ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 9:58 - 1 քննարկում

Կանթեղ գրական:ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

Նազելի Արսենյան (1)ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

**

ԹԱԽԻԾ ԵՄ ՆԵՐԿՈՒՄ ԳԱՐՆԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

ՄԻ՛ գնա…Մնա՛…Մնա՛, որ տեսնեմ հոգուդ գույները…Օ՜հ, այս ի՞նչ մռայլ են…
Ամպեր են ասես՝ անձրևով լեցուն…Չարտասվե՛ս, հանկարծ կարթնանա խիղճս ինձ տանջող
ՈՒ՝ ես կներեմ պատմության մեջ այս անսիրտ քո հոգուն…
Իսկ դու փորձում ես փախչել ու լուռ թաքնվել անցյալից քո, որ փշրել է ներկաս…
Չգնա՛ս, չէ՛, չեմ թողնի ես, անելիք ունեմ, պիտի հոգիդ ներկեմ…
Այնտեղ գարուն է, իսկ իմ գույները, օ՜հ, ինչ գունատ են…
Գարուն ես ապրում, իսկ ես աշնան թախիծ եմ ներկում …

**
ԼՈՒՅՍԻ ՄԻ ՇՈՂ

Գարնան առաջին օրն էր ու այգաբաց էր…Լույսի մի շող վարագույրից անցել ու ողողել էր սենյակս…
Առավոտ էր ու գարուն, ասել է, թե երկու երանի ձեռք ձեռքի բռնած այցի էին եկել ու տունս լցրել լույսի մի շողով…
Ասել է, թե այդ լույսը գարունն է բերել, բերել ու հանձնել նորաել արևին, որի շողերից լույսի մի կտոր ինձ էր ողջունում…
Ասել է, թե…Ա՜յ, թե ասեին, որ երկիրն իմ լույսով է պատվել ու ազգն իմ ապրում է հողում, ուր չկա չարիք…
Ո՛ր մանկան բարուրը ձեռքին կանայք չեն լքում երկիրն իրենց ու չեն տրտնջում ավել- պակասից…
Ո՛ւր ծառ են տնկում, որ բերքը աշնան վերջին ընկնող տերևի նման գետին է ընկնում…Ո՛ւր…
Լույսի մի շող ինձ է արթնացնում՝ տաքացնելով մրսած հոգիս…Ա՜խ, թե չմրսեր հողս հայրենի ու տուն դառնային լույսի մի շողով հույսին հետևած պանդուխտ հայերը…Երանի՜…
Գարուն էր ու առավոտ էր, իսկ արևի ջերմ շողերը հույս էին տալիս, որ լույսը կմնա՛ ու՝ կջերմացնի լույսի մի շողով…

**

ԳԱՐՈՒՆ ԲԵ՛Ր ՀՈԳՈՒՍ
Գարո՜ւն է ուզում աշուն թևածած հոգիս վարարուն,
Գարո՜ւն է ուզում, որ ծաղկի կրկին ու ծիլ տա սիրուն :
Գարո՜ւն է երգում աշնան պես շքեղ, հազար գույներով
Հոգիս վարարած ու զարթոնք ապրած մի հուշ՝ սիրով լի :
Գարո՜ւն է տենչում պապակ մի կարոտ ու մի հուշ՝ անթեղ,
Գարո՜ւն բե՛ր հոգուս, որտեղ գարունը աշուն չի դառնում…

ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ
**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ripa
Aug 3, 2016 1:38


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('66812') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB3\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\x9C\xD6\x82...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB3\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\x9C\xD6\x82...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB3\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD5\x9C\xD6\x82\xD5\xB6 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219