ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, March 8, 2016 12:16 - չքննարկված

Կանթեղ գրական:ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տաթեվ Սուքիասյան (1)ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

**
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Իմ ազատությունն սկսվեց ճաղերից այն կողմ՝ չորս պատերի մեջ: Գուցե խելագար կանվանեք ինձ, բայց դա է բացարձակ ճշմարտությունը:
Չգիտես ինչու, մեզ թվում է, թե մենք ազատ ենք այն ժամանակ, երբ կարող ենք ազատ տեղաշարժվել, կարող ենք ազատ արտահայտվել, անել ու ասել ինչ մտքներիս գա, բայց դա ուղղակի խաբկանք է: Իրական ազատությունը ֆիզիկական երևույթների հետ ոչ մի կապ չունի: Իրապես ազատ է այն մարդը, ով կարողանում է կտրել հոգուն կապված բոլոր թելերն ու չզգալ ոչինչ՝ և ո՛չ մեկի հանդեպ: Քանի դեռ սիրտդ բաբախում է, թեկուզ և մեկ արարածի համար, դու դատապարտված ես անազատության: Երբ կա ինչ որ մեկի հանդեպ պատասխանատվության զգացում, դու այլևս ազատ չես, դու անելու ես ամեն ինչ, որ քո քայլերը չվնասեն ու չցավեցնեն այդ մեկին ու դրանով իսկ սահմանափակում ես քո ազատությունը:
Ես ձեռք բերեցի իմ ազատությունը, ոչ իմ կամքով, և միայն դրանից հետ սկսեցի գնահատել անազատության բերկրանքը:
Երեկո էր: Ես սովորականի նման տուն էի վերադառնում աշխատանքից: Ամբողջ օրը մի ներքին տագնապ ունեի, բայց ուշադրություն չէի դարձնում՝ ամեն ինչ կապելով լարված աշխատանքային օրվա հետ: Ա՜խ, եթե լսեի սրտիս ձայնին ու ավելի շուտ տուն վերադառնայի, գուցե շատ բան այլ լիներ, բայց ես ուշացա:
Դեռևս մեր տան մոտակայքում ոստիկանական մեքենաներ նկատեցի, դա իհարկե տարօրինակ էր, բայց ես ոչինչ չկասկածելով շարունակեցի առաջ գնալ ու հենց տան դիմաց տեսա, թե ինչպես սպիտակ սավանով փակված մարմին են դուրս բերում հենց մեր տնից: Աչքերիս առաջ սևացավ, սառը քրտինքով պատվեցի և առանց հասկանալ, թե ինչպես, հայտնվեցի մարմնի կողքին: Հաշվի չառնելով ոստիկանների նախազգուշացումները, թե չի կարելի մոտենալ, որ հեռու մնամ, առանց հասկանալու, որ նրանք արգելում են ինձ մոտենալ ինքս ինձ, իմ կեսին, իմ մասնիկին, ես հասա նրա մոտ ու զագցի նրա սառնությունը: Կյանքումս առաջին անգամ արժանացա նրա սառը ընդունելությանն ու անշունչ հայացքին:
-Լիլի՜… Լիլին… Աստված իմ, ո՞ւր է նա,-հանկարծ հիշեցի դստերս մասին և խելագարված փորձեցի տուն մտնել, բայց հենց դռան մոտ նկատեցի ևս մեկ սպիտակ սավան: Իմ Լիլին, իմ փոքրիկ ծաղիկը թառամել էր, փակվել էին նրա աչուկները, փակվել էին ընդմիշտ…
Արթնացա հիվանդանոցում: Հույս ունեի, թե կատարվածը մղձավանջ էր, ու հիմա ինձ մոտ է վազելու աղջիկս, ապա լսելու եմ Աննայի հանդիմանությունները, որ էլի ուշացել եմ, որ ինձ չեմ հետևում, որ լավ չեմ սնվում… բայց կողքիս տեսնելով մի քանի ծանոթ դեմքեր, հասկացա, որ կատարվածը ամենևին էլ երազ չէր:
Նրանք սպանվել էին արնախում գազանի ձեռքով, ինչ որ գրոշների կամ սեփական անասնական բնազդները բավարարելու համար: Ես լցվեցի անասելի ծարավով՝ վրեժի ծարավով, և երդվեցի ամեն գնով ոչնչացնել դրան:
Այդ օրվանից սկսած իմ կյանքի միակ նպատակը դարձավ վրեժը ու ամիսներ անց ես հագեցրի ծարավս՝ վերջ տալով անիծված ոճրագործի կյանքին:
Վրեժը վերջին բանն էր, որ մնացել էր իմ մեջ, որի իրագործումից հետ հայտնվեցի լիակատար ազատության մեջ: Այլևս ոչ մի կապվածություն, այլևս ոչ մի զգացում, այլևս ոչինչ… Ահա և իրական ազատությունը, որը հավասարազոր է լիակատար դատարկության:
Մի՛ երազեք լինել ազատ, այնքան լավ է գտնվել քաղցր անազատության մեջ…

ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

**
Հայի շունչը ձեր գաղջ դեմքին բոց թվա՞ց,
Որ ցանկացաք իրենց արյունով մարել,
Թե՞ նրանց մեջ ձեզնից գիտակին տեսաք
Ու վախեցաք նրանց փայլից խավարել:

Հայի «ջան»-ը, գուցե, ձեզ «գրող» թվաց,
Որ ցանկացաք մայր ու մանուկ կոտորել,
Ու շենություն բերող ձեռքերը նրանց
Դաժանաբար ու անողոք կտրատել:

Բայց կայուն է հայը, անկախ ամենից,
Ծաղկել է, տե՛ս, էլի բարձր է քեզանից,
Վայրագ էիր այդպես էլ կաս մինչ հիմա,
Իսկ կոկորդիդ հայի ողբը կմնա:

Դեռ շատ երկար չես կարողանա շնչել,
Ո՛չ կուլ կտա, ո՛չ էլ կարող ես թքել,
Մինչև հայը հատուցումը չստանա,
Նրա ողբը կոկորդումդ էլ կմնա:

ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ