝
Ինձ լոկ թողնելով հույսերի տարափ․
Չէ՞ որ հավատիս մատուռը վաղուց
Քանդվել է երկմտանքների շառաչող քամուց;
Իսկ հույսս անսանձ առաջ է վազում,
Թողնելով ինձ անցյալի բովում՝
Այնքան արագ է առաջ սլանում:
Մի՛ գնա, հոգի՛ս,
Ինձ անհույս մի՛ թող,
Որպես ապավեն ինձ էլ հետդ տա՛ր:

**

ԱՂՈԹՔ

Հույսիս ամրոցից լոկ բեկորներ են մնացել,
Իսկ ես, հույսի շվաքում
Մի բուռ հավատ պահելով,
Աղոթում եմ Բարձրյալին՝
Լոկ փշրանք հույս խնդրելով․
-Խնդրում եմ քեզ, ո՜վ Աստված,
Հոգիս ինձնից մի՛ զատիր,
Ընդունի՛ր ինձ այս մարտում՝
Որպես արդար նահատակ,
Բայց ինձ՝ որպես նահատակ
Մի՛ մատաղիր անցյալին:
Մարտն այս զորեղ, ահազանգ
Ողջ արյունս կքամի,
Մարտը սրտի և հոգու
Կավարտվի մեկ ավարով՝
Ինձ ինձանից զատելով,
Ես-ս ինձնից խլելով:

**

ԵԹԵ ՍԻՐԵԻՐ

Քեզ ունենալու և չունենալու մեջտեղում գամված՝
Չեմ կարողանում քայլեր կատարել,
Դեպի քեզ տանող ճամփան քարքարոտ,
Անքեզության մեջ մոլորվել եմ ես
Եվ խելագարվել քեզ չունենալու
Եվ ունենալու խրթին քառուղում:
Սեր և տառապանք, թախիծ ու տանջանք
Ինձ կլանել են, ներծծել անձայն
Քեզ չունենալու մտքերում պարփակ,
Եթե դու միայն մի քիչ սիրեիր
Եվ չլինեիր շռայլ խոսքերից,
Այլ արարքներդ հավատաշաղախ սիրուս ձոնեիր,
Ես չէի լինի անքեզ ու դատարկ,
Ես չէի լինի քեզ չունենալու և ունենալու մեջտեղում գամված՝
Որպես մոլորյալ՝ կույս զգացումների խաչերին գամված:
Եթե սիրեի՜ր, մի՜ քիչ սիրեիր,
Այս խորթությունը ինձ չէր վերծանի,
Ինձ չէր պարուրի անհայտ հույզերով:
Եթե սիրեի՜ր,
Ինձ կհամարեիր դու անհրաժեշտություն:
Եթե սիրեի՜ր…
Չէիր հեռանա ետ գալու հույսով,
Այլ կտանեիր ինձ իմ ներկայից
Դեպի մենքություն,
Պայծառ ապագա:

ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ