ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:19 - չքննարկված

Կանթեղ գրական:ԱՐԵՎ ԲԱԼԴՐՅԱՆ

Արեվ Բալդրյան (2)

**

ԳԱՐՈՒՆՆ ԱՓԵՐԻՍ ՄԵՋ ԱՌԱԾ…

Գարունն ափերիս մեջ առած,
Գալիս եմ դեպի քեզ, ի՛մ սեր,
Ուզում եմ կյանքն իմ մնացած,
Ապրել երջանի՛կ, ՔԵԶ հետ:

Կյանքս դատարկ է առանց քեզ,
Ապրածս նման է չապրածի,
Ի՞նչ է իմ կյանքն առանց սեր,
Նո՛ւյնն է, թե քայլեմ անուղի…

Գարունը շուրթերիս առած,
Երգում եմ քո մասին, ի՛մ սեր,
Որ բոլոր լույսերը մարած,
Գաս ու քո սիրո՛վ վառես:

Ապրում եմ քո մասին տենչալով,
Գարունը հույսիս շող դարձրած,
Սպասում եմ սրտի՜ թրթիռով,
Գարո՜ւնն ափերիս մեջ առած…

**

ԳԺՎՈՒՄ ԵՄ…

Գժվում եմ…

Իմ կյանքում քո բացակայությունից,
Գժվում եմ…

Քո անհասկանալի,
Անբացատրելի անգոյությունից
Գժվում եմ…

Գժվում եմ քո լռությունից,
Քո հեռավորությունից,
Քո անտարբերությունից,
Գժվում եմ,
Որ չես գալիս,
Որ հնարավորություն չես տալիս
Քեզ նվիրելու
Սրտումս կուտակված ողջ սերը,
Չես գալիս, որ քեզ նվիրեմ
Սրտիս արևը…

Գժվում եմ սրտիս կիսատությունից,
Կյանքիս անգույն լինելուց,
Գժվում եմ, որ գիտեմ կաս,
Բայց և կողքիս չես.
Ո՞ւր ես,
Որքա՞ն մոտ կամ հեռու ես…
Մի՛ թող որ գժվեմ…

Արև Բալդրյան /ԱՐԵԳԱԿ/

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ