ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 24, 2016 2:06 - չքննարկված

Կանթեղ գրական: ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Նարինե Ավագյան

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Ու թե գժվեմ…

Ու թե գժվեմ, գժվեմ պիտի փոխարենը բոլոր նրանց,
Ով անծնող ու անորդի, անտուն, անսեր է մնացել
Խաղաղ կոչվող < <քաղաքակիրթ>> դարիս շեմին:
Ու թե գժվեմ, գժվեմ պիտի մի օր ցավից,
Որդեկորույս հայ մայրերի թասուն լացից,
Հայրենիքիս բաց վերքերից,
Որոնց վրա աղ են ցանում անգթաբար,
Թոզ են փչում առանց այն էլ կույր աչքերին,
Խորովում են ձեռքերն հայոց կտտանքների վառարանում,
Ավազ շաղում ոտքերի տակ:

Ու թե գժվեմ, գժվեմ պիտի այնպես հանկարծ,
Որ վայրենի հեկեկոցս աշխարհն առնի,
Ձայնիս ազդու աղաղակը հայոց քամին քշի, տանի
Նենգ թշնամու ունկին շաղ տա,
Հողը նրա այնպես թնդա,
Որ սարսափից հանկարծ կուչ գա ոգին նրա
Մոլորության ու նզովքի մութ զնդանում:

Ու թե գժվեմ, գժվեմ պիտի սուր ծակոցից
Ոչ թե սրի, այլ սրտի իմ,
Որ խոցված է հազար տեղով՝ անզեն սակայն,
Գժվեմ պիտի նահատակված հայ քաջորդաց
Օդում կախված երազներից,
Դեռ չծնված ժառանգների անմեղ լացից,
Թոնրի պատը չհամբուրած հայոց հացից,
Իմ սրբազան հողի ճաքից, վերքից նրա,
Որ տնքում է դեռ չսառած մարմինների ծանրությունից:

Ու թե գժվեմ, հայրենիքիս առանց այն էլ ծանր բեռին
Մի տաշեղ էլ կավելանա…
Դե արի ու մի խենթացիր,
Այսքա՜ն ցավի հոսքին վարար լու՜ռ դիմացիր…

Ն. Ավագյան

**
Կողպեք եմ դարձել

Կողպեք եմ դարձել, փակել ինքս ինձ,
Անկապույտ օրվա աչքերին ի տես,
Ու ճաք եմ տալիս, ու չեմ կոտրվում,
Թրծված խեցեղեն հի՜ն ամանի պես…

Սիրտ է, ի վերջո՜, մի օր կճայթի,
Որքա՜ն կարող եմ ամբարվել այսպես,
Հեռվից լսվում է ձայնը խաշամի,
Որ թելատվում է մաշվող գորգի պես…

Կծիկ եմ դարձել, փակվել ինքս իմ մեջ,
Ու շղարշվել է լույսն ավետիսի…
Հավերժագիշեր ծխարկումիս մեջ
Ապավինում եմ շառափին հույսի…

Ն. Ավագյան



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ