ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 20, 2016 8:12 - չքննարկված

ՁԱԽՈՂՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

12699219_10204536586214096_1245454405_oԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ

Չեմ ուզում երկար բարակ խոսել ու կրկնել այն, ինչ այս վերջին օրերին հունվարի 28_ի Լոս Անջելեսյան համերգի հետ կապված բազմիցս ասվել է։ Փորձեմ պարզապես իմ տեսանկյունից մեկնաբանել, որպես այստեղ ապրող շարքային մի հայ։ 28-ի խորհուրդը մեծ է, ասածս վերամբարձ չթվա, բայց Հայաստանը, նրա անկախության պայքարը, Արցախի վերամիավորումն ու մեր բանակի ստեղծումը իմ ու շատերի համար նվիրական նպատակ է եղել։ Ես դեռ մանուկ էի, երբ մեր ընտանիքը ներգաղթեց Հայաստան, քանի որ այն մեր տունն է, մեր սրբությունը. այս դաստիարակությունն եմ ես ստացել։ Սիրում եմ Հայաստանը անսահման, սիրում եմ ինձ ծնած ու սնած մոր նման, իմ հոգատարության ու խնամքի կարիքը ունեցող զավակիս նման։ Ես այսօր ինձ թալանված եմ զգում, մի մարդ, ով չկատարեց հոր ցանկությունը, քանի որ նրա նպատակը իր գերդաստանի հաստատումն էր հայրենիքում, իսկ այս պահին միայն նրա շիրիմն է մայր հողում։ Ես այն բազում թալանվածներից մեկն եմ, ով դժվարությամբ ձեռք բերած իր տուն-հայրենիքը թողած գող ու ավազակներին, կյանքի լավագույն տարիները վատնած, ներգաղթածից արտագաղթողի վերածված մի օտարական է դարձել։ Ցավոք օր օրի մեր թիվն ավելանում է։ Իսկ երկրի, բանակի գլխին այդ նույն թալանչիներն են, որոնց ոչ մի սրբություն չի ստիպի կանգ առնել, որոնք սրբություն չունեն,որոնք նույն Թալեաթի, Էնվերի ու երիտթուրքերի նման հայաթափում են Հայաստանը, ովքեր եղեռնի 100-ամյակը խնկարկեցին մի նոր՟ սպիտակ ջարդով։ Բանակի գերագույն հրամանատարն ու Հայաստանի բյուջեն գռփողներն են այս նոր գենոցիդի հեղինակները ու այժմյան գաղթօջախի մեծ մասը հենց նրանցից մազապուրծ փախածներն են, որոնք լավ գիտեն,թե ինչ է կատարվում թալանի երկիր Հայաստանում։ Այդ հանգանակած գումարները կգնային ավելի հարստացնելու ժողովրդի արյան ու քրտինքի հաշվին առասպելական միջոցներ դիզած ՀՀԿ որոշակի պաշտոնյաների։ Այնպես որ, նման բռնաբարված հավատով,օրինաչափ էր հունվարի 28-ի ձախողված դրամահավաքը։
ԱՐԻՍ ՔԱՐԱՄՅԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ