ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 3:04 - չքննարկված

Կանթեղ գրական: ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տաթեվ Սուքիասյան
ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

**
Քայլում էինք այսօր ընկերս ու ես՝
Ով հյուր էր եկել արտասահմանից,
Եվ զմայլվում էինք լույսերով այն պերճ,
Որ զարդարում են քաղաքը մեր հին:
Քայլում էինք՝ ես լուռ, իսկ նա ժպտերես,
Քանզի տեսնում էր ոչ այն՝ ինչ որ ես,
Ամեն նոր լույսով, փայլով զմայլված,
Քաղաքն ընդունեց նրան գրկաբաց:
Ու երբ սկսեց նա ինձ նախատել,
Որ բողոքում եմ, իզուր եմ լացել,
Բռնեցի նրա ձեռքը մեղմորեն
Եվ տարա մի կողմ, խոսելով այսպես:
-Ապա մի նայիր, լույսերից խամրած
Այն մութ անկյունում, ո՞ւմ ես դու տեսնում:
-Տեսնում եմ այնտեղ ես մի տխուր կին,
Իսկ նրա կողքին, Ատվա՜ծ իմ, որդին:
-Ապա եկ այս կողմ, նայի՛ր ուշադիր,
Քանի՞ տուն տեսար անլույս, մեկուսի,
Օ՜, ո՛չ, կներե՛ս ես սխալվեցի.
«Տուն» բառն անտեղի օգտագործեցի:
Իսկ եթե թակենք դուռը հենց այս տա՞ն…
-Չէ՛, չէ՛, չե՛մ ուզում, բա՛վ է, հասկացա՛,
Ճիշտ էիր դու, հոգի՛ս, ճիշտ էիր դու ցավոք,
Թարմ են վերքերը ու նաև ցավոտ:
Ու մենք հետ դարձանք դեպի ճեմուղի,
Լույսերը նույնն էին, փայլերը նույնպես,
Քայլում էինք կրկին ընկերս ու ես,
Լուռ էր ընկերս, լուռ էի նաև ես:
ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

**

ԱՐԹՆԱՑԵՔ

Զարթնի՛ր Հայաստան, երկի՛ր հնամյա,
Վե՛ր կաց դարավոր քո խորը քնից,
Զարթնե՛ք հերոսներ մեր հազարամյա,
Տեսեք ինչեր են կատարվում կրկին:

Դարերից եկած մեր նենգ թշնամին
Նորից իր խարդախ գործն է սկսել,
Չի կարողանում դեմ առ դեմ խոսել՝
Աղվեսի նման է փորձում հաստատվել:

Հույսներս դրել աշխարհի վրա,
Սպասում ենք, որ նա դարձի կգա,
Բայց կարմիր կովը ինչ էլ որ լինի,
Իր կաշվից երբեք չի հրաժարվի:

Գալիս են դրսից, կանգնում սահմանին,
Արձանագրում դիպվածներ շատ սին,
Հորդորում են ու քարոզում հեռվից,
Որ խաղաղություն պահպանենք նորից:

Բայց չկա՛ այստեղ վաղուց հաշտություն,
Ու չի՛ էլ եղել խաղաղություն,
Ամեն օր մի զոհ, մի նոր վիրավոր,
Ինչպե՞ս հանդուրժել այս ցավն ահավոր:

Աշխարհի համար նրանք լոկ զինվոր,
Իսկ մե՛զ, մե՛զ համար եղբայր թագավոր,
Ամեն մեկը մի ընտանիքի սյուն,
Ամեն մեկը մի չբացված գարուն:

Ինչքա՜ն երազներ ու անմեղ կյանքեր,
Փշրում են նրանք, բայց հանուն ինչի՞,
Մինչև ե՞րբ պիտի մենք այսպես լռենք,
Բա՛վ է ժողովուրդ, արթնացե՛ք քնից:

Չե՛մ ուզում անել պատերազմի կոչ,
Բայց չե՛մ էլ կարող նստել լուռ ու մունջ,
Պե՛տք է ազգովի մենք ոտքի կանգնենք,
Ու քնից ելած այդ ճիվաղներին նորի՛ց քնեցնենք:

ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ