ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 15, 2016 0:42 - չքննարկված

Ազատագրված տարածքների առուծախը ֆինանսավորվելու է ազերական նավթադոլարներով․ ԵՀՄՖ-ի փորձագիտական կարծիքը

Ashot_Grigoryan 2 (2)

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փորձագետների վերլուծության արդյունքում հստակեցվել է Արցախի շուրջ «ազատագրված տարածքների» վաճառքի պատկերը՝ ելնելով այն հաղորդագրությունից, որը տրամադրել է փորձագետներին ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը վաղուց ներշնչում էր ՀՀ նախագահին այն միտքը, որ կարելի է հսկայական գումարներ ստանալ Արցախի շուրջ համաձայնության գալու դեպքում։ Տարիներ առաջ հայտնի ադրբեջանցի քաղաքական գործիչ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն Եվրոպայի Տնտեսական Ֆորումում (Կրինիցա) ելույթ ունենալով Հարավային Կովկասի նստաշրջանում (որի ղեկավարը երկար տարիներ հանդիսանում էր պարոն Գրիգորյանը), դիմելով լսարանին և Հայաստանի պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և Արա Նռանյանին (ՀՅԴ) հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է Արցախի դիմաց տրամադրելու 6 միլիարդ դոլար Հայաստանին։ Իր հակադարձ ելույթում պարոն Արա Նռանյանը հայտարարեց, որ հայերը իրենց Հայրենիքը ոչ մի գնով չեն վաճառում։ Նստաշրջանի վերջում հարց ու պատասխանի ժամանակ հունգարացի հայտնի լրագրող Տ․ Ֆեկետին հարցով դիմեց պարոն Մոլլազադեին, թե ինչպես է նա պատկերացնում 6 միլիարդով Արցախը գնելու գործընթացը, քանզի նա եղել է Արցախում և զարմացած է նման առաջարկությունը իրատեսական համարելու հարցում։ Մոլլազադեն տվեց խուսափողական պատասխան։
Վերլուծելով այսօրվա գործընթացները, փորձագետները գալիս են այն եզրակացության, որ անկասկած բեմականացված քառօրյա պատերազմին հաջորդած Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումները խոսում են նրա մասին, որ Ալիևի և Սարգսյանի միջև ընթանում են նաև ֆինանսական տիպի բանակցություններ, և ազատագրված տարածքները դարձել են առուծախի առարկա։ Գումարի չափը և պայմանները գուցե և հետագայում հայտնի դառնան, սակայն պարզ է, որ ԼՏՊ-ն և ՀՅԴ-ն անմաս չեն մնա այդ գործարքից և ՀՀԿ-ին միայնակ չեն թողնի այդ հարցում։ Մեր փորձագետների այս եզրահանգումը ԵՀՄՖ-ի նախագահությունը համարում է շատ իրատեսական, և կոչ է անում սփյուռքի և Հայաստանի ողջ հայությանը ակնդետ հետևել ազատագրված տարածքների վաճառքի գործընթացին և պատրաստ լինել դրան դիմակայելու։ Եվս մեկ անգամ նշում ենք, որ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը ինքնին խոսում է հետկուլիսյան առևտրի իրականացման մասին․ Սեֆիլյանի ձերբակալությունը ընկալվում է, որպես առուծախի գործարքները ոտնձգություններից զերծ պահելու առաջին քայլ։
Միայն համախմբվելով և իշխանափոխության հզոր ալիք բարձրացնելու շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել հայ ազգի պատմության մեջ գրանցված այս ահավոր դավաճանությունը։



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ