ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, February 2, 2016 5:59 - չքննարկված

Կանթեղ գրական: ԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արսի ՄանուկյանԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**

ԿԱՐՈՏ` ՍԻՐԵԼԻ՛Ս …

Սիրելով կարոտում ու
Կարոտելով ավելի՛ եմ սիրում քեզ.
Դու իմ աչքերում
Մի մե՜ծ կարոտ ես.

Կարոտ` ՍԻՐԵԼԻ՛Ս,
Կարոտում եմ քեզ,
Դու իմ նուրբ սրտի
Բաբախն ու շունչն ես.

Ու՞ր ես կարոտ,
Ու՞ր ես թաքնվել,
Ինչու՞ է հոգիս
Քեզնով ողողվել.

Աչքերս ինչու՞ են
Այսքան մոլորվել,
Քեզանով լցվել ու
Հույզին ձոնվել.

Կարոտ` ՍԻՐԵԼԻ՛Ս,
Որոնում եմ քեզ՝
Դու իմ հավատն ու
Հոգու ԽԻՂՃՆ ես, ու
Առանց քեզ` չկա՛մ այլևս.

Կարոտ, խնդրում եմ,
Հանկարծ չփորձես
Հեռանալ, լքել.
Քեզանով եմ ես
Սկսել ապրել`
Ապրել ու ՇՆՉԵԼ.

Հայացքս քեզանով է լուսավորել
Ու տես` ԱՊՐՈՒ՛Մ եմ ԵՍ.

Կարոտ` ՍԻՐԵԼԻ՛Ս,
Ես սիրում եմ քեզ`
Ինձ հավատու՞մ ես.

Սիրելով կարոտում ու
Կարոտելով ավելի՛ եմ սիրում քեզ.
Դու իմ աչքերում
Մի մե՜ծ ԿԱՐՈՏ ես.

ԿԱՐՈՏ` ՍԻՐԵԼԻ՛Ս …

ԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ…

Չե՛մ ուզում հալվել
Իբրև ճերմակ ձյուն, այլ`
Ուզում եմ հալվել
Ճերմակ մոմի պես.
Ուզում եմ հալվել
Ո՛չ թե մերկ օդում, այլ`
Հալվել գրկումդ ու
Զգու՜յշ ձուլվել քեզ.

Չե՛մ ուզում մեղմիկ
Քամու նաման գամ,
Հպվեմ կրծքիդ,
Հետո` հեռանամ,
Ուզում եմ տաքու՜կ
Վերմակ դառնամ`
Փարվեմ հոգիիդ ու
Հավերժանամ.

Չե՛մ ուզում սիրտս
Բաց նամակ դառնա, որ
Ամեն մի աչք
Հանկարծ չկարդա.
Ուզում եմ համբույրս
Իբրև փոստատար`
Իմ փակ նամակը
Բերի ու ՔԵԶ տա .

Գիտե՞ս, սիրելի՛ս.
Չե՛մ ուզում փայլել
Բոլորի համար,
Ուզում եմ ժպտալ
Միայն քե՛զ համար,
Չե՛մ լինի քաղցր`
Այս կյանքին հարմար,
Այլ`
Կլինեմ ԼԱՎ-ը
Միայն քեզ համար.

Սիրտս ապրում է
Միայն քեզ համար,
Քո սիրո՛ համար …

ԱՐՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ