ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, July 20, 2016 5:40 - չքննարկված

ԱՀՊ Հայտարարությունը Հայասատնաում կատարվող վերջին իրադարձությունների կապակցությամբ

Դեպքերը, որոնք տեղի ունեցան Հայաստանում 2016 թվի հուլիսի 17 ին , երբ մի
խումբ ՀՀ քաղաքացիներ գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության
գունդը, եղան վիրավորներ և մեկ զոհ։ ։ Երբ քաղաքական նպատակ հետապնդողը զենք է
վերցնում, ապա դա ենթադրում է, որ այդ հասարակության մեջ դեմոկրատական օրենքները
չեն գործում ։
Ցավով պետք է նշենք , որ հայ հանրությունը ՀՀ իշխանությունների և հասարակության ոչ
ճիշտ երկխոսության հետևանքով բեւեռացվեց քաղաքականապես և սոցիալապես ։
Հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպը սպասելի էր։ Թե՛ արտերկրում եւ թե՛
Հայաստանում որեւէ հայկական կառույց չի կարող իր ձեռքերը լվանալ ու ասել, որ
մասնակից չի ընթացիկ գործողություններին։
Պետք է խոստովանենք, ողջ հայությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ եւ այս
ճգնաժամը արդեն անկարելի է լուծել լոկալ միջոցներով, ցանկացած լոկալ լուծում
ունենալու է ավելի ծանր հետեւանք։ Մենք հիմնովին մերժում ենք Հայաստանում թեւածող
«Ով մեզ հետ չի՝ մեր դեմ է» կարգախոսը: Իրավիճակը փակուղային չէ , անհրաժեշտ է
հասկանալ, որ ռեպրեսիվ մեթոդով անհնար է արդյունքի հասնել, ուստի եւս մեկ անգամ
շեշետում ենք.
-Հայաստանի Հանրապետությունում առկա են բազմաթիվ քաղաքական, տնտեսական,
սոցիալական խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում,
– իշխանությունները մինչև կոկորդները խրված են կոռուպցիայի մեջ եւ անկարող են այդ
խնդիրները լուծելու,
– -իշխանությունները հայ հանրությանը բաժանել են հազարավոր մասերի, որը թույլ չի
տալիս հասարակությանը ինքնակազմակերպվել եւ իր սահմանադրական իրավունքները
կյանքի կոչել:
Իշխանությունների վարած քաղաքականության պատճառով արտերկրում ապրող հայ
հասարակական ու քաղաքական կազմակերպությունները գործում են մեկուսացված, իսկ
նման պայմաններում բացասական զարգացումները դառնում են անխուսափելի, որին
հերթական անգամ ականատես ենք դառնում:
Մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Կոչ ենք անում մտավորականներին՝
2
ազգի սերուցքին՝ կենդանի պատ կազմել ոստիկանների և զինյալների միջեւ:
Ցավով պետք է նշենք, որ 1988 ից սկսված միասնական պատասխանատվությունը մեր
մշակույթում խիստ պակասեց, իսկ այս իրավիճակը պարտադրում է բացառապես զուսպ եւ
պատասխանատու հանրային մոտեցում։
ՀՀ քաղաքացիները եւ աշխարհասփյուռ հայությունը իրենց մտահոգություններն ու
անհանգստությունն են արտահայտում զինված առճակատման, հնարավոր
արյունահեղության և ողբերգական դեպքերի առնչությամբ։ Այս գերլարված իրադրության
մեջ իրավապահները պարբերաբար դիմում են բռնաճնշումների, մթնոլորտը ժամ առ ժամ
շիկանում է։
Դիմում ենք ՀՀ Նախագահին, Ազգային Ժողովի Նախագահին եւ Վարչապետին՝ մի՛ լռեք,
այս ծայրահեղ լարվածության պահին դուք պարտավոր եք հրապարակավ արտահայտվել:
Կոչ ենք անում, մի՛ սպասեք, այլեւս ժամանակ չկա, աշխարհասփյուռ հայությունը
սպասում է Ձեր դրական ուղերձին։
ԱՀՊ ՎԿ Վարչապետ ԱՀՊ ԱԺ Նախագահ Պետության Գլուխ
Արամ Մկրտչյան Տիգրան Բագրատունի



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ