ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 29, 2016 16:46 - չքննարկված

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:Ն. Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ:

Ն. Ա. ԴանիելյանՆ. Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

**

Նորից նարնջագույն թռչունների չուն է
Գմբեթներին թառել ղողանջների նման,
Ինձ մի ասա, որ արդեն աշուն է
Ծաղիկները թող մի քիչ էլ մնան;
Թե ում մահն են անձրևները սգում,
Թռչունները ինչ են կտցից կախել,
Ում հայացքն է տերևների նման
Դալուկ շողի ճանապարհը փակել,
Ինձ մի ասա, ես մի ճոճք եմ գտել՝
Ժամանակի ճիրաններին անտես,
Աշունը այս կախարդական կառք է,
Որ ինձ պիտի տանի պարահանդես…
Կեսգիշերին, երբ կախարդանքն անցնի,
Թռչունները թափվեն քարերի պես ՝
Ես կիմանամ, որ էլ ոչինչ չկա…
Բայց թող հիմա լինի պարահանդես…

**

Սևի վրա ճերմա՜կ նուրբ նախշերով՝
Պատահական մի օր , երբ արևը երգ էր,
Աշնան անձրևներից հոգնած խաշամներին՝
Ինձ բախտակից կաքավների վերքն էր;
Ծաղիկները ցրտի՜ց սրսփացին,
Ակի ցալքուն հանկարծ կարմի՛ր թռավ՝
Երբ բաց աչքով թպրտացին
Կյանքից դատարկ՝ երկու կաքա՜վ…
Հետո փաթաթվեցին ու լա՜ց եղան,
Լացը՝ իրենց խաչված կյանքի երգն էր…
Խաշամի մեջ մեղմ տրոփող ակին
Քամին թափեց երիցուկի թերթեր…

**

Կարապների սահքի նման ճերմակ լինեմ,
Ու լույսերի ցոլքերի մեջ սահեմ անվե՜րջ,
Կապույտը քո հոգու նախշով շղարշ լինի՝
Իմ քնքշանքը կաղապարեմ ես նրա մեջ…
Ու մատներդ իմ մազերով դանդաղ հոսեն,
Ես ՝շփոթված բառի նման հանկարծ պաղեմ,
Ու հետո քո շրթունքներին կենդանանամ,
Ու բառերը համբույրներով հրավառե՜մ ՚…
Ու տուն լինեմ լճի հանդարտ մակերեսին,
Տուն լինեմ ՝ տաք,
Տուն լինեմ՝ բաց,
Ու տուն՝ լուսե,
Որ քայլերիդ անելևէջ արձագանքին
Վերադարձիդ թրթիռները միահյուսեմ…

Ն. Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ