ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:50 - չքննարկված

Կանթեղ գրական: ԶԱՊԵԼԼԱ ՄՈՒՐԱՏՅԱՆ

Զապելլա ՄուրատյանԶԱՊԵԼԼԱ ՄՈՒՐԱՏՅԱՆ
**
Կարոտ է շնչում երկիրն իմ հայոց,
Ամեն հայի մեջ վառվում է մի բոց,
Տառապանքի մեջ դառն ու թախծալի
Նշմարվում է տես՝ կռունկը հայի։

Այն միայնության ճիչ է արձակում,
Կարծես Հայ ազգին իր գիրկն է կանչում,
Կոտորածներից խեղաթույր եղած,
Վսեմ հոգու մեջ արցունքը պահած՝
Սպասում է կարծես համախմբումի Ամբողջ մի ազգի։

Բայց մոխիր դարձավ ամենն այս ինքնին,
Նա հուսալքված թռավ, որ հասնի իր գորշ երամին…

**
Ես փոխում եմ առավոտը.
Նրա լույսին կաթացնելով գիշերվա մութ,
Այն դարձնում եմ հեքիաթային՝ գիշերի պես,
Երազային՝ մթում առկա լռության պես,
Եվ սքանչելի ու գունագեղ:
Ես փոխում եմ մայրամուտը.
Նրա բոց ու կարմիր գույնին
Նաև խառնում երկնագույնը:
Ես փոխում եմ շողն արևի.
Եվ ուզում եմ վառ դեղինին
Մոխրագույնը փոխարինի:

**
Կանգնած եմ կարծես անդունդի եզրին,
Հողն ու փոշին են սրբում իմ հոգին
Խավարապատ է դարձել հույսը իմ,
Բայց խավարի մեջ հուրհրատին է տալիս լույսը հին:
Եվ ահա նորից ժպտում է սիրտս
Հզոր ուժով է պատվում մարմինս,
Երկնային մի ուժ ստիպում է գործել
Մոռանալ անցյալն ու նորով ապրել…

**
Ես քեզ կփնտրեմ հուշերիս գրկում,
Հուշերս պահող իմ ոսկե գրքում,
Ես քեզ կփնտրեմ անցյալի մայթին,
Որտեղ թողել եմ դատարկ իմ հոգին:
Ես քեզ կփնտրեմ սրտիս մութ խցում ,
Ուր մենությունն է միայն թևածում ,
Երկնքի սրտում նույնիսկ կփնտրեմ
Եվ փնտրտուքով գուցե և գտնեմ…

Զապելլա Մուրատյան

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ