ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Thursday, February 4, 2016 14:51 - չքննարկված

Կանթեղ գրական: ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

ՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏևԱՎԻՈԼԵՏԱ ԼԱՊՏԵՎԱ

«ԽՂՃԻ ՁԱՅՆԸ»

Փակի՛ր աչքերդ, փակեցի՞ր, հիմա աս՛ա ի՞նչ ես տեսնում, գուցե միայն մթություն և վերջ, գուցե երբևէ քեզ հարց տված լինես թե խղճի ձայնը երբ է արթնանում և պատասխան չգտնելով նորից ապրես նույն կյանքով՝չփորձելով նախկինում քեզ հետաքրքրող հարցի պատասխանը իմանալ; Բայց եթե գեթ մի պահ աչքերդ փակես և այդ հարցը մտովի նորից վերծանես՝մի ձայն կլսես,մի անծանոթ ձայն,որը կասի քեզ.

ԽԻՂՃ:
Մթության մեջ,անխելք մարդ,ես մթության մեջ եմ արթնանում,մթության մեջ եմ հալածում,քանի որ քեզ միայն այդ ժամանակ ոչ ոք չի անհանգստացնում, քանի որ մտածելով թե քնած ես հանգիստ են թողնում և ես՝արդարության ձայնը արթնանում եմ հենց քո մեջ և միայն ես եմ,որ կարողանում եմ քեզ հենց քո դեմ հանել, քանի որ սեփական ես-դ բոլորից բարձր ես դասում և թույլ չես տալիս ինչ-որ մեկին նրան վիրավորել,իսկ եթե դա փորձեն անել քո մեջ կարթնանա այն գազանը,որին ոչ ոք չի ճանաչում, քանի որ գազանների շարքում մարդուն չեն դասում՝ համարելով նրան բանական էակ; Իսկ ինքդ քեզ հարցրել ես թե ի՞նչ է նշանակում բանական: Իհարկե չես հարցրել, քանի որ բանականությունից շատ հեռու ես գտնվում, երբ հարցը վերաբերվում է քո ինքնասիրությանը, քո պատվին: Դու այդ ժամանակ բանականությունից չես օգտվում, այլ օգտագործում ես քո ճղճիմ քայլերը արդարացնելու համար.Դե բացի՛ր աչքերդ, չէ որ դու վախենում ես նայել ճշմարտության աչքերին և դրա համար քո երեսին ես աստառ քաշում և ինքդ քեզ համար քո եսասիրությամբ լեցուն ճշմարտություն ես հորինում,և աստառը աչքերիցդ հանելով նայում ես այդ ճշմարտության երեսին և քեզ այդպես ճշմարտասեր մարդ ես համարում;Ատում եմ այն ճշմարտությունը, որին մարդն է սնել և որը մարդու խոսքերով է փառաբանվել; Ճշմարտությունը արեգակին է նման՝մեկ քեզ կջերմացնի, մեկ էլ կայրի:

Երբևիցե փորձած կլինես գտնել փիլիսոփաներին այդքան հետաքրքրող հարցերի պատասխանները՛ թե ո՞րն է կյանքի իմաստը, և արդյո՞ք գոյություն ունի հանդերձյալ կյանքը, կամ դժոխքն ու դրախտը;
Եվ ո՞րն է կյանքի իմաստը, գուցե մահն է միակ ճանապարհը, այդ հարցի պատասխանը ստանալու համար, քանի որ կյանքի ընթացքում կուտակում ես, ստեղծում, ընտանիք կազմում և դրանց մեջ ես կյանքի իմաստը տեսնում, բայց գուցե մահանալով՛սրտիդ մի մութ անկյունը չի մեռնում; Գուցե զգում է, որ աշխարհը, մտերիմները թախծում են և հասկանում է, որ կյանքի իմաստը լավ մարդ լինելն է,և բարի անուն թողնելը, իսկ եթե հանկարծ հակառակը զգաս, որ իսկապես լավ մարդ լինելով հանդերձ չես արժանացել պատշաճ վերաբերմունքի և զգացմունքի և համոզվում ես, որ աշխարհ գալով չպետք է ճգնես, այլ պետք է վայելես և կյանքի իմաստը վայելքների մեջ տեսնես; Ես կարծում եմ կյանքի իմաստը ո՛չ բարի անուն թողնելն է, ո՛չ էլ վայելքների մեջ ապրելը; Կյանքի իմաստը բանականությունից զրկվելն է, չմտածելով միայն կարող ես հասնել, այն բարձունքին, որին երջանկություն են անվանում;

ՄԱՐԴ:
Սուտ է. Երջանկությանը երբեք չես կարող հասնել, և դա քո օդտին է, չար դև, որ ունես հազար ու մեկ դեմք և այդ դեմքերիցդ մեկով ներկայանում ես՝ որպես խիղճ, որպես արդարության ջատագով և մարդկանց քո կեղծ բարեպաշտ խոսքերով մղում ես ինքնակործանման՝ խոստանալով նրան քո մաքրությունը, բայց ախր հասկացի՛ր, եթե երջանկություն լիներ դու չէիր լինի,քանի որ երջանիկ մարդիկ չեն ներփակվում իրենց ներաշխարհում. նրանք ձգտում են արտաքին աշխարհ կիսելու բոլորի հետ իրենց երջանկությունը; Երջանիկ մարդիկ չար չեն լինում.դժբախտներն են իրենց մեջ պարփակվելով,ուրիշների կյանքին չխառնվելով բարի մարդ կոչվում; Եվ դու իմանալով այդ ճշմարտությունը , որ հասարակությունը քեզ կճնշի, երջանիկ մարդկանց հոգիներում չես հյուրընկալվում, քանի որ գիտես՝երջանիկ մարդիկ խիղճ չեն ունենում, նրանք իրենց մեջ չեն պահում այն զենքը, որի միջոցով իրենց կկործանեն և այդ պատճառով հյուրընկակվում ես կյանքից հալածված դժբախտների հոգիներում, քանի որ գիտես թույլ ու փափուկ հոգիները ապավեն չեն փնտրում նրանք են ապավեն դառնում իրենց նման թշվառների համար:

ԽԻՂՃ:
Ճիշտ ես բանական արարած, բռավո, բայց ինչո՞ւ չես խոստովանում, որ դուք ինձանից վախենում եք և գուցե այն գերմարդկային ոգուն,որին աստված եք համարում, հենց ես ինքս եմ; Ինչո՞ւ եք դժողքը սատանայի հետ կապում, իսկ դրախտը աստծո, չէ՞ որ դրանք միևնույն վայրերում գտնվող տարբեր աշխարհներ են՝մեկին ջերմությունը կարող է գրավել, մյուսին վանել,այդ պատճառով էլ ստեղծել եք գոյություն չունեցող այդ վայրերը,որպեսզի մարդկանց հոգիները դժոխքում պատերացնելով մեծ բավականություն ստանաք; Ա՜խ, դուք միամիտ արարածներ, ինչո՞ւ չեք հասկանում, որ այս աշխարհում են գտնվում այդ աշխարհները՝ դժոխքն ու դրախտը, քանի որ մեկը իրեն դժոխքում է զգում, մյուսն էլ դրախտում և որտե՞ղ, այս Հայկյան աշխարհում; Դուք՝արարածներդ փորձում եք ձանձրույթը սպանել ձեր նմանների հետ շփվելու միջոցով, գոնե գեթ մեկ անգամ չմտածելով,որ ձանձրույթը սպանելու համար ինքներդ ձեզ պետք է սպանեք, չէ՞ որ այն ձեր մեջ է լինում, իսկ այն վանելու համար հարկավոր է ինքներդ ձեր հետ շփվել, անէանաք ձեր էության մեջ և ձեր սիրտը իր գանգատը արտահայտելով կվանի նաև ձանձրույթը, որից ձգտում էիք ազատվել:

Դրախտը այն պարգևն է, որն աստված քեզ խոստացել է հնազանդության համար, իսկ դժողքը այն պատիժն է, որին կարժանանաք անհնազանդության ժամանակ; Մարդ արարած,ապրի՛ր այս կյանքով՝ վայելի՛ր այն,քանի որ երբ մահանաս հող ես դառնալու և ի՞նչ կարևոր է հոգիդ որտեղ կգտնվի; Լավ է անհնազանդ բարեգործ լինել, քան թե հնազանդ,շիծու բարեպաշտ:

ՄԱՐԴ:
Երանի թե չծնվեի, չտառապեի,չարտասվեի, չէ՞ որ զուր չէ ասված, եթե աշխարհը լավ բան լիներ՝արտասվելով չէինք ծնվի; Երանի թե հնարավոր լիներ անէանալ անհայտ այն աշխարհի մեջ,որին հենց ես ինքս ստեղծած կլինեի, այդ դեպքում թերևս չէի բողոքի, քանի որ այդ աշխարհը ինքս ստեղծած կլինեի:

ԽԻՂՃ:
Երանի չէր, մեղքերի մարմնացում, հենց այդպես լիներ՝չծնվեիր, քանի որ եթե դու չլինեիր ես էլ չէի լինի, չէի լինի քո մեջ,չէի տեսնի քո տառապանքները, չէի զգա քո արհեստական զգացումները; Դու ամբողջությամբ քո էությամբ արհեստական ես; Ինքդ ես քեզ համար ստեղծում տառապանքներ, ստեղծում ես իրարից տարբեր զգացմունքներ՝ սեր և ատելություն՝ չգիտակցելով, որ դրանք մի զգացմունքի երկու կողմերն են, ինչպես մեդալյոնի երկու կողմերը:

ՄԱՐԴ:
Ինչպե՞ս, չէ որ դրանք երկու տարբեր զգացմունքներ են՝ երբեք չես կարող սիրել մեկին ում ատել ես սկսել:

ԽԻՂՃ:
Ո՛չ, հարգելիս, այս անգամ էլ սխալվեցիր; Սերը տարբեր դրսևորումներ ունի, դրանցից մեկն էլ ատելությունն է; Մի պահ եթե մտածես կհասկանաս, որ երբ մարդուն սիրում ես նրան պահում ես քո սրտում, ինչպես նաև ատելության ժամանակ,իսկ պետք է հակառակը լիներ՝ ատելով մարդուն նրան պետք է սրտիցդ հանեիր, բայց այդպես երբեք չի լինի՝ կուռքը երբեք չի վերածվի սատանայի; Երբ սիրում ես պաշտում ես այն ամենը ինչը սիրած էակիդ հետ է առընչվում, դու շատ խոցելի ես դառնում և երբ խոցվում ես սիրած էակի կողմից՝ սերը մյուս կողմից ես տեսնում,որին թյուրիմածաբար ատելություն ես անվանում; Եվ այդ /ատելության/ ժամանակ սիրելիիդ թերություններն ես տեսնում, ինչը սիրո ժամանակ չկա; Թերությունները և առավելությունները երբեք իրար չեն հանդիպում;Առավելությունները սիրո ժամանակ ես ճանաչում; Եվ, որպեսզի ավելի լավ ըմբռնես, այսպես ասեմ՝սերը մեդալյոնի մի կողմն է, իսկ մյուս կողմը ատելությունն է և ինչպես հասկացար սերը և ատելությունը միևնույն զգացմունքի տարբեր կողմերն են:
Ո՜վ, մարդ, ի՞նչ ես կարծում սիրով մինչև երբ կարող ես ապրել:

ՄԱՐԴ:
Հավերժ:

ԽԻՂՃ:
Ի՞նչ միամիտ ես ու համառ. Ճիշտ են ասում , որ տարեց մարդը մեծացած երեխա է հավատում է գոյություն չունեցող երևույթներին:

ՄԱՐԴ:
Ո՛չ, սխալվում ես, եթե կարծում ես, եթե կարծում ես թե սեր չկա,այն կա և նրանով է գոյատևում ամբողջ բնությունը, ապա մարդկությունը ինչպե՞ս կարող է բացառություն լինել. դա անհնար է:

ԽԻՂՃ:
Հնարավոր է, քանի որ բնությունն ինքնին բացառություն է, քանզի պահում է իր մեջ մեղսավոր մարդուն, ով արարելու տեղ քանդում է, իսկ սերը հեռու է ոչնչացնելուց, այն հեռու է ցավ պատճառելուց; Եվ մարդը մարդ կլիներ, եթե իր իր կոչումը հակառակ կողմից չկարդար; Խղճում եմ ձեզ, ո՛վ, ճղճիմ արարածներ:

ՄԱՐԴ:
Լռի՛ր, չեմ ուզում լսել քեզ, հեռացի՛ր, անհայտ ոգի:

ԽԻՂՃ:
Լա՛վ, կլռեմ, բայց չեմ հեռանա՛, ես միշտ քո հետ կլինեմ, քո դեմ կգործեմ, քեզ ճշմարտության ուղին ցույց կտամ:

Հանդգնություն է բախտի դեմ պայքարելը, միամտություն սիրուն հավատալը, քանի որ սերը օգտագործվում է ընդդեմ սիրողի; Սերը տապալում է իրեն պաշտողին:
Աշխարհ ենք գալիս սիրո հավատով և հեռանում….

ՎԻՈԼ



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ