ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 7:31 - չքննարկված

Կանթեղ գրական: ՆԱԶԵԼԻ ՆԱԻՐԻ

Նազելի ՆաիրիՆԱԶԵԼԻ ՆԱԻՐԻ

**
Առանց ՄԱՍԻՍ ՝չկա հայ

Ես քեզ եմ դիմում՝օտար անծանոթ,
Դու՛,որ լա՛վ գիտես ազգությամբ հային,
Ծանո՞թ ես նրա վերքերին ցավոտ,
Ողբերգությանն իր՝խոլ,անմարդկային:

Քեզ հարց տվե՞լ էս երբևէ,օտա՛ր,
Թե ինչպե՞ս է որ դեռ ապրում ենք, կանք,
ՈՒայսքա՜ն հազար տարիներ ու դար,
Դեռ մաքառում ենք,պայքարում ենք,կանք:

Անծանոթ օտար մտի՛ր ամեն տուն,
Որտեղ գեթ հայի մի՛ շունչ է ապրում:
Թեկուզ աշխարհի ծայրին էլ լինի՝
Դու նրան միայն այս մի հարցը տուր.
-Տուն կուզե՞ս էրթալ,

-Ամա՜ն,քո լեզվին,քո խոսքին ղուրբան,
Մեր սուրբ ՄԱՍԻՍԻ գագաթին ղուրբան,
Մեր ՍԻՓԱՆ սարին,մեր ՎԱՆԻՆ ղուրբան,
ԱԽԹԱՄԱՐ կղզու ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ղուրբան:

Ա՜խ,տունս հոն է,ՄԱՍԻՍՆ է տունս,
ԷՐԶՐՈՒՄ,ԱՐԴԱՀԱՆ,ՍԱՍՈՒՆՆ է տունս,
Ամենը թողինք անտեր ու ավեր,
Հարյուր տարի է չի՛ տանում քունս:

Որդուս անունը ՝ՄԱՍԻՍ է ,եղբայր,
Իսկ թոռներինս՝ ՍԻՓԱՆ, ՎԱՆՈՒՀԻ,
Դստերս անունը՝ Սիփանուհի է,
Իսկ թոռներինս՝ ԱՆԻ, ՍԱՍՆՈՒՀԻ,
ԱՐԱՔՍ Է,ԵՐԱՍԽ,ՄՈՒՇ ու ԱԴԱՆԱ,
Էլ հայի աչքը ինչպե՞ս չորանա:

Աշխարհում չկա մի՛ հայ,մի՛ անուն,
Որ հոգու խորքում ՄԱՍԻՍ չունենա,
Աշխարհում չկա մի՛ հայ ազգանուն,
Որ գաղթի հետքը սրտում չունենա:

Տեսե՛ք,Վանյան ենք,Ղարսլյան,Մշեցյան,
ՈՒ այսպես հերթով ՝քաղաք ու նահանգ,
Սրբացնում ենք հին փառքը մեր նախնյաց,
Որ լացի ճափան՝ խինդով ետ երթանք:

Հասկացա՞ր հիմա,օտար անծանոթ,
Թե ինչից է ,որ ձեզ չենք խառնվել,
Մեր կորուստի հետ՝ մենք չենք հաշտվել,
Հայու խասյաթ է՝չգիտենք պարտվել:

Լա՛վ լսիր,օտար,անծանոթ եղբայր,
Աշխարհում չկա անՄԱՍԻՍ մի՛ հայ,
Հայերը թեկուզ Մարսում էլ ծնվեն՝
Որդոց անունը՝Մ Ա Ս Ի Ս կդնեն:

Նազելի Նաիրի

**

Երկինքն էր դողում,սարսափից դժնյա,
Երբ թուրքն էր ծաղրում անունն ՀԻՍՈՒՍԻՍ
Նա քրքջում էր աղոթքիս վրա,
ՈՒ արյունոտում խաչը հավատքիս:

Ես սարսափեցի պաստառից նրա,
Որն արնոտվել էր հուշերիս սրտում
Ես ճանաչեցի կնիքը նրա,
Ով ազատության ճիչն էր թլպատում:

Ով խարանում էր դեմքը սրբության,
Իր մեղքն էր թաղում չոր անապատում,»
Խղճի երաշտից հույսը փրկության
Նույնիսկ հավատքի դուռը չէր թակում:

ՈՒ ես վրեժված վշտից եղերոտ,
Արդար պահանջի ցասումով լցված,
Դեր Զորի մահվան ճամփով արյունոտ,
Վերադառնում եմ տունն իմ հիմնաքանդ:

Ոչ մեկի առաջ մեղք ու պարտք չունենք,
Սակայն տալիք է մեզ՝ մեր թշնամին,
Չարի սիրուհուց մի պահանջ ունենք,
Մեր սուրբ օրրանը մեզ վերադարձնի: :::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
ՀԱՅԸ ՝ անուն չէ՛,ազգ չէ՛,այլ՝ հավատք…
ՈՒ մենք ոչ մեկին չունենք ոչ մի պարտք,
Փակել են մեր դեմ,ճամփեքը մեր տան,
Մի՛ պահանջ ունենք՝ մեր տունը ՝ետ տան…

ՆԱԶԵԼԻ ՆԱԻՐԻ
**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ