ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, January 23, 2016 23:57 - չքննարկված

Կանթեղ գրական: ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մարինե Սարուխանյան

ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

**

«ՑԱՅԳԵՐԳ»

Իրիկնամուտը հիմա կքնի մութի թավիշում,
Լույսերը մեղմիկ վետվետումներով կհանգեն կամաց ,
Մութ փողոցներում մարող ձայների քայլքը կմարի,
Իսկ ես կփնտրեմ գիշերացողում հեքիաթն իմ լուսե,
Որին թողել եմ այնպե՜ս անհոգի օրերի փոշում
Արդեն քանի՜ դար …

Գիշերը կգա ցայգերգի վալսով լուսնի շողերին,
Առուն կխշշա սիրուն հրճվանքով կանաչի ծոցում,
Ծաղիկը քնքուշ հեզիկ կհալվի թիթեռի երգում,
Իսկ ես կփնտրեմ գիշերացողում հեքիաթն իմ լուսե,
Որին թողել եմ մութ գիշերների դյութող մետաքսում
Արդեն քանի՜ դար..

Հովը գիշերվա կխայտա սիրո գգվանքին քարի,
Ցողը կգգվի հրեղեն ծաղկանց քնած թերթերին,
Ոսկեծուփ շողի համբույրը խոնավ հողը կըմբոշխնի,
Իսկ ես կփնտրեմ գիշերացողում հեքիաթն իմ լուսե,
Որին թողել եմ գրկում փշերի անգութ մելանի
Արդեն քանի՜ դար..

Աստղերը փափուկ կիջնեն ծառերիի արծաթ շղարշին,
Թռչունը քաղցր կըերգի քնքուշ վարդի հմայքին,
Խոնջացած օրը կմարի ցայգի լուռ արթնացումին,
Իսկ ես կփնտրեմ վաղ այգաբացին հեքիաթն իմ լուսե,
Որին թողել եմ ա՜խ , ինձնից վաղուց լքված մոռացված
Արդեն քանի՜ դար…

Երկինքը հիմա անուշ կժպտա գունատ կապույտում,
Ցայգը կհալվի խշխշան առվի նուրբ կոհակներում ,
Արփին ոսկեծուփ զգեստը կփռի կաթնամշուշում,
Իսկ ես չգիտեմ՝ կգտնե՞մ արդյոք հեքիաթն իմ լուսե,
Որին թողել եմ չգիտեմ ինչպե՜ս, չգիտեմ որտեղ
Արդեն քանի՜դար
Արդեն քանի՜ դար…

ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

**
ԵՐԳ

Փնջիր նորից շշուկներս գիշերային աստղերի մեջ,
Որ իջել էր քո շուրթերին առվի ափին խոտերի մեջ,
Ու հալվել էր իմ հոգու մեջ քո աչքերի ցոլքերի մեջ.

Փնջիր նորից շշուկներս գիշերային աստղերի մեջ:

Երգիր նորից աշնան վալսը երեկոյի թևերի մեջ,
Որ շաղվել էր իմ հոգու մեջ առվի ափին խոտերի մեջ,
Ու պարում էր ափերիս մեջ իմ աչքերի ցոլքերի մեջ .

Երգիր նորից աշնան վալսը երեկոյի թևերի մեջ:

Քո ձեռքերի մրմունջները պոեմ դարձրու գիշերի մեջ ,
Որ թովում էր լուսնի խաղը առվի ափին խոտերի մեջ,
Ու գրկել էր վետվետումը մեր աչքերի ցոլքերի մեջ.

Քո ձեռքերի մրմունջները պոեմ դարձրու գիշերի մեջ::

Քո բույրերի նրբին դողով հոսի՛ր կրկին շուրթերիս մեջ,
Որ մարել էր իմ սրտի մեջ առվի ափին խոտերի մեջ,
Ու լցվել էր քո քաղցրությամբ խելահանող հույզերի մեջ..

Քո բույրերի նրբին դողով հոսի՛ր կրկին շուրթերիս մեջ:

ՄԱՐԻՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

**



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ