ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, April 3, 2016 18:23 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

Մարո ԵրկնափեշյանՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**

Խոտն էլ աղոթք ուներ մի`
Երկնքին հղած,
Ինքն իր հետ էր մրմնջում `
Անձրևից պահված…

Ի՞նչ տեսիլք էր, որ տեսավ
Հնձվելուց առաջ,
Հրեշտակը երբ հասավ՝
Գերադին քաղած…

Վեր էր թռել շաղի մեջ`
Քրտինքում կորած,
Ու պատմում էր առվի հետ`
Ներքուստ խռոված…

Ի՞նչ պատգամեց, չիմացա,
Ջրի հետ գնաց,
Ի՞նչ երազանք նա ուներ,
Ինձ գաղտնիք մնաց…

**

Քեզ հավատարիմ
Մնալու համար,
Սկզբունքներիս
Դավաճանեցի.
Ասացիր՝ եղիր
Ճաշակիս հարմար․․․
Ճաշացանկիդ մեջ
Սիրտս դրեցի․․․

Դու չառարկեցիր,
Տապակեցի այն
Ու համեմեցի
Մեղքերիս սոխով.
Չէ, դու շիշն առար,
Կրակին դրիր
Ու համտեսեցիր
Հենց թերախորով…

Հացակե՞ր չէիր ․
Սրտակե՜ր էիր․․․
Է՛հ, կյանքս, կերա՞ր,
Էլ ի՞նչ ես ուզում,
Հիմա ասում ես՝
Թե ինձ սիրեի՜ր․․․
Սի՜րտ պիտի լիներ ․․․
Սրտով են սիրում․․․

**

Երջանկությունն էլ
Հաշվենկատ էր,
Ես շողոքորթել
Դեռ չգիտեի,
Իսկ նա որոշեց
Ինձ չնկատել
Ու իմ բաժինն էլ
Տվեց ուրիշի․․․

Ով արդեն ուներ,
Պետք չեկավ իրեն,
Ում էլ պետք էր խիստ,
Ձևը չիմացավ,
Ես այն , ինչ գտա
Ուրիշների մեջ,
Իմը չէր արդեն ,
Իրենցն էր ,
Անցավ․․․

Ու հորինեցինք․
Նա ՝ ինձ ,
Ես ՝ իրեն,
Փնտրեցինք այնքան,
Մինչև մոռացանք,
Հիմա ընտրում եմ
Ես ծանոթ իրեր,
Որոնցով այնպես,
Թեկուզ հիացա ․․․

Գուցե երբ հիշեմ
Դեմքը իրական,
Ինչ – որ տեղ իրար
Հանդիպած լինենք,
Էլ հարկավոր չէ ՝
Ինչպես սիրական,
Գոնե կիմանամ ՝
Ինչ եմ կորցրել․․․

ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ