ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:11 - չքննարկված

Կանթեղ գրական: ԼԵՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լենա ՀարությունյանԼԵՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

**

Իմը՝ ես
Չապրած տողերը չեն դառնում
Երբեք բանաստեղծություն,
Մինչ մտքիդ սահմանն ինքն է դադարում
Հետևել հույզիդ նոր պոռթկումներին,
Դու թափառում ես խորխորատներում,
Եվ սոսկումները իրենք են գտնում
Քեզ՝ մոլորվածիդ.
Փոխում եմ ոճս, փոխում եմ ձևը՝ ձևակերպումի,
Բայց միևնույնն է, մնում եմ նույնը,
Ոչինչ չի խլում ինքնությունը իմ:
Ասես մարտի է ելել աշխարհը,
Իմ «մարդության» դեմ.
Ասես փորձում են կամքս շահարկել,
Թողել եմ հեռվում ես աննպատակ
Իմ համեստությունը, որպես նոր որակ,
Որպես նոր մարդ եմ ապրում կյանքիս մեջ…

**

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

Օրս խաղաղ է,
Էս պատերազմին չեմ մասնակցելու,
Ներսիս հողմերը թափել եմ երեկ,
Օտարի նման նայում եմ կողքից,
Թե խաղաղությունն ինձ ինչ է տալու:
Չե՛մ ուզում կրկին հուշեր փորփրել,
Չե՛մ ուզում դարձյալ ապրել երազով,
Կյանքիս այս պահը ուզում եմ փրկել
Ես երկարատև. որ կյանքը զգամ,
Ամբողջ խորությամբ, լամ թե արտասվեմ
Իմ հաջողությամբ:
Էլ ուրվականներ չեմ որոնելու,
Չեմ ունենալու ցավոտ կասկածներ,
Վերին հաղորդմամբ փրկում եմ գիրս
Ափերով երկու, որ այս վեհ պահին
Ես չխենթանամ…

**
ԱՆՀԱՄԲԵՐ ԱԿՆԹԱՐԹ

Թող, որ հեռանամ.
Դեպի խորքերը՝ ոչնչից այն կողմ.
Եթե հոգնել եմ հոգնելուց անգամ.
Թող, որ հեռանամ անընդգրկելի անսահմանության
ՈՒ անվերջության պատճառած ցավից,
Այս գեղեցկության անցողիկությամբ,
Դեպի լռության անդորրը սուրամ,
ՈՒր հնարավորը խոստանում է լոկ
Վերջին հանգրվան:
Գուցե ազատվեմ մեղքերի բեռից
Ես իմ չգործած, որ չկա սերը, այն թանկը միայն,
Ու չի վիճակված.
Այն լուրթ մաքուրը՝ անըմբռնելին,
Որ չի գիտակցված,
Հեռանամ դեպի աղբյուրը լույսի,
Որ կարոտները ցայտեն ջրի տեղ ու անհետանան:
Ու գուցե մի օր, ու գուցե մի տեղ
Ինձ կհասկանան.
Հարություն կառնեմ իմ տողերի մեջ,
Ու կապրեմ այնտեղ՝ լոկ անդարձությամբ:

ԼԵՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ