ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 23, 2016 18:28 - չքննարկված

ԿաՆթեղ գրական:Աիդա Ավդալյան

Աիդա Ավդալյան**
ՍՐԲԱՑԱԾ ՍՐԲԵՐ…

Աշխարհում տեսած, երբեք չլսված մեկ ու կես միլիոն մարդիկ սրբացան,
Գի՞տեք ովքեր են:
Հայ ազգը անմեղ, իրենց տուն-տեղից քշված հալածված,
Ու անապատի բորբ արևի տակ, մեծով ու փոքրով մահերը գտած,
Բազմաթիվ մահեր տեսած` սարսափից իրենց կորցրած,
Իրար կորցրած ու հուսալքված, մանկան բարուրը գրկելուց հոգնած,
Ու վարար գետին նրան պահ տված մայրեր խելագար…
Սուր յաթաղանով մոր փորը պատռող` մանկանը հանող,
Վայրի մոլուցքով ու հրճվանքով օդում ճոճելով մարմինը մանկան,
Կարծես թե դրոշ լինի հաղթական` թուրքեր մոլագար…
Այդ ի՞նչ սպանդ էր և ինչի՞ համար, համայն մարդկության աչքերի առաջ,
Մի ողջ ժողովուրդ, կարծես, խաղաքարտ` զոհասեղանին,
Խաղեր են խաղում, կարծես, գինովցած արյան գետերից,
Լուռ լսող, տեսնող հայացքի ներքո անտարբեր մարդկանց…
Ու մինչև օրս ի լուր աշխարհի` հառաչն է լսվել ու հավատացել,
Վերևից նայել, արդար վճիռ են, կարծես, հուսացել,
Այդ ոճրագործի ձեռքը բռնելու` ի լուր աշխարհի հայտարարելու,
Դատապարտելու՛, որ չկրկնվի ոճիրը երբեք` ուր էլ որ լինի…
Եվ հուրախություն, հարյուր տարի անց, շա՜տ ուշացումով,
Սուրբ Վատիկանի և Աստծո Մեծ տան կամարի ներքո,
Ֆրանցիսկ պապի ազնիվ ու արդար խոսքով, խնդրանքով,
Ծանր Խաչն ուսին` իր միակ որդու նման տառապած,
Հավատի համար զոհ դարձած մարդիկ այսօր սրբացան…
Եվ հայտարարվեց ի լուր աշխարհի, համայն մարդկության,
Ու մինչև օրս ոճիր գործելով, տարբեր հավատքի ու դավանանքի
Քարոզն են կարդում` մարդկության խղճի ու իր կրոնի…
Հասկացե՛ք մարդիկ, Աստվածը մեկն է,
Իսկ քեզ նմանին մորթելը մե՛ղք է,
Ով էլ որ լինես, ինչ դավանանքի` այդ իրավունքը քեզ ո՞վ է տվել…

**

ՆԱԽՆԻՆԵՐՍ…

Մշո Առաքելոց, վանքի խնկի հոտն են
շնչել իմ նախնիները,
Սուրբ Կարապետի կամարների տակ են
կնքվել իմ նախնիները,
Պատարագ լսել, հաղորդվել, մաքրվել,
տուն վերադարձել,
Զավակների հետ սեղան են նստել
ու գործի անցել…
Ու այսպես դարեր, դարեր շարունակ
ապրել, արարել,
Հպարտ, գեղեցիկ ու աշխատասեր
իմ նախնիները…
Որդոց են մեծացրել, պսակը արել`
սուրբ ու սրբացած,
Այսօր` որբացած, դռները փակված,
աչքները ճամփին,
Սպասող, հուսով` թե մի օր կգան,
նորից կբացեն
Դռներն իրենց փակ, իմ նախնիները՝
այս Սուրբ վանքերը…
Տեսնես` իմացան, որ սրբացել են
բոլոր, բոլորը,
Սուրբ նահատակներ դարձել
քաջերն ու անմեղները,
Ովքեր մոմ վառել, խաղաղ կյանք հայցել
ու պսակ արել,
Որդոցն էլ բերել կնունքի կարգով
կնքել, մեռոնել,
Աստծուն նվիրել: Ի՞նչ իմանային,
որ գուցե հավերժ,
Պիտի նվիրվեին ոսոխի ձեռքով,
կեռ յաթաղանով…
Հավերժ սրբանային, սուրբ հոգիները
ետ վերադառնային`
Աղավնու տեսքով, հանգիստը գտնեին
ու հավերժ ապրեին
Կամարների տակ Սուրբ Կարապետի
ու Առաքելոց:
Չէ՜, դատարկ չեն Մշո վանքերը՝
Դա թվացյալ է,
Սուրբ հոգիներն են այնտեղ բնակվում
ու ամեն, ամեն օր
Պատարագ անում ու խունկ խնկարկում,
մեր խաղաղ կյանքի,
Հոգին ավանդած, իրենցից հեռու ապրած,
արարած մեր սերունդներին:
Չէ, դատարկ չեն մեր հին վանքերը,
Այնտեղ ապրում են մեր նախնիները…

**

ՄԱՄԱ …
Ինչքան հույզեր ու զգացմունքներ կան,
այս չորս տառի մեջ,
Առաջին անգամ մանկան շուրթերից,
պոկված կարծես թե,
Ինչ գորովանքով, սրտի թռթիռով է
լսել մայրդ քեզ,
Ու կրծքին սեղմել ամուր, շատ ամուր,
սիրող մայրդ քեզ….
Առաջին քայլերն անելիս անգամ, երբ դու
վայր ընկել,
Անկախ քեզանից լացի փոխարեն՝ մամա
ես ասել ու հետո լացել,
Մանուկ հասակից մտքերդ կիսել անգին
մորդ հետ,
Ու քեզ թվացել հավերժ դու մանուկ,
մայրդ միշտ ջահել…
Անցել են սակայն, օրերն այդ վաղուց
ու դու մեծացել,
Քո սերն ես փնտրել քո շրջապատում՝
սիրելի մոր պես,
Ու միշտ հուսացել նրա մեջ տեսնել՝
սիրասուն քո մոր,
Հայացքը սիրող, հավերժ նվիրված անկեղծ՝
քեզ սիրով…
Ինչքան հույզեր ու լուռ թախիծ կա՝
այս չորս տառի մեջ,
Երբ աչքը ճամփին սիրելի որդու
գիշեր ու ցերեկ,
Անգամ երազում է եթե տեսնում,
տեղից վեր թռնում,
Ու մութ սենյակում սրտի թռթիռով,
որդուն է փնտրում…
Չէ՜, ուրիշ է շատ սերը մայրական՝
ինքն իրեն այրող,
Ու լուռ սպասող սիրասուն որդուն՝
իրեն այցելող,
Պատճառն էլ կարծես ինքն է գտնում՝
որդու չգալու,
Միայն թե հանկարծ մորը չթվա՝
իրեն մոռացած,
Մայրն համբերատար միշտ սիրող, ներող,
որդուն սպասող….

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ