ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, July 11, 2016 6:34 - չքննարկված

ՆԱՏՕ-ի գործունեության դեմ բողոքի ալիք Եվրոպայում

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի համագումարը ընթացավ Եվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի ծավալման դեմ ուղղված բողոքի ցույցերով։ Եվրոպական երկրները բացեիբաց հայտարարում են, որ ՆԱՏՕ-ի՝ նման գործունեության զարգացումը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը և միտված է սառը պատերազմ կրկին վերսկսելուն։ ԵՄ երկրները այսօրվա ծանր տնտեսական վիճակը կապում են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ստիպողական սանկցիաների իրականացման հետ։ Սանկցիաները կրկնակի անգամ խփում են ԵՄ երկրների տնտեսությանը․ նախ՝ դադարեցվել են մի շարք կենսական կարևոր արտահանումները դեպի Ռուսաստան, ինչպես նաև նույնքան կարևոր ներմուծումները Ռուսաստանից։ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղադրումը արևելաեվրոպական երկրներում բերում է նախ ՆԱՏՕ-ի ծախսերի անիմաստ մեծացման, որը դառնում է անտանելի մի շարք ԵՄ երկրների համար, և նաև հարաբերությունների սրացման Ռուսաստանի հետ, որը հղի է լուրջ վտանգներով։
Հուլիսի 7-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ վերոհիշյալ թեմաներով կազմակերպված ցույց ընդդեմ ՆԱՏՕ-ի։ Սա թվով 15-րդ ցույցն էր ՆԱՏՕ-ի դեմ, սակայն այս մեկը կարևոր էր նրանով, որ կազմակերպված էր Վարշավայում ՆԱՏՕ-ի համագումարի անցկացման օրերին։ ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը դիմել է այդ միջոցառման գլխավոր կազմակերպիչներից Սլովակիայի առաջին վարչապետ, Քաղաքական և տնտեսական վերլուծությունների և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (PANAP) համանախագահ պարոն Յան Չառնոգուրսկուն՝ խնդրելով պարզաբանել բողոքի ցույցի նպատակը։
Հարց։ – Պարոն Չառնոգուրսկի, ասեք խնդրեմ՝ ո՞վ էր հուլիսի 7-ին Բրատիսլավայում կազմակերպված ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ցույցի կազմակերպիչը։
Պատասխան։ – Ցույցը կազմակերպված էր Սլովակիայում հայտնի մի շարք կազմակերպությունների և ակտիվ անհատների կողմից, այդ թվում՝ մի շարք կուսակցությունների ու սլովակ-ռուսական ընկերության, ինչպես նաև Սլովակիայի Կոմունիստական Կուսակության կողմից։
Հարց։ – Ո՞րն էր այս ցույցի նպատակը։
Պատասխան։ – Ցույցի նպատակն էր բողոքով հանդես գալ Սլովակիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա կառուցելու գաղափարի դեմ։ Տասնյակից ավելի ցույցեր են կազմակերպվել Սլովակիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազա տեղսադրելու՝ ԱՄՆ-ի ցանկության դեմ, և մինչ այսօր մեզ հաջողվել է մեր երկիրը ազատել լուրջ արկածախնդրություն պարունակող այդ քայլից։ Սլովակիայի ողջ ժողովուրդը դեմ է դրան և թույլ չի տա Սլովակիայի իշխանություններին՝ տեղի տալ արևմտյան ճնշումներին։ ՆԱՏՕ-ի ռազմաբազա Սլովակիայում տեղադրելը մեզ ոչինչ չի տա, բացի մեր՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հարևանների հետ լարվածության սրացումից։
Հարց։ – Իսկ կոնկրետ ինչու՞ են սլովակները դեմ ՆԱՏՕ-ին։
Պատասխան։ – Քանի որ, ՆԱՏՕ-ի միջոցով ԱՄՆ-ն ցանկանում է Եվրոպական բոլոր երկրներին ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։
Հարց։ – Դուք ի՞նչ կարծիքի եք Լեհաստանում այժմ տեղի ունեցող ՆԱՏՕ-ի “SUMMIT” ֆորումի վերաբերյալ։
Պատասխան։ – Իմ կարծիքն այն է, որ այս ֆորումը կոչված է պաշտոնապես հաստատելու զինուժի և զինվորական տեխնիկայի թվաքանակի մեծացումը Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում, սակայն եթե Սլովակիան դեմ դուրս չգար ՆԱՏՕ-ին, ապա այստեղ ևս ռազմաբազա կկառուցեին։
Հարց։ – Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն սլովակներն իրենց հարևանների մասին, որոնք թույլ են տվել ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղադրումն իրենց երկրներում։
Պատասխան։ – Դա իրենց գործն է, սակայն Սլովակիան դեմ է ՆԱՏՕ-ին։

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ