ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 10, 2016 9:49 - 1 քննարկում

Կանթեղ գրական:ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

**

Աշնանային տերևների խշշոցն ինձ հիշեցնում է քո ստվերի հետապնդող ձայնը… Լուսինը ցրել էր իր շուրջը առկա ամպերին ու գեղեցիկ պատկեր նկարել երազող հասունի համար… Մեծ հաճույքով կքայլեի նման նկարազարդ պատկերի ներքևով, եթե ոտքերս ինձ շնորհեին նման պատվի… Զգում էի երկար ժամանակ նման գիշերվա կարիք, իսկ պարզկա գիշերն ինձ այցելեց հոգուս ամենափոթորկուն շրջանում, որ խաղաղեցնի։

Լուսին, դու մեծ մտքերի անխոս գաղտնարան, որ լսել ես, պահել ու երբեք չես տվել դու ուրիշ մեկի, ոչ մի լսած գաղտնիք, իսկ եթե դիմես մարդկային բնավորության ամենաշատ հանդիպող գծին և բացես ինձ համար այն ինչ ասվել է երեկ գիշեր, տարիներ ու մե՜ղմ շշուկով…

Ձա՞յն, կրկի՞ն, այս խաղաղության դաշինքի՞ն… Հետապնդող ստվե՜րը… Իսկ ինչի՞ց է ծնվում մարդուն տանջող միտքը, խոսքի՞ց, որոշումի՞ց, քեզնի՞ց։ Այդ տանջող միտքն է, որ ստվեր է դառնում, նա հոգի չէ, այլ ստվեր… Ամեն ինչ գեղեցիկ է այնքանով, որ սկիզբ ունի ոչ թե շարունակվում է ուրիշից։ Եղեք սկիզբը, ոչ թե ավարտը.. Ինչի՞ մասին ես մտածում գիշերը քնելուց առաջ կամ երեկոյան միայնակ զբոսանքի ժամանակ, գիտե՞ք. Ես միայն գիտեմ ,որ երկնքում փայլող աստղերը նման են հույսի նշանների, որ կան, բայց որ շատ հեռվում են, իսկ աստղերին հասնելու շատ ճանապարհ է պետք անցնել, մարդկային ուղեղը դեռ այդ աստիճան չի պրպտացել։ Աստղերը միշտ կան ամպերի քողով տաքնված թե պարզված, անկախ նրանից տեսնում ենք մենք նրանց արդյո՞ք…

Հաճելի է այն ակնթարթը, երբ մենակ էր մնում ու գրկում հոգուն, որ այնքան էր առանձնացել երկարատև դադարից հետո, որ խռովել էր և անհաշտության ձեռնոց նետել։

Ի՞նչ եղավ մի օր… անհրաժեշտ պատահականությունը միշտ խաղում է մարդկային ճակատագրերի հետ.. Մի օր աղջկա համար և արդեն տարի անծանոթի համար։ Նա նրան տեսավ ամենաանկեղծ պահին `մենակության մեջ առանձացած։ Հրապուրվեց Լուսնի լույսով լուսավորված աչքերով թե՞ սիրեց, երբ գիշերը նրան դարձրեց իսկական բնորդուհի `բնական լույսով լուսավորված։ Ամեն երեկո նա նստած է Լուսնի ուղիղ ներքևում, իսկ անծանոթը քայլում էր սկզբում պատահականորեն ,հետո արդեն ձգողականության խիստ սկզբունքով։

Տղան թույլ տվեց խախտել կաղապարված օրենքները և հետևել բնորդուհուն, իսկ նա ինչ էր մտածու՞մ, խոսում աստղերի հետ։ Ոտքերն այդ օրը կանգնեցին և ամուր գրկեցին գետինը,գամվելով հողին, մինչև նկատելի դարձան բնորդուհուն։ Աղջկական բնավորության համաձայն աղջկա «աննկատ»ը պետք էր նկատել։ Մինչ տեսողականը տեղեկություն կհասցներ բնորդուհու գլխուղեղին, նրանք հասցրին հավերժական ակնթարթներ պարգևել ` հայացքներով փոխանակվելով։ Նույնիսկ ամենաամաչկոտ աղջիկը հոգու դռները բացած ժամանակ նետող- խոսուն հայացք է թողնում դիմացինի խորքում`վերցնելով նրանից փոխադարձը։ Սիրո վրա ստվերներ չեն նետում, իսկ այ ստվերի վրա (և ամենուր) նետում են սեր`բժշկելու համար անցյալը և ապաքինելու համար ապագան։ Կան տարիքային տարբեր հատվածներ, իսկ նա գտնվում էր ամենաանհավատ հատվածում։ Բայց չէ որ զգացմունքը բառերով չեն մարմնավորում, այլ չասված մտքերով, սրտի խոսքերով…

Միտքը միշտ փախցնում է սերը, ինչպես նրանց դեպքում։ Միշտ էլ կա մի ապրած զգացմունք, որ մնում է բնորդուհու պես խորհրդավոր, չհասկանալով ինչպե՞ս և ինչո՞ւ, բայց ուժեղ այնքանով, որ դեռ հիշում եմ`առանց մի պահ մոռանալու, իսկ գիշերները ապրում ` անքնությանն ընկերակից։

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Սյուզաննա
Mar 20, 2016 14:37


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('31955') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>&#8230; \xD5\xB9\xD5\xB0...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>&#8230; \xD5\xB9\xD5\xB0...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '... \xD5\xB9\xD5\xB0\xD5\xA1\xD5\xBD\xD5\xAF\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/l in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219