ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 20:14 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սվետլանա ԳրիգորյանՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

**

Մի աստվածային քաղցր մեղեդի՛
ՈՒ քաղցրածորուն մի գավաթ գինի ,
Շուրջս խառնաշփոթ , գինու բաժակնե՛ր
Ալ ու կրակոտ վարդերի փնջե՛ր։
Գինին քաղցր է , դառն է վերհուշը ,
Գինին կարմիր է, գորշ ու անգույն է ՝
Բախտ ասված ղուշը։
Վարդը քնքուշ է, ցավոտ է նրա սուր ծակող փուշը։
ՈՒ հեքիաթ աշխարհու՛մ տեղ գտած նորեն,
Դիմակայելո՛վ շանթի հողմերին,
Ես լուռ հրճվանքո՛վ , ու իմ հմայքո՛վ ,
Այրելով փուշը , ու մոռանալո՛վ անցած , գնացած, դառը վերհուշը ,
Ապրում , արարում , ու ինձ երջանիկ մարդ եմ համարում։
Քանզի ես գիտեմ սիրե՛լ , փոթորկվե՛լ , այրվե՛լ , ճառագվե՛լ,
Նվիրվել բարու՛ն , սիրել Ջիվանու՛ն ,
ՈՒ իմ նոր սիրո ճամփորդը դարձած ,
Լու՛յս աստղաբույլին հավերժ միացած։

**
Արևն իր ոսկյա շղարշը փռած,
Իր բոսոր գույնով ճաճանչավորված՝
Հոգեցունց փայլով , հրեղեն ցոլքով
Ամպը ճեղքելով ՝ աշխարհ է ելել։
Աստծո լույս շողքից,
Անթաքույց սիրո գաղտնիքը բացած՝
Վհատ սրտերին իր գիրկն առած,
Տանում է հեռու աշխարհներ արար,
Որ նրանց դարձնի սիրուց խենթավառ։
Դու՛ իմ հրաբորբ արեգակ բարի,
Քո մի շողքից էլ , ինձ բաժին հանի՛ր,
Թող իմ սիրառատ սիրտը ջերմանա ՛
Կարոտս մի՛ թող անպտուղ մնա։
Թող սիրո հունդը ծլարձակում տա,
Ժայթքի , զորանա ,
Կրակ արևից ՝ այրվող կարոտս,
Խարույկի նման երկինք բարձրանա։

**

Թեև ես ջահել , բայց ակամայից դարձել եմ ահել,
Հենց այնպես տխու՛ր, օրեր եմ ապրել,
Մոմի պես միայնակ՝ այրվել ու մարել։
ՈՒ շատ վաղուց եմ կյանքս ավարտել։
Գրել եմ խոհեր, երգել եմ տաղեր,
Կարդացել, հրճվել, նույնիսկ արտասվել։
Զավակի սերը՝ գրկած, ես մենակ,
Դժվար օրերն են, եղել ինձ հենակ,
ՈՒ ամեն աստծո լուսաբացներու՛մ,
Աղոթքներով եմ ես միշտ արթնացել։
Աղոթքս ուղղել Աստծուն ամեն օր,
Թո՛ղ նա պահպանի՛ բալեքին բոլոր։
Իմ երգն ու տաղը տվել են ինձ հույս,
Ո՛չ արդարություն կար , և ո՛չ էլ մի լույս։
Հիմա էլ ապրում եմ, ես պարզ ու շիտակ,
Արժանապատիվ, ես իմ վեհությամբ,
Այս եմ ես, որ կա՛մ, իմ երգ ու գրչով ՝
Ես ի՛մ էությամբ։

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ