ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:31 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՆՆԵ ԿՈՒԼԵ

Աննե ԿուլեԱՆՆԵ ԿՈՒԼԵ

**
«ԷԱԿԱԼ ՄԱՀ »

Անդրենածին գաղափարների հյուսած թակարդում
Իմ մտաշխարհը այլակերպվել է
Ու վաղուց արդեն անհյուրընկալ է
Վայրէջքներ ծնող մահակերպ խոհի,
Հուսազուրկ անկման,անպեա գոյի
Լինելության դեմ, եղծվածության դեմ…
Էպիտաֆիա է անվերջ սևագրում ու հետո նետում՝
Դրանց հետ մեկտեղ մի կողմ նետելով անանուն դարձած հոգիներ խռով:
Այդ հոգիներին ճամփում է անդարձ,
Որ իր սեփական էպիտաֆիան չլինի գրված
Անձեռագիր մտքի մատներով…
Որ իր իսկ հոգին ոչ ոք չշամփրի ու չխորովի ծխող կրակին,
Որ բարձրանում է ու խորովելու տեղ միայն խեղդում է…
Դժվար է անվերջ մխալ ու մխալ,
Երբ լույս է դարձել մահը էակալ…

**

«ԸՄԲՈՍՏ »

Անթև ճախրանք՝ իմաստաշա՜տ ու կատաղի՜,
Մեղմ ծորացող առկայծումներ հուսաշողի,
Վառ խավարում եռուն ընթացք անպերճացած,
Անհավասա՜ր ,անվե՜րջ պայքար չխեղճացած…
Չէր ճեմում նա,այլ վազում էր շտապով անհաս,
Եթերահած ինչպես թիթեռ մթնում կորած,
Որ ձգտում է հասնել լույսին սևը փշրող՝
Գիտենալով,որ լույսն է այդ վախճան ծնող:
Ժամանակի թակարդներում փորձվել էր նա,
Միտքն ամրացրել ու դարձել էր հոգով անմահ ,
Ըմբոստ հոգին չէր երկնչում անկման առաջ ,
Բայց չէր ուզում անել քայլեր մահատարած:
Պատրանքալի,նեղ ճանապարհ տխրակալած,
Խորխորատներ ՝ընծայաշա՜տ,ճաճանչարձա՜կ,
Անհամաչափ,հանդարտ քայլեր՝ մեգը ճմլող,
Հեռվում դանդա՜ղ,մե՜ղմ ծավալվող լուսնահյուս քող…

ԱՆՆԱ ԿՈՒԼԵ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ