ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:29 - 1 քննարկում

ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՄԵԼԱՆՅԱ Գ

Մելանյա Գ
ՄԵԼԱՆՅԱ Գ

**
Քեզ եմ գրկել ես մտովի
Ու փորձում եմ հիմա քնել,
Բայց հևքը քո տաքուկ գրկում
Խանգարում է հանգիստ լինել:
Անուրջներում իմ դյութական
Ծիծեռնակ եմ` քեզ հյուր եկած,
Ուր գարունն է թագավորում,
Ուր կանաչ է, արև ծագած։
Ես քո գրկում, երազածածկ
Անուրջներով անթիվ պատված:
Քո գրկում եմ, քո երազում,
Ու փորձում եմ ննջել հիմա…

**
Երազեցի, քո աչքերին հյուր գամ մի օր,
Բայց, աչքերս մինչև գալս` կուրացել էին…
Երազեցի` կույր աչքերս սիրեն կրկին,
Բայց, դե սիրտս դաժան եղավ կուրությունից…
Երազեցի` լույսի ներքո գրկել մեղմիկ,
Քամին` խաղով, մազափունջս հպեր դեմքիդ…
Երազեցի, որ ինձ փարվես ու շշնջաս,
Անձրևի տաք կաթիլի ձայնի ներքո…
Երազեցի` լույսը հոգուս երկինք հանես,
Չվախենանք, մարդկությունից, թե հալածեն…
Երազեցի` մթության մեջ բույրդ զգալ,
Որ աչքերս` աչքերիդ մեջ, լողան ազատ…
Սրտիդ զարկին` դաժան սիրտս գերի դառնար,
Կույր աչքերս` քեզ տեսնելիս, լույսը զգան…
Երազեցի` որ քո շնչից, ես արթնանամ,
Երազեցի` երազ մնամ քո տաք գրկում…
Երազանքս ,ախ սիրելիս` երազ մնաց..

**
Արի մի պահ օտարանանք,
Ու հասկանանք, առանց իրար ի՞նչ կլինի,
Արի դառնանք անծանոթներ,
Ու պատահմամբ` իրար տեսնենք:
Իրար նորից մենք կսիրե՞նք,
Կամ, կնայե՞նք իրար վրա…
Արի դառնանք զույգ ծաղիկներ,
Թիթեռները, թող մեզ հյուր գան,
Արի հեռու մենք միշտ լինենք՝
Թիթեռներով ուրախանանք:
Արի դարձիր դու մի հնձվոր,
Թանը ձեռքիս քեզ մոտենամ,
Էն շոգ պահին ժպիտ տալով,
Թանը խմես դու սառնորակ:
Արի դառնանք օտար մի պահ,
Ու հասկանանք՝
Մենք կփնտրե՞նք նորից իրար…

ՄԵԼԱՆՅԱ Գ
**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արտակ
Jul 30, 2016 21:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('65656') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA3\xD5\xA5\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA3\xD5\xA5\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x87\xD5\xA1\xD5\xBF \xD5\xA3\xD5\xA5\xD5\xB2\xD5\xA5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219