ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:49 - չքննարկված

Կանթեղ գրական:ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ

Գայանե Եդոյան (1)ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ

**

Երանի՜ թե մարդիկ կյանքում
Երբեք թախիծ չտեսնեին,
Չիմանային՝ ինչ է վիշտը
Ցավից երբեք չլացեին:

Թե արցունքով աչքը թացվեր,
Թող որ լիներ զուտ ծիծաղից…
Ու մարդկային սիրտը երբեք,
Չտառապեր վշտի ցավից:

Թե տխրեին, թող դա լիներ,
Կարոտից ու վառ հուշերից…
Անցած օրեր հիշեցներ,
Բայց ոչ կորուստ ու դաժան սեր…

Ճակատագի՛ր, խնդրում եմ քեզ,
Մարդկանց սրտերը ամոքես,
Ցավն ամենքից հեռու վանես,
Նրանց միշտ խինդ,ծիծաղ բերես:

Եվ կյանքի այս հորձանուտում
Թող որ վիշտը հավերժ կորչի
Ու անսահման սիրով լցված՝
Դու բոլորին բարիքներ տաս:

**

Ես այսօր լուռ եմ, համր ` քարի պես,
Քանզի բառերս անզոր են այնպես,
Ինչպես և հոգիս ,
Որ ցավից ասես գոռալ է ուզում,
Բայց թե լռում եմ, խոսել չեմ ուզում…
Մորմոքն ու վիշտը այսօր խորապես
Դրոշմ են թողել քարացած սրտիս,
Եվ վերքս ասես ինձ քայքայում է
ու կրծում ներսից…
Ազգիս կորուստը չեմ կարող տեսնել,
Չեմ կարող անգամ մխիթարանքի
ոչ մի խոսք ասել…
Արարի’չ դու մեծ, բա’վ է մեզ տանջես,
Հերիք չէ ՞ հայի դուռը դու թակես,
Փորձություններդ շա՜տ են , խղճա’ մեզ,
Էլ ուժ չունենք մենք,հոգնել ենք արդեն
Դավանանքների ահռելի բեռից `
Ապավեն դարձի’ր, սատար կանգնի’ր մեզ….
Ամոքի’ր ցավերն տառապած ազգիս,
Որ գոնե այդժամ մի քիչ հանդարտվի վշտաբեկ հոգիս…
Ես խռոված եմ այսօր աշխարհից,
ինքս ինձանից
Ների’ր ինձ , Տե’ր իմ ,անգամ ` քեզանից…
Այս նենգ ու դաժան ճակատագրի
Հարվածներն անթիվ տեսնել չեմ ուզում,
Եվ այսօր միայն լռել եմ ուզում,
Այո’,լուռ եմ ես, բառերս ` անզոր,
Հոգիս` մոլեգնած ու մտամոլոր…
Ներեցեք մարդի’կ, նեղացած եմ ես,
Ուզում եմ լռել, ուզում եմ խորհել,
Ու անպատասխան բազում հարցերիս լուծումը գտնել…

ԳԱՅԱՆԵ ԵԴՈՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ