ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 4, 2016 7:09 - չքննարկված

Սփյուռքահայ խոշոր գործիչ, մեծ ազգասեր և բարերար Թորոս Սակերյանի հիշատակին

Թորոս Սակերյան
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը և ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հայտնում են իրենց խորին ցավակցությունները ողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Մեծ հայրենասեր, իր ողջ գիտակցական կյանքը Հայ Դատի խնդիրներին նվիրած և այդ խնդիրների լուծմանը անգնահատելի մեծ լումա ներդրած ԵՀՄՖ-ի հիմնադիր նախագահ և վերջին տարիներին Պատվավոր Նախագահ շվեցարահայ հայտնի դիզայներ և ոսկերչական արվեստի ռահվիրա պարոն Թորոս Սակերյանի մահվան առթիվ։
Պարոն Սակերյանն իսկապես հազվագյուտ հայի անկրկնելի օրինակ էր։ 1998թ․-ին Ժնևում առաջինը հայոց պատմության մեջ հիմնվեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը, որը դարձավ եզակի իր աշխատանքներով։ Ֆորումը հիմնադրվեց և ֆինանսավորվեց պարոն Թորոս Սակերյանի կողմից։ ԵՀՄՖ-ն տարեկան մեկ և նույնիսկ երկու անգամ ունենում էր լիագումար համագումար Եվրոպայի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ժնևում, Վիեննայում, Փարիզում, Վենետիկում, Ստոկհոլմում, Բուդապեշտում, Բրատիսլավայում և այլուր։ Ֆորումը Սակերյանի ղեկավարությամբ դարձավ հանրահռչակ և ձևավորեց իր աշխատանքային ձեռագիրը։ Առաջին անգամ Եվրոպայի հայերը հավաքվում էին հսկայական սրահներում և խորհրդակցում միմյանց հետ։ Առաջին անգամ կազմվեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի ճանապարհային քարտեղ։ Առաջին անգամ ԵՀՄՖ-ի կողմից կազմակերպվեցին հայ իրավաբանների, հայ գործարարների և հայկական լրատվամիջոցների ֆորումները, որոնք այնուհետև պարբերական շարունակություն ստացան։ 2008թ․-ին ԵՀՄՖ-ի տասնամյակը լրանալուց հետո ԵՀՄՖ-ի կենտրոնը տեղափոխվեց Բրատիսլավա, ղեկավարությունը հանձնվեց Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին և պարոն Թորոս Սակերյանը ստանձնեց ԵՀՄՖ-ի Պատվո Նախագահի պաշտոնը։ Ընդհուպ մինչև վերջերս, առանց ԵՀՄՖ-ի Նախագահության անդամ և Պատվո Նախագահ Թորոս Սակերյանի մասնակցության, Ֆորումը ոչ մի կարևորագույն միջոցառում չի անցկացրել։ Ամենուր համագումարներին կամ կարևորագույն նիստերին, եղել է դա՝ Վիեննա, Բրատիսլավա, Լոձ, Երևան և այլուր, Թորոս Սակերյանն իր տեղն է ունեցել Նախագահության և կազմ-կոմիտեի մեջ։ Վերջին տարիներին պարոն Սակերյանը մեծ արհավիրք էր ապրում՝ կապված Սիրիայի հայերի հետ պատահած միջադեպերի հետ։ Նա անընդհատ դիմում էր ԵՀՄՖ-ի Նախագահություն՝ խնդրանքով և հորդորելով փրկել սիրիահայերին։ Չնայած 80-ին մոտ իր տարիքին, նա լի էր եռանդով և կորովով։
Պարոն Սակերյանի մյուս անգնահատելի ծառայությունը հայրենիքին եղել է ոսկերչական արվեստի և դիզայնի բարձրագույն մակարդակի know-how-ի ներմուծումը Հայաստան։ Նա իր ողջ ֆինանսական և մտային կարողությունները ներդրել է Հայաստանում ժամանակակից ոսկերչական արվեստի զարգացման վրա և ստացել է հսկայական արդյունքներ։ Նա անմնացորդ նվիրվել է Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրներին։
Թորոս Սակերյանը նաև մեծ ցավ էր ապրում Հայաստանում չդադարող և ահագնացող արտագաղթի խնդիրների հետ կապված։ Նա չէր վախենում իր կարծիքը հայտնել այսօրվա ապիկար իշխանությունների կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ։ Պարոն Սակերյանը արհամարհանքով էր վերաբերվում պետական մարմինների հետ համագործակցությանը՝ ապրելով խորը հիասթափություն սփյուռքի և արտգործնախարարության՝ վերջին տարիների գործունեության հետ կապված։ Նշենք, որ Սակերյան անհատը այն հազվագյուտ անձերից էր, որի կողմից տարված տիտանական հայանպաստ գործունեությունը չի գնահատվել Հայաստանի իշխանական մարմինների կողմից։ Ավելին, փորձել են նրան տարբեր ուղիներով վարկաբեկել և վնասել, որի արդյունքում Շվեյցարիայից Հայաստան բերած նրա ֆինանսական ողջ ներդրումները կողոպտվել են, փոշիացվել՝ Սակերյանին հասցնելով իր շվեցարական թոշակով ապրուստը հոգալու վիճակին։ Սակերյանի կյանքը ևս մեկ ապացույց է այսօրվա իշխանությունների կողմից սփյուռքահայ բարերարներին, խոշոր գործիչներին և հայրենասերներին փողաթափ անելու, կողոպտելու և անվանարկելու հարցում։

ԵՀՄՖ-ի Նախագահությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Թորոս Սակերյանի նախնիներին՝ մեր ազգին նման զավակ պարգևելու համար և հայտնում է, որ Սակերյանի անունը վառ կմնա համայն սփյուռքահայ հայրենասերների մոտ։ ԵՀՄՖ-ն իր ապագա միջոցառումներից մեկը կնվիրի Սակերյանի հիշատակի հավերժացմանը։

ԵՀՄՖ Նախագահություն
Բրատիսլավա, Սլովակիա
04․03․2016թ․



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ