ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, March 27, 2016 0:08 - չքննարկված

Կանթեղ գրական:ԳՐԵՇ ԴԱՎԹՅԱՆ

Գրեշ Դավթյան (1)

**

ԽԵՆԹ ԱՂՋԻԿ

Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Նա խենթ էր ու գերող խենթի պես,
Մայրմուտի հովերում մի պարիկ,
Թխաչվի, սեվահոն, մթագես․․․

Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք,
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ․
Շող լուսին, պեծ ասուպ ու վառ ցոլք,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ․․․

Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք,
Մայրմուտի հովերում մի պարիկ,
Շող լուսին, պեծ ասուպ ու վառ ցոլք․․․

Նա խենթ էր ու գերող խենթի պես,
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ․
Թխաչվի, սեվահոն, մթագես,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ․․․

**

ՄԵՂՐԱՇՈՒՐԹ

Սիրտս քեզ եմ ես նվիրում,
Որպես սիրո ջինջ երդում,
Կուզես սիրիր ու փայփայիր,
Կուզես խոցիր, ազատիր․․․

Այս թակարդում, որ իմ սիրտը
Թպրտում է գերեվար,
Քեզ տենչալուց՝ խորն է վիշտը,
Մղկտում է սիրահար։

Տես, քո սիրո գերին եմ ես,
Քաղցրությունդ թող խմեմ,
Քանի թարմ ու վարդագույն ես,
Աշնան պես չես թառամել։

Դու սիրուն ես վարդի նման,
Ու փափուկ ես ու նրբին,
Աչքերիդ մեջ հուր կա վառման,
Շուրթիդ մեղր կա քաղցրագին։

Ես մեղուն եմ քո սիրաբան,
Թեթեվ թեվիկ թըռռոցով,
Եղիր ծաղիկ ու բալասան
Նեկտար բաշխիր ծաղկոցով։

Ու քաղցրանա թող այս կյանքը
Քո մեղրաշուրթ համբույրով,
Բավարարվի իմ գգվանքը
Քո ջերմությամբ, հմայքով։

**

Ա Ն Ո Ւ Շ Ա Բ Ե Ր

Ուզում եմ գաս ու բերես
Բուրմունքները քո,
Որ շուրթերիդ համով են
Իմ գավը լցնում.
Որ շունչիդ տաք շոյանքով
Քունքերս են խանձում.
Որ շրշում են,
Փսփսում են գգվանքներ,
Ու մտքերիս զգացումներ են բաշխում…

Ուզում եմ գաս ու բերես
Փափկությունը քո,
Որ կոնքերիդ ու ծոցիդ
Հեշտանքն են ինձ պարգեվում,
Որ բումբերիդ քնքշությամբ
Օղակվում են ինձ,
Եվ իմ տենդի ու եռքի
Հեվքն են սպառում…

Արի ու բեր քո քրքուր
Գրգանքները ջերմ,
Ու իմ սիրած բաների
Անուշները բեր…

ԳՐԵՇ ԴԱՎԹՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ