ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, April 3, 2016 17:46 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Լուսինե ՆազարեթյանԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

**
Ես քեզ չեմ լքի ու չեմ հեռանա…
Պարզապես դու ինձ երբեք չես տեսնի,
Պարզապես էլ ես չեմ խանգարի քեզ…
Դու միշտ կլինես իմ սրտի խորքում
Ու կապրես հավերժ դու իմ մտքերում…
Բայց դու լավ հիշիր՝ ես քեզ չեմ լքի…
Ու եթե մի պահ մտքովդ անցնեմ,
Ու դու ցանկանաս նորից ինձ տեսնել ,
Ապա դու միայն այդ մասին ասա․
Ես միշտ պատրաստ եմ քո կողքին լինել….
Չկարծես, թե ես խենթ եմ, խելագար…
Պարզապես սերդ է աչքերս փակել,
Պարզապես դու ես ինձ այդպիսին դարձրել,
Ես քո սիրուց եմ միայն խենթացել…
Եվ ես պատրաստ եմ մի ողջ կյանք սպասել….
Ես նախանձում եմ այն բախտավորին,
Ում նվիրել ես քո սիրտն սիրառատ,
Քո հայացքը ջերմ, ժպիտդ կախարդիչ…
Ես նախանձում եմ, բայց չեմ չարանում….
Եվ սրտիս խորքում և իմ մտքերում
Միշտ քեզ եմ տիրում ու քեզ եմ սիրում….
Չգիտեմ ինչու, ես համոզված եմ,
Որ դու անպայման իմն ես լինելու,
Որ քո աչքերում ինձ եմ տեսնելու,
Որ քո շուրթերը սեր են երգելու,
Որ քո ժպիտը ի’մն է լինելու,
Եվ քո հայացքը ինձ է փնտրելու…
Ես համոզված եմ… չգիտեմ ինչու…

**

Ու եթե մի օր իմ հոգին հանկարծ
Որոշի լքել իմ մարմինը խենթ,
Ես համոզված եմ… քեզ է փնտրելու…
(Այն, ինչ չեմ արել ես իմ ողջ կյանքում )…
Գիտես , միշտ քեզ եմ տենչացել կյանքում,
Իմ երազներում դու իմն ես եղել..
Բայց … ես այդ մասին երբեք չեմ խոսել…
Եվ քո հայացքին չարժանանալով ,
Քո սիրո մասին միշտ երազելով ՝
Քեզ հանդիպելիս ճամփաս եմ փոխել…
…. Բայց մի օր լքեց իմ հոգին խոնարհ
Մարմինը իմ խենթ,
Եվ թափառեց նա երկար… շատ երկար,
Բայց վերադարձավ անչափ երջանիկ …
Նա ասաց, որ դու ինձ ես տենչացել,
Եվ քոնն եմ ես միշտ քո երազներում….
Բայց դու էլ իմ պես ճամփադ ես փոխել,
Երբ հանդիպել ես իմ խենթ հայացքին…
Հիմա ես գիտեմ՝ իզուր չեմ ապրել …
Ու եթե ոչ այս , ապա մյուս կյանքում
Մեր հոգիները կլինեն միասին…

**

Դու գնացիր…
Եվ նույնիսկ հիմա, երբ շատ հեռվում ես,
Համբույրիդ բույրը դեռ շուրթերիս է…
Դեռ վայելում եմ քո համբույրները…
Դեռ աչքերիս մեջ քո ջերմ հայացքն է…
Դեռ զգում եմ մարմնիդ ջերմ հպումները…
Դեռ վայելում եմ բացակայությանդ մեջ
Քո ներկայությունը…
Այժմ նման եմ անթև թռչունի,
Որ անհույս, անուժ իբր ճախրում է ամպոտ երկնքում,
ՈՒ ամպերի մեջ քեզ է որոնում…
Այժմ նման եմ անջուր ծովի մեջ լողացող ձկան,
Որ թպրտալով իր վերջին շնչում,
Իր վիշտը թողած անջուր ծովի մեջ՝ քեզ է որոնում…
Այժմ նման եմ ցողունից պոկված մի փոքրիկ ծաղկի,
Որ արևի կիզիչ ճառագայթներից
Թոշնել… թառամել… բայց իր մայր հողին հպվել չի ուզում,
Նա կրկին քո ջերմ գիրկն է երազում…
Այժմ նման եմ այն ձնծաղիկին,
Որ քեզ տեսնելու բուռն ցանկությունից,
Մի կողմ է դրել մեռնելու վտանգը,
ՈՒ սառը ձյան տակից հանել է իր նուրբ, փոքրիկ գլխիկը
Եվ արևի շողի փոխարեն նա քեզ է փնտրում…
Այժմ նման եմ այն ծիածանին,
Որ հայտնվել է արև-անձրևի սիրային խաղից
Եվ իր յոթագույն շորերը հագին ՝
Դեռ վայելում է նրանց սիրային խաղի ճոխ պտուղները…
…Չնայած գիտի, որ փոքր ինչ հետո
Պիտ անհետանա ու ապրի միայն նա իր հուշերով`
Անզուսպ կարոտով սպասելով նրանց
Հերթական կրքոտ սիրային խաղին…
Դու հեռացել ես … Հիմա դու չկաս…
Բայց ես զգում եմ բացակայությանդ մեջ
Քո կենդանի ներկայությունը իմ մաշկի վրա…

ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ