ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 18:59 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:ԱՍՏՂ ԱՐև

Աստղ Արև
ԱՍՏՂ ԱՐև

**

Ճանապարհն անվերջ չէ,
Հարթ է ու սահուն,
Քո լույսը հատված չէ,
Կարո~տ է…
Կարոտ են ձեռքերդ
Ձեռքերին իմ փխրուն,
Կձուլվեն շատ շուտով,
Սիրու~ն է ու Սե~ր է…
Սերը քո հասուն էր,
Տառապած ու խոհուն,
Ես թռվթան էի,
Կապու~յտ է…
Կապույտը կարոտն է,
Լույսս չի խավարում,
Քո սերն ինձ ակունք է,
Ե~րգ է…
Երգ է մեր տնակը,
Մեր գողտրիկ ընտանիքը,
Ժպտուն է, պայծառ է,
Լուսին է…
Լուսինը իմ դու ես,
Ես քեզ շարունակում եմ,
Արևը չի հատնում,
Լուսավոր է…
Լուսավոր առավոտ է,
Գիշերն էլ լուսավոր է,
Եվ գորշ ոչինչ չկա,
Ժպի~տ է…
Ժպտուն երջանկություն,
Խենթ օրեր ու կարոտ,
Վառվռուն է սերը,
Կենս է, կենաց է ու կյանք է…

**

Հորս ձեռքերը` երկաթե սանդուղք,
Մայրս միջոց է վեր բարձրանալու,
Եղբայրներս` ուժ, մյուսները լույս են,
Արեգակն Աստծո` ինձ նշանառու…
Հայրս` ներող սիրտ, մայրս` սեր համակ,
Եղբայրներս` հույս, մյուսներն էլ չկան,
Արեգակն Աստծո գլխիցս վեր է,
ինձ ուղեկից է, ամենայն հավատ…
Հորս աչքերի կրակն ինձ համար,
Մայրիկիս կանաչ լազուրն ինձ համար,
Աչքերի փայլը վառ պիտի մնա ու մնա անմար,
Ուշ չի լինելու ոչ ոքի համար:
Մեր տան սյան կեսը հայրս, մյուսը մայրս է,
Տան հիմքը հայրս, կեսը մայրս է,
Եղբայրներս ուժ, մյուսները հույս են,
Արեգակն Աստծո մեզ նշանակետ…

**

Թող անհունը գա,
Թող սերը գա,
Ու կյանքը
Թող լցվի մշուշով բերկրանքի:
Խառնվեն մեր կյանքին
Աշունն ու ձմեռը,
Սերը տաք չի թողնի,
Չենք մրսի…
Թող անձրև գա ու ժխտի
Ու մերժի իմ բոլոր վախերը
Թող ծիածան դառնա ինձ համար
Քո սերը ու փայլի…
Անձրևի տակ ե’կ պարենք
Մեր բոլոր պարերը,
Սերը մեծ չի թողնի,
Չենք մրսի…

**

ԱՍՏՂ ԱՐև



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ