ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 12, 2016 0:01 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ

ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ

**
ՀՈԳՆԵԼ ԵՄ

Հոգնել եմ ամեն օր նստելուց
Ըսի… ըսավ-ներ լսելուց,
Հոգնել եմ լսելուց…
Ռմբակոծումների ձայնից…
Հոգնել եմ ահի, սարսափի, լացի ու կոծի,
Հեկեկացողների ձայնը լսելուց…
Հոգնել եմ ամեն մի հռթիռի ու ռումբի պայթյունից հետո
Նրանց ստեղծած ցնցումների զգացումից…
Հոգնել եմ մարմնումս սարսուռներ, փշաքաղումներ զգալուց,
Մաշկս էլ չի դիմանում նրանց
Կարմիր տապասդ թափելուց:

Զգում եմ, վերջում պիտի շրջեմ անզգա մի մարդ,
Որ եթե տեսնեմ անմեղների դիերից բարձրացած բլուրներ փողոցներում,
Մի կաթիլ արցունք էլ չպիտի հոսի իմ աչերից:

ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ

**

Բացել եմ Համացանցի էջը, հարց է տալիս Ինձ, Ի՞նչ Կա Մտքումդ

Մտքումս լիքը մտահոգություններ, ցավեր ու վշտեր, խորը վերքեր ունեմ, որոնք հեշտորեն երբեք էլ չեն սպիանա: Ի՞նչ ասեմ, երբ մոտենում ես մարդկանց իբրև Սրտակից հարազատ, արյունակից քույր ու եղբայր, ձեռք ես մեկնում հնարավոր միջոցներով օգնել, կողքին կանգնել, ու հանկարծ մի անգամ նկատում ես, որ անբացատրելի և անհասկանալի ձևով քեզ մենակ են թողել, առանց մի բառ էլ ասելու: Ինչու՞, երևի դա մի պոեմ է լինելու, որի խորագիրն է լինելու < <Զանազան և զարմազան կեցվածքներ>>:

Ճիշտ է , մարդկային փոխհարաբերություններում լինում են սխալներ, ոչ միտումնավոր, բայց գիտակից մարդիկ պարտավոր են բացատրել, թե ինչու են նեղացել կամ անհանգստացել: Թեկուզ երբ մարդն այն սահմանին է հասնում, որ այլևս չի < <մարսում>> նրան, կիրթ մարդը մշտապես մնում է իր բարձունքում, նկատի առնելով, որ իր ընկեր հարազատը իր կիրթ լինելու համար է կապեր հաստատել, ոչ թե ժամանցի , ոչ զբոսանքի, ոչ էլ մեկ ուրիշ ակնկալությամբ:

Հարազատ ընկերոջ վերքը խորն է լինում, որի արդյունքը հեշտությամբ չի սպիանում:

Լավ կլինի, եթե մարդիկ հասկանան, որ եթե մարդ անկեղծ է և հարցերին անկեղծորեն է մոտենում, ապա դա չի նշանակում, որ նա տկար ու թույլ մարդ է, այլ նրա վերաբերմունքը գալիս է նրա քաղաքավարի լինելուց, նա լավ գիտի, թե ինչ է նշանակում հայրենի, հարազատ, հայրենիք և հող, գիտի, որ միասնականությունն է մեզ փրկելու գազանների ճիրանից, օտարների ոտնձգությունից: Նա իր մոր կաթի հետ սնվել է նաև հայրենասիրության և պայքարի սկզբունքներով, նա կարող է դաստիարակել տասնյակ հազարներին ի շահ հայրենի հողին ու ազգին:

Ամո~թ է , չի սազում որոշ քաղաքավարի մարդկանց վարկաբեկիչ վերաբերմունք:

Վե՛ր կացեք , ո՜վ հայեր, մեզ իրարից բաժանել է պատմության ժամանակի ստվերը` դաժան կյանքը, մեր միակամ չլինելը:

Մենք մեկ ազգ ու մեկ ժողովուրդ ենք, հերիք է մեկմեկու օտարի ու թշնամու աչքով նայենք: Աշխարհն ուզում է մեզ հոշոտել, չտանք նրանց այդ ոսկե առիթը:

ՍԻՐԵՆՔ և ՀԱՐԳԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՍ…

ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ